Միոդրագ Ջուդովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միոդրագ Ջուդովիչ
Miodrag Džudović 2012.jpg
Քաղաքացիությունը Flag of Montenegro.svg Չեռնոգորիա և Flag of Yugoslavia (1992–2003); Flag of Serbia and Montenegro (2003–2006).svg Սերբիա և Չեռնոգորիա
Մականուն Ջուդա[1]
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 6, 1979(1979-09-06)[2] (41 տարեկան)
Ծննդավայր Plav, Plav Municipality, Չեռնոգորիա
Հասակ 197 սանտիմետր
Քաշ 92 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
1996—1999 Հարավսլավիա Եզերո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2003 Հարավսլավիա Եզերո 48 (4)
2003 Հարավսլավիա Եդինստվո (Բիելո Պոլե) 14 (2)
2003 Հարավսլավիա ՕՖԿ 1 (0)
2004—2005 Ուկրաինա Վոլին 38 (1)
2006—2013 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 185 (6)
2014 Ղազախստան Իրտիշ (Պավլոդար) 26 (1)
Ազգային հավաքական
2008—2013 Չեռնոգորիա Չեռնոգորիա 26 (1)
Մարզչական կարիերա
2015—2019 Չեռնոգորիա Չեռնոգորիա օգնական
2019 Չեռնոգորիա Չեռնոգորիա պաշտոնակատար
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միոդրագ Ջուդովիչ (չեռնոգոր.՝ Миодраг Џудовић / Miodrag Džudović, սեպտեմբերի 6, 1979(1979-09-06)[2], Plav, Plav Municipality, Չեռնոգորիա), չեռնոգորացի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Չեռնոգորիայի ազգային հավաքականում։ Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության պատմության 100 լավագույն լեգեոներների ցուցակում՝ Чемпионат.com պորտալի վարկածով[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միոդրագն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի ակումբում։ 1999 թվականին կատարել է նորամուտը Հարավսլավիայի չորրորդ դիվիզիոնի «Եզերո» ակումբի կազմում։ Նրա օգնությամբ ակումբը բարձրացել է Հարավսլավիայի առաջնության երրորդ (2001), իսկ մեկ տարի անց՝ երկրորդ դիվիզիոն։ 2003 թվականին Միոդրագը տեղափոխվել է հարավսլավական մեկ այլ ակումբ՝ «Եդինստվո», բայց նախքան մրցաշրջանի ավարտը հեռացել է ակումբից և պայմանագիր կնքել Բելգրադի ՕՖԿ-ի հետ, որտեղ խաղադաշտ է դուրս եկել մեկ անգամ։

2004 թվականի սկզբին Միոդրագը տեղափոխվել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի «Վոլին» ակումբ՝ ստորագրելով եռամյա պայմանագիր։ Ուկրաինայի առաջնությունում Միոդրագը նորամուտը կատարել է 2004 թվական մարտի 27-ին` «Կարպատ» ակումբի դեմ խաղում (1:0)։ 2005 թվականի գարնանը Կիևի «Դինամոյի» դեմ խաղում Մյոդրագը լուրջ վնասվածք է ստացել, ինչը հանգեցրել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը[4]։ «Վոլինում» անցկացրած երեք ոչ լրիվ մրցաշրջանների ընթացքում Միոդրագն անցկացրել է 44 հանդիպում, որոնցում խփել է մեկ գոլ։

2006 թվականին Միոդրագը տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ»։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Միոդրագը նորամուտը նշել է 2006 թվականի մարտի 18-ին՝ ԲԿՄԱ-ի դեմ առաջին տուրի խաղում (0:1)[5]։ 2006 թվականի մարտի 26-ին Միոդրագը խփել է իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում[6]։ Դա դարձել է ակումբի առաջինը գոլը Պրեմիեր լիգայում։ 2007 թվականին Միոդրագը դարձել է Նալչիկի թիմի ավագ[7]։ 2010 թվականի մրցաշրջանի առաջին տուրի՝ Մախաչկալայի «Անժիի» հետ խաղը դարձել է հարյուրերոդ հանդիպումը, որ Միոդրագն անցկացրել է Նալչիկի ակումբի մարզաշապիկով։ 2012 թվականի ամռանը, չնայած Նալչիկի թիմի՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալուն, Միոդրագը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2014 թվական[8]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոգորիայի հավաքական Միոդրագ Ջուդովիչն իր նորամուտը կատարել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին՝ Մակեդոնիայի դեմ ընկերական խաղում։

