Մագոմեդ Օզդոև
Ազգությունը | Ինգուշներ | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1992[1] (31 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Գրոզնի, Ռուսաստան | |||||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մագոմեդ Մուստաֆայիչ Օզդոև (ռուս.՝ Магоме́д Мустафа́евич Оздо́ев , նոյեմբերի 5, 1992[1], Գրոզնի, Ռուսաստան[2]), ռուս ֆուտբոլիստ, Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերան սկսել է սիրողական ֆուտբոլային լիգայում՝ «Անգուշտ» ակումբի կազմում։
15 տարեկանում տեղափոխվել է «Թերեքի» երիտասարդական կազմ։ Մեկ տարի անց՝ 2009 թվականին, Կիևի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզիչների կողմից հրավիրվել էր փորձաշրջան անցնելու։ Օզդոևին հետաքրքրել է գերմանական «Շալկե 04»-ը, որի հիմնական կազմ մտնելուն նրան խանգարել են միայն տարիքային սահմանափակումները։
2010 թվականի փետրվարի 4-ին պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Թիմի հիմնական կազմում նորամուտը կատարել է հուլիսի 10-ին «Անժիի» դեմ խաղում՝ 87-րդ րոպեին փոխարինելով Դմիտրի Տորբինսկուն[3]։ 2011 թվականի ապրիլի 17-ին առաջին գոլն է խփել «Լոկոմոտիվի» կազմում Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դարպասը (1։ 0)[4]։ Այդ խաղում կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին և արդյունավետ հարված է իրացրել հեռավորությունից։ 2011 թվականի սեպտեմբերին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2015 թվականը։ 2011 թվականի արդյունքներով առաջադրվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը և 141 միավորով զբաղեցրել երկրորդ տեղը։
Հերթական մարզչական վերադասավորումից հետո դադարել է հայտնվել մեկնարկային կազմում։ 2012/13 մրցաշրջանում անցկացրել է երեք կարճ հանդիպումներ՝ աչքի ընկնելով ևս մեկ գոլով։ Մրցաշրջանի երկրորդ կեսին նրան տեղափոխել են երիտասարդական թիմ։ 2013 թվականի ամռանը ռուսական ԶԼՄ-ները սկսել են խոսել Օզդոևի հնարավոր տեղափոխության մասին ԲԿՄԱ[5]։ Սակայն նա հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ մեկնարկային կազմում Լեոնիդ Կուչուկի ղեկավարությամբ։ Սակայն բելառուս մասնագետը նաև չի վստահել երիտասարդ ֆուտբոլիստին։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրած 13 հանդիպումներից հետո Օզդոևը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ «Լոկոմոտիվից»[6]։
2014 թվականի հուլիսի 14-ին վարձավճարով տեղափոխվել է «Ռուբին»[7]։ Նոր թիմում առաջին գոլը խփել է 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում (2:0)։ 2014/15 մրցաշրջանում եղել է «Ռուբինի» առանցքային ֆուտբոլիստ՝ անցկացված 30 խաղից մասնակցելով 29-ին, խփել է վեց գոլ և կրկին հրավիրվել է Ռուսաստանի հավաքական։ 2014 թվականի դեկտեմբերին «Լոկոմոտիվի» նախագահ Օլգա Սմորոդսկայան հայտարարել է Օզդոևի վաճառքի շուրջ տարվող բանակցությունների մասին[8]։ 2015 թվականի հունվարի 2-ին Օզդոևը դարձել է «Ռուբինի» լիարժեք խաղացող, ընդ որում նոր պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ միայն տարեվերջին[9]:Այսպիսով, ֆուտբոլիստը պետք է «Ռուբին» տեղափոխվեր անվճար հիմունքներով։ Մրցաշրջանի վերջնամասում չորս հանդիպումներում խփել է երեք գոլ և «Ռուբինին» օգնել է զբաղեցնել 5-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ Մոսկվայի «Դինամոյի» որակազրկման շնորհիվ «Ռուբինը» հայտնվել է Եվրոպայի լիգայում։ Ամռանը Օզդոևը հետաքրքրվում էր Մոսկվայի «Սպարտակով», սակայն կազանյան ակումբը բացառել է իր հենակետայինի վաճառքի տարբերակը[10]։ 2015/16 մրցաշրջանի մեկնարկին իր 100-րդ հանդիպումն է անցկացրել Պրեմյեր լիգայում։
2017 թվականի փետրվարի 13-ին վարձավճարով տեղափոխվել է «Թերեք»՝ անցկացնելով 6 հանդիպում[11]։
