Իրանի քաղաքական համակարգ
Իրանը 1978-1979 թթ.-ի Իրանական հեղփոխության արդյունքում 1979 թ.-ի ապրիլի 1-ին հռչավել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իրանի քաղաքականությունը հազվագյուտ է իր կրոնապետական համակարգով։ Երկրի պետական կրոն է ընդունված իսլամի շիական ուղղվածությունը։
Գերագույն ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի Գերագույն ղեկավարը՝ Ռախբարը հանդիսանում է պետության գլխավոր կառավարիչը և գլխավոր զորահրամանատարը։ Նա վերահսկում է պետական ԶԼՄ-ները։ Ըստ Սահմանադրության 57-րդ հոդվածի, որը վերաբերում է պետական կառավարության կազմավորմանը՝ Գերագույն ղեկավարը նշանակում է գործադիր, օրենսդիր և դատական մարմինների պաշտոնյաներին։ Նա է հաստատում նախագահի թեկնածությունը։ Գերագույն ղեկավարի կողմից են նշանակվում նաև Պաշտպանների խորհրդի 6 հոգևոր անդամները[1]։ Գերագույն ղեկավարը նշանակվում է Գիտակների խորհրդի կողմից և ամբողջովին պատասխանատու է այդ պետական մարմնին և կարող է ցանկացած պահին պաշտոնազրկվել վերջինիս կողմից։
Օրենսդիր իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամական խորհրդատվական խորհուրդը՝ Մեջլիսը իրենից ներկայացնում է միապալատ խորհրդարան։ Այն կազմված է 290 դիվանագետներից, ովքեր ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ 4 տարի ժամկետով և հաստատվում Պաշտպանների խորհրդի կողմից։ Իսլամական խորհրդատվական խորհուրդը գլխավորապես զբաղվում է օրինական նախագծերով, երկրի բուջեյով և միջպետական պայմանագրերով։ Մեջլիսի կողմից են հաստատվում Նախարարների կաբինետի 21 նախարար և 10 փոխնախագահ։
Պաշտպանների խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհուրդը կազմված է 12 պաշտոնյաներից՝ 6 հոգևոր պաշտոնյա և 6 իրավաբան։ Հոգևոր պաշտոնյաները նշանակվում են Գերագույն ղեկավարի կողմից, իսկ իրավաբանները՝ դատական համակարգի գլխավոր պաշտոնյայի կողմից[2]։ Պաշտպանների խորհրդի իրավասություններն են՝
- Փոփոխության ենթարկել Սահմանադրությունը
- Հաստատել բարձր պաշտոնյաների, այդ թվում նաև նախագահի թեկնածությունը
- Հետևել Մեջլիսի գործունեությանը
- Վետոյով հետաձգել ցանկացած պետական որոշում
Նպատակահարմարության խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհուրդը կազմված է 28 պաշտոնյայից և իրենից ներկայացնում է Գերագույն ղեկավարին կից խորհրդատվական մարմին։ Նպատակահարմարության խորհրդի գլխավոր դերակատարությունն է լուծել Մեջլիսի և Պաշտպանների խորհրդի միջև առաջացող հակասությունները[3]։
Գործադիր իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահը երկրի 2րդ գլխավոր պաշտոնյան է Գերագույն ղեկավարից հետո։ Սահմանադրությամբ նախագահը համարվում է գործադիր իշխանության գլուխ։ Նախագահն է նշանակում Կաբինետի նախարարներին, որոնց թեկնածությունը հաստատվում է Գերագույն ղեկավարի կողմից։ Փաստորեն նախագահը ունի նախահեղափոխական ժամանակաշրջանի վարչապետի իրավասությունները։ Նախագահը չի վերահսկում երկրի զինված ուժերը և որևէ առնչություն չունի այդ պետական մարմնի հետ։ Նա իրավունք ունի միայն առաջադրելու պաշտպանության նախարարի թեկնածու, որը պետք է հաստատվի Գերագույն ղեկավարի կողմից։ Նմանատիպ համակարգ է գործում նաև գիոտության նախարարի պաշտոնի ստանձման դեպքում։ Նախագահը ընտրվում է ժողովրդական քվեարկությամբ և հաստատվում Պաշտպանների խորհրդի ու Գերագույն ղեկավարի կողմից։ Ընտրությունը կատարվում է 4 տարի ժամկետով և միայն մեկ անգամ վերընտրվելու իրավունքով[4]։
Նախարարների խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարարների խորհրդի կամ Կաբինետի անդամներն ընտրվում են նախագահի կողմից և հաստատվում Գերագույն ղեկավարի և Մեջլիսի կողմից։ Խորհրդարանը ունի նաև նախարարներին պաշտոնազրկելու իրավունք։ Խորհրդարանը ղեկավարվում է նախագահի և առաջին փոխնահագահի կողմից։ Պաշտպանության, զինված ուժերի և արտաքին գործերի նախարարությունները գտնվում են Գերագույն ղեկավարի խիստ վերահսկողության տակ։
Դատական իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական համակարգի ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատական համակարգի գլխավոր պաշտոնյան նշանակվում է պետության Գերագույն ղեկավարի կողմից։ Նա վերահսկում է դատական համակարգի բոլոր պետական մարմինները։ Նա է պաշտոնի նշանակում Գերագույն դատարանի նախագահին և գլխավոր դատախազին։
