Սպորտինգ (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտուգալիա Սպորտինգ
174px-Sporting CP.svg.png
Ամբողջական անուն Sporting Clube de Portugal
Մականուն(ներ) Առյուծներ (պորտ.՝ Leões)
Կանաչասպիտակներ (պորտ.՝ Verde-e-Brancos) "Արիստոկրատներ" (պորտ.՝ Varistocratas), լիսաբոնցիներ:
Անվանում Պորտուգալիա Սպորտինգ
Հիմնադրում 1906
Երկիր Պորտուգալիա Պորտուգալիա
Քաղաք Լիսաբոն
Մարզադաշտ Ժոզե Ալվալադե, Լիսաբոն
Տարողունակություն 50 049
Նախագահ Պորտուգալիա Բրունու դի Կարվալյու
Մարզիչ Պորտուգալիա Ժորժի Ժեզուշ
Լիգա Պրիմեյրա
2015-2016 2-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Սպորտինգ» (պորտ.՝ Sporting Clube de Portugal), պորտուգալական ֆուտբոլային ակումբ Լիսաբոն քաղաքից, որը հանդես է գալիս Լիգա Սագրիշում: Հիմնադրվել է 1906 թվականի հուլիսի 1-ին: Համարվում է երկրի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը: Պորտուգալիայի 18-ակի չեմպիոն, Գավաթի 16-ակի հաղթող և Սուպերգավաթի 8-ակի մրցանակակիր: Ակումբի տնային մարզադաշտը համարվում է «Ժոզե Ալվալադեն», որը տեղավորում է 50 049 հանդիսատես:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականի հունիսի 1-ը ակումբի պաշտոնական հիմնարդրման օրն է: Սակայն ակումբի պատմությունը սկիզբ է առնում 1902 թվականից, երբ Ֆրանսիշկու և Ժոզե Մարիա Գավազու եղբայրները ստեղծեցին Sporting Club de Belas-ը: Այդ կազմակերպությունում ֆուտբոլային սեկցիան չէր դիտարկվել, և նրա անդամները միայն մեկ անգամ խաղացին ցուցադրական ֆուտբոլային հանդիպում, տոնի ժամանակ, Սինտրա քաղաքում: Երկու տարի անց ակումբի հիմքի վրա ստեղծված Campo Grande Football Clube-ը ֆուտբոլի հետ ոչ մի կապ չուներ, չնայած իր անվանը, և զբաղվում էր պարային երեկոների և պիկնիկների կազմակերպմամբ: Արդյունքում այսպիսի դրությունը հանգեցրեց ակումբի 17 անդամների բողոքին՝ Ժոզե Ալվալադեի գլխավորությամբ, ովքեր 1906 թվականի ապրիլին որոշեցին դուրս գալ կազմից: Երկուսուկես ամիս անց նրանց կողմից ստեղծվեց Sporting Club do Portugal-ը: «Սպորտինգի» հիմնադրման մեջ մեծ դեր ունեցավ Ժոզե Ալավալադեի պապիկի ֆինանսական օգնությունը, փաստաբան Ալֆրեդու Աուգուշտու դաշ Նևեշ Օլտրեմանան: Նորաստեղծ ակումբում բաժիններ ստեղծվեցին սպորտի տարբեր բնագավառներից, իսկ ակումբի հիմնադիրները, հիմնականում Օլտրեմանը, երազում էին այն բանի մասին, որ «Սպորտինգը» ժամանակի ընթացքում կդառնա Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկը: «Սպորտինգի» հիմնադիրների պատվախնդրությունը ամրագրվեց ակումբի անվան մեջ, որտեղ քաղաքի նշումի հետ, ինչպես «Բենֆիկայինը», հետևում է ամբողջ երկրի անվանումը:

Ժոզե Ալվալադեն

1907 թվականի փետրվարի 3-ին «Սպորտինգն» անցկացրեց իր առաջին ֆուտբոլային խաղը, որի ժամանակ ջախջախվեց «Կրուժ Նեգրայի» (պորտ.՝ Cruz Negra) կողմից՝ 1:5 հաշվով: Հակառակորդ թիմի խաղացողների մի մասը հետագայում տեղափոխվեց «Սպորտինգ»: Այդ նույն տարում թիմն ունեցավ զինանշան, գրասենյակ և մարզադաշտ: Խորհրդանիշի հիմք վերցվեց կառավարության անդամներից մեկի՝ Ֆերնանդու դե Կաշտելու Բրանկուի ազգանվան խորհրդանիշը: Խորհրդանիշում փոփոխվեց միայն գունավորումը՝ արծաթափայլ-կանաչ-սև: 1907 թվականի դեկտեմբերի 1-ին «Սպորտինգն» առաջին անգամ հանդիպեց «Բենֆիկայի» հետ և հաղթեց 2:1 հաշվով: Այդ նույն խաղում «Սպորտինգի» ֆուտբոլիստները առաջին անգամ խաղադաշտ դուրս եկան հաջորդական կանաչ և սպիտակ գծերով խաղաշապիկներով, ինչպես նաև սպիտակ շորտերով, որոնք 1915 թվականին փոխվեցին սևով:

1981-1982 մրցաշրջանում «Սպորտինգը» «ոսկե դուբլ» ձևակերպեց՝ անգլիացի մարզիչ Մալկոլմա Էլլիսոնի գլխավորությամբ հաղթելով ազգային առաջնությունը և գավաթը: Թվում էր՝ ակումբը կրկին ուժ է հավաքում, սակայն 1980-ականների վերջը և 1990-ականների սկիզբը դարձավ «Սպորտինգի» պատմության ամենավատ շրջանը:

1992 թվականին «Սպորտինգի» նոր նախագահ Ժոզե Սոուզա Սինտրան ակումբ հրավիրեց Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Բոբբի Ռոբսոնին հույս ունենալով, որ նա կկարողանա կրկնել Էլլիսոնի ձեռքբերումը: Ռոբսոնը «Սպորտինգում» աշխատեց ընդամենը 1,5 տարի, իսկ հետո նրան փոխարինեց Կարլուշ Կեյրուշը՝ Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչը: Ակումբը ձգտում էր հասնել երբեմնի փառքին, երբ 1950-ական թվականներին 8 մրցաշրջանից 7-ում հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը:

2005 թվականի մայիսի 18-ին 2004-2005 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում «Սպորտինգը» պարտվեց «ԲԿՄԱ»-ին 1:3 հաշվով, որը անցկացվում էր «առյուծների» տնային մարզադաշտ Ժոզե Ալվալադեում:

Ելույթների Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին առաջնություններում Եվրոպայի ամենաստաբիլ ակումբը. երբեք 5-րդ հորիզոնականից ներքև չի հայտնվել: Սակայն այդ ավանդույթը խախտվեց 2012-2013 մրցաշրջանում, երբ «առյուծները» Սագրիշ Լիգայում զբաղեցրեցին 7-րդ տեղը:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիսաբոնի չեմպիոն (18 - ռեկորդ). 1914/15, 1918/19, 1921/22, 1922/23, 1924/25, 1927/28, 1930/31, 1933/34, 1934/35, 1935/36, 1936/37, 1937/38, 1938/39, 1940/41, 1941/42, 1942/43, 1944/45, 1946/47:
  • Լիսաբոնի գավաթ (31 - ռեկորդ): 1914/15, 1915/16, 1916/17, 1921/22, 1922/23, 1924/25, 1927/28, 1930/31, 1933/34, 1934/35, 1935/36, 1936/37, 1937/38, 1938/39, 1940/41, 1941/42, 1942/43, 1944/45, 1946/47 1947/48, 1948/49, 1949/50, 1961/62, 1963/64, 1965/66, 1970/71, 1984/85, 1990/91, 1991/92, 2012/13, 2013/14:

Եվրոպական մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթողների գավաթ

ՈՒԵՖԱ-ի գավաթ

Եվրոպական չեմպիոնների գավաթ

  • 1/4 եզրափակիչ (2). 1982/83

Լատինական գավաթ

  • Silver medal icon.svg Ֆինալիստ (1). 1949

Գլխավոր մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի ռեկորդակիրներ խաղերի քանակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ:

# País Nome Período Jogos
1 Պորտուգալիա Իլարիու դա Կոնսենսայ 1958-1973 453
2 Պորտուգալիա Մանուել Ֆերնանդեշ 1975-1987 434
3 Պորտուգալիա Ժուան Ազևեդու 1935-1952 407
4 Պորտուգալիա Մանուել Վաշկեշ 1946-1958 355
5 Բրազիլիա Անդերսոն Պոլգա[1] 2003-2014 342
6 Պորտուգալիա Ժոզե Կարլուշ դա Սիլվա 1962-1974 339
7 Պորտուգալիա Մանուել Վաշկեշ[2] 1946-1958 334
8 Պորտուգալիա Վիկտոր Դամաշ 1966-1976 и 1984-1989 332
9 Պորտուգալիա Ռուի Պատրիսիու[3] 2006- 329
10 Պորտուգալիա Ֆերնանդու Պեյրոտեու 1937-1949 322
Պորտուգալիա Ալբանու 1943-1957

Ակումբի լավագույն ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները՝ 2014 թվականի հոկտեմբերի 18-ի տվյալներով:

# Երկիր Խաղացող Ժամանակաշրջան Գոլեր
1 Պորտուգալիա Ֆերնանդու Պեյրոտեու 1937-1949 529[4]
2 Պորտուգալիա Մանուել Ֆերնանդեշ 1975-1987 342[5]
3 Պորտուգալիա Անտոնիու Ժեզուշ Կորեյա 1943-1953 254[6]
4 Պորտուգալիա Մանուել Վաշկեշ 1946-1958 225
5 Պորտուգալիա Մանուել Սուեյրու 1934-1945 208
6 Պորտուգալիա Ռույ Ժորդան 1977-1986 187[7]
7 Բրազիլիա Պորտուգալիա Լիեդսոն 2003-2011 174
8 Պորտուգալիա Ալբանու 1943-1957 162
9 Պորտուգալիա Էրնեստու Ֆիգեյրեդու 1960-1968 147
10 Պորտուգալիա Ժուան Լոուրենսու 1964-1972 142
11 Պորտուգալիա Ժոզե Տրավասուշ 1946-1959 129

«Սպորտինգի» խաղացողները միջազգային խոշոր մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anderson Polga :: Anderson Corrêa Polga ::
  2. Manuel Vasques :: Manuel Soeiro Vasques ::
  3. Rui Patrício :: Rui Pedro dos Santos Patrício :: Sporting
  4. «CRAQUE IMORTAL – PEYROTEO»։ Վերցված է 26 августа 2015 
  5. «Biografias – Manuel Fernandes»։ Վերցված է 26 августа 2015 
  6. «Biografias – Jesus Correia»։ Վերցված է 26 августа 2015 
  7. «Biografias – Jordão»։ Վերցված է 26 августа 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]