Լեոնիդ Կուչուկ
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Բելառուս | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 27, 1959 (65 տարեկան) | ||
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 176 սանտիմետր[1] | ||
Քաշ | 70 կիլոգրամ[1] | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լեոնիդ Ստանիսլավովիչ Կուչուկ (բելառուս․՝ Леанід Станіслававіч Кучук, օգոստոսի 27, 1959, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և բելառուս ֆուտբոլիստ, պաշտպան, այժմ՝ մարզիչ։ Ֆուտբոլիստ Ալեքսեյ Կուչուկի հայրը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային կարիերան սկսել է Մինսկի «Տորպեդոյում» (առաջին մարզիչներ Յ. Տոգոն և Ն․ Բլաշկոն), այնուհետև «Դինամոյում»։ 1979 թվականին ԽՍՀՄ առաջնությունում ընդգրկվել է «սպիտակ-կապույտների» կազմում, սակայն ակումբի կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ 1980-1988 թվականներին խաղացել է Գոմելի «Գոմսելմաշի» երկրորդ լիգայում։ 1989-1991 թվականներին խաղացել է Վիտեբսկի ԿԻՄ ակումբում։ Թիմի կազմում մասնակցել է 101 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ 1990 թվականին աշխատել է ակումբում որպես մարզիչ։ 1992 թվականից հանդես է եկել Բելառուսի առաջնությունում։ 1992-1994 թվականներին խաղացել է «Մոլոդիչնոյում»։ 1995-1997 թվականներին եղել է «Ատակա-Աուրա» ակումբի խաղացող։ Ավարտել է կարիերան «Դինամո-93» ակումբում 1998 թվականին։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին 2 խաղում ղեկավարել է Մինսկի «Դինամո-93»-ը, որն այդ երկու խաղերում էլ պարտվել է ընդհանուր 0:8 հաշվով։ Նույն թվականին գլխավորել է «Մոլոդեչնոն», որն ի վերջո առաջնությունում գրավել է նախավերջին՝ 14-րդ տեղը։ 2003 թվականին աշխատել է Մինսկի«Լոկոմոտիվում»՝ որպես ավագ մարզիչ։
2004-2010 թվականներին գլխավորել է մոլդովական «Շերիֆը», որի հետ դարձել է բազմաթիվ տիտղոսների դափնեկիր։ 2009/10 մրցաշրջանում «Շերիֆը» հանդես է եկել Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում։ Առաջին մրցաշարում ակումբը հասել է փլեյ-օֆֆի փուլ՝ երկու խաղում պարտվելով «Օլիմպիակոսին»։ Եվրոպա լիգայում «Շերիֆը» հանդես է եկել H խմբում, գրավել է երրորդ տեղը՝ հաղթելով 1 խաղում, 2-ը կրճատելով ոչ-ոքի և 3-ը պարտվելով։ 2007 թվականին ակումբն ընդգրկվել է այն ակումբների շարքում, որոնք արժանացել են իսպանական «Դոն Բալոն» պարբերականի մրցանակին, որը տրվում է այն ակումբներին, որոնք մրցաշրջանի ընթացքում ոչ մի պարտություն չեն կրել[2]։ 2010-ի հունվարին նա լքեց իր պաշտոնը[3]։
2010 թվականի մայիսի 18-ին նշանակվել է Բելգորոդի «Սալյուտի» գլխավոր մարզիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով Միրոսլավ Ռոմաշչենկոյին[4]։ Առաջին իսկ խաղում ակումբը 1:0 հաշվով հաղթել է «Ժեմչուժինա-Սոչիին»[5]։ Կուչուկի օրոք ակումբը հաղթել է 3 խաղում, 2-ը՝ ոչ-ոքի և 9 անգամ պարտվել։ Օգոստոսի 23-ին Կուչուկը հրաժարական է տվել գլխավոր մարզչի պաշտոնից[6]։ 25-րդ տուրից հետո «Սալյուտը» զբաղեցնում էր առաջնության նախավերջին հորիզոնականը։
2011 թվականի հունիսին նշանակվել է Կիևի «Արսենալի» գլխավոր մարզիչ[7]։ 2011/2012 մրցաշրջանում ակումբի պատմության մեջ առաջին անգամ նվաճել է եվրագավաթներին մասնակցելու իրավունք։ 2012-ի վերջին «Արսենալը» կորցրեց ակումբի երկու հովանավորներին և որոշում կայացվեց կրճատել ակումբի բյուջեն, ակումբը մտադրություն հայտնեց խզել պայմանագրերը ակումբի ամենաբարձր աշխատավարձ ունեցող հինգ խաղացողների հետ (եթե խաղացողները համաձայնվեն)։ 2013 թվականի հունվարի 1-ին ակումբը և Կուչուկը խզել են պայմանագիրը «փոխադարձ համաձայնությամբ»։
