Վելլիտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վելլիտոն
պորտ.՝ Welliton
Welliton IMG 2891.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վելլիտոն Սոարես դե Մոռաիս
Ազգությունը Բրազիլիա Բրազիլիա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Հերեյրու[1][2], Բուլդոգ[3]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 22, 1986(1986-10-22)[4] (32 տարեկան)
Ծննդավայր Conceição do Araguaia, Պարա, North Region, Brazil, Բրազիլիա
Հասակ 175 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Կայսերիսպոր
Համար 11
Պատանեկան կարիերա
2003-2004 Բրազիլիա Բանդեյրանտե (Բիրիգուի)

2004-2005 Բրազիլիա Գոյաս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Բրազիլիա Գոյաս 41 (16)
2005  Բրազիլիա Իտուանո 32 (10)
2007-2014 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 104 (57)
2013  Բրազիլիա Գրեմիո 4 (0)
2013  Բրազիլիա Սան Պաուլու 15 (3)
2014  Իսպանիա Սելտա 1 (0)
2014-2016 Թուրքիա Մերսին Իդմանյուրդու 51 (16)
2016-մ.հ. Թուրքիա Կայսերիսպոր 19 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի փետրվարի 17-ին:

Վելլիտոն Սոարես դե Մոռաիս[5] (պորտ.՝ Welliton Soares de Morais, հոկտեմբերի 22, 1986(1986-10-22)[4], Conceição do Araguaia, Պարա, North Region, Brazil, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, թուրքական «Կայսերիսպոր» ֆուտբոլային ակումբի հարձակվող:

Հանդիսանում է Ռուսաստանի առաջնության 2009 և 2010 թվականների մրցաշրջանների լավագույն ռմբարկուն: Ռուսաստանի առաջնությունում «գոլ+գոլային փոխանցում» կարգով 2009 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Ընդգրկված է Ռուսաստանի առաջնության պատմության բոլոր ժամանակների լավագույն 25 ռմբարկուների ցուցակում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելլիտոնը սկսել է իր խաղային կարիերան Բիրիգուի քաղաքի «Բանդեյրանտե» ֆուտբոլային ակումբում[6][7]:

«Գոյաս»[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկան հասակում Վելլիտոնը դառնում է «Գոյաս» ակումբի ֆուտբոլիստը[8], որի կազմում հաջող խաղ է ցուցադրում Սան Պաուլոյի երիտասարդական գավաթի խաղարկությունում[9] և հեղինակած 7 գոլերի շնորհիվ դառնում է մրցաշարի լավագույն ռմբարկուն[10]: Այս ակումբ Վելլիտոնին հրավիրել էր անցյալում հայտնի ֆուտբոլիստ՝ Ժոզե Ֆերնանդո Պոլոցին, ով այդ պահին մարզում էր Գոյասի երիտասարդական կազմը[10]:

2006 թվականի մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի վերջին Վելլիտոնը կնքելով իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը (մինչև 2009 թվականի դեկտեմբերը ժամկետով), սկսում է խաղալ «Գոյասի» հիմնական կազմում[11]: Պրոֆեսիոնալ մակարդակում անցկացրած իր առաջին՝ «Մինեյրոսի» դեմ պաշտոնական խաղում[10], Վելլիտոնը մրցակից թիմի պաշտպանի հետ կռվելու համար կարմիր քարտի է արժանանում և հեռացվում է խաղադաշտից, իսկ հետո, արդեն Բրազիլիայի ֆուտբոլային միությունը որակազրկում է հարձակվողին երեք խաղով[12]: Որակազրկումից հետո անցկացրած առաջին խաղում, այս անգամ արդեն «Վիլա Նովայի» դեմ կայացած խաղում[10], Վելլիտոնը կրկին կռվում է մրցակից թիմի ֆուտբոլիստներից մեկի հետ և կրկին հեռացվում է խաղադաշտից[12]: Այս հեռացումների համար հետագայում Վելլիտոնը զղջում է[12]: 2006 թվականի մայիսի 20-ին նա ակումբի կազմում հեղինակում է իր առաջին գոլը. «Ատլետիկո Պարանենսեի» դեմ խաղում, Վելլիտոնը փոխարինում կատարելուց հետո գոլի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ նրա ակումբը այդ խաղում 3-2 հաշվով հաղթանակ է տանում[13]: Ութ օրից Վելլիտոնը Բրազիլիայի առաջնության շրջանակներում կայացած «Սան-Կաետանոյի» դեմ խաղում դուրս է գալիս խաղադաշտ մեկնարկային կազմի հետ և դառնում է դուբլի հեղինակ: Նրա կողմից հեղինակված այդ երկու գոլերի շնորհիվ «Գոյասը» կրկին հաղթանակ է տանում (1-2)[14]: Պրոֆեսիոնալ հարթակում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Վելլիտոնը Բրազիլիայի առաջնությունում մասնակցում է 29 հանդիպման և դառնում է 10 գոլի հեղինակ, իսկ «Գոյասը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Հեռանկարային հարձակվողը այդ մրցաշրջանում նաև աչքի է ընկնում Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում[15], որտեղ նրա ակումբը հասնում է մինչև 1/8 եզրափակիչ:

«Գոյասում» Վելլիտոնը դառնում է թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա հանդես էր գալիս հարձակման գծի համարյա բոլոր դիրքերում: Հատկապես հաջող է ստացվում Վելլիտոնի համագործակցությունը թիմի կենտրոնական հարձակվող Սոուզայի հետ[16], ով մրցաշրջանի վերջում դառնում է Բրազիլիայի առաջնության լավագույն ռմբարկու[17]: Իր առաջին մրցաշրջանում Վելլիտոնը ընդհանուր առմամբ ցուցադրում է հաջող խաղ[18]:

Մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողի ծառայություններով սկսում են հետաքրքրվել մի շարք Բրազիլիայի առաջատար ակումբներ, սակայն Վելլիտոնի երազանքը սահմաններից դուրս խաղալն էր[19]: Շվեյցարական «Բազելը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում է 4 մլն դոլլար, սակայն այդ գումարը բրազիլական ակումբի համար բավականաչափ չէր՝ համաձայնության հասնելու համար[9].

Կնքելով վարձավճարային պայմանագիր, Վելլիտոնը 2005 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը հանդես է գալիս «Իտուանո» ակումբի կազմում[20][21]:

2007 թվականի մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գոյասի» կազմում անցկացրած իր երկրորդ մրցաշրջանում Վելլիտոնը դառնում է թիմի առաջատար հարձակվողը: Առաջնությունում նա դառնում է 6 գոլի հեղինակ (այդ թվում նաև «Ժուվենտուդեի» դարպասը հեղինակված դուբլը[22]), Գավաթի խաղարկությունում 3 (հաշվված նաև «Բաիյայի» դարպասը հեղինակած նրա դուբլը[23]), իսկ նահանգի առաջնությունում կրկին 6: Այդ ցուցանիշներով, թիմից հեռանալու պահին նա համարվում էր թիմի լավագույն ռմբարկուն[9]: 2007 թվականի հուլիսի 25-ին, Բրազիլիայի առաջնության 14-րդ տուրում կայացած «Սանթոսի» դեմ խաղում՝ Վելլիտոնը խաղի 69-րդ րոպեին գոլի հեղինակ է դառնում և թիմի պարգևում է 1:0 հաշվով հաղթանակ: Այդ խաղը «Գոյասի» կազմում Վելլիտոնի համար վերջինն է դառնում[17]:

Aquote1.png «Երջանիկ եմ, որ հրաժեշտի խաղում կարողացա գոլի հեղինակ դառնալ: Դրա մասին կարելի էր միայն երազել: Այո, գոլը այդքան էլ գեղեցիկ չստացվեց, սակայն կարևորը այն էր, որ այն հաղթանակ բերեց մեզ[17]»: Aquote2.png

Չնայած իր հաջող խաղին՝ Վելլիտոնը չէր հրավիրվում Բրազիլիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներ այն պատճառով, որ «Գոյասի» տնօրինությունը չէր թույլատրում ակումբի երիտասարդ ֆուտբոլիստներին հանդես գալ ազգային հավաքականների կազմում[24]:

Տրանսֆեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 6-ին «Գոյասը» ռուսական «Դինամոյի» կողմից առաջարկ է ստանում կապված Վելլիտոնի տեղափոխության հետ[25]. նրանք ակումբին առաջարկում էին 2,2 մլն դոլլար, սակայն առաջարկը «Գոյասին» չի գոհացնում[26]: Այդ պահին Վելլիտոնի ծառայություններով էր հետաքրքրված նաև Կիևի «Դինամոն»[27][28]: Հուլիսի 7-ին հայտնի է դառնում, որ մոսկովյան «Լոկոմոտիվը» Վելլիտոնի տեղափոխության համար 7 մլն եվրոյանոց առաջարկ է արել: Լուրի իրավացիությունը հաստատում է «Լոկոմոտիվի» նախագահ Յուրի Սյոմինը[29][30]: Շուտով արդեն Վելլիտոնի ծառայություններով սկսում է հետաքրքրվել մեկ այլ մոսկովյան ակումբ. «Սպարտակը» առաջարկում էր նրան երկարաժամկետ պայմանագիր[31]: Հուլիսի 15-ին «Գոյասը» և «Սպարտակը» հայտարարում են իրենց նախնական համաձայնության մասին[2]: Հուլիսի 17-ին «Լոկոմոտիվը» «Գոյասին» նոր առաջարկ է անում (այս անգամ արդեն առաջարկելով մեկ միլիոնով ավելի գումար[32]): Սակայն հետո «Լոկոմոտիվը» հրաժարվում է շարունակել գործարքը՝ նախընտրելով գնել նիգերացի Պիտեր Օդեմվինգիեին[33], ով Սյոմինի կարծիքով ավելի պատրաստ էր Ռուսաստանում հանդես գալուն[34]: Շուտով Վելլիտոնի համար մղվող պայքարին են միանում նաև ֆրանսիական «Սենտ Էտիենը»[19] և շվեյցարական «Բազելը»[25]:

Հուլիսի 31-ին՝ Գերմանիայում բուժզննում անցնելուց հետո[35], Վելլիտոնը, 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելով, դառնում է «Սպարտակի» ֆուտբոլիստը: Նրա համար նշանակված էր տարեկան 600 հազար եվրո աշխատավարձ[36], իսկ գործարքը արժեցել էր 6 մլն եվրո[37]՝ գումարած 2 մլն եվրո[2] բոնուս այն դեպքում, եթե նրա խաղը թիմի կազմում գոհացնող ստացվեր[38]: Վելլիտոնի «Սպարտակ» տեղափոխվելու գլխավոր պատճառներից մեկը այն էր, որ մոսկովյան ակումբը ուներ Չեմպիոնների Լիգայում հանդես գալու հնարավորություն[25]:

Aquote1.png «Անցած շաբաթը ինձ համար ուղղակի խելահեղ ստացվեց: Սկզբում ես օգնեցի «Գոյասին» հաղթել «Սանթոսին» և այդպիսով հայտնել իմ շնորհակալությունը ակումբին, որի կազմում ես անցկացրի երկու հիանալի մրցաշրջան: Դրանից հետո ամենալավ նվերը արեց ինձ իմ ընկերուհին: Ինչ վերաբերում է Մոսկվա տեղափոխությանը, ապա ես ունեի շատ տարբերակներ, սակայն «Գոյասի» նախագահի խորհրդին հետևելով՝ ես ընտրեցի «Սպարտակը»: Մեր նախագահը ուրախ էր իմ վաճառքից հնարավոր ամենաբարձր գումարը ստանալու համար, իսկ ես ստացա հնարավորություն Չեմպիոնների Լիգայում հանդես գալու համար: Բացի դրանից ես լսել եմ, որ Ռուսաստանում «Սպարտակը» ունի ամենաշատ թվով երկրպագուները, ուստի ես ուրախ եմ, որ հանդես եմ գալու այդքան հայտնի ակումբի կազմում»[11]: Aquote2.png


«Սպարտակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակը» երկար ժամանակ լինելով Ռոման Պավլյուչենկոյի հարձակվողական զույգի փնտրտուկների մեջ, շուրջ կես տարի հետևում էր Վելլիտոնի խաղին: Ակումբի գլխավոր շարժառիթը Վելլիտոնին գնելու հարցում այն էր, որ հարձակվողը ունակ էր ինքնուրույն գոլային պահեր ստեղծել և դառնալ գոլի հեղինակ[39]: 2007 թվականի օգոստոսի 1-ին Վելլիտոնը դառնում է «Սպարտակի» ֆուտբոլիստ: Ակումբում նա ստանում է 11 համարի մարզաշապիկը, որը համարվում էր նրա սիրելին, չնայած այն բանին, որ ավելի վաղ նա միշտ հանդես էր եկել 7 համարի մարզաշապիկի ներքո[8]: Շնորհանդես ժամանակ Վելլիտոնը ասում է.

Aquote1.png Սկզբի համար պետք է հաստատվել թիմի հիմնական կազմում: Հետո դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն դիպուկահարը: Իսկ արդեն հետո՝ արժանանալ չեմպիոնական կոչմանը[40]: Aquote2.png

2007 թվականի մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելլիտոնը «Սպարտակի» կազմում՝ 2007 թվականի մրցաշրջանում

«Սպարտակի» կազմում Վելլիտոնը մասնակցում է իր առաջին պաշտոնական հանդիպմանը օգոստոսի 5-ին[41]: Այդ խաղը Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում կայացած «Տոմի» դեմ խաղն էր, որում «Սպարտակը» 3-2 հաշվով հաղթանակ է տանում[42][43]:

Բրազիլացու երկրորդ, առաջնության 20-րդ տուրի շրջանակներում կայացած խաղը ուշագրավ է դառնում իր «ոչ մաքուր» կողմերով: «Սպարտակի» երկրպագուների կողմից հանդիպման ընթացքում վեր է բարձրացվում ռասիստական բովանդակություն ունեցող պաստառ[44]. «11 համարը Տիխոնովինն է - Monkey Go Home (Կապիկ, գնա տուն)»[45]: Ակումբի տնորինությունը հայտարարում է, որ նմանատիպ պաստառները խայտառակում են «Սպարտակին», ռուսական ֆուտբոլը և Ռուսաստանը[46][47]: Երկրպագուների մի մասը հայտնում են ֆուտբոլիստին ուղղված իրենց ներողությունը հաջորդ խաղում Վելլիտոնի մարզաշապիկներով խաղադաշտ ներկայանալով[48]: Արդեն հաջորդ խաղում, որում «Սպարտակը» Չեմպիոնների Լիգայի ընտրական փուլի շրջանակներում մրցում էր շոտլանդական «Սելտիկի» հետ[49], երկրպագուները հագնում են 11 համարի մարզաշապիկներ՝ Վելլիտոնի նկարներով և պաստառներ են բարձրացնում որոնց վրա գրված էր. «Բարի գալուստ „Սպարտակ“! Բարի գալուստ Եվրոպա»: Երկրպագուների կողմից կատարված քայլը Վելլիտոնին շատ է վոգևորում[50]: Օգոստոսի 17-ին «Սպարտակը» 70 700 000 դոլլարի չափով ապահովագրում է Վելլիտոնին[51]: Այդ գումարը պետք է փոխհատուցվեր այն դեպքերում, երբ ֆուտբոլիստը ստանար վնասվածք, կորցներ աշխատունակությունը և դժբախտ պատահարի առջև կանգներ[52][53]:

Ռուսաստանի առաջնությունում Վելլիտոնը հեղինակում է իր առաջին գոլը 2007 թվականի օգոստոսի 25-ին «Ռուբինի» դեմ կայացած խաղում: Այդ գոլը դառնում է նաև առաջին հեղինակվածը Ռուսաստանի առաջնության շրջանակներում ակումբի կողմից Կազանում: Առաջնության 23-րդ տուրում «ԲԿՄԱ»-ի դեմ կայացած խաղում Վելլիտոնը վնասվածք է ստանում[54] և բաց թողնում շուրջ մեկ ամիս[55]: Իր հարկադրված արձակուրդը ֆուտբոլիստն իր խաղընկերներ Ժեդերի և Մոցարտի[12] հետ անցկացնում է Բրազիլիայում[56], որտեղ էլ և ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը[57][58]:

2008 թվականի մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելլիտոնը «Սպարտակի» կազմում` 2008 թվականի մրցաշրջանում

2008 թվականի մրցաշրջանի սկզբում Վելլիտոնը «Սպարտակի» կազմում անցկացրած 10 խաղերում դառնում է 6 գոլի հեղինակ, ընդ որում բոլորը հեղինակում է որպես թիմի եզրային հարձակվող[59]: «Խիմկիի» դեմ խաղում Վելլիտոնը վիճաբանության մեջ է մտնում հանդիպման գլխավոր մրցավար Իգոր Եգորովի հետ, որից հետո արժանանում է դեղին քարտի[60]:

Aquote1.png «Ես գեղեցիկ քայլ չարեցի: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մրցավարը կայացրեց մի որոշում, որը ես ամենևին չհասկացա: Սկսեցի նրա հետ բացատրվել, մոռանալով այն մասին, որ ռուսերեն այդքան էլ լավ չեմ խոսում: Իսկ մրցավարը հետևեց իմ օրինակին և սկսեց իմ պես էմոցիոնալ կերպով արտահայտվել: Ընդհանրապես, ես չպետք է կապնվեմ մրցավարների հետ: Բացի դրանից ես նրանց ոչ ազգանունով եմ ճանաչում և ոչ էլ անունով»:
- Վելլիտոնը Եգորովի հետ բախման մասին[12]
Aquote2.png

Վելլիտոնի խաղը և պահվածքը դուր չի գալիս «Սպարտակի» թիմի ավագ Եգոր Տիտովին, ով «Խիմկիի» դեմ խաղից հետո ասում է. «Մի մտածեք, որ թիմում Վելլիտոնի վատ պահվածքը աննկատ է մնում: «Խիմկիի» դեմ խաղից հետո նրա հետ շատ խիստ խոսեցին»: Տիտովը նաև անդրադարձել էր Վելլիտոնի ռուսերեն սովորել չցանկանալու որոշմանը[61]:

Aquote1.png «Վելլիտոնը ինձ սկսել է դուր գալ ավելի և ավելի շատ: Տղան հաստատվեց, լուծեց նոր երկիր տեղափոխվելու հետ կապված իր բոլոր խնդիրները, չնայած հնարավոր է, որ այդ խնդիրները նրան այդքան էլ չանհանգստացրին և սկսեց ցուցադրել շատ վստահ խաղ: Նա երիտասարդ է, արագ, տեխնիկապես զարգացած՝ կատարյալ անկախ նկարիչ, ով գործում է հարձակման ամբողջ առաջնագծում, այլ ոչ թե եզրերում, որտեղ նա հանդես էր գալիս նախորդ մրցաշրջանում»Ալեքսանդր Մոստովոյի արձագանքը «Խիմկիի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի մասին[62][63] Aquote2.png

Մայիսին Վելլիտոնը կրկին վնասվածք է ստանում: Նա ուղևորվում է հայրենի Բրազիլիա, որտեղ՝ Սան Պաուլո քաղաքում ստանում է իրեն անհրաժեշտ բուժօգնությունը[64][65]: Ապաքինվելուց հետո նա թիմի կազմ է վերադառնում հունիսի 25-ին[66]: Օգոստոսի սկզբին նա սկսում է մանսակցել մարզումներին[67], սակայն հետո կրկին նույն վնասվածքի առաջացման պատճառով արդեն տեղափոխվում է Գերմանիա, որտեղ էլ վիրահատվում է[68][69]: Սեպտեմբերին Վելլիտոնը Մյունխենում ստանում է երկրորդ վիրահատությունը, որի պատճառ հանդիսացած վնասվածքը նա ստացել էր Գերմանիայում ունեցած իր առաջին վիրահատությունից հետո[70]: Արդյունքում 2008 թվականի մրցաշրջանում Վելլիտոնը այլևս խաղադաշտ դուրս չի գալիս[71]: Դեկտեմբերին բրազիլացին սկսում է մարզվել անհատական ծրագրով[72], իսկ ամսվա միջնամասում՝ ամբողջովին ապաքինվում է[73]:

2009 թվականի մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարին Վելլիտոնը վնասվածքից ամբողջովին ապաքինված, կրկին առողջական անհանգստություն է զգում[74], ինչի նպատակով նորից ուղևորվում է Գերմանիա[75], սակայն հետազոտության արդյունքում նրա մոտ ինչ-որ խնդիր չի հայտնաբերվում[76]:

2009 թվականի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի շրջանակներում կայացած «Սպարտակ-Նալչիկի» դեմ խաղում[77], Վելլիտոնը հեղինակում է վնասվածքներից ապաքինվելուց հետո իր առաջին գոլը[78][79]: 6-րդ տուրում նա արդեն գրավում է նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Ռուբինի» դարպասը, իսկ «Սպարտակը» հաղթում է 2-0 հաշվով[80][81]: Մայիսի 11-ին Վելլիտոնը Ռուսաստանի առաջնությունում ձևակերպում է իր առաջին դուբլը. «Սատուրնի»[82] դեմ խաղում բրազիլացին երկու գոլի հեղինակ է դառնում[83]: Ընդհանուր հաշվարկով Վելլիտոնը, առաջնության առաջին կեսում մասնակցելով 15 հանդիպման, դառնում է 8 գոլի հեղինակ[84]: Ֆուտբոլիստի բարձր գոլային արդյունավետության պատճառն էր ոչ միայն իր տաղանդը, այլ նաև իրեն փոխանցումներ կատարող Ալեքսը[85]: Հունիսին «Սպարտակը» առաջարկում է Վելլիտոնին ընդունել Ռուսաստանի քաղաքացիությունը[86][87], սակայն բրազիլացին ժամանակ է խնդրում այդպիսի քայլ կատարելու շուրջ մտածելու համար[88]: Հուլիսի 31-ին Վելլիտոնը երկարաձգում է «Սպարտակի» հետ ունեցած իր պայմանագրի ժամկետը[89]:

Օգոստոսի 8-ին Վելլիտոնը հեղինակում է իր կարիերայի առաջին հետ-տրիկը. նա երեք գոլ է հեղինակում «Սպարտակ-Նալչիկի» դարպասը և ընդ որում գոլերից մեկը խփում է 11 մետրանոց հարվածից, որը դառնում է նրա առաջին 11 մետրանոցի իրացումը ակումբի կազմում[90]: Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում մոսկովյան «Դինամոյի» դեմ խաղում, Վելլիտոնը մրցակից թիմի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովի հետ բախման արդյունքում դիմային վնասվածք[91] է հասցնում վերջինիս, ինչի համար արժանանում է դեղին քարտի[92]: Բրազիլացին ներողություն է խնդրում Գաբուլովից և ասում, որ իր գործելակերպի մեջ միտումնավոր ինչ-որ բան չկար[93]: ՌՖՄ-ը արդարացնելով Վելլիտոնին՝ չի նշանակում որակազրկման ժամկետ[94]:

Aquote1.png «Ֆուտբոլը մնում է ֆուտբոլ և նրանում երբեմն տեղի են ունենում տհաճություններ: Սակայն ես երբեք վնասվածքներ չեմ ցանկացել ոչ ինձ և ոչ էլ մրցակցին: Եղավ խաղային պահ և ես շատ նյարդայնացա այն ամենի համար ինչը պատահեց: Իսկ ավելի շատ հուսահատեցրեց ինձ այն, որ որոշները մտածում էին, որ ես այդ ամենը միտումնավոր եմ արել և հնարավոր է, որ մինչև հիմա էլ այդպես են մտածոում: Ուրախացրեց ինձ այն մարդկանց կարծիքը, ովքեր մտածում էին. մեր գործում դա փորձանք է, կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Այդպիսի մտածողներից էին իմ թիմակիցները և թիմի գլխավոր մարզիչ Կարպինը: Նրանք ասել են. „Մի հուսահատվիր, մենք ամեն ինչ տեսանք և գիտենք, որ դու դա միտումնավոր չես արել“»[3]: Aquote2.png

2009 թվականի հոկտեմբերին «Սովետսկի սպորտ» օրաթերթի հետ հարցազրույցի ժամանակ Վելլիտոնը հայտնում է Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալու և Ռուսաստանի քաղաքացիությունը ընդունելու իր ցանկության մասին[95][96]: Չնայած այս հայտարարության, Վելլիտոնը առաջվա պես նաև ցանկություն ուներ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում հանդես գալ[97][98]: Ռուսաստանի հավաքականի թմավագ Անդրեյ Արշավինը Վելլիտոնի հայտարարություններին որպես արձագանք ասում է, որ դեմ է նրա հավաքական հրավիրվելուն[99][100][101][102]:

Հոկտեմբերի 24-ին առաջնության 26-րդ տուրում «Խիմկիի» դեմ կայացած խաղում Վելլիտոնը դուբլ է ձևակերպում և այդպիսով կրկնում է Անդրեյ Տիխոնովի ռեկորդը կապված «Սպարտակի» կազմում մրցաշրջանի ընթացքում ամենաշատ քանակությամբ գոլեր հեղինակելու հետ (19 գոլ)[103]: Հաջորդ տուրում, «Ռոստովի»[104] դարպասը գրավելով բրազիլացին գերազանցում է այդ արդյունքը[105]: Մրցաշրջանի վերջնական արդյունքներով Վելլիտոնը մասնակցում է 28 հանդիպման և դառնում է 21 գոլի հեղինակ: Նման ցուցանիշների շնորհիվ նա արժանանում է առաջնության լավագույն ռմբարկու կոչումին[106] և գերազանցում է լեգեոներների կողմից հեղինակված նախկին ռմբարկուական ռեկորդը. նրան հաջողվում է գերազանցել հայրենակից Վագներ Լավի ռեկորդը: Հաջող մրցաշրջանից հետո Վելլիտոնը պատմում է իր երազանքների մասին.

