Ժուան Պեսոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ժուան Պեսոա
պորտ.՝ João Pessoa
Դրոշ Զինանշան
Bandeira de João Pessoa.svg Brasão de João Pessoa.svg

João Pessoa (Paraíba).jpg
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՆահանգՊարաիբա
ՂեկավարՌիկարդու Բեյրա Կոտինյու
Հիմնադրված է1585 թ.
Մակերես211 475 կմ²
ԲԾՄ40 մ
Բնակչություն801 718 մարդ (2016)
Խտություն3 421 28 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ083
Փոստային ինդեքսներ58000-001 58099-999[1]
Պաշտոնական կայքjoaopessoa.pb.gov.br
##Ժուան Պեսոա (Բրազիլիա)
Red pog.png

Ժուան Պեսոա (պորտ.՝ João Pessoa), քաղաք Բրազիլիայի Պարաիբա նահանգում, Զոնա դա Մատա Պարաիբանա մեզոշրջանի բաղկացուցիչ մասը։ Քաղաքը գտնվում է քաղաքային Ժուան Պեսոա ագլոմերացիայում։ 2016 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 718 801 մարդ[2]։ Տարածքը կազմում է 211,475 կմ², բնակչության խտությունը՝ 421,28 մարդ/կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1585 թվականի օգոստոսի 5-ին և կոչվել է Նոսա Սենորա դաս Նևիս։ 1588 թվականին ի պատիվ Իսպանիայի Ֆիլիպ II Հաբսբուրգի քաղաքը անվանվել է Ֆիլիպիա դի Նոսա Սենորա դաս Նևիս կամ պարզապես Ֆիլիպիա։ Հոլանդական օկուպացիայի ժամանակ (1634-1654) քաղաքը ի պատիվ Ֆրեդերիկ Հենրիխ Օրանացու կոչվում էր Ֆրեդերիկշտադտ։ 1817 թվականին քաղաքը կոչվել է Պարաիբա։ Քաղաքը իր ժամանակակից անվանումը ստացել է ի պատիվ Պարաիբա նահանգի նահանգապետ Ժուան Պեսոայի, ով սպանվել է 1930 թվականին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին քաղաքի համախառն ներքին արդյունքը կազմել է 2.365.575,00 ռեալ (տվյալները ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)[2]։ 2014 թվականին համախառն ներքին արտադրանքը բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 22.366,71 ռեալ (տվյալները ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)[2]։ 2010 թվականին մարդկային զարգացման ինդեքսը կազմել է 0,763[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման արևադարձային է։ Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման կլիման պատկանում է Aw կատեգորիային։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GitHub — 2007.
  2. 2,0 2,1 2,2 «Население и валовой внутренний продукт» (պորտուգալերեն)։ Бразильский институт географии и статистики։ Վերցված է 2017-02-05 
  3. «Индекс человеческого развития» (պորտուգալերեն)։ Бразильский институт географии и статистики։ Վերցված է 2017-02-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]