2013 թվական սեպտեմբերի 7-ի դրությամբ

Ընդհանուր՝ 26 հանդիպում / 1 գոլ, 11 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 6 պարտություն

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Կնոջ անունը Սոնյա է։ Միոդրագն ունի չորս երեխա ունի՝ երկու դուստր՝ Պետրան[9] ու Տատյանան[10] և երկու որդի՝ Բրանկոն[11] ու Վուկաշինը[12]։ Վերջինս ծնվել է 2013-ի հուլիսի 9-ին[13]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Այլ[14] Ընդհանուր
Մակարդակ Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հարավսլավիա Եզեր (Պլավ) 1999/00 IV ? ? ? ? 0 0 ? ?
2000/01 IV ? ? ? ? 0 0 ? ?
2001/02 III 21 2 ? ? 0 0 ? ?
2002/03 II 27 2 ? ? 0 0 ? ?
Ընդհանուր 48 4 ? ? 0 0 48 4
Հարավսլավիա Եդինստվո (Բիելո Պոլե) 2003/04 II 14 2 ? ? 0 0 14 2
Հարավսլավիա ՕՖԿ (Բելգրադ) 2003/04 I 1 0 ? ? 0 0 1 0
Ուկրաինա Վոլին (Լուցկ) 2003/04 I 13 0 0 0 0 0 13 0
2004/05 I 24 1 5 0 0 0 29 1
2005/06 II 1 0 1 0 0 0 2 0
Ընդհանուր 38 1 6 0 0 0 44 1
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2006 I 25 1 0 0 0 0 25 1
2007 I 19 2 2 0 0 0 21 2
2008 I 26 1 0 0 0 0 26 1
2009 I 29 0 0 0 0 0 29 0
2010 I 28 0 0 0 0 0 28 0
2011/12 I 33 1 0 0 0 0 33 1
2012/13 II 21 1 1 0 1 0 23 1
2013/14 II 4 0 1 0 0 0 5 0
Ընդհանուր 185 6 4 0 1 0 190 6
Ղազախստան Իրտիշ (Պավլոդիր) 2014 I 26 1 0 0 0 0 26 1
Ընդհանուր կարիերայում 312 14 10 0 1 0 323 14

Նշումներ՝ ?-ով նշված են այն վանդակները, որոնց տվյալներն ամբողջական չեն գավաթային խաղերի, ինչպես նաև Հարավսլավիայի 1999/00 և 2000/01 առաջնությունների հաշվետվությունների բացակայության պատճառով։

2014 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Надо ли заглядывать в паспорт игрока?»։ СА-Футбольное агентство։ 2008-10-17։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին 
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «100 лучших легионеров России. Часть 1.»։ championat.com։ 2017-02-16 
  4. Юрий Дудь։ «Кабардинец балканский» (ռուսերեն)։ Sports.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-3-16-ին։ Վերցված է 2012-3-16 
  5. Протокол матча «Спартак» (Нальчик) — «ЦСКА» 0:1
  6. Протокол матча «Спартак» (Нальчик) — «Спартак» (Москва) 2:2
  7. «Капитаном «Спартака-Нальчик» в сезоне 2012/13 будет Миодраг Джудович»։ Официальный сайт ФК «Спартак-Нальчик»։ 12 июля 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-09-ին։ Վերցված է 2012-7-12 
  8. ««Спартак-Нальчик» сохранил капитана»։ Официальный сайт ПФК «Спартак-Нальчик»։ 9 июня 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-7-11-ին։ Վերցված է 2012-6-10 
  9. «У Джудовича и Амисулашвили родились дочери»։ Сайт болельщиков ПФК «Спартак-Нальчик»։ 2008-10-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին 
  10. «Поздравляем Миодрага Джудовича с рождением дочери!»։ Официальный сайт ПФК «Спартак-Нальчик»։ 14 марта 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին։ Վերցված է 2012-3-16 
  11. «У Миодрага Джудовича родился сын» (ռուսերեն)։ rusfootball.info։ 9 января 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-3-16-ին։ Վերցված է 2012-3-16 
  12. Давид Керефов. (2013-09-06)։ «Миодраг Джудович: «До последнего буду играть и стараться радовать болельщиков»»։ Официальный сайт ПФК «Спартак-Нальчик» (со ссылкой на «Газету Юга»)։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին 
  13. «У капитана нальчикского «Спартака» родился сын!»։ Официальный сайт ПФК «Спартак-Нальчик»։ 2013-07-10։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին 
  14. Անցումային խաղեր Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունքի համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]