2013 թվականի հունվարի 9-ին պաշտոնապես ներկայացվել է որպես «Կուբանի» նոր գլխավոր մարզիչ[8], որը ձմեռային դադարից առաջ առաջնությունում 4-րդ տեղում էր։ Կուչուկի գլխավորությամբ թիմը 11 խաղում վաստակել է 19 միավոր, ինչը բավարար է Պրեմիեր լիգայի առաջնությունում 5-րդ տեղը պահպանելու և ակումբի պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներում հայտնվելու համար՝ Եվրոպայի լիգայում։ Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմի ղեկավարությունը նոր 3 տարվա պայմանագիր է առաջարկել մարզչին և պաշտոնական կայքում հայտնել, որ Կուչուկի հետ պայմանագիրը երկարաձգվել է 3 տարով։ Սակայն որոշ ժամանակ անց Կուչուկը հայտարարել է, որ «Կուբանի» հետ համագործակցությունն ավարտվել է մայիսի 31-ին, իսկ ղեկավարության կողմից նոր պայմանագրի պայմանները չեն ընդունվել։
2013 թվականի հունիսի 16-ին տեղեկություն հայտնվեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզմանը նրա ներկայության մասին։ Հունիսի 17-ին անցկացրել է «Լոկոմոտիվի» առաջին մարզումը։ Հունիսի 19-ին պաշտոնապես ներկայացվեց որպես թիմի գլխավոր մարզիչ։ 2013/14 մրցաշրջանի ավարտից հետո ակումբը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ 2006 թվականից ի վեր առաջին անգամ դառնալով բրոնզե մեդալակիր։ 2014 թվականի սեպտեմբերի 15-ին Կուչուկը հեռացվել է աշխատանքից[9]։ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, չցանկանալով փոխհատուցում վճարել, «Լոկոմոտիվը» միակողմանիորեն խզել է պայմանագիրը մարզչի հետ մարզումից բացակայելու պատճառով։ Կուչուկը ներկայացրել է տեսագրություն, որից հետևում է, որ նրան մարզմանը թույլ չեն տվել թիկնապահները[10]։ Ձայնագրության հավաստիությունը կասկածներ է առաջացրել, «Լոկոմոտիվի» նախագահ Օլգա Սմորոդսկայան այն բեմականացված է անվանել։ Պաշտոնանկությունից հետո Կուչուկը բողոք է ներկայացրել ՌՖՄ[11]՝ պահանջելով իրեն 4,86 մլն եվրո փոխհատուցում[12]։ ՌՖՄ վեճերի լուծման պալատը արդյունքում 1,8 միլիոն եվրոյի փոխհատուցման որոշում է կայացրել[13], ինչի դեմ «Լոկոմոտիվը» հայց է ներկայացրել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան[14], որը մերժել է «Լոկոմոտիվի» բողոքը և ուժի մեջ թողել փոխհատուցման մասին որոշումը[15]։
2014 թվականի նոյեմբերի 17-ին Կուչուկը կրկին դարձավ «Կուբանի» գլխավոր մարզիչ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[16]։ 2015 թվականի հունվարին Կուչուկը Football Coach World Ranking պարբերականի ակումբային մարզիչների վարկանիշում զբաղեցրել է 284-րդ տեղը[17]։ «Կուբանի» հետ Կուչուկը կարողացավ հասնել Ռուսաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ ակումբը 1:3 հաշվով պարտվեց «Լոկոմոտիվին»։ Դրանից հետո «Կուբանը» կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Կուչուկի հետ[18]։
«Կուբանից» հեռանալուց հետո Կուչուկը 1,5 տարի մնացել է առանց աշխատանքի։ 2016 թվականի դեկտեմբերին եղել է Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը, սակայն 2017 թվականի հունվարի 15-ին դարձել է ուկրաինական «Ստալ» (Կամենսկոյե) ակումբի մարզիչը[19]։ Հունիսի 6-ին թիմից հեռացել է սեփական ցանկությամբ։
