Jump to content

Վագներ Լավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վագներ Լավ
Անձնական տվյալներ
Ազգությունը Բրազիլիա Բրազիլիա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1984(1984-06-11)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 172 սմ[4]
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Ալանյասպոր
Համար 99
Պատանեկան կարիերա
Բրազիլիա Բանգու
Բրազիլիա Կամպու-Գրանդի
1997-2000 Բրազիլիա Վասկո դա Գամա
2000 Բրազիլիա Սան Պաուլո
2000-2002 Բրազիլիա Պալմեյրաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2004 Բրազիլիա Պալմեյրաս 42 (27)
2004-2012 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 158 (79)
2009-2010  Բրազիլիա Պալմեյրաս 12 (5)
2010  Բրազիլիա Ֆլամենգո 5 (4)
2012-2013 Բրազիլիա Ֆլամենգո 36 (13)
2013 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 11 (6)
2013-2015 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանդուն Լունեն 31 (19)
2015-2016 Բրազիլիա Կորինտինաս 31 (14)
2016 Ֆրանսիա Մոնակո 12 (4)
2016-մ.հ. Թուրքիա Ալանյասպոր 28 (23)
Ազգային հավաքական
2003 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20) 5 (4)
2004-2007 Բրազիլիա Բրազիլիա 20 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի մարտի 11-ի:

Վագներ Լավ (պորտ.՝ Vágner Love, իսկական անուն՝ Վագներ Սիլվա դի Սոուզա, պորտ.՝ Vágner Silva de Souza, հունիսի 11, 1984(1984-06-11)[1][2][3], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, թուրքական «Ալանյասպոր» ֆուտբոլային ակումբի հարձակվող[5]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ տարեկան հասակում Վագները ընդունվում է ֆուտբոլային դպրոց, որտեղ սովորում է երկու տարի։ 1997 թվականին նա ընդգրկվում է «Վասկո դա Գամա» ֆուտբոլային դպրոցի կազմ։ Տասնվեց տարեկան հասակում Վագները կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիրը «Պալմեյրաս» ակումբի հետ։ Թիմի կազմում Վագների խաղը հենց իր խոսքերով ստացվում է՝ «շատ վատ»[6]։ 2002 թվականին բրազիլացին դառնում է Սան Պաուլո նահանգի երիտասարդական ֆուտբոլային առաջնության լավագույն ռմբարկուն՝ հեղինակելով 32 գոլ։ Այս հաջողությունից հետո նա նշում է իր նորամուտը արդեն ակումբի հիմնական կազմում, որտեղ 2003 թվականի մրցաշրջանում դառնում է 19 գոլի հեղինակ և ճանաչվում է Սերիա B-ի լավագույն ռմբարկուն[7], ինչը ունենում է իր նշանակությունը «Պալմեյրասի» Բրազիլիայի բարձրագույն առաջնություն տեղափոխվելու հարցում։ Այդ նույն թվականին Վագները հրավեր է ստանում Բրազիլիայի պատանեկան հավաքականից, որի կազմում նա նշում է իր նորամուտը Սանտո Դոմինգոյում ընթացող Պանամերիկյան խաղերի ֆուտբոլային մրցաշարում[7]։ Հենց այդ մրցաշարի շրջանակներում է Վագները ստանում իր «Լավ» մականունը, որը կապված էր Վագների ընկերուհու մասնակցությամբ սկանդալային պատմության հետ[8]։ «Պալմեյրասի» կազմում Վագները անցկացնում է իր վերջին խաղը 2008 թվականի հունիսի 28-ին կայացած «Սան Պաուլոյի» դեմ խաղում, որում նա դառնում է երկու գոլի հեղինակ[7]:

Վագները ԲԿՄԱ-ի կազմում

2004 թվականին Վագներ Լավը դառնում է մոսկովյան ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը։ Գործարքի արժեքը կազմում է 6,2 մլն եվրո[9]։ Բանակային ակումբը բրազիլացուն ընդգրկում է թիմի հիմնական կազմում արգենտինացի Ֆերնադո Կավենագիի փոխարեն, ում աշխատավարձը համեմատած թիմի մյուս ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ 2,5 անգամ բարձր էր[10]։ ԲԿՄԱ-ի կազմում Վագների նորամուտային խաղն է դառնում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացած ադրբեջանական «Նեֆտչիի» դեմ խաղը, որը կայանում է օգոստոսի 4-ին. այդ խաղում Վագները խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 46-րդ րոպեին և գոլի հեղինակ է դառնում 72-րդ րոպեին[11]։ Օգոստոսի 14-ին Վագները իր նորամուտն է նշում արդեն Ռուսաստանի առաջնությունում. նրա առաջին խաղն է դառնում «Շիննիկի» դեմ կայացած խաղը, որին նա մասնակցում է թիմի մեկնարկային կազմի հետ։ Հինգ ամիս անց Վագները առաջարկ է ստանում «Կորինտիանսից», սակայն նրանց միջև համաձայնություն չի կնքվում[12][13]։

«Բանակայինների» կազմում Լավը դառնում է ՈւԵՖԱ Գավաթի (2005) դափնեկիր և երեք անգամ Ռուսաստանի չեմպիոն (2005, 2006, 2013)։ 2007 թվականին Վագները Ժոյի հետ միասին դառնում է ԲԿՄԱ-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

2008 թվականի հուլիսի 12-ին երկու մոսկովյան ակումբների՝ «Սպարտակի» և ԲԿՄԱ-ի միջև ընթացող խաղում Վագները հետ-տրիկի հեղինակ է դառնում, իսկ հանդիպումը ավարտվում է 1-5 հաշվով։ 2009 թվականի հուլիսի 26-ին վերընշյալ երկու ակումբների մեկ ուրիշ հանդիպման ժամանակ, որում արդեն 2-1 հաշվով հաղթանակ է տանում «Սպարտակը». Վագները խաղի 90-րդ րոպեին Վելլիտոնի դեմ պայքարում վերջին հույսի խախտում կատարելու հետևանքով կարմիր քարտի է ստանում և լքում խաղադաշտը։

2008 թվականի նոյեմբերի 10-ին Լավը «Մոսկվա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, իր պրոֆեսիոնալ կարիերայի շրջանակներում առաջին անգամ «պոկերի» (չորս գոլ) հեղինակ է դառնում[14]։ Հաջորդ տուրում բրազիլացին հետ-տրիկի հեղինակ է դառնում ժամանակից շուտ չեմպիոնությունը ապահոված «Ռուբինի» դեմ խաղում, որի շնորհիվ «բանակայինները» դառնում են առաջնության արծաթե մեդալակիր։ Արդյունքում, ըստ 2008 թվականի մրցաշրջանի Վագները առաջնությունում 20 գոլ է հեղինակում այն դեպքում, երբ ցուցակում իրենց տեղը զբաղեցրած մյուս ֆուտբոլիստներին հաջողվել էր հեղինակել առավելագույնը 10 գնդակ։

Վագներ Լավը ՈՒԵՖԱ Գավաթի 2008-09 մրցաշրջանի լավագույն ռմբարկու է ճանաչվում՝ հեղինակած 11 գոլերով։ Այդ արդյունքով նա գերազանցում է «նախկին-բանակային» Իվիցա Օլիչին (9 գոլ) և Ֆաբիո Կվալյարելային (8 գոլ)։

2009 թվականի օգոստոսի 28-ին հարձակվողը ցանկանալով հավաքականի կազմում հանդես գալ՝ որոշում է «գտնվել» նրան ավելի մոտ[15][16][17]. Վագները վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է բրազիլական «Պալմեյրասի» կազմը[18]։ Մինչև տեղափոխությունը նա ԲԿՄԱ-ի հետ կնքել էր երկուսուկես տարի ժամկետով պայմանագիր[19][20][21]։