2018 թվականի փետրվարի 15-ին 4,5 տարվա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[12]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզդոևը Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը մասնակցելու թեկնածուներից մեկն էր, սակայն չի հայտավորվել դիրքերում հավասարակշռություն ունենալու անհրաժեշտության պատճառով[13]։ Մյուս պատճառն էլ այն էր, որ հավաքականում նա դիտվում էր որպես հենակետայինի դիրքում հանդես եկող Դենիսովի փոխարինող, սակայն «Լոկոմոտիվում» նա միշտ չէ, որ խաղացել է իր դիրքում, արդյունքում ազդել է հենակետային դիրքում փորձի պակասի վրա։ Դենիսովի դիրքի որոշումը մնացել է հավաքականում միակը, քանի որ որոշակի տարբերակների դեպքում նրան կարող էր փոխարինել Շիրոկովը[14]։ «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում տեղը կորցնելուց հետո դադարել է ընդգրկվել նաև հավաքականի կազմում։
Հավաքականում նորամուտը կատարել է 2014 թվականի աշնանը Ադրբեջանի դեմ ընկերական խաղում, երբ հավաքականի մարզիչն էր Ֆաբիո Կապելոն։
Հավաքականի կազմում առաջին և հաղթական գոլը խփել է 2016 թվականի նոյեմբերի 15-ին Ռումինիայի դեմ խաղում՝ աչքի ընկնելով ավելացված ժամանակի վերջին րոպեին (1:0)[15]։ Օզդոևը երկրորդ գոլը խփել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին Շոտլանդիայի դեմ տնային խաղում (4:0)[16]:Երեք օր անց աչքի է ընկել Կիպրոսի հետ մրցապայքարում (5:0)[17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օզդոևը հայրենական մեծ պատերազմի մասնակից, Ռուսաստանի Դաշնության հերոս (1995), օդաչու Մուրադ Ահմեդի թոռն է[18] (1922-1999):
Ազգությամբ ինգուշ է[19]։ Ծնվել է Գրոզնիում, սակայն պատերազմի արդյունքում ընտանիքը տեղափոխվել է Ինգուշեթիա[20]։ Ամուսնացած է թաթար մոդել Մարգարիտա Մուսլիմովայի հետ։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվել է նրա որդին՝ Թեմուրը[21][22]։ 2018 թվականի փետրվարի 19-ին ծնվել է նրա աղջիկը՝ Աիշան[22]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2020 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Լոկոմոտիվ (Մոսկվա) | Պրեմիեր Լիգա | 2010 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | |
2011/12 | 30 | 1 | 2 | 0 | 7 | 0 | — | 39 | 1 | |||
2012/13 | 10 | 1 | 1 | 0 | — | — | 11 | 1 | ||||
2013/14 | 13 | 1 | 1 | 0 | — | — | 14 | 1 | ||||
Ընդհանուր | 56 | 3 | 5 | 0 | 7 | 0 | — | 68 | 3 | |||
Ռուբին | Պրեմիեր Լիգա | → 2014/15 | 29 | 6 | 3 | 0 | — | — | 32 | 6 | ||
2015/16 | 29 | 2 | 0 | 0 | 10 | 0 | — | 39 | 2 | |||
2016/17 | 10 | 0 | 2 | 0 | — | — | 12 | 0 | ||||
2017/18 | 19 | 1 | 2 | 0 | — | — | 21 | 1 | ||||
Ընդհանուր | 87 | 9 | 7 | 0 | 10 | 0 | — | 104 | 9 | |||
Թերեք | Պրեմիեր Լիգա | → 2016/17 | 6 | 0 | 0 | 0 | — | — | 6 | 0 | ||
Ընդհանուր | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 6 | 0 | |||
Զենիթ (ՍՊ) | Պրեմիեր Լիգա | 2017/18 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 4 | 0 | |
2018/19 | 16 | 0 | 2 | 0 | 7 | 1 | — | 25 | 1 | |||
2019/20 | 26 | 3 | 3 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 36 | 4 | ||
2020/21 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 5 | 1 | ||
Ընդհանուր | 50 | 3 | 5 | 0 | 13 | 2 | 2 | 1 | 70 | 6 | ||
Ամբողջ կարիերա | 199 | 15 | 17 | 0 | 30 | 2 | 2 | 1 | 248 | 18 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ
Ռուսաստան | Տարի | ԱԱ որակավորման խաղեր | ԱԱ եզրափակչի խաղեր | ԵԱ որակավորման խաղեր | ԵԱ եզրափակչի խաղեր | Ընկերական խաղեր | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
2014 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 4 | 0 | |
2015 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | |
2016 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 4 | 1 | |
2017 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | |
2019 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 2 | |
Ընդհանուր կարիերայում | 0 | 0 | 0 | 0 | 11 | 2 | 0 | 0 | 10 | 1 | 21 | 3 |
Օզդոևի խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Օզդոևի գոլերը | Մրցաշար | |
1 | 2014 թվականի սեպտեմբերի 4 | Ադրբեջան | 4:0 | - | Ընկերական խաղ | |
2 | 2014 թվականի սեպտեմբերի 8 | Լիխտենշտեյն | 4:0 | - | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
3 | 2014 թվականի հոկտեմբերի 12 | Մոլդովա | 1:1 | - | ԵԱ-2016 որակավորման խաղեր | |
