Դուգլաս դոս Սանտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Սանտոս
Douglas Santos
Դուգլասը Բրազիլիայի հավաքականի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Douglas dos Santos Justino de Melo
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1994(1994-03-22)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Ժուան Պեսոա, Բրազիլիա[3][4][5]
Հասակ 173 սմ
Քաշ 71 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Համբուրգ
Համար 6
Պատանեկան կարիերա
2009-2012 Բրազիլիա Նաուտիկո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Բրազիլիա Նաուտիկո 22 (1)
2013-2014 Իսպանիա Գրանադա 0 (0)
2013-2014   Իտալիա Ուդինեզե 3 (0)
2014-2015 Իտալիա Ուդինեզե 0 (0)
2014-2015   Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 26 (1)
2015-2016 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 28 (0)
2016-ներկա Գերմանիա Համբուրգ 49 (1)
Ազգային հավաքական
2013-2014 Բրազիլիա Բրազիլիա Մ20 10 (0)
2015-2016 Բրազիլիա Բրազիլիա Մ23 10 (0)
2016-ներկա Բրազիլիա Բրազիլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 15-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 15-ի, 2018

Դուգլաս Սանտոս (պորտ.՝ Douglas Santos, մարտի 22, 1994(1994-03-22)[1][2], Ժուան Պեսոա, Բրազիլիա[3][4][5]), կամ պարզապես Դուգլաս, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Համբուրգի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[6]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաուտիկո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլասը Նաուտիկոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի փետրվարի 16-ին՝ Լիգա Պերնամբուկանոյի Սենտրալի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 26-ին՝ Բելո Ժարդիմի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հուլիսի 18-ին՝ Պոնտե Պրետայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Բրազիլիայի առաջնությունում խփեց հոկտեմբերի 10-ին՝ կրկին Պոնտե Պրետայի դեմ խաղում[10]։ Նաուտիկոյի առաջին թիմի կազմում Դուգլասը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 12-ին Դուգլասը 5 տարվա պայմանագիր կնքեց Գրանադայի հետ[11]։ Սեպտեմբերի 2-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Ուդինեզեին[12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց դեկտեմբերի 21-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[13]։ Նա անցկացրեց ևս 2 հանդիպում այս մրցաշրջանում[14], և 2014 թվականի հունվարին լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ուդինեզե։

Ատլետիկո Մինեյրո[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 12-ին Դուգլասը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ատլետիկո Մինեյրո[15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 31-ին՝ Կորիտիբայի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 19-ին՝ Շապեկոենսեի դեմ խաղում[17]։ Իր առաջին հանդիպումը միջազգային մրցաշարերում անցկացրեց 2015 թվականի մարտի 19-ին՝ Լիբերտադորեսի գավաթի Սանտե Ֆեի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը Լիբերտադորեսի գավաթում խփեց մայիսի 7-ին՝ Ինտերնասիոնալի դեմ խաղում[19]։ Հուլիսի 21-ին Ատլետիկո Մինեյրոն գնեց Դուգլասի լրիվ տրանսֆերը 3 միլիոն եվրոյի դիմաց[20]։ Ատլետիկոյի կազմում Դուգլասը անցկացրեց 99 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Համբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 31-ին Դուգլասը 5 տարվա պայմանագիր կնքեց Համբուրգի հետ[21][22][23]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 17-ին՝ ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի մարտի 17-ին՝ Հերթա Բեռլինի դեմ խաղում[25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 և 2014 թվականներին Դուգլասը Բրազիլիայի Մ20 հավաքականի կազմում հաղթեց Տուլոնի առաջնությունը[26][27]։ 2016 թվականի նա մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին[28][29]։ Այստեղ Դուգլասը անցկացրեց 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Բրազիլիային նվաճել ոսկե մեդալ[30][31]։

Բրազիլիայի ազգային հավաքական Դուգլասը առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի ապրիլի 2-ին՝ Բոլիվիայի դեմ ընկերական խաղի համար[32][33], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[34]։ 2015 թվականի սեպտեմբերին նա կրկին հրավիրվեց ազգային հավաքական՝ Կոստա Ռիկայի և ԱՄՆ-ի դեմ խաղերի համար[35][36], սակայն նորից մնաց պահեստայինների նստարանին[37][38]։ Իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում նշեց 2016 թվականի մայիսի 30-ին՝ Պանամայի դեմ ընկերական խաղում[39]։ Հունիսին նա մասնակցեց Կոպա Ամերիկային, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[40][41], իսկ Բրազիլիան դուրս մնաց խմբային փուլից[42][43]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[44]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նաուտիկո 2012 Բրազիլիայի Սերիա A 22 1 3 1 25 2
2013 2 0 12 1 14 1
Ընդհանուր 22 1 2 0 0 0 15 2 39 3
Ուդինեզե 2013–14 Իտալիայի Սերիա A 3 0 3 0
Ատլետիկո Մինեյրո 2014 Բրազիլիայի Սերիա A 13 1 6 0 19 1
2015 31 0 2 0 6 1 9 0 48 1
2016 10 0 1 0 10 0 11 1 32 1
Ընդհանուր 54 1 9 0 16 1 20 1 99 3
Համբուրգ 2016–17 Բունդեսլիգա 20 0 2 0 22 0
2017–18 27 1 1 0 28 1
2018–19 Երկրորդ Բունդեսլիգա 2 0 0 0 2 0
Ընդհանուր 49 1 3 0 0 0 0 0 52 1
Կարիերայի ընդհանուր 128 3 14 0 16 1 35 3 193 7