2010 թվականի հունվարի 15-ին Վագները, վարձավճարային պայմանագիր կնքելով, համալրում է մեկ այլ բրազիլական ակումբի՝ «Ֆլամենգոյի» կազմը[22][23]։ Նույն օրը ֆուտբոլիստը ակումբային բազայում ներկայացվում է երկրպագուներին և ստանում է 9 համարի մարզաշապիկը[24]։ Հունվարի 24-ին Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության շրջանակներում, ակումբի կազմում անցկացրած իր առաջին խաղում Վագները դառնում է երկու գոլի հեղինակ և իր թիմին հաղթանակ է պարգևում «Բանգուի» դեմ կայացած խաղում (2-1)[25][26][27]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Վագները խնդրում է մոսկովյան ակումբի տնօրինությանը երկարաձգել համաձայնությունը ևս մեկ տարով, սակայն նրա առաջարկը մերժվում է[28]։

Վերադարձ ԲԿՄԱ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի վերջին Վագները վերադառնում է ԲԿՄԱ, որտեղ հենց առաջին՝ մոսկովյան «Սպարտակի» դեմ կայացած խաղում դառնում է գոլի հեղինակ, որը դառնում է հաղթական (2-1)։ 2010 թվականի օգոստոսի 15-ին «Անժիի» դեմ խաղում նա կրկին աչքի է ընկնում գոլ հեղինակելով[29]։ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին Վագները Եվրոպայի Լիգայի առաջին տուրի շրջանակներում կայացած «Լոզանայի» դեմ խաղում դառնում է դուբլի հեղինակ, իսկ ԲԿՄԱ-ն տանում է 3-0 հաշվով հաղթանակ[30]։ Հարձակվողը մրցաշրջանի ընթացքում կիսվել էր այն մասին, որ ցանկություն ունի կրկնել ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության 2008-2009 մրցաշրջանի իր արդյունքը, որը լավագույն ռմբարկու ճանաչվելն էր. նա հասնում է իր նպատակին[31][32]։

Սեպտեմբերի 26-ին առաջնության 22-րդ տուրում կայացած «Տոմի» դեմ արտագնա խաղում, բրազիլացին հանդիպման 41-րդ վայրկյանին գոլ է հեղինակում, որը դառնում է ԲԿՄԱ-ի կազմում նրա 100-րդ գոլը[33][34]։ Վագները դառնում է առաջին արտասահմանցին, ով հայտնվում է Գրիգորի Ֆեդոտովի կողմից կազմված խորհրդանշական թիմում[35][36]։

2011-2012 թվականների մրցաշրջանը Վագները մեկնարկում է ԲԿՄԱ-ի կազմում, սակայն ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվում, ըստ որի ֆուտբոլիստը ամռանը համալրելու է որևէ բրազիլական թիմի կազմ։ 2011 թվականի ամռանը Վագների ծառայություններով սկսում է հետաքրքրվել պորտուգալական «Պորտուն», սակայն նրանց առաջարկը չի գոհացնում ԲԿՄԱ-ի տնօրինությանը[37]։ Հոկտեմբերի 29-ին Լավը «Սպարտակ-Նալչիկի» դեմ կայացած խաղում հեռացվում է խաղադաշտից, քանի որ «բաց» ոտքով հարվածում է մրցակից թիմի ֆուտբոլիստ Ջուդովիչին, ինչից հետո վերջինս վնասվածք է ստանում[38][39]։ Ինչպես ավելի ուշ անկեղծանում է բրազիլացին՝ նման բան նրա հետ առաջին անգամ էր պատահել և ինքը շատ է ափսոսում տեղի ունեցածի համար։ Առաջնության հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում Վագներին որակազրկել երեք խաղով։ Ավելի ուշ հանձնաժողովը չեղարկում է իր որոշումը և Վագները մասնակցություն ունենալով «Անժիի» դեմ կայացած խաղում՝ գոլի հեղինակ է դառնում, սակայն ԲԿՄԱ-ն կրում է 1-2 հաշվով պարտություն[40]։