2017 թվականի հունիսի 9-ին դարձել է ռուսական «Ռոստով» ակումբի գլխավոր մարզիչ[20]։ Հաջող մեկնարկից հետո ակումբը սկսեց ավելի վատ հանդես գալ՝ չհաղթելով Պրեմիեր լիգայի 11 անընդմեջ խաղում։ Դեկտեմբերի 6-ին թիմից հեռացել է կողմերի համաձայնությամբ[21]։
2019 թվականի փետրվարի 1-ին դարձել է ուկրաինական առաջին լիգայի «Ռուխ» ակումբի գլխավոր մարզիչ[22]։ Նույն թվականի հուլիսին տեղափոխվել է Լվով։ 2018/2019 մրցաշրջանն թիմն ավարտել է Առաջին լիգայի 11-րդ հորիզոնականում, իսկ 2019/2020 մրցաշրջանն ընթացել է աղյուսակի առաջին հորիզոնականում։ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կողմերի համաձայնությամբ հեռացել է թիմից։
2020 թվականի ապրիլի 22-ին դարձել է բելառուսական «Դինամո» ակումբի (Մինսկ) գլխավոր մարզիչ[23]։ 2021 թվականի մայիսի 28-ին թիմից հեռացել է սեփական ցանկությամբ։
2021 թվականի օգոստոսի 4-ից՝ կրկին «Ռուխ» (Լվով) ակումբի գլխավոր մարզիչ[24]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շերիֆ»
- Մոլդովայի չեմպիոն՝ (6) 2003/04, 2004/05, 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09
- Մոլդովայի գավաթակիր՝ (3) 2005/06, 2007/08, 2008/09
- Մոլդովայի սուպերգավաթակիր՝ (3) 2004, 2005, 2007
- Համագործակցության չեմպիոնների գավաթակիր՝ 2009
- Մոլդովայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2003/04
«Լոկոմոտիվ» (Մոսկվա)
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2013/14
«Կուբան»
- Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2014/15
Ընդհանուր՝ 13 գավաթ
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովայի առաջնության լավագույն մարզիչ՝ 2009[25]
- Ուկրաինայի առաջնության լավագույն մարզիչ՝ 2011/12[26]
- ՌՖՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ (2)՝ 2013 օգոստոս, նոյեմբեր
- Բելառուսի տարվա լավագույն մարզիչ՝ 2013[27]
Մարզչական վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մարտի 21-ի դրությամբ
Թիմ | Երկիր | Սկիզբ | Ավարտ | Արդյունք | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | Ը % | |||||||
Շերիֆ | Մոլդովա | 2004 թվականի հունվարի 1 | 2010 թվականի հունվարի 4 | 187 | 149 | 29 | 9 | 79,68 | |||
Սալյուտ (Բելգորոդ) | Ռուսաստան | 2010 թվականի մայիսի 18 | 2010 թվականի օգոստոսի 23 | 15 | 4 | 1 | 10 | 26,67 | |||
Արսենալ (Կիև) | Ուկրաինա | 2011 թվականի հունիս | 2013 թվականի հունվարի 1 | 55 | 25 | 14 | 16 | 45,45 | |||
Կուբան | Ռուսաստան | 2013 թվականի հունվարի 9 | 2013 թվականի հունիսի 16 | 12 | 4 | 8 | 0 | 33,33 | |||
Լոկոմոտիվ (Մոսկվա) | Ռուսաստան | 2013 թվականի հունիսի 17 | 2014 թվականի սեպտեմբերի 15 | 40 | 19 | 12 | 9 | 47,50 | |||
Կուբան | Ռուսաստան | 2014 թվականի նոյեմբերի 17 | 2015 թվաականի մայիսի 25 | 18 | 3 | 5 | 10 | 16,67 | |||
Ստալ | Ուկրաինա | 2017 թվականի հունվարի 15 | 2017 թվականի հունիսի 16 | 14 | 8 | 3 | 3 | 57,14 | |||
Ռոստով | Ռուսաստան | 2017 թվականի հունիսի 9 | 2017 թվականի դեկտեմբերի 6 | 21 | 6 | 8 | 7 | 28,57 | |||
Ռուխ | Ուկրաինա | 2018 թվականի հունիսի 1 | 2019 թվականի հունվարի 1 | 33 | 19 | 8 | 6 | 57,58 | |||
Դինամո (Մինսկ) | Բելառուս | 2020 թվականի ապրիլի 22 | 2021 թվականի հունիսի 3 | 38 | 20 | 6 | 12 | 52,63 | |||
Ռուխ | Ուկրաինա | 2021 թվականի օգոստոսի 4 | 2023 թվականի մարտի 19 | 16 | 4 | 6 | 6 | 25,00 | |||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 449 | 261 | 100 | 88 | 53,13 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.teams.by/-/player-3119/
- ↑ «Молдавский футбол — «Шериф» стал лауреатом приза Don Balon». www.moldfootball.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Кучук покинул пост главного тренера «Шерифа»» (ռուսերեն). Чемпионат.ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Леонид Кучук назначен главным тренером «Салюта»» (ռուսերեն). Чемпионат.ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ ««Салют» 1:0 «Жемчужина-Сочи»» (ռուսերեն). Чемпионат.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Кучук подал в отставку с поста главного тренера «Салюта»» (ռուսերեն). Чемпионат.ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Кучук — новый тренер Арсенала». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 6 (օգնություն) - ↑ «Леонид Кучук представлен команде» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 2013 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
- ↑ championat.com (2014 թ․ սեպտեմբերի 15). «Смородская отстранила Кучука от работы в должности главного тренера «Локомотива»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ ««Локомотив» уволил Леонида Кучука за прогул». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «РФС: в жалобе Кучука на «Локомотив» на 106 страницах много ненужного». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Председатель Палаты по разрешению споров РФС: «Кучук хочет получить от „Локомотива" 4,86 млн евро»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 89 (օգնություն) - ↑ ««Локомотив» выплатит Кучуку 1,8 млн евро компенсации». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 32 (օգնություն) - ↑ «CAS РАССМОТРИТ ИСК «ЛОКОМОТИВА» К КУЧУКУ 7 ОКТЯБРЯ». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ ««Локомотив» исполнит решение CAS по «делу Кучука»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Леонид Кучук возглавил «Кубань»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Вячеслав Руснак и Лилиан Попеску - во второй тысяче рейтинга клубных тренеров мира». moldova.sports.md. 2015 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
- ↑ ««Кубань» подтвердила расторжение контракта с Кучуком». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Кучук официально принял «Сталь»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Леонид Кучук официально возглавил «Ростов»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ ««Ростов» подтвердил отставку Кучука». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Леонид Кучук официально возглавил украинский «Рух»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Официально: Леонид Кучук — главный тренер минского «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 25 (օգնություն) - ↑ «Леонид Кучук вновь возглавил львовский "Рух"». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Леонид Кучук – лучший футбольный тренер Молдовы в 2009 году» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Лучшим тренером чемпионата Украины-2011/2012 признан Кучук» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Футбол. Леонид Кучук: от «пожарника года» пришёл к «тренеру года»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.