Մոնչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնչի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Monchi
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1968(1968-09-20)[1] (55 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ռամոն Ռոդրիգես Վերդեխո (իսպ.՝ Ramón Rodríguez Verdejo, շատ հափտնի է որպես Մոնչի (իսպ.՝ Monchi); 1968 թվականի սեպտեմբերի 20, Սան Ֆեռնանդո, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային ֆունկցիոներ։ Իտալական ֆուտբոլային «Ռոմա» ակումբի սպորտային տնօրեն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական «Սեվիլիաի» սան։ Ներկայանում էր դարպասապահի պաշտոնում։ 1988/89 մրցաշրջանում ելույթ է ունեցել «Սեվիլիաի Ատլետիկոյում», «Սեվիլիաի» ֆարմ-ակումբում։ Առաջին հանդիպումը անցկացրել է 1989 թվականի ապրիլի 9-ին Սեկունդ Բ-ում «Ռեալ Խաենի» դեմ հանդիպմանը (Իսպանիայի լիգայի համակարգի 3-րդ մակարդակում)։ Ամբողջ մրցաշարում անցկացրել է 4 հանդիպում և բաց թողել 4 գոլ[2]։ 1989/90 մրցաշարում անցկացրել է 37 հանդիպում և բաց թողել 30 գոլ[3]։ 1991 թվականի հունվարի 13-ին ելույթ է ունեցել «Սեվիլիաի» հիմնական կազմում «Ռեալ Սոսիեդադ ՖԱ» դեմ խաղում, 18-րդ տուրում Լա Լիգա, Իսպանիայի առաջնության ամենաբարձր խմբում)[4]։ Ամբողջ մրցաշրջանում անցկացրել է 7 խաղ և բաց թողել 12 գոլ[5]։ 1991/92 և 1992/93 մրցաշրջանում չի անցկացրել գոնե մեկ խաղ։ 1993/94 մրցաշրջանում անցկացրել է 2 խաղ, գոլ չի բաց թողել[6]։ 1994/95 մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում (բոլորը Իսպանիաի Գավաթում) և բաց է թողել 7 գոլ[7]:1995/96 մրցաշրջանում անցկացրել է 2 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց թողել 17 գոլ[8]։ 1996/97 մրցաշրջանում մրցաշարում անցկացրել է 26 խաղ և բաց թողել 40 գոլ[9]։ Թիմը մրցաշարում գրավել է 20-րդ տեղը (22-ից) և դուրս մնացել Սեկունդ[10]։ 1997/98 մրցաշարում անցկացրեց 14 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց է թողել 15 գոլ[11]։ 1998/99 մրցաշարում անցկացրեց 28 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց թողեց 28 գոլ[12]։ Թիմը մրցաշարում գրավեց 4-րդ տեղը[13]։ Վերափոխմանը նրանք հաղթեցին «Վիլյառեալին», եւ վերադարձան Պրեմեռա[14]։ Դրանից հետո Մոնչին ավարտեց գործունեությունը 30 տարեկան հասակում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեվիլիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ամռանը դարձավ «Սեվիլիաի» սպորտային տնօրեն։ Նրա խնդիրները ներառում էին երիտասարդական քաղաքականության զարգացումը եւ ակումբի սկաուտական համակարգը[15][16]։ Թիմը սկսեց լուրջ ուժ ներկայացնել Իսպանիայում եւ Եվրոպայում։ (2007, 2010) շրջանում թիմը 2 անգամ հաղթեց Իսպանիաի Գավաթը, (2007)-ին Իսպանիաի Սուպերգավաթը, (2006, 2007, 2014, 2015, 2016) 5 անգամ ՈՒԵՖԱ Գավաթ/ԵՎրոպա լիգա և (2006)-ին Սուպերգավաթ ՈՒԵՖԱ։ Մոնչիի աշխատանքի ընթացքում ակումբի համակարգը թողարկել է մի շարք շնորհալի խաղացողներ. Խոսե Անտոնիո Ռեյես, Սերխիո Ռամոս, Ալբերտո Մորենո, Խեսուս Նավաս[17], Դիեգո Կապել, Անտոնիո Պուերտա[15]։ Ակումբում 17 տարի աշխատելու հետո Մոնչին ստեղծել է հարյուրավոր սկաուտների ցանց ամբողջ աշխարհում։ «Սեվիլիան» հսկայական բյուջե չի ունեցել եւ փորձել է երիտասարդ տաղանդների ստորագրել, մինչ հարուստ ակումբները ուշադրություն դարձնեն նրանց։ Մոնչիի շնորհիվ ակումբը ձեռք է բերել բազմաթիվ խաղացողներ, ովքեր շահեկան են դարձել ապագայում. Չավի Նավերրո, Ժուլիո Բապտիստա, Դանիել Ալվես, Ադրիանո, Ռենատո, Ֆրեդրիկ Կաունտե, Լուիս Ֆաբիանո, Անդրես Պալոպ, Էնցո Մարեսկա, Կրիստան Պոուլսեն, Ֆեդերիկո Ֆասիո, Սեյդու Կեյտա, Սեբաստեն Սկիլլաչի, Ալվարո Նեգրեդո, Իվան Ռակիտիչ, Մարտին Կասերես, Գարի Մեդել, Ժոֆֆրեյ Կոնդոգբյու, Կարլոս Բեկկա, Կեվին Գամեյրո, Ստեֆան Մբիա, Դանիել Կարիսու, Ալեշ Վիդալ, Գժեգոժ Կրիխովյակ, Ֆեռնանդո Լյորենտե, Ստիվեն Ն՚Զոնզի, Ադիլ Ռամի[15][16][17][18][19]։ Հիմնականում 17 տարի Մոնչիի շնորհալությամբ, որոշ խաղացողներ հետագայում վաճառվել են շահութաբեր, եւ Սեվիլիա ակումբը շահույթ է ստացել ավելի քան 200 միլիոն եվրո։ 2017 թվականի մարտի 30-ին թարմացել է, որ 2016/2017 մրցաշրջանի ավարտից հետո Մոնչին թողնում է ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը[20][21]։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ ամռանը մասնագետ կստանա մեկ այլ ակումբում նման դիրք։ Հնարավոր ընտրանքներից կարելի է ընտրել իտալական «Ռոմա»[22][23][24][25], մադրիդական «Ռեալ»[26][27] և ֆրանսիական ՊՍԺ[28][29]։ 2017 թվականի ապրիլի 8-ին հրաժեշտ տվեց երկրպագուներին Սեվիլիաի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում։ Մոնչին սպորտային հագուստի վարա կրում էր, 2007 թվականին՝ 22 տարեկան հասակում մահացած, Սևիլիաի սան Անտոնիո Պուերտայի ազգանունը[30]։

«Ռոմա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլին դարձավ իտալական «Ռոմայի» սպորտային տնօրեն[31][32]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սևիլյա»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 թվականի մարտին նա պարգևատրվեց Կադիսի նահանգի մեդալով[33]։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բացի իսպաներենից, խոսում է ֆրանսերեն եւ անգլերեն[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Сезон 1988/1989».
  3. «Сезон 1989/1990».
  4. «La Real no pasó del empate».
  5. «Сезон 1990/1991».
  6. «Сезон 1993/1994».
  7. «Сезон 1994/1995».
  8. «Сезон 1995/1996».
  9. «Сезон 1996/1997».
  10. «Сезон 1996/1997. Турнирная таблица».
  11. «Сезон 1997/1998».
  12. «Сезон 1998/1999».
  13. «Сезон 1998/1999. Турнирная таблица».
  14. «Сезон 1998/1999. Переходные матчи».
  15. 15,0 15,1 15,2 «The Mastery Of "Monchi": The Power Behind Sevilla's Throne».
  16. 16,0 16,1 «The secret behind Sevilla's success? Meet Monchi, the transfer wizard».
  17. 17,0 17,1 17,2 «Manchester City vs Sevilla: Who needs Moneyball if you have Monchi?».
  18. «Meet Monchi – the man who discovered Dani Alves and is attracting Barcelona».
  19. «Monchi: The man who made Sevilla».
  20. «Monchi, el mago de los fichajes, abandona el Sevilla».
  21. «Спортивный директор «Севильи» Мончи покинул клуб».
  22. «Report: Monchi will be the new sporting director of Roma». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  23. «Мончи станет спортивным директором «Ромы»».
  24. «Monchi signs Roma deal?».
  25. «La Repubblica: спортивный директор «Севильи» Мончи подписал 3-летний контракт с «Ромой»».
  26. «Canal Sur: Real Madrid keen on poaching Sevilla's Monchi». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին.
  27. «Мончи может стать спортивным директором «Реала»».
  28. «Monchi waits for PSG?».
  29. «Мончи может перейти в «ПСЖ»».
  30. «Мончи прощается с фанатами «Севильи». Это правда трогательно».
  31. «Ufficiale: Monchi è il nuovo Direttore Sportivo della Roma».
  32. «Мончи стал спортивным директором «Ромы»».
  33. «Optimismo como arma de futuro».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]