Կրկին «Ֆլամենգո»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 25-ին պաշտոնապես հայտարարվում է, որ Վագները համալրելու է «Ֆլամենգոյի» կազմը։ Բրազիլական ակումբի նախագահ Պատրիսիա Ամորինը նշում է, որ Վագները ուներ ցանկություն իրենց թիմում խաղալու և նա հենց այն ֆուտբոլիստն է, որի կարիքը ունի ակումբը[41]։ Պաշտոնական պրես-կոնֆերանսի ժամանակ Վագները չի զսպում իր արցունքները[42]։

2012 թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին լուր է տարածվում այն մասին, որ Վագներ Լավը հնարավոր է, որ կվերադառնա Ռուսաստան՝ «Ֆալմենգոյի» հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով։ Անձամբ Վագները խոսելով այդ մասին ասում է, որ ցանկանում է վերադառնալ ԲԿՄԱ։

Երկրորդ վերադարձը ԲԿՄԱ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 12-ին «Ֆլամենգոն» հայտարարում է Վագների ԲԿՄԱ տեղափոխության մասին[43]։ Հունվարի 16-ին բրազիլացին պաշտոնապես համալրում է «բանակայինների» կազմը և ակումբի հետ կնքում է երեք ու կես տարի ժամկետ ունեցող պայմանագիր[44]։

Ռուսաստանի առաջնության առաջին երկու տուրերում Վագները մեկական գոլային փոխանցման հեղինակ է դառնում։ Ապրիլի 1-ին կայացած «Ալանիայի» դեմ խաղում Վագները դուբլի հեղինակ է դառնում։ Այդ գոլերը վերադարձից հետո նրա առաջին գոլերն էին։ Ապրիլի 6-ին, «Վոլգայի» դեմ խաղի երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում Վագները վաստակում է այդ խաղում իր երկրորդ դեղին քարտը և հեռացվում է խաղադաշտից։

«Շանդուն Լունեն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 24-ին Վագները դառնում է «Շանդուն Լունենի» ֆուտբոլիստը[45], իսկ տրանսֆերը գնահատվում է 12 մլն եվրո[46][47]։ Իր նորամուտային խաղում բրազիլացին երկու գոլ է հեղինակում «Շանխայ Շենխուա» դարպասը[48]։ Չինական ակումբի կազմում Վագները 2013 թվականին դառնում է Չինաստանի սուպերլիգայի արծաթե մրցանակակիր, իսկ 2014 թվականին Չինաստանի գավաթի դափնեկիր[49]։ 2015 թվականի փետրվարի 1-ին Վագները պայմանագրի ժամկետից շուտ խզում է իր կապերը թիմի հետ[47][50][51]։

«Կորինտիանս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական ակումբից հեռանալուց հետո Վագների ծառայություններով սկսում է հետաքրքրվել մոսկովյան «Լոկոմոտիվը»[52] և կրկին ԲԿՄԱ-ն[53]։ Վերջինս որոշ ժամանակ անց այլևս ցանկություն չի հայտնում ֆուտբոլիստին գնելու հարցում[54]։ Անսպասելիորեն 2015 թվականի փետրվարին Վագները պայմանագիր է կնքում «Կորինտիանսի» հետ՝ մինչև 2016 թվականի հուլիսը պայմանագրի ժամկետով[55]։ Հիմնական պատճառը, ըստ որի Վագները որոշեց վերադառնալ Բրազիլիա՝ ընտանիքն էր[56]։ Նոր ակումբի կազմում նա հեղինակում է իր առաջին գոլը 2015 թվականի մարտի 29-ին կայացած «Բրագանտինոյի» դեմ խաղում[57]։ 2015 թվականի նոյեմբերի 20-ին Լավը «Կորինտիանսի» կազմում դառնում է Բրազիլիայի չեմպիոն[58][59]։

2016 թվականի հունվարի 13-ին հայտարարվում է այն մասին, որ Վագները համալրելու է ֆրանսիական «Մոնակոյի» կազմը։ Պայմանագրի ժամկետը կնքված էր մինչև 2017 թվականի ամառը, իսկ տրանսֆերի արժեքը կազմում է մեկ միլիոն եվրոից պակաս[60][61]։ Նոր թիմի կազմում Լավը հեղինակում է իր առաջին գոլը փետրվարի 14-ին ընդդեմ՝ «Սենտ Էտիենի»[62][63]։

«Ալանյասպոր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 30-ին Վագները տեղափոխվում է «Ալանյասպոր»[64][65]։ Կնքվում է երկու տարի ժամկետով պայմանագիր։ Ներկա պահին ֆուտբոլիստը ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման և դարձել է 20 գոլի հեղինակ[66][67]։

Կարիերան Բրազիլիայի հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագները հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական 2004 թվականին՝ Պերուում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելու նպատակով։ Այդ մրցությունում հավաքականը հաղթանակ է տանում, սակայն Վագները ոչ մի խաղի մասնակցություն չի ունենում։ Երբ որ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվում Կառլոս Դունգան՝ Վագները և ԲԿՄԱ-ում նրա խաղընկերներ Դանիել Կառվալյուն և Դուդու Սեարենսեն հրավիրվում են հավաքական։ Հավաքականի կազմում անցկացրած իր չորրորդ՝ Ուելսի հավաքականի դեմ ընկերական խաղում Վագները հեղինակում է իր առաջին գոլը։ Դրանից հետո Վագները հրավիրվում է հավաքական 2007 թվականի մրցաշրջանի ժամանակ. այդ մրցաշրջանը նա շատ հաջող էր սկսել ԲԿՄԱ-ի կազմում և հրավիրվելով հավաքական նա բաց չթողնելով որևէ խաղ մասնակցում է 2007 թվական Ամերիկայի գավաթի խաղարկությանը, սակայն նրան հաջողվում է ընդամենը մեկ գոլի հեղինակ դառնալ այդ շրջանում։ 2007 թվականի հուլիսի 15-ին Վագները մասնակցում է վերընշյալ գավաթի խաղարկության եզրափակչին, որի ժամանակ դառնում է գոլային փոխանցման հեղինակ, իսկ հավաքականը 3-0 հաշվով հաղթանակ է տանում ընդդեմ՝ Արգենտինայի ազգային հավաքականի։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա «Պալմեյրաս»

  • Սերիա B-ի չեմպիոն։ 2003
  • Ընդհանուր. 1 տիտղոս

Ռուսաստան ԲԿՄԱ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն «Շանդուն Լունեն»

Բրազիլիա «Կորինտիանս»

Բրազիլիա Բրազիլիայի հավաքական

Ընտանեկան դրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագները առաջին կինն է եղել Մարտինիան. նրանք ունեն երկու երեխա՝ Էնցոն և Լովինոն։ 2013 թվականի դեկտեմբերին Վագները ամուսնանում է Լուսիլենի հետ, ում հետ նշանված էր 2011 թվականից[71]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Պալմեյրաս 2002 200020
2003 2919002919
2004 11800118
Ընդհանուր 4227004227
ԲԿՄԱ 2004 12900942113
2005 21770157004314
2006 2397472103815
2007 23131033112817
2008 262011683329
2009 133314310217
Ընդհանուր 1186119644273118495
Պալմեյրաս (վարձավճար) 2009 12500125
Ընդհանուր 125000000125
Ֆլամենգո (վարձավճար) 2010 541411511042923
Ընդհանուր 541415104002923
ԲԿՄԱ 2010 1590052002011
2011-12 2595161103711
Ընդհանուր 401851113105722
Ֆլամենգո 2012 361310272525119
Ընդհանուր 361310752005119
ԲԿՄԱ 2012-13 95310000126
2013-14 2100001031
Ընդհանուր 116310010157
Շանդուն Լունեն 2013 1060000106
2014 211374553322
Ընդհանուր 311974554328
Կորինտիանս 2015 30141632330004916
Ընդհանուր 301416230004916
Ընդհանուրը կարիերայում 32516774*36*774151482242