Aquote1.png «Առաջինը՝ Ռուսաստանի առաջնությունում Սպարտակի կազմում ոսկե մեդալներին արժանանալն է: Երկրորդը՝ ապագայում ինչ-որ եվրոպական առաջնությունում հանդես եկող թոփ-ակումբում ինձ փորձելը: Իսկ երրորդը՝ ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ լինելն է և նրա հետ աշխարհի չեմպիոն դառնալը»: Aquote2.png

Դեկտեմբերի սկզբին Վելլիտոնի ծառայություններով է սկսում հետաքրքրվել լոնդոնի «Տոտենհեմը», որը ցանկանում էր փոխանակել բրազիլացուն ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի հետ, ով այլևս անգլիական ակումբի հիմնական կազմում չէր հայտավորվում[107][108]:

2010 թվականի մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Վելլիտոնը խփում է նոր մրցաշրջանի շրջանակներում իր առաջին գոլը. մարտի 21-ին նա գրավում է «Զենիթի» դարպասը, որի շնորհիվ նրանք խուսափում են պարտությունից և խաղը ավարտվում է 1-1 հաշվով[109]: Հաջորդ՝ «Լոկոմոտիվի» դեմ խաղում Վելլիտոնը վնասվածք է ստանում և փոխարինվում է[110][111]: Պարզվում է, որ բրազիլացին ստիպված է լինելու բաց թողնել 3 շաբաթ[112]: Չնայած այդ «պարզմանը», հաջորդ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ «Տոմի» դեմ խաղում և դառնում է գոլի հեղինակ[113]: Այդ գոլի շնորհիվ Վելլիտոնը դառնում է «Սպարտակի» պատմության մեջ ամենաարդյունավետ արտասհամանցի հարձակվողը և գերազանցում է իր բոլոր նախորդների ցուցանիշները[114]: Մայիսի 6-ին Վելլիտոնը «Անժիի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դառնում և Ռուսաստանի առաջնության ռմբարկուական ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը[115][116]: Մայիսի 10-ին, «Ալանիայի» դեմ խաղում Վելլիտոնը մեկ գոլի հեղինակ է դառնում և ձախողում է 11 մետրանոց հարվածի իրացումը. ակումբը այդ խաղում պարտվում է 2-5 հաշվով[117]:

Հուլիսի 14-ին, Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մետալուրգի» դեմ խաղում Վելլիտոնը ստանում է իր հերթական վնասվածքը[118][119], ինչի պատճառով բաց է թողնում 3 շավաթ[120]: Միայն օգոստոսի 1-ին, «ԲԿՄԱ»-ի դեմ կայացած խաղում է նա կարողանում վերադառնալ թիմի կազմ[121]: Օգոստոսի 15-ին «Լոկոմոտիվի» դեմ կայացած խաղում նա հետ-տրիկ է ձևակերպում[122], ինչի շնորհիվ դառնում է առաջին ֆուտբոլիստը, որին Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակներում երբևէ հաջողվել է երեք գոլ հեղինակել մեկ խաղում[123]. խաղում «Սպարտակը» հաղթում է 3-2 հաշվով[124]: Այդ խաղում Վելլիտոնը նաև գերազանցում է «Սպարտակի» կազմում հանդես եկած բոլոր արտասահմանցի ֆուտբոլիստների արդյունավետության ռեկորդները: Հաջորդ՝ օգոստոսի 21-ին կայացած «Տոմի» դեմ խաղում բրազիլացին կրկին հետ-տրիկի հեղինակ է դառնում, ընդ որում դրա համար նրան պահանջվում է ընդամենը 6 րոպե[125]: Նրա կողմից հեղինակված այդ հետ-տրիկը «Սպարտակի» պատմության մեջ գրանցված ամենաարագն է դառնում[126][127]:

Վելլիտոնը «Չելսիի» դեմ խաղում

Օգոստոսի 23-ին տարածվում է լուր, ըստ որի իսպանական «Մալյորկան»[128][129] ցանկանում է վարձավճարով իր կազմում տեսնել Վելլիտոնին, սակայն «Սպարտակի» մարզիչ Վալերի Կարպինը վստահ էր, որ «Մալյորկան» չի կարողանա գնել Վելլիտոնին ֆինասական խնդիրների պատճառով[130]: Սեպտեմբերի 11-ին Վելլիտոնը դառնում է երկու գոլի հեղինակ և այդպիսով հաղթանակ է պարգևում իր թիմին՝ «Սատուրնի» դեմ կայացած խաղում[131]: Սեպտեմբերի 28-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Ժիլինայի» դեմ խաղում Վելլիտոնը կրկին վնասվածք է ստանում[132] և կրկին դուրս է մնում թիմի կազմից 3 շաբաթով[133]: Հոկտեմբերի 15-ին նա վերադառնում է թիմի կազմ և մասնակցելով «Ալանիայի» դեմ խաղին՝ դառնում է գոլի հեղինակ[134]. ավելի ուշ այդ գոլը գրանցում են «Ալանիայի» պաշտպանի անվան տակ որպես՝ ինքնագոլ[135]: Հոկտեմբերի 30-ին, «Ռոստովի» դեմ խաղում Վելլիտոնը խփում է 2010 թվականի Ռուսաստանի առաջնության շրջանակների իր հերթական գոլը[136]: Նոյեմբերի 23-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած ֆրանսիական «Մարսելի»[137] դեմ խաղում Վելլիտոնը խաղային իրավիճակում Սուլեյման Դիավարայի նկատմամբ կոպիտ խաղ ցուցադրելու պատճառով՝ արժանանում է կարմիր քարտի և հեռացվում է խաղադաշտից[138][139]:

Մրցաշրջանի արդյունքներով Վելլիտոնը իր հեղինակած 19 գոլերի շնորհիվ դառնում է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու, «գոլ+գոլային» փոխանցում հաշվարկներով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը[140], իսկ «Սպարտակը» ավարտում է մրցաշրջանը մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը զբաղեցրած:

2011 թվականի մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2012 թվականների մրցաշրջանի սկիզբը Վելլիտոնը բաց է թողնում կրնկի վնասվածքի պատճառով[141][142]: Մարտի 17-ին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում կայացած հոլանդական «Այաքսի» դեմ պատասխան խաղում Վելլիտոնը հեղինակում է նոր մրցաշրջանի իր առաջին գոլը[143][144]: Մարտի 21-ին Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրում կայացած «Վոլգայի» դեմ խաղում նա արդեն հեղինակում է իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնության 2011 թվականի առաջնությունում[145][146]: Մարտի 25-ին հարձակվողը կրկին վնասվածք է ստանում[147][148]: Ապրիլի 24-ին Վելլիտոնը իր կարիերայում առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ որպես «Սպարտակի» թիմի ավագ[149][150]: Ապրիլի 30-ին բրազիլացին ստանում է իր հերթական վնասվածքը[151]:

Ոչ-ոք չգիտի, թե ինչ ջանքերով է հաջողվել Վելլիտոնին երկու անգամ դարձնել Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու: Եղել են և՛ մտերիմ, և՛ կոպիտ զրույցներ: Մենք անգամ վախեցրել ենք նրան: Մինչ Վելլիտոնը արդյունք էր ցույց տալիս, մենք համբերում էինք: Հենց որ աչքի չէր ընկնում, մենք հրաժեշտ էինք տալիս նրան: Արդյունքում նա զրոյի հավասարացրեց իր նկատմամբ ունեցած մեր պահանջմունքները[152]:
Վալերի Կարպին

Մայիսին Վելլիտոնով և նրա խաղընկեր Իբսոնով սկսում է հետաքրքրվել Կազանի «Ռուբինը»[153][154][155]: Բրազիլացի հարձակվողով հետաքրքրված էր նաև գերմանական «Վոլֆսբուրգը»[156][157][158]:

Հունիսի 18-ին բրազիլացին վերադառնում է թիմի կազմ մոսկովյան «Լոկոմոտիվի» դեմ կայացած խաղում և կարողանում է վաստակել մրցակցի դարպասապահի հեռացումը: Խաղային պահերից մեկում բրազիլացին չի կարողանում նաև գրավել մրցակից թիմի բաց դարպասը[159]: Հունիսի 26-ին երկարատև ընդմիջումից հետո, Վելլիտոնը աչքի է ընկնում «Ռոստովի» դեմ կայացած խաղում[160]: Հուլիսի 17-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Իստրայի» դեմ խաղում Վելլիտոնը կարողանում է նպատակին հասցնել թիմակից Դմիտրի Կոմբարովի փոխանցումը[161]: Օգոստոսի 28-ին «ԲԿՄԱ»-ի դեմ դերբիում Վելլիտոնը գոլի հեղինակ է դառնում, ինչպես նաև խաղային իրավիճակներից մեկում տեղի ունեցած մրցակցի դարպասապահ Իգոր Ակինֆևի հետ բախման արդյունքում՝ վնասվածք է հասցնում վերջինիս, որն էլ բաց է թողնում շուրջ կես տարի[162][163]: Սեպտեմբերի 2-ին երկրպագուները արժանացնում են Վելլիտոնին «Ոսկե վարազ» մրցանակին՝ որպես 2010 թվականի «Սպարտակի» լավագույն ֆուտբոլիստ[164]: Սեպտեմբերի 7-ին հայտնի է դառնում[165], որ Վելլիտոնը որակազրկված է վեց խաղով[166][167]: Անձամբ ֆուտբոլիստը ասել է.

Aquote1.png Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ես այսպիսի անարդար որոշումների հետ չեմ առնչվել: Չէ՞ որ ես ներկայացա որպես՝ պրոֆեսիոնալ, մարտիկ, որը ձգտում էր հաղթանակի: Ես ոչ մի կերպ չէի ուզում մրցակցի ֆուտբոլիստին վնաս պատճառել: Սակայն մարդիկ փորձում են մտցնել այստեղ քաղաքականությունը և մոտենալ հարցին այնպես՝ ինչպես իրենց է հարմար[168]: Aquote2.png

«Սպարտակը» բողոքարկում է ՌՖՄ-յան որոշումը, ինչի շնորհիվ որակազրկման ժամկետը 6 խաղից փոփոխվում է 3-ի[169][170]: Հարկադրված բացակայության ժամանակ բրազիլացին հանդես է գալիս «Սպարտակի» երկրորդ թիմի կազմում, որտեղ հենց իր առաջին խաղում մրցակից թիմի դարպասապահի ձեռքին կանգնելու համար արժանանում է կարմիր քարտի[171]. անձամբ տուժող դարպասապահը ասում է, որ հարձակվողը չպետք է հեռացվեր և տեղեկացնում է, որ Վելլիտոնը ներողություն է խնդրել մեկ անգամ խաղադաշտում և մեկ անգամ էլ հանդերձարանում[172]: Որակազրկման ժամկետի ավարտից հետո Վելլիտոնը մասնակցում է «Զենիթի» դեմ խաղին, որը ավարտվում է ոչ-ոքիով[173]: Հոկտեմբերի 23-ին Վելլիտոնը ստանում է մեջքի վնասվածք[174][175]:

Դեկտեմբերին հարձակվողի ծառայություններով սկսում է հետաքրքրվել թուրքական «Ֆեներբահչեն»[176][177][178][179]: Իսկ Ձմռանը բրազիլացի ֆուտբոլիստով սկսում են հետաքրքրվել անգլիական «Լիվերպուլը» և «Արսենալը», իտալական «Ֆիորենտիան» և Դորտմունդի «Բորուսիան»[180][181]: Մարտի 19-ին կայացած «ԲԿՄԱ»-ի դեմ խաղում Վելլիտոնը մրցակից թիմի պաշտպան Վասիլի Բերեզուցկու հետ բախման արդյունքում վնասվածք է ստանում[182][183][184], ինչի պատճառով բաց է թողնում մրցաշրջանի մնացած մասը[185][186]:

«Գրեմիո» և «Կորիտիբա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 6-ին Վելլիտոնը կնքելով մեկ տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր դառնում է բրազիլական «Գրեմիոյի» ֆուտբոլիստը[187][188]: Ֆուտբոլիստը Լիբերտադորեսի գավաթի խաղարկության շրջանակներում մասնակցում է 5 հանդիպման՝ ընդհանուր հաշվարկով անցկացնելով 60 րոպե[189][190][191]:

2013 թվականի հուլիսին ֆուտբոլիստը տեղափոխվում է ակումբի երկրորդ թիմի կազմ: Տեղափոխման պատճառն է դառնում ակումբի նախագահի որոշումը. «Մենք ուսումնասիրել ենք ֆուտբոլիստների ելույթները և կայացրել ենք այս որոշումը»: Ակումբի նախագահը անհրաժեշտ է համարում հարձակվողի տեղափոխությունը: Դրանից բացի նախագահի պատճառներից մեկը այն էր, որ Վելլիտոնը ակումբի կազմում ամենաշատ վարձատրվողն էր և նրա տեղափոխությունը լուծում էր ակումբի մի շարք ֆինանասական խնդիրներ[192]:

«Սան Պաուլո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 23-ին հարձակվողը մինչև հունվար ժամկետով վարձավճարային պայմանագիր է կնքում և դառնում «Սան Պաուլո» ակումբի ֆուտբոլիստ[193][194][195]: Թիմի կազմում հանդես գալով մինչև ժամկետով նշված ժամանակահատվածը՝ ակումբի տնօրինությունը որոշում է չերկարաձգել Վելլիտոնի հետ ունեցած պայմանագրի ժամկետը[196][197][198][199]:

«Սելտա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 31-ին «Սպարտակը» և իսպանական «Սելտան» ընդհանուր հայտարարի են հասնում Վելլիտոնի տեղափոխության հետ կապված հարցի շուրջ. կնքվում է մեկ տարի ժամկետով վարձավճարային պայմանագիր[200]: Ֆուտբոլիստի վարձավճարի արժեքը կազմում 200 հազար եվրո[201][202]: Իսպանական ակումբի կազմում բրազիլացին մասնակցում է ընդամենը մեկ հանդիպման: Այդ խաղը «Էլչեի» դեմ խաղն էր[203][204], որին Վելլիտոնը մասնակցում է հանդիպման 87-րդ րոպեին փոխարինում կատարելով[205]:

«Մերսին Իդմանյուդրու»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 20-ին «Սպարտակը» և թուրքական «Մերսին Իդմանյուրդուն» համաձայնության են հասնում Վելլիտոնի տեղափոխության հարցում[206][207][208]: Տրանսֆերի համար «Սպարտակը» ստանում է 1 մլն եվրո: 2014-2015 թվականների մրցաշրջանում Վելլիտոնին հաջողվում է հեղինակել 13 գոլ[209]:

2015-16 մրցաշրջանում Վելլիտոնը չնայած ակումբի անհաջող մեկնարկի՝ երկու իրար հաջորդող խաղերում դառնում է գոլի հեղինակ. հարձակվողը գոլերի հեղինակ է դառնում «Կայսերիսպորի»[210] և «Գալաթասարայի»[211] դեմ կայացած խաղերում: Մրցաշրջանի միջնամասում բրազիլացին կրկնում է այդ հաջողությունը. այս անգամ նրա «զոհերն» են դառնում «Էսկիշեհիրսպորը»[212] և «Ցայկուր Ռիզեսպորը»[213]: Մրցաշրջանի վերջում Վելլիտոնը վնասվածք է ստանում, իսկ ակումբը դուրս է թռչում բարձրագույն դիվիզիոնից[214][215][216][217][218]:

«Կայսերիսպոր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 1-ին Վելլիտոնը կնքելով երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր դառնում է «Կայսերիսպորի» ֆուտբոլիստը[219]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելլիտոնի մոր անունը Իոլանդա է[220], ում պատվին ֆուտբոլիստը ձախ ձեռքի վրա դաջվածք ունի[3][221]:

Վելլիտոնը ամուսնացել է 16 տարեկան հասակում. կնոջ անունը Մոնիկա է: Զույգը ծանոթացել է 2002 թվականին՝ իրենց ընդհանուր ընկերոջ ծննդյան օրը: Հարսնացուի պատվին Վելլիտոնն արել է իր երկրորդ դաջվածքը՝ աջ ուսին[222]: 2007 թվականի հուլիսի 28-ին ծնվում է զույգի առաջնեկը, ում անունը Կայու է[11][223]: Որդու պատվին Վելլիտոնը կրկին դաջվածք է անում[2][3]: 2007 թվականի սեպտեմբերին բրազիլացու կինը որդու հետ տեղափոխվում են Ռուսաստան[41]: Իսկ 2009 թվականի աշնանը կինը լքում է Վելլիտոնին և վերադառնում հայրենի Բրազիլիա[224]:

Կնոջ հայրենիք վերադառնալուց հետո Վելլիտոնը սիրավեպ է ունենում Վիկտորյա Բոնյայի հետ, ում հենց իրենց հանդիպման առաջին օրը Վելլիտոնը ամուսնության առաջարկ է անում, սակայն Վիկտորյան ընդունում է այդ ամենը որպես կատակ[225]: Վիկտորիայի կարծիքով «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը դեմ է եղել իրենց հարաբերություններին. մարզիչը աղջկա մասին բացասականապես էր արտահայտվում և չափից դուրս շատ էր խառնվում հարձակվողի անձնական կյանքին[225]:

Ազատ ժամանակ Վելլիտոնը սիրում է համակարգչային խաղեր խաղալ[12][226]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա «Գոյաս»

Ռուսաստան «Սպարտակ»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարտիկ, որը միշտ հասնում է իր նպատակներին
  2. 2,0 2,1 2,2 2,3 Веллитон уже прикоснулся к спартаковской истории
  3. 3,0 3,1 3,2 3,3 Веллитон: снится вызов в сборную Бразилии
  4. 4,0 4,1 Transfermarkt — 2000.
  5. Համաձայն հայ-պորտուգալական պրակտիկ տառադառձության, անվան ճիշտ արտասանությունն է համարվում Վելլիտոն Սոարես դի* Մոռաիս
  6. Welliton, ex-Goiás: «Dirigentes fariam tudo para me naturalizar russo»
  7. «Вагнер Лав для "Спартака"» (Portuguese)։ Championat.com։ 31 July 2007։ Վերցված է 14 June 2016 
  8. 8,0 8,1 Веллитон взял номер Тихонова
  9. 9,0 9,1 9,2 Веллитон не может вылететь в «Спартак»
  10. 10,0 10,1 10,2 10,3 Welliton serс titular
  11. 11,0 11,1 11,2 Вагнер Лав для «Спартака»
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Веллитон: «Я готов сыграть за сборную России»
  13. Atlético-PR 2 x 3 Goiás
  14. Goiás 2 x 1 São Caetano
  15. Copa Libertadores de América 2006
  16. Рони: Веллитон хорошо действует вместе с «форвардом-столбом»
  17. 17,0 17,1 17,2 Гол на прощание
  18. Рони: «Главное достоинство Веллитона — хорошая реализация моментов»
  19. 19,0 19,1 «Сент-Этьен» вступил в борьбу за Веллитона
  20. Профиль на СамбаФут
  21. Профиль на transfermarkt.co.uk
  22. Goiás 3 x 1 Juventude
  23. Goiás 3 x 3 Bahia
  24. Бразильский форвард «Спартака» согласился играть за сборную России
  25. 25,0 25,1 25,2 Веллитон: знаю, что у «Спартака» больше всех болельщиков
  26. На форварда бразильского «Гойи» претендует российский клуб
  27. «Tuttomercatoweb: "Локомотив" предлагает 7 млн евро за нападающего "Гойаса" (ВИДЕО)» (Russian)։ Sports.ri։ 7 July 2007։ Վերցված է 13 June 2016 
  28. Буряк: «Динамо» интересуется бразильскими форвардами
  29. «Локомотив» предложил € 7 млн за бразильского форварда
  30. Сёмин подтвердил интерес к бразильцу Веллитону
  31. «Спартак» близок к подписанию контракта с форвардом «Гойяса»
  32. «Локомотив» предложил «Гойясу» € 8 млн за Веллитона
  33. Сёмин: Одемвинги — именно тот форвард, который нам был нужен
  34. Сёмин: с Бышовца спросят за результат
  35. Веллитон прилетел в Германию на прохождение медосмотра
  36. Зарплата Веллитона в «Спартаке» составит €600 тыс.
  37. «Спартак» завершил покупку Веллитона
  38. Исследование Sports.ru: самые дорогие трансферы в истории премьер-лиги
  39. Шавло о Веллитоне, Торбинском, Ребко и новом защитнике
  40. Веллитон: «Черчесов — милый человек»
  41. 41,0 41,1 Профиль на spartakmoskva
  42. «Welliton de mudança para o futebol russo» (Portuguese)։ GloboEsporte։ 26 July 2007։ Վերցված է 13 June 2016 
  43. «Веллитон дебютировал в составе "Спартака"» (Russian)։ Championat.com։ 5 August 2007։ Վերցված է 13 June 2016 
  44. «Позор»։ FC Spartak Moscow։ 12 August 2007։ Արխիվացված օրիգինալից 6 October 2010-ին։ Վերցված է 13 June 2016 
  45. Позор Новость на сайте болельщиков ФК «Спартак» Москва
  46. «Руководство "Спартака": "Авторы грязного баннера позорят «Спартак"» (Russian)։ Sports.ru։ 13 August 2007։ Վերցված է 13 June 2016 
  47. Руководство «Спартака»: «Авторы грязного баннера позорят „Спартак“»
  48. На сайте фанатов «Спартака» открыт заказ на футболки со словами поддержки, обращенными к Веллитону
  49. Веллитон: «Нисколько не нервничал»
  50. Веллитон: «Ни в коей мере не жалею о своём выборе»
  51. «Станислав Черчесов: "Тихонова помнят не за один гол"» (Russian)։ Sports.ru։ 25 August 2007։ Վերցված է 13 June 2016 
  52. «Спартак» застраховал Веллитона
  53. «Веллитон вернется в строй в конце сентября» (Russian)։ Sports.ru։ 5 September 2007։ Վերցված է 13 June 2016 
  54. Веллитон пройдет медобследование, а Штранцль выбыл на месяц
  55. Веллитон вернётся в строй в конце сентября
  56. Моцарт, Веллитон и Жедер вернулись в Москву
  57. Веллитон: «Я уже понял философию игры „Спартака“»
  58. «Веллитон: с первого дня понял, что "Спартак" — моя команда» (Russian)։ Championat.com։ 6 December 2007։ Վերցված է 13 June 2016 
  59. «2008 Player Statistics – Welliton» (Russian)։ Sports.ru։ 11 May 2008 
  60. Игорь Егоров: «Я провёл необходимую профилактику с Моцартом. Надеюсь, она пойдёт ему на пользу»
  61. Егор Титов: «Веллитон, кажется, вообще глухонемой»
  62. Александр Мостовой: "Абсолютно точно "Спартак" не станет чемпионом в этом году" (Russian)։ Sports.ru։ 1 April 2008 
  63. Александр Мостовой: «Абсолютно точно „Спартак“ не станет чемпионом в этом году»
  64. Во вторник Веллитон будет прооперирован
  65. Веллитон: "После тренировки не испытываю никакого дискомфорта" (Russian)։ Sports.ru։ 16 December 2008 
  66. Веллитон и Ковач присоединились к «Спартаку»
  67. Павленко и Веллитон возобновят тренировки в конце недели
  68. Веллитон вернется в строй не раньше середины октября
  69. Веллитон улетел в Германию
  70. Веллитон прооперирован в Германии
  71. Эдуард Нисенбойм: «Карпин сказал, что для Веллитона сезон закончен»
  72. Веллитон продолжает занятия по индивидуальной программе
  73. Веллитон: «После тренировки не испытываю никакого дискомфорта»
  74. Веллитон улетел в Германию на обследование
  75. Валерий Карпин: «Если травма Веллитона окажется серьёзной, будем вынуждены заняться поисками форварда»
  76. Веллитон приступит к тренировкам в понедельник
  77. «Веллитон: "Три бразильца в команде – это уже мафия"» (Russian)։ Sports.ru։ 8 April 2009։ Վերցված է 13 June 2016 
  78. «Match Statistics: 8 August 2009 Spartak Nalchik 2–4 Spartak Moscow» (Russian)։ Sports.ru։ 8 August 2009 
  79. Веллитон: «Три бразильца в команде — это уже мафия»
  80. Веллитон: «В среднем забиваю „Рубину“ по голу за матч»
  81. «Веллитон приступил к тренировкам» (Russian)։ Sports.ru։ 23 February 2009։ Վերցված է 13 June 2016 
  82. «Спартак» — «Сатурн»
  83. «Веллитон продлил контракт со "Спартаком"» (Russian)։ Sports.ru։ 31 July 2009։ Վերցված է 13 June 2016 
  84. Статистика Веллитона в сезоне 2009
  85. Дмитрий Вязьмикин: «В „Спартаке“ появились люди, которые обслуживают Веллитона приличными передачами»
  86. «Spartak Moscow's Brazilian Striker Welliton Eager To Represent Russia»։ goal.com։ 1 December 2009։ Վերցված է 6 June 2010 
  87. Веллитон: «Спартак» предложил мне принять российское гражданство"
  88. «Brasileiro pode ser o primeiro estrangeiro a jogar na seleção russa» (Portuguese)։ Esportes Terra։ 9 September 2010։ Վերցված է 13 June 2016 
  89. Веллитон продлил контракт со «Спартаком»
  90. «Спартак-Нальчик» — «Спартак» Москва
  91. Габулов: сказали, что эта кость срастается два месяца
  92. Габулов получил травму в матче со «Спартаком»
  93. Веллитон: никакого умысла с моей стороны не было
  94. Веллитон не будет дисквалифицирован за эпизод с Габуловым
  95. «Веллитон: "Спартак" предложил мне принять российское гражданство»» (Russian)։ Sports.ru։ 11 June 2009։ Վերցված է 13 June 2016 
  96. «Нападающий „Спартака“ Веллитон: Я бы сыграл за сборную России!» 2 октября 2009 г.
  97. «Веллитон: "Выступать за сборную России – большая честь"» (Russian)։ Sports.ru։ 23 August 2010։ Վերցված է 13 June 2016 
  98. Веллитон: «Теперь думаю и о сборной Бразилии»
  99. «Андрей Аршавин: "Я против приглашения Веллитона в сборную России"» (Russian)։ Sports.ru։ 14 November 2009։ Վերցված է 13 June 2016 
  100. Андрей Аршавин: «Я против приглашения Веллитона в сборную России»
  101. «Сергей Фурсенко: "В натурализации Веллитона заинтересован «Спартак"» (Russian)։ Sports.ru։ 11 June 2010։ Վերցված է 13 June 2016 
  102. «Леонид Федун: "Не советовал бы Веллитону принимать российское гражданство"» (Russian)։ Sports.ru։ 13 September 2010։ Վերցված է 13 June 2016 
  103. Веллитон повторил достижение Тихонова
  104. Андрей Тихонов: «В 1999-м я играл из-за любви к футболу, а Веллитон за большой контракт»
  105. Веллитон: «Мне очень приятно войти в историю такого великого клуба, как „Спартак“»
  106. Веллитон стал лучшим бомбардиром сезона-2009
  107. Who is Welliton — the Brazilian eyeing up Tottenham
  108. Tottenham target scoops Russian football award
  109. Зенит (Санкт-Петербург) 1:1 Спартак М (Москва)
  110. Веллитон получил травму в игре с «Локомотивом»
  111. Федун: замена Веллитона — скорее профилактическая мера
  112. Веллитон пропустит две-три недели
  113. «Томь» сыграла вничью с московским «Спартаком»
  114. Веллитон превзошёл достижение Робсона
  115. Погоня Веллитона увенчалась успехом
  116. «Дубль Веллитона помог "Спартаку" разгромить "Анжи"» (Russian)։ Championat.com։ 6 May 2010։ Վերցված է 13 June 2016 
  117. «Спартак» потерпел разгромное поражение во Владикавказе
  118. «Веллитон выбыл из строя на три-четыре недели» (Russian)։ Championat.com։ 14 July 2010։ Վերցված է 13 June 2016 
  119. У Веллитона выявлено повреждение связок голеностопного сустава
  120. Веллитон выбыл из строя на три-четыре недели
  121. Спартак М (Москва) 1:2 ЦСКА (Москва)
  122. «Россия - Премьер-Лига» (Russian)։ Championat.com։ 1 August 2010։ Վերցված է 13 June 2016 
  123. Август. Веллитон расцветает…
  124. Хет-трик Веллитона принёс «Спартаку» победу над «Локомотивом»
  125. Веллитон чувствует себя в Черкизово как дома
  126. ВЕЛЛИТОН СОТВОРИЛ САМЫЙ БЫСТРЫЙ ХЕТ-ТРИК В ИСТОРИИ "СПАРТАКА" (Russian)։ FC Spartak Moscow։ 21 August 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 23 August 2010-ին։ Վերցված է 25 August 2010 
  127. Веллитон сделал самый быстрый хет-трик в истории «Спартака»
  128. «Sport.es: "Мальорка" претендует на Веллитона» (Russian)։ Championat.com։ 23 August 2010։ Վերցված է 13 June 2016 
  129. Sport.es: «Мальорка» претендует на Веллитона // Чемпионат.ру
  130. Карпин: у «Мальорки» сейчас финансовые трудности // Чемпионат.ру
  131. Дубль Веллитона помог «Спартаку» одолеть «Сатурн»
  132. Карпин: судя по всему, Веллитон выбыл минимум на три недели
  133. Спартаковец Веллитон выбыл из строя на две-три недели
  134. Реванш удался
  135. Матч Спартак — Алания
  136. «Спартак» вырвал победу у «Ростова»
  137. «Com gol de brasileiro, Olympique derrota Spartak na Rússia» (Russian)։ Esportes Terra։ 23 November 2010։ Վերցված է 13 June 2016 
  138. Ё-Матьё…
  139. «Ё-Матьё…» (Russian)։ Championat.com։ 23 November 2010։ Վերցված է 13 June 2016 
  140. Премьер-лига 2010. Статистика игроков — Гол+пас
  141. Мышалов: из-за проблем с пяткой с футболом ещё не заканчивали
  142. «Мышалов: из-за проблем с пяткой с футболом ещё не заканчивали» (Russian)։ Championat.com։ 21 February 2011։ Վերցված է 13 June 2016 
  143. «Com belo gol de Alex, Spartak vence o Ajax na Holanda» (Portuguese)։ Esportes Terra։ 10 March 2011։ Վերցված է 13 June 2016 
  144. «Спартак» — в 1/4 финала Лиги Европы
  145. «Веллитон начинает – "Спартак" выигрывает» (Russian)։ Championat.com։ 21 March 2011։ Վերցված է 13 June 2016 
  146. «Спартак» победил «Волгу»
  147. «Веллитон выбыл из строя ориентировочно на семь дней» (Russian)։ Championat.com։ 25 March 2011։ Վերցված է 13 June 2016 
  148. Веллитон выбыл из строя ориентировочно на семь дней
  149. «"Спартак" больше не последний» (Russian)։ Championat.com։ 24 April 2011։ Վերցված է 13 June 2016 
  150. «Спартак» больше не последний
  151. Веллитон должен вернуться в строй через две недели
  152. Карпин: пока Веллитон давал результат, мы терпели
  153. «Веллитон должен вернуться в строй через две недели» (Russian)։ Championat.com։ 3 May 2011։ Վերցված է 13 June 2016 
  154. «"Спартак" и "Рубин" начали переговоры по Веллитону и Ибсону» (Russian)։ Championat.com։ 14 May 2011։ Վերցված է 13 June 2016 
  155. «Спартак» и «Рубин» начали переговоры по Веллитону и Ибсону
  156. «Карпин подтвердил, что "Спартак" получил предложение по Веллитону» (Russian)։ Championat.com։ 18 May 2011։ Վերցված է 13 June 2016 
  157. Карпин подтвердил, что «Спартак» получил предложение по Веллитону
  158. Виттман: Веллитон в «Вольфсбурге»? Шансы есть всегда
  159. «Спартак» сорвал стоп-кран
  160. Спартак М (Москва) Ростов (Ростов-на-Дону)
  161. Московский «Спартак» вышел в 1/8 финала Кубка России
  162. Юбилейное веселье
  163. «Веллитон выйдет на поле в матче с ЦСКА в стартовом составе "Спартака"» (Russian)։ Championat.com։ 28 August 2011։ Վերցված է 13 June 2016 
  164. «Веллитон признан лучшим футболистом "Спартака" сезона-2010» (Russian)։ Championat.com։ 22 December 2010։ Վերցված է 13 June 2016 
  165. Веллитону вручили «золотого кабана»
  166. «Веллитон дисквалифицирован на 6 матчей» (Russian)։ Sports.ru։ 7 September 2011։ Վերցված է 13 June 2016 
  167. Веллитон получил дисквалификацию, когда Акинфеев лег на операцию
  168. Веллитон: это вопиющая несправедливость
  169. «"Спартак" подал апелляцию на дисквалификацию Веллитона» (Russian)։ Championat.com։ 9 September 2011։ Վերցված է 13 June 2016 
  170. КДК не доказал причинно-следственную связь
  171. Молодёжь «Спартака» и «Крыльев» сыграла вничью, Веллитон заработал удаление
  172. Вратарь «Крыльев» Фёдоров: эпизод с фолом Веллитона тянул только на жёлтую
  173. Возвращение Веллитона
  174. «Веллитон не попал в стартовый состав на матч с "Аланией"» (Russian)։ Sports.ru։ 21 July 2012։ Վերցված է 13 June 2016 
  175. Веллитон вернётся в строй через неделю
  176. «"Фенербахче" не намерен подписывать Веллитона» (Russian)։ Sports.ru։ 27 November 2012։ Վերցված է 13 June 2016 
  177. «Веллитон пропустит матчи с "Фенербахче" и "Локомотивом"» (Russian)։ Sports.ru։ 26 August 2012։ Վերցված է 13 June 2016 
  178. «FC Terek Grozny» (Russian)։ Sports.ru։ 25 August 2012։ Վերցված է 13 June 2016 
  179. «Фенербахче» хочет арендовать Веллитона
  180. «"Спартак" собирается продать Веллитона зимой» (Russian)։ Sports.ru։ 7 November 2012։ Վերցված է 13 June 2016 
  181. В борьбу за Веллитона вступили «Арсенал» и «Ливерпуль»
  182. «Веллитон вернётся в строй через неделю» (Russian)։ Championat.com։ 26 October 2011։ Վերցված է 13 June 2016 
  183. Спирин: Березуцкий пошёл на Веллитона резко, но это его стиль
  184. Веллитон выбыл из строя минимум на месяц
  185. Веллитон выбыл из строя до конца сезона
  186. «Веллитон выбыл из строя до конца сезона» (Russian)։ Championat.com։ 25 March 2012։ Վերցված է 13 June 2016 
  187. «Grêmio patina na chuva e perde pela 1ª vez na Arena: 2 a 1 para Huachipato» (Portuguese)։ Global Esportes։ 14 February 2013։ Վերցված է 14 June 2016 
  188. «Grêmio cumpre promessa, joga bem e vence Náutico pelo Brasileirão» (Portuguese)։ Global Esporte։ 26 May 2013։ Վերցված է 14 June 2016 
  189. «Spartak to Loan Welliton Back to Brazil»։ R-Sport։ 6 February 2013։ Վերցված է 6 February 2013 
  190. ««Спартак» объявил о переходе Веллитона в «Гремио»»։ Чемпионат.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-11-ին 
  191. «Welliton e Adriano foram apresentados oficialmente» (պորտուգալերեն)։ www.gremio.net։ 7 февраля 2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-02-11-ին 
  192. Руй Коста: президент «Гремио» посчитал нужным отстранить Веллитона
  193. «Веллитон продолжит карьеру в «Сан-Паулу»»։ Официальный сайт ФК «Спартак» (Москва)։ 2013-08-28։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-01-04-ին։ Վերցված է 2013-08-31 
  194. «Regularizado, Welliton será apresentado nesta sexta-feira» (պորտուգալերեն)։ Site oficial do São Paulo Futebol Clube։ 2013-08-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-01-04-ին։ Վերցված է 2013-08-31 
  195. «Apresentado, Welliton revela: "Era um sonho"» (պորտուգալերեն)։ Site oficial do São Paulo Futebol Clube։ 2013-08-30։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-01-04-ին։ Վերցված է 2013-08-31 
  196. «Сан-Паулу» не будет продлевать аренду Веллитона
  197. «Autuori vê poucas opções no mercado e elogia chegada de Welliton» (Portuguese)։ Esportes Terra։ 23 August 2013 
  198. «Grêmio chega a acordo com São Paulo por transferência de Welliton» (Portuguese)։ Esportes Terra։ 24 August 2013 
  199. «Grêmio chega a acordo com São Paulo por transferência de Welliton» (Portuguese)։ Esportes Terra։ 24 August 2013։ Վերցված է 13 June 2016 
  200. «Спартак» и «Сельта» договорились об аренде Веллитона
  201. «Спартак» выручит € 200 тыс. за аренду «Веллитона» в «Сельте»
  202. «Welliton, un acreditado goleador para la delantera celeste»։ Celta de Vigo։ 31 January 2014։ Վերցված է 31 January 2014 
  203. Elche 1–0 Celta Vigo: Carles Gil claims Elche the points from the bench; Inside Spanish Football, 1 March 2014
  204. «Welliton se lesiona y está descartado para Almería» (Spanish)։ AS.com։ 18 April 2014։ Վերցված է 13 June 2016 
  205. «Detenido Welliton por quintuplicar la tasa de alcohol» (Spanish)։ AS.com։ 5 May 2014։ Վերցված է 13 June 2016 
  206. ФК «Спартак» и ФК «Мерсин Идманюрду» достигли договорённости о переходе Веллитона
  207. Форвард Веллитон переходит в турецкий клуб «Мерсин Идманюрдум»
  208. «Braziliaan Welliton tekent in Turkije» (Turkish)։ Goal.com։ 20 August 2014։ Վերցված է 14 June 2016 
  209. «Спартак» заработает на трансфере Веллитона порядка € 1 млн։ Championat (Russian)։ 20 August 2014։ Վերցված է 21 August 2014 
  210. «Kayserispor Mersin'i deplasmanda yıktı: 1-2» (Turkish)։ Goal.com։ 29 August 2015։ Վերցված է 14 June 2016 
  211. «Galatasaray, Mersin İdman Yurdu ile 1-1 Berabere Kaldı» (Turkish)։ Haberler.com։ 12 September 2015։ Վերցված է 14 June 2016 
  212. «Eskişehirspor - Mersin İdman Yurdu: 3-2» (Turkish)։ Milliyet.com։ 28 November 2015։ Վերցված է 14 June 2016 
  213. «Mersin İdman Yurdu - Çaykur Rizespor: 3-0» (Turkish)։ Milliyet.com։ 6 December 2015։ Վերցված է 14 June 2016 
  214. «Mersinde Welliton soku» (Turkish)։ Spor33.com։ 18 September 2015։ Վերցված է 14 June 2016 
  215. «Mersin İdman Yurdu, Fenerbahçe'yi gözüne kestirdi» (Turkish)։ Milliyet.com։ 18 November 2015։ Վերցված է 14 June 2016 
  216. «Kaloğlu: Her şey bitmedi» (Turkish)։ Milliyet.com։ 22 January 2016։ Վերցված է 14 June 2016 
  217. «İnsana acı veriyor» (Turkish)։ Milliyet.com։ 13 February 2016։ Վերցված է 14 June 2016 
  218. «Mersinde Welliton sok» (Turkish)։ Spor33.com։ 23 April 2016։ Վերցված է 14 June 2016 
  219. «Kayserispor Welliton'u transfer etti;» (Turkish)։ Yeni Şafak։ 1 July 2016։ Վերցված է 8 July 2016 
  220. «Веллитон: снится вызов в сборную Бразилии» (Russian)։ Championat.com։ 16 December 2009։ Վերցված է 13 June 2016 
  221. «Atacante brasileiro do Celta é detido por dirigir embriagado na Espanha» (Portuguese)։ Esportes Terra։ 5 May 2014։ Վերցված է 14 June 2016 
  222. «Веллитон на год лишен водительских прав за вождение в нетрезвом виде» (Russian)։ Sports.ru։ 6 May 2014։ Վերցված է 13 June 2016 
  223. Потенциальный новичок «Спартака» Веллитон стал отцом
  224. Веллитона женят на Боне
  225. 225,0 225,1 Виктория Боня: Ради России готова выйти замуж за Веллитона!
  226. «ВЕЛЛИТОН УЖЕ ПРИКОСНУЛСЯ К СПАРТАКОВСКОЙ ИСТОРИИ» (Russian)։ Sports Express։ 1 August 2007։ Վերցված է 13 June 2016 
  227. Лучшим по системе «гол+пас» в сезоне-2009 стал Веллитон
  228. Веллитон — лучший в сезоне-2009 по оценкам «Чемпионат.ру»
  229. Тренеры клубов РФПЛ признали Домингеса лучшим игроком сезона
  230. «Лучший футболист России» — единое интернет-голосование болельщиков
  231. Веллитону снова равных нет
  232. Символическая сборная РПЛ-2009
  233. Футбол России на Евро-футбол. Ру
  234. TOP-20 // Газета «Спорт день за днём»
  235. Домингес признан лучшим игроком России по версии «Футбола»
  236. Официальный сайт ФК «Спартак» Москва
  237. Алехандро Домингес: лучший по опросу «СЭ» игрок чемпионата России-2009 // Спорт-Экспресс
  238. Веллитон включён в символическую сборную «СЭ»
  239. Веллитон удержался на вершине

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]