Դատական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պաշտպանության բարձրագույն խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնշյալ պետական կազմավորումը ստեղծված է վերահսկելու ազգային անվտանգությունը և հետևելու ներքին վտանգին վերաբերող գործընթացներին։ Խորհրդի անդամները նշանակվում են նախագահի կողմից։ Իրանի ազգային պաշտպանության բարձրագույն խորհուրդը իր կառուցվածքով և գործառույթներով մեծապես հիշեցնում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը։
Հեղափոխական դատարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սույն պետական մարմինը ստեղծվել է 1979 թ.-ին Իրանական հեղափոխությունից հետո։ Այն կազմավորվել է երկիրը պաշտպանելու ներքին և արտաքին, ինչպես նաև պետության կառավարությանը սպառնացող վտանգից։ Հեղափոխական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման կամ բողոքարկման չեն ենթարկվում։
Հատուկ հոգևոր դատարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ հոգևոր դատարանը անկախ է երկրի մյուս բոլոր դատարաններից։ Այն գործում է հոգևոր սկզբունքներով։ Դատարանի որոշումները հիմնված են Ղուրանի վրա և վերանայման կամ բողոքարկման չեն ենթարկվում։
Սահմանադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 3-ին՝ հանրաքվեի մասնակիցների 99.5% քվեարկությամբ։ Սահմանադրությունը լուրջ բարեփոխումների է ենթարկվել 1989 թ.-ին։ ԻԻՀ-ի Սահմանադրությունը բաղկացած է հետևյալ գլուխներից՝
- I Հիմնական սկզբունքներ
- II Պետական լեզու, այբուբեն, պատմություն, պետական դրոշ
- III Ազգային իրավունք
- IV Տնտեսագիտություն և ֆինանսներ
- V Ազգային ինքնիշխանություն և պետական մարմիններ
- VI Օրենսդիր իշխանություն
- VII Խորհուրդներ
- VIII Պետական ղեկավարություն, երկրի կառավարման խորհուրդ
- IX Գործադիր իշխանություն
- X Արտաքին քաղաքականություն
- XI Դատական իշխանություն
- XII Զանգվածային լրատվական միջոցներ
- XIII Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ
- XIV Սահմանադրության վերանայում
Գիտակների խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհուրդը կազմված է 86 մուջտախիդներից, ովքեր ընտրվում են ժողովրդական քվեարկությամբ 8 տարի ժամկետով։ Մուջտախիդը կրոնական պաշտոնյա է, որը իրավունք ունի որոշումներ կայացնելու՝ հիմնվելով միայն Ղուրանի և ոչ այլ մուջտախիդների որոշման վրա։ Գիտակների խորհուրդը երկրի գլխավոր խորհուրդն է, որի իրավասությունների մեջ է մտնում երկրի Գերագույն ղեկավարի նշանակումը և պաշտոնազրկումը, ինչպես նաև կրոնական ոլորտին վերաբերող որոշումների կայացումը։ Գիտակների խորհրդի նիստը տեղի է ունենում տարվա մեջ 2 անգամ և տևում է առնվազն 2 օր[5]։ Գիտակների խորհրդի իրավունքները չեն սահմանվում Սահմանադրությամբ, սակայն Պաշտպանների խորհրդին տրվում է իրավունք վետո դնելու մուջտախիդների որոշումների վրա։
Կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թ.-ին 3 ընդդիմադիր կուսակցությունների կազմալուծումից հետո Իսլամական Հանրապետական Կուսակցության միակուսակցական համակարգ։ Երկրում գործում են նաև մի շարք այլ փոքր կուսակցություններ։ Երկրի բոլոր օրինական կուսակցությունները իսլամական են։ Իսլամական Հանրապետական Կուսակցությունը բաժանված է երկու դաշնակցությունների՝ պահպանողական և ազատամտական։ Իրանում այժմ հաստատված է պահպանողականների կառավարությունը։
Վարչաքաղաքական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանը կազմված է 30 նահանգից, 324 շրջանից, 865 համայնքից։ Նահանգները ղեկավարում են ներքին գործերի նախարարության կողմից նշանակված և նախագահի կողմից հաստատված կառավարիչները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Who's in Charge?" by Ervand Abrahamian London Review of Books, 6 November 2008
- ↑ «CIA - The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ U.S. Department of State Background Notes, Iran Chamber Society: "The Structure of Power in Iran," BBC: "Iran: Who Holds the Power?"
- ↑ «CIA - The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Khobregan - Ashnaee». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.