Էլիաս Մենդես Թրինդադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Էլիաս
Elias Mendes Trindade
Elias Trindade (2010).JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 16, 1985(1985-05-16)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 173 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
Համար 8
Պատանեկան կարիերա
1997-2005 Պալմեյրիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006 Բրազիլիա Նաուտիկո Ռեսիֆի 19 (5)
2007 Բրազիլիա Սան Բենտու 11 (2)
2007 Բրազիլիա Ժուվենտուս (Սան Պաուլո) 28 (6)
2008 Բրազիլիա Պոնտե Պրետա 30 (7)
2008-2010 Բրազիլիա Կորինտիանս 160 (58)
2010-2011 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 15 (2)
2011-2014 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 34 (2)
2013  Բրազիլիա Ֆլամենգո 42 (5)
2014-2016 Բրազիլիա Կորինտիանս 71 (9)
2016-2017 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 8 (1)
2017— Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 16 (4)
Ազգային հավաքական
2010— Բրազիլիա Բրազիլիա 35 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էլիաս Մենդես Թրինդադե (պորտ.՝ Elias Mendes Trindade, մայիսի 16, 1985(1985-05-16)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ «Ատլետիկո Մինեյրո» ակումբի և Բրազիլիայի հավաքականի ձախ կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիասը «Պալմեյրաս» ակումբի սան է, որտեղ նա անցկացրել է 8 տարի։ Մրցաշրջաններից մեկի ընթավժցքում մինչև 17 տարեկանների թիմի կազմում, որտեղ Էլիասը հանդես էր գալիս Վագներ Լավի հետ, նա ճանաչվել է լավագույն ռմբարկու՝ հեղինակելով 20 գոլ, որոնցից մեկը դարձել էր հաղթական Սան Պաուլոյի երիտասարդական առաջնության եզրափակչի՝ «Կորինտիանսի» դեմ խաղում։ 2005 թվականին նա տեղափոխվել է «Նաուտիկո Ռեսիֆի»։ Այնտեղ կիսապաշտպանը խաղում էր շատ քիչ և աշխատավարձ չէր ստանում։ Երկու ամիս անց նա վերադառնում է Սան Պաուլո, սակայն չէր կարողանում գտնել թիմ և ընկնում է խորը դեպրեսիայի մեջ[3]։ Ընկերների օգտնությամբ նա աստիճանաբար սկսում է խաղալ «Լեոես դե Գեոլանդիա» և «Լագոինյա» սիրողական թիմերում՝ հանդես գալով Սան Պաուլո մունիցիպալիտետի հյուսիսում անցկացվող առաջնությունում[4]։

2007 թվականին, նորից ընկերների օգնությամբ, Էլիասը կարողանում է մասնակցել դիտումների «Սան Բենտու» ակումբում։ Այնտեղ ֆուտբոլիստն արժանանում է թիմի գլխավոր մարզիչ Ֆրեդի Ռոնկոնի հավանությանը, ով նրան դարձնում է իր թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան՝ չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ ֆուտբոլիստը միշտ հանդես էր եկել բացառապես հարձակման գոտում։ Այնուհետև Էլիասը խաղացել է «Ժուվենտուսում», որի հետ հաղթել է Սան Պաուլոյի գավաթի խաղարկությունում, ապա տեղափոխվել է Պոնտե Պրետա։ Այդ թիմի հետ Էլիասը հասել է Սան Պաուլո նահանգի առաջնության եզրափակիչ։ 2008 թվականի սկզբին Էլիասը տեղափոխվել է «Կորինտիանս»՝ պայմանագիր կնքելով մինչև 2011 թվականը։ «Կորինտիանսի» կամզում Էլիասը հաղթել է Սան Պաուլոյի առաջնությունում և նվաճել Բրազիլիայի գավաթը։ 2009 թվականի օգոստոսին Էլիասով հետաքրքվել է ռուսական ԲԿՄԱ[5], սակայն պայմանագիր չի կնքվել։

2010 թվականի դեկտեմբերի 30-ին Էլիասը տեղափոխվել է իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբ։ Նա ասել է. «Ես միշտ ցանկացել եմ խաղալ իսպանական ակումբում, և «Ատլետիկոն» եվրոպական հիանալի թիմ է»[6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 մլն եվրո[7]։ 2011 թվականի հունվարի 17-ին բրազիլացին կատարել է իր նորամուտն ակումբի կազմում՝ մասնակցելով «Մալյորկայի» դեմ խաղին։ Նույն թվականի մարտի 2-ին նա խփել է իր առաջին գոլը Մադրիդի թիմի կազմում՝ գրավելով «Խետաֆեի» դարպասը։

Հետագայում Էլիասը խաղացել է Լիսաբոնի «Սպորտինգում», իսկ 2017 թվականին տեղափոխվել է «Ատլետիկո Մինեյրո»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի հավաքականի կազմում Էլիասն իր նորամուտը կատարել է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին Իրանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որում բրազիլիացիները հաղթել են 3:0 հաշվով[8]։ 2011 թվականի հունիսին նա հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կորինտիանս»
  • Բրազիլիայի չեմպիոն – 2015
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն – 2009
  • Բրազիլիայի գավաթի դափնեկիր – 2009, 2013
«Սպորտինգ»
  • Պորտուգալիսյի գավաթի խաղարկության հաղթող – 2011/12

Անհատական

  • Բրազիլիայի առաջնության լավագույն աջ կիսապաշտպան – 2010 թվական

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]