Ժուան Մարիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չշփոթել Մարիու Ժուանի հետ
Football pictogram.svg
Ժուան Մարիու
պորտ.՝ João Mário
Loco-SportLis (5).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժուան Մարիո Նավալ դա Կոստա Էդուարդու
Ազգությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1993(1993-01-19)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Պորտու, Պորտուգալիա
Հասակ 179 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Սպորտինգ
Համար 17
Պատանեկան կարիերա
2002-2004 Պորտուգալիա Պորտու
2004-2012 Պորտուգալիա Սպորտինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-մ.հ. Պորտուգալիա Սպորտինգ 64 (11)
2014  Պորտուգալիա Վիտորիա Սետուբալ 15 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 15) 3 (0)
2008-2009 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 16) 9 (3)
2009-2010 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 17) 17 (4)
2010-2011 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 18) 9 (1)
2010-2012 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 19) 17 (2)
2012-2013 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 20) 14 (1)
2013-2014 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 21) 13 (3)
2014-մ.հ. Պորտուգալիա Պորտուգալիա 18 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի մայիսի 15-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հուլիսի 10-ի

Ժուան Մարիո Նավալ դա Կոստա Էդուարդու (պորտ.՝ João Mário Naval da Costa Eduardo, հունվարի 19, 1993 թվական, Պորտու, Պորտուգալիա), ավելի հայտնի է որպես՝ Ժուան Մարիու, պորտուգալացի ֆուտբոլիստ, «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուան Մարիուն «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի սանն է։ 2011 թվականի դեկտեմբերի 14-ին Ժուանը Եվրոպայի Լիգայի շրջանակներում, իտալական «Լացիոյի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Օգուչի Օնևուին՝ կատարում է իր նորամուտը լիսաբոնյան ակումբի կազմում[4]։ 2013 թվականի փետրվարի 10-ին «Մարիտիմուի» դեմ խաղում՝ Ժուանը կատարում է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[5]։ 2014 թվականի սկզբին, խաղային պրակտիկա ստանալու նպատակով Մարիուն վարձավճարային պայմանագիր կնքելով համալրում է «Վիտորիա Սետուբալի» կազմը։ Հունվարի 19-ին «Պորտուի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուն պես՝ Ժոանը վերադառնում է «Սպորտինգ»։ Հոկտեմբերի 26-ին «Մարիտիմուի» դեմ խաղում Ժուանը հեղինակում է իր առաջին գոլը «Սպորտինգի» կազմում[7]։ 2015 թվականին Մարիուն «Սպորտինգի» հետ միասին, հաղթանակ է տանում Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Ժուան Մարիուն մասնակցություն է ունենում Թուրքիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Առաջնության շրջանակներում նա մասնակցում է Հյուսիսային Կորեայի[8], Կուբայի[9], Նիգերիայի[10], և Գանայի[11] ֆուտբոլի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

2014 թվականի հոկտեմբերի 11-ին Մարիուն Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղում փոխարինելով Կրիշտիանու Ռոնալդուին՝ կատարում է իր նորամուտը Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում[12]։

2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Ժուան Մարիուն մասնակցում է Չեխիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը և դառնում է առաջնության արծաթե մրցանակիր։ Մրցաշարում նա մասնակցում է Անգլիայի[13], Իտալիայի[14], Գերմանիայի[15] և Շվեդիայի (երկու անգամ)[16][17] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։ Անգլիացիների և գերմանացիների դեմ խաղերում Մարիուն աչքի է ընկնում մեկական գոլերով։

2016 թվականի ամռանը Մարիուն Պորտուգալիայի հավաքականի հետ մեկտեղ դառնում է Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության չեմպիոնը։ Մրցաշարում նա մասնակցում է Իսլանդիայի[18], Ավստրիայի[19], Հունգարիայի[20], Խորվաթիայի[21], Լեհաստանի[22], Ուելսի[23], և Ֆրանսիայի[24] ազգային հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Պորտուգալիա «Սպորտինգ»

Միջազգային

Պորտուգալիա Պորտուգալիա

Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 20)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Argentine Soccer Database (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Лацио VS. Спортинг 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011—12—14 
  5. «Спортинг VS. Маритиму 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—02—10 
  6. «Порту VS. Витория Сетубал 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—01—19 
  7. «Спортинг VS. Маритиму 4:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—10—26 
  8. «Португалия (до 21) VS. Северная Корея (до 21) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-06-24 
  9. «Португалия (до 21) VS. Куба (до 21) 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-06-27 
  10. «Нигерия (до 21) VS. Португалия (до 21) 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-06-21 
  11. «Португалия (до 21) VS. Гана (до 21) 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-07-03 
  12. «Франция VS. Португалия 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—10—11 
  13. «Англия (до 21) VS. Португалия (до 21) 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-18 
  14. «Италия (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-21 
  15. «Португалия (до 21) VS. Германия (до 21) 5:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-27 
  16. «Португалия (до 21) VS. Швеция (до 21) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-24 
  17. «Швеция (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-30 
  18. «Португалия VS. Исландия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-14 
  19. «Португалия VS. Австрия 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-18 
  20. «Венгрия VS. Португалия 3:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-22 
  21. «Хорватия VS. Португалия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-25 
  22. «Польша VS. Португалия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-30 
  23. «Португалия VS. Уэльс 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-07-06 
  24. «Португалия VS. Франция 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-07-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]