Ժոնաս Գոնսալվես Օլիվեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ժոնաս
Jonas
Benf-Zen 2016 (8).jpg
Ժոնասը Բենֆիկայի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jonas Gonçalves Oliveira
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1984(1984-04-01)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Bebedouro, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 181 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 10
Պատանեկան կարիերա
2003-2004 Բրազիլիա Գուարանի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005 Բրազիլիա Գուարանի 25 (12)
2006-2007 Բրազիլիա Սանտոս 20 (1)
2007-2011 Բրազիլիա Գրեմիո 74 (40)
2008   Բրազիլիա Պորտուգեզա 25 (10)
2011-2014 Իսպանիա Վալենսիա 113 (36)
2014-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 110 (99)
Ազգային հավաքական
2011-ներկա Բրազիլիա Բրազիլիա 12 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 17-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 17-ի, 2018

Ժոնաս Գոնսալվես Օլիվեյրա (պորտ.՝ Jonas Gonçalves Oliveira, ապրիլի 1, 1984(1984-04-01)[1][2], Bebedouro, Սան Պաուլու, Բրազիլիա), կամ պարզապես Ժոնաս, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոնասը Գուարանիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց Սանտու Անդրեի դեմ խաղում։ Գուարանիի կազմում նա անցկացրեց 25 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ 2006 թվականին Ժոնասը միացավ Սանտոսին[4]։ Նա 4 գոլի հեղինակ դարձավ Լիգա Պաուլիստայի 6 հանդիպումներում՝ օգնելով իր թիմին հաղթել մրցաշարը[5]։ Այնուամենայնիվ, նա ծանր վնասվածք ստացավ՝ դուրս մնալով 6 ամսով։ Նա խաղադաշտ վերադարձավ 2007 թվականին՝ Լիգա Պաուլիստայում դառնալով 4 գոլի հեղինակ և օգնելով Սանտոսին երկրորդ տարին անընդմեջ հաղթել մրցաշարը[6]։

Գրեմիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի սեպտեմբերի 12-ին Ժոնասը 4 տարվա պայմանագիր կնքեց Գրեմիոյի հետ[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 16-ին՝ Ինտերնասիոնալի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ժուվենտուդեի դեմ խաղում[9]։ 2008 թվականին Ժոնասը սկսեց ավելի քիչ խաղաժամանակ ստանալ և ամռանը վարձավճարով միացավ Պորտուգեզային։ Վարձավճարի ընթացքում նա դարձավ 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 25 հանդիպումներում։

2009 թվականին Ժոնասը վերադարձավ Գրեմիո։ Իր առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց փետրվարի 26-ին Ունիվերսիդադ դե Չիլիի դեմ խաղում[10]։ Մարտի 12-ին Ժոնասը չիրացրեց մի քանի գոլային պահ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[11], ինչից հետո իսպանական Mundo Deportivo թերթը նրան անվանեց «ամենավատ հարձակվողը աշխարհում»[12]։ Մարտի 26-ին նա գոլի հեղինակ դարձավ Աուրորայի դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով կարմիր քարտ հանդիպման 59-րդ րոպեին[13]։

2010 թվականի մայիսի 26-ին Ժոնասը դուբլ ձևակերպեց Ավաիի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 6-ին՝ Գրեմիո Բարուերիի դեմ խաղում նա դարձավ 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[15]։ 2010 թվականին բրազիլացին դարձավ Սերիա A-ի լավագույն ռմբարկուն[16]՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում։ Գրեմիոյի կազմում Ժոնասը անցկացրեց 134 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 75 գոլի հեղինակ։

Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 24-ին Ժոնասը 1․25 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Վալենսիա[17][18]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց փետրվարի 19-ին՝ փոխարինելով Արից Ադուրիսին Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 27-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[20]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց մարտի 9-ին՝ 1/8 եզրափակչի Շալկե 04-ի դեմ խաղում[21]։ Ապրիլի 23-ին Ժոնասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում, սակայն Վալենսիան պարտվեց 3-6 հաշվով[22]։