Ըստ 2009 թվականի ապրիլի 1-ի[72][73][74]

Ազգային հավաքականԱկումբՄրցաշրջանԽաղԳոլ
Բրազիլիա Պալմեյրաս 200410
ԲԿՄԱ
200631
2007163
Ընդհանուր204

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  5. «Talent Scout - Vagner Love». World Soccer. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  6. «Крылышки любви». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  7. 1 2 3 Вагнер Лав: «Сыграть с „Нефтчи“? а разве не за этим я сюда приехал?!»
  8. «Peski.ru :: Пресса о ЦСКА :: Вагнер Лав». Твой день. 2007 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. «Профиль на transfermarkt.de». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  10. Цска интересовался аргентинцем, но предпочел ему бразильца Вагнера
  11. Теперь можно думать о «Рейнджерс»
  12. Вагнер Лав: «Мне сказали: давай соберем пресс-конференцию, ты скажешь, что не адаптировался в России и хочешь вернуться в Бразилию»
  13. «2008/09 UEFA Cup scorers table». ESPN. 2009 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.
  14. Росгосстрах — чемпионат России. Премьер-лига. 28-й тур — турнирная таблица(չաշխատող հղում)
  15. «CSKA loan Vagner to Palmeiras». Soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  16. «Вагнер Лав: хочу вернуться в Бразилию». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  17. «Тешейра: желания Вагнера и ЦСКА не совпадают». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  18. ««Палмейрас» объявил о подписании Вагнера Лава». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  19. «Аксёнов: Вагнер покинул ЦСКА из-за проблем с семьёй». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  20. Reuters (2009 թ․ օգոստոսի 28). «CSKA loan Vagner Love to Palmeiras». ESPN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  21. «CSKA loan Vagner to Palmeiras». Fifa.com. 2009 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  22. «Вагнер Лав перешёл из «Палмейраса» во «Фламенго»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  23. «Роман БАБАЕВ: точка в ситуации с Вагнером Лав ещё не поставлена». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  24. «Вагнер Лав представлен в качестве игрока «Фламенго»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  25. «Вагнер Лав сделал дубль в дебютном матче за «Фламенго»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  26. ТРАНСФЕРНЫЕ НОВОСТИ [Transfer News: Vagner Love loan to Flamengo] (Russian). pfc-cska.com. 2010 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «chegada de Vagner Love» [Arrival of Vagner Love] (Portuguese). flamengo.com.br. 2010 թ․ հունվարի 15.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Nota Oficial: Palmeiras faz acordo com Vagner Love e atleta é liberado» [Vagner Love is released] (Portuguese). palmeiras.com.br. 2010 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Flamengo perde para o Universidad Católica e se complica na Libertadores» [Flamengo lost to Catholic University and is complicated in Libertadores] (Galician).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «The Moscow outfit lift their first domestic championship since 2006 as a goalless draw with Kuban Krasnodar put Zenit out of sight in the title race». GOAL. 2013 թ․ մայիսի 18.
  31. Вагнер Лав: «Хочу вновь стать лучшим бомбардиром Лиги Европы» (չաշխատող հղում)
  32. «Adriano vai para o Roma» [Adriano goes to Rome] (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «Vagner Love se apresenta oficialmente ao CSKA e assina por três anos Love presents officially at CSKA and signs for three years». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  34. «Вагнер Лав забил свой сотый гол в составе ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  35. Вагнер Лав вошел в клуб Григория Федотова
  36. Vágner Love surpreende torcida e deixa o Fla para voltar ao CSKA Vágner Love surrenders fans and lets Fla come back to CSKA
