Էմանուել Մամանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էմանուել Մամանա
Mammana.jpg
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1996(1996-02-10)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Մերլո, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ

Էմանուել Էռնան Մամանա (իսպ.՝ Emanuel Hernán Mammana, փետրվարի 10, 1996(1996-02-10)[1], Մերլո, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, ռուսական «Զենիթի» պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիվեր Փլեյթ» առաջին թիմ է տեղափոխվել 2014 թվականին և նրա կազմում նորամուտը նշել է նոյեմբերի 24-ին «Ռասինգի» հետ հանդիպման ժամանակ[2]։ Ընդհանուր առմամբ իր առաջին մրցաշրջանում նա անցկացրել է երկու հանդիպում։ Առաջին գոլը խփել է 2016 թվականի մարտի 14-ին «Կոլոնի» դեմ խաղում։

2016 թվականի հուլիսի 7-ին տեղափոխվել է «Լիոն» 7,5 միլիոն եվրոյով. պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականը:

2017 թվականի հուլիսի 31-ին Մամանայի տեղափոխության մասին հայտարարել է «Զենիթը». համաձայնագիրը նախատեսվել է 5 տարով[3]։ Տրանսֆերի գումարը կազմել է 16 միլիոն եվրո, իսկ «Լիոնն» ստացել է արգենտինացու վերավաճառքի գումարի 20 %-ը[4]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կազմում Էմանուելը մասնակցել է Հարավային Ամերիկայի 2013 թվականի պատանեկան առաջնությանը[5]: Նրա հավաքականը դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն մինչև 17 տարեկանների տարիքային խմբում։ Նա մասնակցել է նաև 2013 թվականի աշխարհի պատանեկան առաջնությանը, որտեղ նրա հավաքականն զբաղեցրել է չորրորդ տեղը։ Առաջին հավաքականում Էմանուելի նորամուտը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսի 7-ին, երբ նա մասնակցել է Սլովենիայի հավաքականի դեմ խաղին[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիվեր Փլեյթ»
  • Արգենտինայի չեմպիոն (1) – 2014
  • Հարավամերիկյան գավաթի դափնեկիր (1) – 2014
  • Լիբերտադորեսի գավաթակիր (1) – 2015
  • Հարավային Ամերիկայի Ռեկոպայի դափնեկիր (1) – 2015
  • Սուրուգա բանկի գավաթի դափնեկիր (1) – 2015
«Զենիթ»

Հավաքականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի հավաքական (երիտասարդական)
  • Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնության հաղթող (1) – 2013
  • Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության հաղթող (1) – 2015
Արգենտինայի հավաքական
  • Սուպերկլասիկո դե Լաս Ամերիկաս մրցաշարի հաղթող – 2017

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ[7] ԿՕՄՆԵԲՈԼ
գավաթներ/
Եվրագավաթներ[8]
Այլ[9] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Արգենտինա Ռիվեր Փլեյթ Պրիմերա 2013/14 0 0 1 0 1 0
2014 2 0 0 0 1 0 3 0
2015 14 0 0 0 5 0 19 0
2016 8 1 0 0 4 1 12 2
Ընդհանուր 24 1 1 0 10 1 0 0 35 2
Ֆրանսիա Օլիմպիկ (Լիոն) Լիգա 1 2016/17 17 1 2 0 5 0 0 0 24 1
Ընդհանուր 17 1 2 0 5 0 0 0 24 1
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր լիգա 2017/18 16 0 0 0 10 0 0 0 26 0
2018/19 6 0 1 0 4 0 0 0 11 0
Ընդհանուր 22 0 1 0 14 0 0 0 37 0
Ամբողջ կարիերա 63 2 4 0 29 1 0 0 96 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Match report
  3. Эмануэль Маммана продолжит карьеру в «Зените»
  4. COMMUNIQUÉ : TRANSFERT D’EMANUEL MAMMANA AU ZENIT SAINT-PETERSBOURG
  5. Official list of players
  6. «Argentina vs. Slovenia (1:1)»։ National Football Teams։ Վերցված է 29 Aug 2014 
  7. «Գավաթներ» սյունակում ներառվել են ազգային գավաթների, լիգայի գավաթների ու սուպերգավաթների խաղարկություններում անցկացրած խաղերն ու խփած գոլերը։
  8. Հարավամերիկյան գավաթ, Լիբերտադորեսի գավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա։
  9. Այլ պաշտոնական խաղեր