Ժարդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ժարդել
Jardel Nivaldo Vieira
Zen-Benf (5).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժարդել Նիվալդո Վիեյրա
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1986(1986-03-29)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Ֆլիրիանոպոլիս, Բրազիլիա
Հասակ 192 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 33
Պատանեկան կարիերա
2002-2003 Բրազիլիա «Ավաի»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Բրազիլիա «Ավաի» ? (?)
2004-2005 Բրազիլիա «Վիտորիա (Սալվադոր)» ? (?)
2006 Բրազիլիա «Սանթոս» ? (?)
2006-2007 Բրազիլիա «Իրատի» ? (?)
2007   Բրազիլիա «Ավաի» 0 (0)
2008   Բրազիլիա «Ժոինվիլ» ? (?)
2008 Բրազիլիա «Դեպերտիվո Բրազիլ» ? (?)
2009   Բրազիլիա «Իտուանո» 1 (0)
2009 Բրազիլիա «Դեպերտիվո Բրազիլ» ? (?)
2009-2010   Պորտուգալիա «Էշտորիլ-Պրայա» 28 (2)
2010   Պորտուգալիա «Օլյանենսե» 16 (1)
2011-այժմ Պորտուգալիա Բենֆիկա» 101 (7)
2012-այժմ   Պորտուգալիա «Բենֆիկա B» 7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժարդել Նիվալդո Վիեյրա (պորտ.՝ Jardel Nivaldo Vieira, մարտի 29, 1986(1986-03-29)[1], Ֆլիրիանոպոլիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Բենֆիկա ֆուտբոլային ակումբի աջ պաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժարդելը «Ավաի» ֆուտբոլային ակումբի շրջանավարտ է: Երիտասարդական թիմի կազմում նա հաղթել է Սանտա Կատարինաի առաջնությունը, որն անցկացվում էր 2003 թվականին նախ պատանեկան, ապա երիտասարդական հավաքականների միջև: Հիմնական թիմի կազմում մեկ տարի անցկացնելուց հետո, պաշտպանը տեղափոխվել է «Վիտորիա» ակումբ, որտեղ խաղացել է կենտրոնական պաշտպան Ալեքս Սիլվայի հետ[2]: Այնտեղ նա անցկացրել է մեկ մրցաշրջան, հաղթելով Բահիաի ֆուտբոլի առաջնությունում: Հաջորդ տարի Ժարդելը սկսել է «Սանթոս» ակումբի կազմում, որը հաղթել է Սան Պաուլո նահանգի առաջնությունը: Այդ թիմում նա բարդացրել էր իր լուրջ վնասվածքը, որը ստացել էր «Վիկտորիա» ֆուտբոլային ակումբի կազմում հանդես գալու ընթացքում: 2006 թվականի վերջում Ժարդելը տեղափոխվեց «Իրատի», ապա վարձավճարով հանդես է գալիս «Ավաի» և «Ժոինվիլ»: Ավելի ուշ Ժարդելը խաղացել է «Դեպերտիվո Բրազիլում» և «Իտուանոում»

2009 թվականին բրազիլացին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է պորտուգալական «Էշտորիլ-Պրայա» ակումբ, որտեղ անցկացրել է 28 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: 2010 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական մեկ այլ՝ «Օլյանենսե» ակումբ, որտեղ նա անցկացրել է 16 հանդիպում:

2011 թվականի հունվար 13-ին, Ժարդելը տեղափոխվել է լիսաբոնյան «Բենֆիկա» ակումբ, ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[3]: «Բենֆիկկայում» նրա տրանսֆերը կազմել է 475 հազար եվրո[4]:Առաջին 4 մրցաշրջաններում նա խաղացել է ոչ պարբերաբար, Պորտուգալիայի առաջնությունում ընդհանուր առմամբ անցկացնելով 40 խաղ: Ընդ որում Ժարդելը դուրս էր գալիս դաշտ գավաթի մրցումներին, ինչպես պորտուգալական, այնպես էլ միջազգային մրցույթներին: 2014/15 մրցաշրջանում, դարձել է «Բենֆիկայի» գլխավոր պաշտպանը, բոլոր մրցաշարերում անցկացնելով 43 խաղ (31 խաղ առաջնությունում): Հաջորդ մրցաշրջանում Ժարդելը դարձել է թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը, անցկացնելով 44 խաղ և դառնալով 5 գոլի հեղինակ: «Բենֆիկայի» կազմում Ժարդելը 3 անգամ դարձել է Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն (2013/14, 2014/15, 2015/16), 4 անգամ Պորտուգալական լիգայի գավաթի դափնեկիր (2011, 2012, 2014, 2015), 1 անգամ Պորտուգալիայի գավաթի դափնեկիր (2013/14) և 1 անգամ Պորտուգալիայի սուպերգավաթի դափնեկիր (2014):

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա«Վիտորիա (Սալվադոր)»

  • Լիգա Բահիա - 2005

ԲրազիլիաՍանթոս

  • Լիգա Պաուլիստա: 2006
Պորտուգալիա Բենֆիկա
  • Պորտուգալիայի առաջնության չեմպիոն - 2013/14, 2014/15, 2015/16
  • Պորտուգալական լիգայի գավաթի դափնեկիր - 2011, 2012, 2014, 2015
  • Պորտուգալիայի ֆուտբոլի գավաթի դափնեկիր - 2013/14
  • Պորտուգալիայի սուպերգավաթի դափնեկիր - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]