2011 թվականի նոյեմբերի 1-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում Ժոնասը խփեց Չեմպիոնների Լիգայի պատմության երկրորդ ամենաարագ գնդակը[23]՝ գոլի հեղինակ դառնալով հանդիպման 10․5-րդ վայրկյանին և զիջելով միայն Բավարիայի և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոյ Մակային[24], ով գոլի հեղինակ էր դարձել 10․13 վայրկյանում[25][26]։ Նոյեմբերի 23-ին Ժոնասը գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենկի դեմ խաղում՝ օգնելով Վալենսիային հաղթել 7-0 հաշվով[27]։ 2012 թվականի փետրվարի 12-ին նա դուբլ ձևակերպեց Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[28]։ 2011-12 մրցաշրջանում Ժոնասը անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[29]։

2012 թվականի օգոստոսի 26-ին Ժոնասը 2 գոլային փոխանցում տվեց Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 2-ին նա դուբլ ձևակերպեց Լիլի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում՝ օգնելով Վալենսիային հաղթել 2-0 հաշվով[31][32]։ 2012-13 մրցաշրջանում Ժոնասը 13 գոլի հեղինակ դարձավ Լա Լիգայում[33]՝ իր լավագույն արդյունքը այս մրցաշարում։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Օսասունայի դեմ խաղում բրազիլացին հետ-տրիկ ձևակերպեց 8 րոպեում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վալենսիային[34][35]։ 2014 թվականի մարտի 16-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[36]։ Վալենսիայի կազմում Ժոնասը անցկացրեց 157 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 12-ին Ժոնասը 2 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[37]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հոկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Լիմային Արոկայի դեմ խաղում և դառնալով գոլի հեղինակ հանդիպման 88-րդ րոպեին[38]։ Հոկտեմբերի 18-ին Ժոնասը հետ տրիկ ձևակերպեց Պորտուգալիայի գավաթի Սպորտինգ Կովիլյանի դեմ խաղում[39]։ 2015 թվականի փետրվարի 28-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[40]։ Ապրիլի 18-ին բրազիլացին դուբլ ձևակերպեց Բելենենսիշի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[41]։ 2014-15 մրցաշրջանում Ժոնասը անցկացրեց 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[42]։ Բենֆիկան հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը և Պորտուգալիայի լիգայի գավաթը՝ դառնալով Պորտուգալիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն և ճանաչվելով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։

2015 թվականի սեպտեմբերի 10-ին Ժոնասը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[43]։ 11-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բենֆիկային հաղթել 6-0 հաշվով[44]։ 2016 թվականի հունվարի 11-ին բրազիլացին հետ-տրիկ ձևակերպեց Նասիոնալի դեմ խաղում[45]։ 2016 թվականի ապրիլի 1-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրագայի դեմ խաղում[46]։ Մայիսի 20-ին Ժոնասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչում[47]՝ օգնելով Բենֆիկային 6-2 հաշվով հաղթել Մարիտիմուին և նվաճել գավաթը։ 2015-16 մրցաշրջանում Ժոնասը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ[48]։ Նա դարձավ Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ ճանաչվելով առաջնության և Բենֆիկայի լավագույն ֆուտբոլիստը։ Մրցաշրջանի ընթացքում բրազիլացին հավակնում էր նաև Եվրոպայի ոսկե խաղակոշիկի տիտղոսին[49][50][51], սակայն զբաղեցրեց միայն 4-րդ հորիզոնականը[52]։

