Ֆիլիպ Կրովինովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Կրովինովիչ
Filip Krovinović
Կրովինովիչը Զագրեբի կազմում 2013 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 29, 1995(1995-08-29)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիա
Հասակ 175 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 20
Պատանեկան կարիերա
2004-2007 Խորվաթիա Լոկոմոտիվա
2007-2009 Խորվաթիա Դինամո Զագրեբ
2009-2012 Խորվաթիա Զագրեբ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Խորվաթիա Զագրեբ 75 (12)
2015-2017 Պորտուգալիա Ռիու Ավի 35 (5)
2017-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 13 (1)
Ազգային հավաքական
2013 Խորվաթիա Խորվաթիա Մ19 4 (0)
2014-2016 Խորվաթիա Խորվաթիա Մ21 11 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 18-ի, 2018

Ֆիլիպ Կրովինովիչ (խորվ.՝ Filip Krovinović, օգոստոսի 29, 1995(1995-08-29)[1][2], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրովինովիչը Զագրեբի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի ապրիլի 5-ին՝ փոխարինման մտնելով Դինամո Զագրեբի դեմ խաղում[4]։ Օգոստոսի 7-ին նա 5 տարվա պայմանագիր կնքեց Զագրեբի հետ[5]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 16-ին՝ Ռուդեշի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Կրովինովիչը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Սոլինի դեմ խաղում[7]։ 2015 թվականի մայիսի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իստրա 1961-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[8]։ Զագրեբի առաջին թիմի կազմում Կրովինովիչը անցկացրեց 78 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ռիու Ավի[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 30-ին Կրովինովիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Ռիու Ավիի հետ[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հոկտեմբերի 10-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[10]։ Իր առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց նոյեմբերի 8-ին՝ փոխարինման մտնելով Մարիտիմուի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը Ռիու Ավիի կազմում խփեց 2016 թվականի հունվարի 13-ին՝ Պորտուգալիայի գավաթի Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[12]։ Իր երկրորդ գոլը խփեց հունվարի 20-ին՝ Բելենենսիշի դեմ Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղում[13]։ 2015-16 մրցաշրջանում Կրովինովիչը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[14]։

2016-17 մրցաշրջանում Կրովինովիչը ստացավ 10 համարի մարզաշապիկը՝ նախկին 23-ի փոխարեն[15]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի 3-րդ փուլի Սլավիա Պրահայի դեմ խաղում[16]։ Հոկտեմբերի 1-ին Կրովինովիչը գոլի հեղինակ դարձավ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում, սակայն Ռիու Ավին պարտվեց 1-2 հաշվով[17]։ Դեկտեմբերի 18-ին նա գոլ խփեց Նասիոնալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[18]։ Ռիու Ավիի կազմում Կրովինովիչը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 14-ին Կրովինովիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 20-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Բրագայի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 18-ին՝ Պորտուգալիայի գավաթի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[23]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրովինովիչը ներկայացրել է Խորվաթիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Զագրեբ 2012–13 Պրվա Լիգա 2 0 0 0 2 0
2013–14 Դրուգա Լիգա 32 7 2 1 34 8
2014–15 Պրվա Լիգա 35 3 1 0 36 3
2015–16 6 2 0 0 6 2
Ընդհանուր 75 12 3 1 0 0 0 0 78 13
Ռիու Ավի 2015–16 Պրիմեյրա Լիգա 9 0 4 1 4 1 17 2
2016–17 26 5 1 0 2 0 4 0 33 5
Ընդհանուր 35 5 5 1 2 0 8 1 50 7
Բենֆիկա 2017–18 Պրիմեյրա Լիգա 13 1 3 1 0 0 3 0 19 2
Կարիերայի ընդհանուր 123 18 11 3 2 0 11 1 147 22

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Croatia - F. Krovinović - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «NK Zagreb - GNK Dinamo Zagreb, Apr 5, 2013 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «NK Zagreb - Nogometni klub Zagreb - www.nkzagreb.hr». archive.is. 2014 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «NK Zagreb - NK Rudes, Aug 16, 2013 - 2.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «NK Zagreb - NK Solin, Sep 18, 2013 - 2.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  8. «NK Zagreb - NK Istra 1961, May 30, 2015 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Filip Krovinovic assina pelo Rio Ave FC | Rio Ave». www.rioavefc.pt (եվրոպական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «Rio Ave FC - Vitória Guimarães SC, Oct 10, 2015 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «CS Marítimo - Rio Ave FC, Nov 8, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Rio Ave FC - GD Estoril Praia, Jan 13, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «Rio Ave FC - Os Belenenses SAD, Jan 20, 2016 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Filip Krovinovic | Football Stats | Benfica | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  15. «Krovinović: Hrvatska mora pobijediti Švedsku | Goal.com». www.goal.com (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «SK Slavia Prag - Rio Ave FC, Jul 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «Rio Ave FC - GD Estoril Praia, Oct 1, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  18. «Rio Ave FC - CD Nacional, Dec 18, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  19. «Benfica sign highly-rated Filip Krovinovic on a five-year deal from Rio Ave». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  20. Editorial, Reuters. «BRIEF-Benfica signs player Filip Krovinovic for next five seasons». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  21. «"Vai ser uma honra vestir esta camisola" - SL Benfica». www.slbenfica.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  22. «SL Benfica - SC Braga, Sep 20, 2017 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  23. «SL Benfica - Vitória Setúbal FC, Nov 18, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  24. «Filip Krovinović». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  25. «Summary - 2. HNL - Croatia - Results, fixtures, tables and news - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]