Ռաֆա Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռաֆա Սիլվա
Rafa Silva
Rafa Silva 2020.png
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rafael Alexandre Fernandes Ferreira da Silva
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1993(1993-05-17)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Forte da Casa, Póvoa de Santa Iria e Forte da Casa, Վիլա Ֆրանկա դի Շիրա
Հասակ 170 սմ
Քաշ 63 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 27
Պատանեկան կարիերա
2002-2003 Պորտուգալիա Պովոենսի
2003-2011 Պորտուգալիա Ալվերկա
2011-2012 Պորտուգալիա Ֆեյրենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Պորտուգալիա Ֆեյրենսե 41 (10)
2013-2016 Պորտուգալիա Բրագա 88 (13)
2014 Պորտուգալիա Բրագա B 1 (0)
2016-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 41 (5)
Ազգային հավաքական
2013 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 2 (0)
2013-2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 13 (3)
2014-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 18-ի, 2018

Ռաֆա Սիլվա (պորտ.՝ Rafa Silva, մայիսի 17, 1993(1993-05-17)[1], Forte da Casa, Póvoa de Santa Iria e Forte da Casa, Վիլա Ֆրանկա դի Շիրա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյրենսե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Սիլվան սկսել է Ֆեյրենսեում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հուլիսի 29-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Պենաֆիելի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 23-ին՝ Պենաֆիելի դեմ խաղում[5]։ 2013 թվականի ապրիլի 28-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրեամունդեի դեմ խաղում[6]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

Բրագա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսին Սիլվան 5 տարվա պայմանագիր կնքեց Բրագայի հետ[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 10-ին՝ դուբլ ձևակերպելով Պորտուգալիայի գավաթի Օլյանենսիի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Պորտուգալիայի առաջնությունում Սիլվան խփեց նոյեմբերի 29-ին՝ կրկին Օլյանենսիի դեմ խաղում[10][11]։ 2014 թվականի հունվարի 10-ին նա 2 գոլային փոխանցոմ տվեց Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[12]։ Փետրվարի 9-ին՝ Ժիլ Վիսենտեի դեմ խաղում պորտուգալացին դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բրագային հաղթել 4-1 հաշվով[13]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[14]։

2014 թվականի նոյեմբերի 29-ին՝ Պենաֆիելի դեմ խաղում Սիլվան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[15]։ Դեկտեմբերի 22-ին պորտուգալացին գոլ խփեց Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[16]։ 2015 թվականի մայիսի 31-ին նա գոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչում՝ Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում, սակայն հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, և Բրագան պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[17][18]։ 2014-15 մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[19]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Սիլվան անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի Սլովան Լիբերեցի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և հաղթանակ պարգևելով Բրագային[20][21]։ Հոկտեմբերի 31-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[22]։ 2016 թվականի ապրիլի 29-ին Սիլվան դուբլ ձևակերպեց Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[23]։ Մայիսի 22-ին նա խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Պորտուի դեմ խաղում[24]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[25]։ 2015-16 մրցաշրջանում Սիլվան դարձավ 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 50 խաղերում[26]։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 1-ին Սիլվան 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բենֆիկա[27][28]։ Ակումբը նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[29]՝ սահմանելով 60 միլիոն եվրո հրաժարագին[30]։ Իր դեբյուտը Բենֆիկայի կազմում նշեց սեպտեմբերի 9-ին՝ Արոկայի դեմ խաղում[31]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց նոյեմբերի 23-ին՝ փոխարինելով Ֆրանկո Սերվիին Բեշիկթաշի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Տոնդելայի դեմ խաղում[33]։ Մայիսի 28-ին պորտուգալացին փոխարինեց Ֆրանկո Սերվիին Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[34]՝ օգնելով Բենֆիկային հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 21 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[35]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվան ներկայացրել է Պորտուգալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Մ21 հավաքականի կազմում նա մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[36], իսկ Պորտուգալիան մրցաշարի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Շվեդիային[37][38]։

Իր դեբյուտը Պորտուգալիայի ազգային հավաքականում Սիլվան նշեց 2014 թվականի մարտի 5-ին՝ Կամերունի դեմ ընկերական խաղում[39][40]։ 2014 թվականին նա մասնակցեց աշխարհի առաջնությանը[41][42], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[43], իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[44][45]։ 2016 թվականի հունիսին Սիլվան ընդգրկվեց Պորտուգալիայի՝ Եվրոպայի առաջնության համար վերջնական կազմում[46][47]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 րոպե՝ խաղադաշտ դուրս գալով Ավստրիայի դեմ խաղում[48][49], իսկ Պորտուգալիան հաղթեց գավաթը[50][51]՝ եզրափակչում պարտության մատնելով Ֆրանսիային[52][53]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[54]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆեյրենսե 2012–13 Սեգունդա Լիգա 41 10 2 1 4 0 47 11
Բրագա 2013–14 Պրիմեյրա Լիգա 23 3 5 4 0 0 4 2 32 9
2014–15 34 2 6 3 0 0 3 0 43 5
2015–16 30 8 5 0 12 3 3 1 50 12
2016–17 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 88 13 16 7 12 3 11 3 127 26
Բենֆիկա 2016–17 Պրիմեյրա Լիգա 20 2 4 0 3 0 4 0 31 2
2017–18 20 3 2 0 1 0 2 0 25 3
2018–19 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 41 5 6 0 4 0 6 0 57 5
Կարիերայի ընդհանուր 170 25 24 8 16 3 21 3 231 42

