Ալեքսանդր Վասյուտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վասյուտին
ռուս.՝ Александр Васютин
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1995(1995-03-04)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1]
Հասակ 1,88 մետր
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
2013—2016 Ռուսաստան Զենիթ (ՍՊբ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—2018 Ռուսաստան Զենիթ (ՍՊբ) 0 (0)
2016—2018  Ֆինլանդիա Լահտի 44 (−35/1)
2018—2019 Նորվեգիա Սարպսբորգ 08 25 (−32)
2019— Ռուսաստան Զենիթ (ՍՊբ) 6 (−8)
2021—2022  Շվեդիա Յուրգորդեն 12 (−7)
Ազգային հավաքական
2012 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 4 (−2)
2013—2014 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 11 (−18)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 1.10.2023:

Ալեքսանդր Յուրևիչ Վասյուտին (մարտի 4, 1995(1995-03-04)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1]), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասապահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի «Սմենա» ֆուտբոլային դպրոցի սան է, մարզիչ եղել է Անվար Աբդուլխակովիչ Կոնեևը։ Եղել է Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում (մինչև 17 տարեկան) 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման էլիտար փուլում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել[3]։ 2013 թվականին դարձել է Գրանատկինի հուշամրցաշարի[4] և Slovakia Cup մրցաշարի հաղթող Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում (մինչև 19 տարեկան)[5]։ «Զենիթի» երիտասարդական թիմի կազմում նորամուտը նշել է 2013 թվականի մայիսի 18-ին Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դեմ 29-րդ տուրի խաղում (0:2)։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում անցկացրել է 42 հանդիպում, բաց թողել 56 գոլ։ 2013 թվականի նոյեմբերին ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայում երկու հանդիպում է անցկացրել՝ Մադրիդի «Ատլետիկոյի» (3:4) և Վիեննայի «Աուստրիայի» (1:2) հետ։

2016 թվականի օգոստոսին կես տարով վարձավճարով տեղափոխվել է ֆիննական «Լահտի»։ Օգոստոսի 13-ին ՊԿ-35-ի դեմ առաջին իսկ խաղում դուրս է եկել մեկնարկային կազմում և երկրորդ ավելացված րոպեին 0:1 հաշվի ժամանակ տուգանային հարվածից գնդակն ստանալուց հետո դարձել է գոլի հեղինակ՝ վազելով մրցակցի տուգանային հրապարակ[6][7]։ 2017 թվականի փետրվարին վարձավճարային պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով։ 2017 թվականին ճանաչվել է Ֆինլանդիայի առաջնության լավագույն դարպասապահ։

2018 թվականի հուլիսին տեղափոխվել է Նորվեգիայի առաջնության «Սարպսբորգ 08» ակումբ։

2019 թվականի հուլիսի 23-ին վերադարձել է «Զենիթ»[8]։ Իր կարիերայում առաջին անգամ նա խաղացել է պետերբուրգցիների հիմնական կազմի համար 2019 թվականի հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի Գավաթի 1/8-րդ տնային խաղում «Տոմիի» դեմ (4:0), իսկ ՌՊԼ-ում՝ 2020 թվականի հուլիսի 15-ին «Օրենբուրգի» հետ խաղում (4:1)։

2021 թվականի փետրվարին մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է շվեդական «Յուրգորդեն»՝ հետագա գնման իրավունքով[9]։ Այնուհետև վարձակալությունը երկարացվել է մինչև 2022 թվականի վերջ[10]։

2022 թվականի նոյեմբերի 25-ին վերադարձել է «Զենիթ»։ 2022/23 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն՝ երեք խաղ անցկացնելով ՌՊԼ-ում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան «Զենիթ»

  • Ռուսաստանի չեմպիոն (2) - 2019/20, 2022/23
  • Ռուսաստանի գավաթակիր - 2019/20
  • Ռուսաստանի սուպերգավաթակիր (3)։ - 2016, 2020, 2023

Շվեդիա «Յուրգորդեն»

  • Շվեդիայի առաջնության արծաթե մեդալակիր - 2022
  • Շվեդիայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2022

Անհատական

  • Ֆինլանդիայի առաջնության լավագույն դարպասապահ - 2017

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023-10-01-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
 Լահտի Վեյկաուսլիգա 2016 12 -14/1 12 -14
2017 23 -16 1 -2 24 -18
2018 9 -5 9 -5
Ընդհանուր 44 -35/1 1 -2 45 -37
Սարպսբորգ 08 Էլիտեսերիեն 2018 12 -16 11 -17 23 -33
2019 13 -16 1 0 14 -16
Ընդհանուր 25 -32 1 0 11 -17 37 -49
Զենիթ ՍՊբ Պրեմիեր լիգա 2019/20 2 -2 1 0 0 0 3 -2
2022/23 3 -3 1 -1 4 -4
2023/24 1 -3 4 -4 5 -7
Ընդհանուր 6 -8 6 -5 0 0 12 -13
 Յուրգորդեն Ալսվենկսան 2021 10 -5 4 -2 14 -7
2022 2 -2 0 0 3 -4 5 -6
Ընդհանուր 12 -7 4 -2 3 -4 19 -13
Ամբողջ կարիերա 87 -82/1 12 -9 14 -21 113 -112

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Aleksandr Vasyutin — Национальная сборная | Transfermarkt». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Александр Васютин — Официальный сайт ФК «Зенит»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  5. Товарищеские матчи, Юношеские сборные 1995(չաշխատող հղում)
  6. «Вратарь «Зенита» Васютин забил гол в дебютном матче за «Лахти»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  7. «Venäläistorjuja puski maalin Veikkausliiga-debyytissään — katso Aleksandr Vasjutinin tyylikäs osuma — ESS.fi». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Александр Васютин возвращается в «Зенит»» (ռուսերեն). fc-zenit.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  9. ««Зенит» отпустил вратаря Васютина в «Юргорден»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Сине-бело-голубые и «Юргорден» продлили аренду Александра Васютина - новости на официальном сайте ФК Зенит». fc-zenit.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.