4 | 2014 թվականի նոյեմբերի 18 | Հունգարիա | 2:1 | - | Ընկերական խաղ | |
5 | 2015 թվականի մարտի 31 | Ղազախստան | 0:0 | - | Ընկերական խաղ | |
6 | 2015 թվականի հունիսի 7 | Բելառուս | 4:2 | - | Ընկերական խաղ | |
7 | 2016 թվականի օգոստոսի 31 | Թուրքիա | 0:0 | - | Ընկերական խաղ | |
8 | 2016 թվականի սեպտեմբերի 6 | Գանա | 1:0 | - | Ընկերական խաղ | |
9 | 2016 թվականի հոկտեմբերի 9 | Կոստա Ռիկա | 3:4 | - | Ընկերական խաղ | |
10 | 2016 թվականի նոյեմբերի 15 | Ռումինիա | 1:0 | 1 | Ընկերական խաղ | |
11 | 2017 թվականի մարտի 28 | Բելգիա | 3:3 | - | Ընկերական խաղ | |
12 | 2017 թվականի հոկտեմբերի 7 | Կորեայի Հանրապետություն | 4:2 | - | Ընկերական խաղ | |
13 | 2019 թվականի մարտի 24 | Ղազախստան | 4:0 | - | ՉԱ-2020 որակավորման խաղեր | |
14 | 2019 թվականի հունիսի 8 | Սան Մարինո | 9:0 | - | ԱԱ-2020 որակավորման խաղեր | |
15 | 2019 թվականի հունիսի 11 | Կիպրոս | 1:0 | - | ԱԱ-2020 որակավորման խաղեր | |
16 | 2019 թվականի սեպտեմբերի 6 | Շոտլանդիա | 2:1 | - | ԱԱ-2020 որակավորման խաղեր | |
17 | 2019 թվականի սեպտեմբերի 9 | Ղազախստան | 1:0 | - | ՉԱ-2020 որակավորման խաղեր | |
18 | 2019 թվականի հոկտեմբերի 6 | Շոտլանդիա | 4:0 | 1 | ԱԱ-2020 որակավորման խաղեր | |
19 | 2019 թվականի նոյեմբերի 13 | Կիպրոս | 5:0 | 1 | ԱԱ-2020 որակավորման խաղեր | |
20 | 2019 թվականի նոյեմբերի 16 | Բելգիա | 1:4 | - | ԱԱ-2020 որակավորման խաղեր | |
21 | 2019 թվականի նոյեմբերի 19 | Սան Մարինո | 5:0 | - | ԱԱ-2020 որակավորման խաղեր |
Ընդհանուր պաշտոնական խաղերում՝ 21 խաղ; 3 գոլ, 15 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն[23]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1) - 2013/14
- Ռուսաստանի առաջնության հաղթող (2) - 2018/19, 2019/20
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 2019/20
- Ռուսասատանի սուպերգավաթի դափնեկիր - 2020
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 3 — 2018/19
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Оздоев: в Грозном жил там, где открыли новую арену». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ Павел Новиков. (10 июля 2010). «Магомед Оздоев: «В «основе» все намного быстрее»». пресс-служба ФК «Локомотив». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Матч Локомотив — Волга. СОГАЗ-Чемпионат России по футболу 2011, 5-й тур, № 39». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Кучук не хочет отпускать Оздоева в ЦСКА
- ↑ Оздоев уйдёт из «Локомотива»
- ↑ «Магомед Оздоев — в «Рубине»». Արխիվացված է օրիգինալից 2014-07-16-ին. Վերցված է 2020-08-25-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 15 (օգնություն) - ↑ «16 клубов РФПЛ должны получать €300 млн в год за телевизионные права»
- ↑ «Рубин» выкупил Оздоева у «Локомотива»
- ↑ «Оздоев отказался от перехода в «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Магомед Оздоев перешел в «Терек» на правах аренды». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Магомед Оздоев и Эльмир Набиуллин продолжат карьеру в «Зените»
- ↑ Дик Адвокат: «Решение по Набабкину приняли пару дней назад»
- ↑ EURO-2012 — 9 дней. Дик АДВОКАТ: «ПОЛАГАЮ, РЕШЕНИЕ ПО МОЕМУ КОНТРАКТУ ПРИНИМАЛ НЕ ФУРСЕНКО»
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ «Мурад Ахмедович Оздоев». РФС. 2020. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Родные стены Магомеда Оздоева». fclm.ru. Վերցված է 22.8.2020-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «У Оздоева родился сын». sovsport.ru. Վերցված է 22.8.2020-ին.
- ↑ 22,0 22,1 «Жена Оздоева рассказала о первой встрече с мужем». sportbox.ru. Վերցված է 22.8.2020-ին.
- ↑ Родные стены Магомеда Оздоева | ФК Локомотив
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագոմեդ Օզդոև» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գրոզնի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Կիևի ֆուտբոլիստներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