Սիլվեստրե Վարելա
Սիլվեստրե Վարելա պորտ.՝ Silvestre Varela | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1985[1] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալմադա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սիլվեստրե Մանուել Գոնսալվիշ Վարելա (պորտ.՝ Silvestre Manuel Gonçalves Varela, փետրվարի 2, 1985[1], Ալմադա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտու ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլվեստրե Վարելան համարվում է Պաշկադորիշ ակումբի ակադեմիայի սանը, որտեղից նա 2002 թվականին տեղափոխվել է Լիսաբոնի Սպորտինգի։ 2004 թվականին Վարելան վարձակալության հանձնվեց Կազա Պիա ակումբում։ 2005-2006 մրցաշրջանում Վարելան անցկացրեց ակումբի առաջին չորս խաղերը։
Ռեկրեատիվո
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին նա նորից հանձնվեց վարձակլության՝ այս անգամ իսպանական Ռեկրեատիվո ակումբում, որում անցկացրեց 22 խաղ։
Էշտրելա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունիսին Վարելան վերադարձավ Սպորտինգ, բայց այդ նույն միջսեզոնային շրջաններում նրան վաճառեցին Էշտրելա ակումբի վրա։ Էշտրելայում Վարելան անցկացրեց լավ մրցաշրջան՝ 32 խաղում խփելով 7 գոլ։
Պորտու
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջանի ընթացքում, 2009 թվականի մարտի 3-ին Վարելան հնգամյա պայմանագիր կնքեց Պորտու ակումբի հետ[2]։ Նա Պորտու տեղափոխվեց հուլիսի 1-ին՝ ազատ գործակալի իրավունքներով[3]։ 2010 թվականի մարտին Վարելան ստացավ փոքր սրունքոսկրի ջարդվածք, ինչի պատճառով դուրս մնաց ԱԱ 2010 գնացող ֆուտբոլիստների թեկնածուների ցուցակից[4]։
Վեստ Բրոմվիչ Ալբիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 24-ին Վարելան վարձակալական իրավունքներով տեղափոխվեց Վեստ Բրոմվիչ Ալբիոն։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարտի 3-ին Վարելան դեբյուտեց Պորտուգալիայի հավաքականի կազմում, Չինաստանի դեմ ընկերական խաղում (2-0) դուրս գալով փոխարինման։ 2012 թվականին նա հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2012 թվականին, Դանիայի դեմ խաղում դուրս գալով փոխարինման։ Այդ խաղում նա խփեց իր թիմի հաղթական գոլը, Պորտուգալիան հաղթեց 3-2։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտու
- Պորտուգալիայի չեմպիոն (3)՝ 2010-11, 2011-12, 2012-13
- Պորտուգալիայի գավաթ (2)՝ 2009-10, 2010-11
- Պորտուգալաիայի սուպերգավաթ (4)՝ 2009, 2010, 2011, 2013
- Եվրոպայի Լիգա (1)՝ 2010-11
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Silvestre Varela assina por 5 anos(չաշխատող հղում)
- ↑ «Профиль на transfermarkt.de». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Varela já foi operado e falha resto da época(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը zerozero.pt կայքում Արխիվացված 2010-02-12 Wayback Machine
- Պրոֆիլը foradejogo.net կայքում Արխիվացված 2012-10-10 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվեստրե Վարելա» հոդվածին։ |
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պորտու ՖԱ-ի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Էշտրելա Ամադորայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Կասա Պիայի ֆուտբոլիստներ