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[54]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 3 0
2015 2 0
2016 5 0
Ընդհանուր 10 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրագա

Բենֆիկա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Portugal - Rafa Silva - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  3. «CD Feirense - FC Penafiel, Jul 29, 2012 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  4. «Os Belenenses SAD - CD Feirense, Aug 11, 2012 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  5. «FC Penafiel - CD Feirense, Sep 23, 2012 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  6. «CD Feirense - SC Freamunde, Apr 28, 2013 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  7. «:.: Rafa até 2018 - Sp. Braga - Jornal Record :.:»։ 2013-09-26։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-26-ին։ Վերցված է 2018-08-18 
  8. «SC Braga - Os Belenenses SAD, Aug 26, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  9. «SC Olhanense - SC Braga, Nov 10, 2013 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  10. «SC Braga - SC Olhanense, Nov 29, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  11. «Primeira Liga: Braga 4 Olhanense 1»։ FourFourTwo (անգլերեն)։ 2013-11-29։ Վերցված է 2018-08-18 
  12. «SC Braga - Vitória Guimarães SC, Jan 10, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  13. «SC Braga - Gil Vicente FC, Feb 9, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  14. «Rafa | Football Stats | Benfica | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-18 
  15. «FC Penafiel - SC Braga, Nov 29, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  16. «SC Braga - FC Paços de Ferreira, Dec 22, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  17. «Sporting CP - SC Braga, May 31, 2015 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  18. «Sporting beats Braga on penalties to win Portuguese Cup»։ AP News (en-US)։ Վերցված է 2018-08-18 
  19. «Rafa | Football Stats | Benfica | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-18 
  20. «FC Slovan Liberec - SC Braga, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  21. UEFA.com։ «UEFA Europa League - Liberec-Braga»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  22. «SC Braga - Os Belenenses SAD, Oct 31, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  23. «SC Braga - Vitória Setúbal FC, Apr 29, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  24. «FC Porto - SC Braga, May 22, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  25. 25,0 25,1 «Braga beats Porto on penalties to win Portuguese Cup»։ Mail Online։ Վերցված է 2018-08-18 
  26. «Rafa | Football Stats | Benfica | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-18 
  27. AS Diario (2016-08-19)։ «Benfica break Portuguese transfer record to sign Silva»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  28. «Transfer talk: Rafa Silva signs for Benfica; Galastaray poach MLS midfielder»։ The National (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  29. «Benfica break Portuguese transfer record to sign Rafa Silva – report»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  30. «Rafa Silva signs five-year deal at Benfica after €16.4m switch from Braga»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  31. «FC Arouca - SL Benfica, Sep 9, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  32. «Besiktas JK - SL Benfica, Nov 23, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  33. «SL Benfica - CD Tondela, Jan 22, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  34. «SL Benfica - Vitória Guimarães SC, May 28, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  35. «Rafa | Football Stats | Benfica | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-18 
  36. uefa.com։ «Under-21 2015 - History - Portugal – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  37. «Sweden U21 - Portugal U21, Jun 30, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  38. uefa.com (2015-06-30)։ «Under-21 2015 - History - Sweden-Portugal – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  39. «Portugal - Cameroon, Mar 5, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  40. uefa.com (2014-03-05)։ «Friendlies 2014-16 - Portugal-Cameroon – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  41. «Portugal squad for 2014 World Cup: the 23 chosen by Paulo Bento»։ the Guardian (անգլերեն)։ 2014-06-06։ Վերցված է 2018-08-18 
  42. «World Cup 2014: Ricardo Quaresma cut from Portugal squad»։ BBC Sport (en-GB)։ 2014-05-19։ Վերցված է 2018-08-18 
  43. FIFA.com։ «2014 FIFA World Cup™ - Teams - Portugal - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-21-ին։ Վերցված է 2018-08-18 
  44. FIFA.com։ «Ronaldo downs Ghana but Portugal crash out»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-28-ին։ Վերցված է 2018-08-18 
  45. White Jim (2014-06-26)։ «Portugal v Ghana: Cristiano Ronaldo bows out of World Cup 2014 despite scoring in 2-1 win» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-18 
  46. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Portugal – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  47. «Bayern's Sanches picked for Portugal»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  48. «Portugal - Austria, Jun 18, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  49. uefa.com (2016-06-18)։ «UEFA EURO 2016 - History - Portugal-Austria – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  50. 50,0 50,1 Taylor Daniel (2016-07-10)։ «Portugal beat France to win Euro 2016 final with Éder’s extra-time goal»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  51. «Portugal win Euro 2016: Fernando Santos’s men are worthy winners»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  52. «Portugal - France, Jul 10, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  53. «Eder seals Euro 2016 glory for defiant Portugal»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-18 
  54. 54,0 54,1 «Rafa Silva»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-18 
  55. «Benfica 3-0 Braga :: Supertaça Cândido de Oliveira 2016 :: Ficha do Jogo :: zerozero.pt»։ www.zerozero.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-08-18 
  56. «Benfica win fourth straight Portuguese title»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  57. «Double for Benfica after Portuguese Cup win»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 
  58. «Benfica 3-1 V. Guimarães :: Portugal Supercup 2017 :: Match Events :: thefinalball.com»։ www.thefinalball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]