  37. «Вагнер Лав: в ЦСКА предложение «Порту» посчитали недостаточным». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  38. «Кавазашвили: Вагнеру грозит дисквалификация на срок от трёх до шести матчей». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  39. «Вагнер Лав не сыграет с «Локомотивом»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  40. «Vágner Love deixa o CSKA e volta para o Flamengo» [Vagner Love leaves CSKA for Flamengo and back] (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. Вагнер Лав перешёл во «Фламенго» — Новости — Советский спорт
  42. Вагнер Лав не сдержал слёз на своей презентации во «Фламенго»(չաշխատող հղում)
  43. Em decisão conjunta, Vagner Love e Flamengo se despedem
  44. «Вагнер подписал контракт». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  45. «Вагнер Лав покидает ПФК ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  46. 鲁能官方宣布签下前巴西国脚 正式与尼库莱解约 [Luneng officially announced the signing of former Brazil striker formal surrender with Ni Kulai] (Chinese). sina.com. 2013 թ․ հուլիսի 24.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. 1 2 «CSKA bid farewell to Vágner Love». UEFA.com. 2013 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  48. Дубль Вагнера Лава помог «Шаньдуну» одержать волевую победу над «Шанхаем»
  49. Вагнер Лав вместе с «Шаньдун Лунэн» стал обладателем Кубка Китая по футболу
  50. Вагнер Лав стал свободным агентом(չաշխատող հղում)
  51. Вагнер Лав покинет «Шаньдун Лунэн»
  52. «Спорт-Экспресс»: «Локомотив» предложил Вагнеру Лаву контракт на 2,5 года с зарплатой в 3,6 млн евро в год
  53. Агент Вагнера Лава: «Была беседа с ЦСКА, но есть ещё один российский клуб, которому интересен Вагнер»
  54. Леонид Слуцкий: «На данном этапе мы не могли позволить себе возвращение Вагнера»
  55. «Вагнер Лав подписал контракт с «Коринтиансом»».
  56. Агент Вагнера Лава: «Выбор Вагнера пал на Бразилию, потому что он соскучился по семье»
  57. Вагнер Лав сменил имидж и забил первый гол за «Коринтианс»
  58. Экс-форвард ПФК ЦСКА Вагнер Лав стал чемпионом Бразилии в составе «Коринтианс»
  59. «Corinthians fecha com Vagner Love, que assina até julho de 2016». globoesporte.com. 2015 թ․ փետրվարի 8. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  60. «Монако» объявил о переходе Вагнера Лава
  61. http://www.marca.com/futbol/america/2016/01/10/5692adc922601da4018b467c.html
  62. «Сент-Этьен» — «Монако». Вагнер Лав забил первый гол за гостей
  63. «Paris Saint Germain 0-2 Monaco». BBC Sport. 2016 թ․ մարտի 21. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  64. «Vagner Love Alanya'ya geliyor». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  65. «Vágner Love Alanya» (թուրքերեն). Alanyaspor. 2016 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  66. «Вагнер Лав возглавил гонку бомбардиров в чемпионате Турции». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  67. «Vágner Love Alanya'ya geliyor» [Vágner Love comes to Alanya] (թուրքերեն). Alanyaspor. 2016 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  68. «100 лучших легионеров России. 1-е место». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  69. Sportbox.ru: «Тихонов — лучший футболист России за 20 лет!». 20.03.2013
  70. 25 лучших легионеров в истории российского футбола
  71. Один из лучших легионеров в истории РФПЛ Вагнер Лав женился
  72. «Seleção Brasileira (Brazilian National Team) 2004–2005». Rsssfbrasil.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  73. «Seleção Brasileira (Brazilian National Team) 2006–2007». Rsssfbrasil.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
  74. «Seleção Brasileira Restritiva (Brazilian National Restrictive Team) 2000–2003». Rsssfbrasil.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագներ Լավ» հոդվածին։