2016 թվականի օգոստոսի 7-ին Ժոնասը գոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի սուպերգավաթի Բրագայի դեմ խաղում[53]՝ օգնելով Բենֆիկային նվաճել գավաթը։ Նա բաց թողեց մրցաշրջանի կեսը՝ վնասվածքի պատճառով, և 2016-17 մրցաշրջանում անցկացրեց ընդամենը 19 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 13 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[54] և ճանաչվելով Բենֆիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2017 թվականի օգոստոսի 19-ին Ժոնասը 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բելենենսիշի դեմ խաղում[55]։ 2018 թվականի մարտի 1-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Բենֆիկայի հետ մինչև 2019 թվականը[56][57]։ Մարտի 3-ին Ժոնասը հետ-տրիկ ձևակերպեց Մարիտիմուի դեմ խաղում[58]։ Մարտի 31-ին նա 2 գոլ խփեց Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[59]։ 2017-18 մրցաշրջանում Ժոնասը դարձավ 34 գոլի 6 գոլային փոխանցման հեղինակ առաջնությունում անցկացրած 30 խաղերում[60]՝ դառնալով Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն[61]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականում Ժոնասը նշեց 2011 թվականի մարտի 27-ին[62]՝ փոխարինման մտնելով Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում[63][64]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 10-ին՝ Գաբոնի դեմ խաղում[65]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց նոյեմբերի 14-ին՝ դուբլ ձևակերպելով Եգիպտոսի դեմ խաղում[66][67]։ 2016 թվականի մարտի 30-ին՝ Պարագվայի դեմ խաղում Ժոնասը 2012 թվականից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում[68]։ 2016 թվականի հունիսին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[69][70]՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[71], սակայն Բրազիլիան դուրս մնաց առաջնության խմբային փուլից[72][73]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[74]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գուարանի 2005 Սերիա B 25 12 1 0 3 1 29 13
Սանտոս 2006 Սերիա A 15 1 0 0 4 0 6 4 25 5
2007 5 0 0 0 8 1 20 4 33 5
Ընդհանուր 20 1 0 0 12 1 26 8 58 10
Գրեմիո 2007 Սերիա A 12 3 12 3
2008 3 0 0 0 3 3 6 3
2009 26 14 8 2 15 8 49 24
2010 33 23 9 8 2 0 21 11 65 42
2011 0 0 0 0 2 3 2 3
Ընդհանուր 74 40 9 8 10 2 41 25 134 75
Պորտուգեզա (վարձավճար) 2008 Սերիա A 25 10 25 10
Վալենսիա 2010–11 Լա Լիգա 13 3 0 0 1 0 14 3
2011–12 34 10 7 4 13 5 54 19
2012–13 35 13 6 1 8 5 49 19
2013–14 31 10 1 0 8 0 40 10
Ընդհանուր 113 36 14 5 30 10 0 0 157 51
Բենֆիկա 2014–15 Պրիմեյրա Լիգա 27 20 3 6 5 5 35 31
2015–16 34 32 1 0 9 2 4 2 48 36
2016–17 19 13 3 2 1 0 5 3 28 18
2017–18 30 34 2 1 6 0 3 2 41 37
Ընդհանուր 110 99 9 9 16 2 17 12 152 122
Կարիերայի ընդհանուր 367 198 33 22 68 15 87 45 555 280

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[74]

Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 5 2
2012 3 0
2016 4 1
Ընդհանուր 12 3

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 14, 2011 Ահմեդ բին Ալի մարզադաշտ, Ալ Ռայան, Կատար Եգիպտոս Եգիպտոս 1–0 2–0 Ընկերական խաղ
2. 2–0
3. Մայիսի 29, 2016 Դիկս Սպորտինգ Գուդս Պարկ, Կոմերս Սիթի, Միացյալ Նահանգներ Պանամա Պանամա 1–0 2–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմիո

Սանտոս

Բենֆիկա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Brazil - Jonas - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  4. «Elenco Paulistão 2006 – Santos FC - Acervo Santista»։ 2014-09-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2018-08-16 
  5. 5,0 5,1 «Santos quebra jejum e derruba a Portuguesa - Terra - Paulista»։ esportes.terra.com.br (pt-BR)։ Վերցված է 2018-08-16 
  6. 6,0 6,1 «Folha Online - Esporte - Santos vence São Caetano e conquista o bi do Campeonato Paulista - 06/05/2007»։ www1.folha.uol.com.br։ Վերցված է 2018-08-16 
  7. «GloboEsporte.com > Futebol 2007 > Brasileirão - NOTÍCIAS - Grêmio contrata atacante Jonas, ex-Santos»։ globoesporte.globo.com։ Վերցված է 2018-08-16 
  8. «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Sport Club Internacional, Sep 16, 2007 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  9. «Esporte Clube Juventude - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Sep 30, 2007 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-15 
  10. «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Club Universidad de Chile, Feb 26, 2009 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  11. «Boyacá Chicó FC - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Mar 12, 2009 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  12. S.A. Sarenet։ «La cláusula del millón de euros lleva al 'Detonador' a Mestalla - Valencia CF»։ valenciacf.lasprovincias.es։ Վերցված է 2018-08-16 
  13. «Club Aurora - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Mar 26, 2009 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  14. «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Avaí Futebol Clube (SC), May 26, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  15. «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Grêmio Barueri Futebol Ltda., Oct 6, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  16. «Jonas, 40 gols no ano, já bateu duas metas na temporada»։ globoesporte.com։ Վերցված է 2018-08-16 
  17. «Brazilian striker Jonas from Gremio transfers to Valencia CF»։ www.clubvalenciacf.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  18. «Valencia paga multa rescisória e tira atacante Jonas do Grêmio - 24/01/2011 - UOL Esporte - Futebol»։ esporte.uol.com.br։ Վերցված է 2018-08-16 
  19. «Valencia CF - Sporting Gijón, Feb 19, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  20. «Athletic Bilbao - Valencia CF, Feb 27, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  21. «FC Schalke 04 - Valencia CF, Mar 9, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  22. «Valencia CF - Real Madrid, Apr 23, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  23. «Valencia CF - Bayer 04 Leverkusen, Nov 1, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  24. uefa.com (2011-11-01)։ «UEFA Champions League 2011/12 - History - Valencia-Leverkusen – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  25. «Jonas' 10.5 second strike for Valencia vs. Leverkusen is No.2 on the list of fastest-ever Champions League goals | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  26. «Valencia 3-1 Leverkusen: Jonas nets second-fastest Champions League goal in history as Spaniards revive qualification hopes | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  27. «Valencia CF - KRC Genk, Nov 23, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  28. «Valencia CF - Sporting Gijón, Feb 12, 2012 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  29. «Jonas | Football Stats | Benfica | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-17 
  30. «Valencia CF - Deportivo de La Coruña, Aug 26, 2012 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  31. «Valencia CF - LOSC Lille, Oct 2, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  32. Press Associated (2012-10-02)։ «Valencia 2-0 Lille | Champions League Group F match report»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  33. «Jonas | Football Stats | Benfica | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-17 
  34. «Valencia CF - CA Osasuna, Dec 1, 2013 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  35. «Valencia vs. Osasuna - Football Match Report - December 1, 2013 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  36. «Real Sociedad - Valencia CF, Mar 16, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  37. «Benfica - Jornal Record» (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-08-17 
  38. «SL Benfica - FC Arouca, Oct 5, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  39. «SC Covilhã - SL Benfica, Oct 18, 2014 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  40. «SL Benfica - GD Estoril Praia, Feb 28, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  41. «Os Belenenses SAD - SL Benfica, Apr 18, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  42. «Jonas | Football Stats | Benfica | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-17 
