Ուոլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլաս
պորտ.՝ Walace Souza Silva
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ուոլաս Սոազա Սիլվա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 4, 1995(1995-04-04)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Սալվադոր, Բրազիլիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Համբուրգ
Համար 12
Պատանեկան կարիերա
2013-2014Բրազիլիա Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Բրազիլիա Գրեմիո 94 (4)
2017-ներկա Գերմանիա Համբուրգ 9 (0)
Ազգային հավաքական
2016-ներկա Բրազիլիա Բրազիլիա Մ23 4 (0)
2016-ներկա Բրազիլիա Բրազիլիա 2(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 5, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 25, 2017

Ուոլաս Սոազա Սիլվա (պորտ.՝ Walace Souza Silva, ապրիլի 4, 1995(1995-04-04)[1][2], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Համբուրգ»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։

2016 թվականին Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Օլիմպիական խաղերին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրեմիո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլասը «Գրեմիո» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի հիմնական կազում իր նորամուտը նա նշել է 2014 թվականի ապրիլի 27-ին՝ «Ատլետիկո Մինեյրո»-ի դեմ խաղում[3]։

Բրազիլական ակումբի կազմում իր առաջին գոլը Ուոլասը խփել է 2016 թվականի հունիսի 10-ին՝ «Ֆիգեյրենսե»-ի դեմ խաղում[4]։

«Համբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին Ուոլասը տեղափոխվել է Բունդեսլիգան ներկայացնող «Համբուրգ»։ Բունդեսլիգայի շրջանակներում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է փետրվարի 11-ին՝ «ՌԲ Լայպցիգ»-ի դեմ խաղում[5]։ Այդ խաղում նա նաև խփել է իր առաջին գոլը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի Մ21 հավաքականի կազմում Ուոլասը 2015 թվականին մասնակցել է Ուրուգվայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Պերուի[6], Արգենտինայի[7], Ուրուգվայի[8] և Կոլումբիայի հավաքականների դեմ հանդիպումներին[9][10]։

2016 թվականին Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ֊ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա իր նորամուտը հավաքականի կազմում նշել է հունիսի 9-ին՝ Հայիթիի հավաքականի դեմ խաղում[11]։

Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում Ուոլասը 2016 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Դանիայի[12], Կոլումբիայի[13], Հոնդուրասի[14] և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին[15]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Գրեմիո 2014 Սերիա A 19 0 1 0 0 0 0 0 20 0
2015 Սերիա A 34 0 8 0 0 0 8 0 50 0
2016 Սերիա A 24 1 8 0 4 1 9 3 45 5
Արդյունք 77 1 17 0 4 1 17 3 115 5
Համբուրգ 2016/17 Բունդեսլիգա 1 1 1 0 0 0 0 0 2 1
Արդյունք 9 1 1 0 0 0 0 0 10 1
Կարիերայի արդյունք 87 2 18 0 4 1 17 3 126 6

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայի գավաթակիր - 2016

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն - 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Гремио VS. Атлетико Минейро 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 27.
  4. «Гремио VS. Фигейренсе 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 10.
  5. «РБ Лейпциг VS. Гамбург 0:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 11.
  6. «Перу (до 21) VS. Бразилия (до 21) 0:5» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 4.
  7. «Аргентина (до 21) VS. Бразилия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 1.
  8. «Уругвай (до 21) VS. Бразилия (до 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 27.
  9. «Бразилия (до 21) VS. Колумбия (до 21) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 23.
  10. «Бразилия (до 21) VS. Колумбия (до 21) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 7.
  11. «Бразилия VS. Гаити 7:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  12. «Дания (до 23) VS. Бразилия (до 23) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11.
  13. «Бразилия (до 23) VS. Колумбия (до 23) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 14.
  14. «Бразилия (до 23) VS. Гондурас (до 23) 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 17.
  15. «Бразилия (до 23) VS. Германия (до 23) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլաս» հոդվածին։