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[44]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլետիկո Մինեյրո

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Մ20
Բրազիլիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիա A-ի տարվա խորհրդանշական հավաքական․ 2015[47]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 http://www.transfermarkt.co.uk/douglas-santos/profil/spieler/220793
  4. 4,0 4,1 4,2 http://www.transfermarkt.co.uk/douglas-santos/leistungsdaten/spieler/220793
  5. 5,0 5,1 5,2 http://www.transfermarkt.com/douglas-santos/profil/spieler/220793
  6. «Brazil - Douglas Santos - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Náutico vs. Central - 16 February 2012 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Náutico vs. Belo Jardim - 26 February 2012 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Clube Náutico Capibaribe - Associação Atlética Ponte Preta, Jul 18, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Associação Atlética Ponte Preta - Clube Náutico Capibaribe, Oct 10, 2012 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «Granada sign Náutico left-back Douglas Santos - Sambafoot.com, all About Brazilian Football». dev.sambafoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  12. «El Granada cede al lateral brasileño Douglas Santos al Udinese italiano». Mundo Deportivo. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «AS Livorno - Udinese Calcio, Dec 21, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  14. «Douglas Santos | Football Stats | Hamburg | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Douglas Santos quer aproveitar chance no Galo». Clube Atlético Mineiro (բրազիլական պորտուգալերեն). 2014 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  16. «Coritiba Foot Ball Club - Clube Atlético Mineiro, Aug 31, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  17. «Clube Atlético Mineiro - Associação Chapecoense de Futebol, Oct 19, 2014 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  18. «Independiente Santa Fe - Clube Atlético Mineiro, Mar 19, 2015 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  19. «Clube Atlético Mineiro - Sport Club Internacional, May 7, 2015 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  20. «Galo renova com Rafael Carioca e Douglas Santos». Clube Atlético Mineiro (բրազիլական պորտուգալերեն). 2015 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  21. «Hamburg sign Santos to five-year deal». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  22. «Bundesliga: Hamburg signs Douglas Santos on five-year contract | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  23. «Douglas Santos signs for Hamburg on five-year contract». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  24. «Hamburger SV - RB Leipzig, Sep 17, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  25. «Hamburger SV - Hertha BSC, Mar 17, 2018 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  26. 26,0 26,1 «Selecao U20 Stars Shine as Brazil Win Toulon Tournament». The Botafogo Star (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  27. 27,0 27,1 «Brazil beats France 5-2 to win Toulon Tournament - Sambafoot.com, all About Brazilian Football». www.sambafoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  28. FIFA.com. «Olympic Football Tournament Rio 2016 - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  29. «Rio 2016: Neymar and Douglas Costa in Brazil Olympic squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  30. 30,0 30,1 «Rio Olympics 2016: Brazil beat Germany on penalties to win men's football gold». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  31. Ronay, Barney (2016 թ․ օգոստոսի 21). «Neymar the shootout hero blasts Brazil to Olympic football gold against Germany». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  32. «Ronaldinho, Neymar and Alexandre Pato called up for Brazil friendly against Bolivia». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  33. «Ronaldinho, Pato called up for Brazil's friendly - Sportsnet.ca». Sportsnet.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  34. «Bolivia - Brazil, Apr 6, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  35. «Kaká tabbed for Brazil matches vs. Costa Rica, USA». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  36. «A lista de Dunga para jogos de setembro - Confederação Brasileira de Futebol». Confederação Brasileira de Futebol (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  37. «Brazil - Costa Rica, Sep 5, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  38. «United States - Brazil, Sep 9, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  39. «Panama - Brazil, May 30, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  40. Press, Associated (2016 թ․ մայիսի 5). «Neymar left out of Copa América squad as Brazil focus on Olympics». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  41. Dudko, James. «Brazil Copa America Roster 2016: Full 23-Man Squad and Starting 11 Projections». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  42. «Brazil were knocked out of the Copa America last night by 'handball goal'». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  43. Lutz, Tom (2016 թ․ հունիսի 13). «Brazil tumble out of Copa América in group stage after Peru's handball goal». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  44. 44,0 44,1 «Douglas Santos». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  45. «Atlético-MG Beat Cruzeiro to Win Copa do Brasil 2014 | The Rio Times | Brazil News». The Rio Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  46. «Caldense x Atlético-MG - Campeonato Mineiro 2015 - globoesporte.com». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  47. «Vencedores do Prêmio Craque Brasileirão 2015 - Confederação Brasileira de Futebol». Confederação Brasileira de Futebol (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս դոս Սանտոս» հոդվածին։