  43. «Jonas signs new contract with Benfica» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  44. «SL Benfica - Os Belenenses SAD, Sep 11, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  45. «CD Nacional - SL Benfica, Jan 11, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  46. «SL Benfica - SC Braga, Apr 1, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  47. «CS Marítimo - SL Benfica, May 20, 2016 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  48. «Jonas | Football Stats | Benfica | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-17 
  49. «Benfica hotshot Goncalves enjoys last laugh on critics who mocked him»։ Mail Online։ Վերցված է 2018-08-16 
  50. SAPO։ «Jonas volta a igualar Ronaldo na corrida à Bota de Ouro»։ SAPO Desporto (pt-PT)։ Վերցված է 2018-08-16 
  51. «Bota de Ouro: Jonas volta a isolar-se, conheça os 10 primeiros | Maisfutebol.iol.pt»։ Maisfutebol (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-08-16 
  52. «Luis Suarez beats Cristiano Ronaldo to the European Golden Shoe»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  53. «SL Benfica - SC Braga, Aug 7, 2016 - Supertaça Cândido de Oliveira - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  54. «Jonas | Football Stats | Benfica | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-17 
  55. «SL Benfica - Os Belenenses SAD, Aug 19, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  56. «Jonas extends Benfica deal to 2019»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-03-01։ Վերցված է 2018-08-17 
  57. IANS (2017-03-01)։ «Brazilian Jonas renews contract with Benfica until 2019»։ Business Standard India։ Վերցված է 2018-08-17 
  58. «SL Benfica - CS Marítimo, Mar 3, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  59. «SL Benfica - Vitória Guimarães SC, Mar 31, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  60. «Jonas | Football Stats | Benfica | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-17 
  61. UEFA.com։ «Top league scorers: Messi and Jonas finish top»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  62. «Scotland - Brazil, Mar 27, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  63. «Valencia's Jonas Goncalves delighted with 'unforgettable' Brazil debut | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  64. Steinberg Jacob (2011-03-27)։ «Scotland v Brazil - as it happened!»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  65. «Gabon - Brazil, Nov 10, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  66. «Brazil - Egypt, Nov 14, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  67. «Jonas leads Brazil to easy victory over Egypt in friendly at Doha»։ The Daily Star Newspaper - Lebanon։ 2011-11-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-10-ին։ Վերցված է 2018-08-16 
  68. «Paraguay - Brazil, Mar 30, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  69. Press Associated (2016-05-05)։ «Neymar left out of Copa América squad as Brazil focus on Olympics»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  70. «Benfica’s Jonas overjoyed by late Brazil call-up | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  71. «Brazil - Haiti, Jun 9, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  72. «Brazil were knocked out of the Copa America last night by 'handball goal'»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-16 
  73. Lutz Tom (2016-06-13)։ «Brazil tumble out of Copa América in group stage after Peru's handball goal»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  74. 74,0 74,1 «Jonas»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-17 
  75. uefa.com (2016-05-15)։ «Benfica secure 35th Portuguese crown»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-16 
  76. «Em grande fase, Jonas recebe prêmio de melhor jogador do ano no Benfica»։ ESPN (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-08-16 
  77. «Os vencedores de uma noite cheia de Mística»։ 2017-03-23։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-23-ին։ Վերցված է 2018-08-16 
  78. «Jonas e Rui Vitória em destaque nos prémios Cosme Damião»։ PÚBLICO (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-08-16 
  79. «Jonas eleito jogador do mês de janeiro | Maisfutebol.iol.pt»։ Maisfutebol (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-08-16 
  80. SAPO։ «Benfiquista Jonas eleito o melhor jogador da I Liga no mês de fevereiro»։ SAPO Desporto (pt-PT)։ Վերցված է 2018-08-16 
  81. «Jonas e Ricardo Gomes eleitos “Jogador do Mês” de março»։ Liga Portugal։ Վերցված է 2018-08-16 
  82. uefa.com (2015-06-03)։ «Época em revista: Portugal»։ UEFA.com (պորտուգալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին։ Վերցված է 2018-08-16 
  83. «Prémios Oficiais Liga Portugal 2015 - Liga Portugal»։ 2015-07-04։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-04-ին։ Վերցված է 2018-08-16 
  84. «abola.pt»։ 2016-07-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-15-ին։ Վերցված է 2018-08-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]