Կիրիակոս Պապադոպուլոս
Կիրիակոս Պապադոպուլոս
հուն․՝ Κυριάκος Παπαδόπουλος | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 23, 1992 (33 տարեկան) | ||||||||||||||
| Ծննդավայր | Կատերինի, Հունաստան | ||||||||||||||
| Հասակ | 183 սմ | ||||||||||||||
| Քաշ | 85 կգ | ||||||||||||||
| Դիրք | պաշտպան | ||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||
| Համար | 5 | ||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
|
| |||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||||||||||||||
Կիրիակոս Պապադոպուլոս (հուն․՝ Κυριάκος Παπαδόπουλος, փետրվարի 23, 1992[1][2], Կատերինի, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Բայեր 04» ակումբի և Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլիմպիակոս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Կիրիակոսը իր հայրենի «Սվորոնոս Կատերինիս» ակումբից տեղափոխվեց Պիրեյի «Օլիմպիակոս» ակումբ։ 2007 թվականի դեկտեմբերի 2-ին «Ատրոմիտոս» ակումբի դեմ հաղթական խաղում դեբյուտել է թիմում[3], դառնալով Հունաստանի սուպերլիգայում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[4]։ Նա նաև խաղաց Չեմպիոնների Լիգայի «Ռեալի» և «Լացիոյի» դեմ խաղերում և մի քանի խաղ Հունաստանի գավաթում։
2008 թվականի սեպտեմբերին Պապադոպուլոսը կնքեց նոր պայմանագիր «Օլիմպիակոսի» հետ։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին նա 2008-09 մրցաշրջանում խաղաց իր առաջին խաղը։
«Շալկե 04»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 23-ին Պապադոպուլոսը քառամյա պայմանագիր կնքեց գերմանական «Շալկե 04» ակումբի հետ[5]։ 2011 թվականի հուլիսի 15-ին նա պայմանագիրը երկարաձգեց մինչև 2015 թվականի հունիսի 30-ը[6]։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին նա ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2016 թվականը[7]։
«Բայեր 04»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 13-ին նա մեկ տարով վարձակալության հանձնվեց «Բայերում»[8]։ 2015 թվականի հունիսի 7-ին «Բայերը» գնեց Պապադոպուլոսին, պայմանագիր կնքվեց մինչև 2020 թվականը[9]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պապադոպուլոսը 2007 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլի ժամանակ հրավիրվել է Հունաստանի պատանեկան հավաքական։ Նա օգնել է թիմին հայտնվել հիմնական մրցաշարում։ Այդտեղ նա իրեն դրսևորել է լավագույն կողմերով, օգնել է թիմին հասնել եզրափակիչ, որտեղ պարտվել են իսպանացիներին։
2011 թվականի հունիսի 4-ին Պապադոպուլոսը դեբյուտել է Հունաստանի հավաքականում։ Հունաստանը 3-1 հաշվով հաղփեց Մալթային, իսկ Պապադոպուլոսը խփեց գոլ։ Իսկ հավաքականի կազմում անցկացրած երրորդ՝ Լիտվայի դեմ խաղում, նա նորից գոլ խփեց, այդպիսով հաշիվը դարձնելով 1-1։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլիմպիակոս»
- Հունաստանի չեմպիոն՝ 2008
- Հունաստանի գավաթ՝ 2008
«Շալկե 04»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Atromitos 1 - 3 Olympiakos». ESPN Soccernet. 2007 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Are Liverpool prepared for the crazy world of Kyriakos Papadopoulos?». The Guardian. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է հունիսի 5, 203-ին.
- ↑ «Kyriakos Papadopoulos wechselt zu den Knappen». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Bis zum 30. Juni 2015: Kyriakos Papadopoulos verlängert seinen Vertrag». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Kyriakos Papadopoulos wird Vertrag auf Schalke verlängern». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Papadopoulos spielt diese Saison für Bayer Leverkusen». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Kyriakos Papadopoulos wechselt zu Bayer 04 Leverkusen». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիակոս Պապադոպուլոս» հոդվածին։ |
| ||||||
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Հույն ֆուտբոլիստներ
- Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվայի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստներ