Լեոնարդու Ժարդիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոնարդու Ժարդիմ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1974(1974-08-01) (47 տարեկան)
ԾննդավայրBarcelona, Վենեսուելա
ՔաղաքացիությունFlag of Portugal.svg Պորտուգալիա
Մայրենի լեզուպորտուգալերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Leonardo Jardim Վիքիպահեստում

Խոսե Լեոնարդու Նունես Ալվես Սուսա Ժարդիմ [1] (պորտ.՝ José Leonardo Nunes Alves Sousa Jardim, օգոստոսի 1, 1974(1974-08-01), Barcelona, Վենեսուելա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ, որը առավել հայտնի է դարձել 2014-2018 թվականներին ֆրանսիական «Մոնակո» ակումբը գլխավորելու ընթացքում։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժարդիմը ծնվել է Վենեսուելայի Անսոատեգի նահանգի Բարսելոնա քաղաքում, նրա ծնողները պորտուգալիայից են, որտեղ ավելի ուշ տեղափոխվել է ինքը՝ Լեոնարդոն։ 2001 թվականին՝ 27 տարեկան հասակում նա սկսել է իր մարզչական կարիերան՝ որպես պորտուգալական «Դեպորտիվո դե Կամաս» ակումբի մարզչի օգնական[2][3]։

Դրանից հետո Ժարդիմը նշանակվել է «Շավես» ակումբի գլխավոր մարզիչ, որի հետ նա ընդգրկվել է Պորտուգալիայի երկրորդ լիգա 2007/08 մրցաշրջանում։ 2009 թվականի ամռանը մեկ այլ պորտուգալական ակումբ՝ Բեյրա-Մարը, հետաքրքրված է եղել Լեոնարդ Ժարդիմի ծառայություններով, որում Ժարդիմը հետագայում աշխատել է 2 տարի՝ իր աշխատանքի ընթացքում կրկին առաջխաղացում վաստակելով, բայց այս անգամ բարձրագույն խմբում[4][5]։

«Բրագա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսին Ժարդիմը նշանակվել է «Բրագայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով «Սպորտինգ» մեկնած Դոմինգոս Պասիենցիային։ 2011/12 մրցաշրջանի ավարտին ակումբը գրավել է 3-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգային։ Մասնագետը 15 հանդիպման ընթացքում թիմի հետ նվաճել է ռեկորդային հաղթանակների շարքը։ Սակայն մրցաշրջանի ավարտին Ժարդիմը հրաժարական է տվել «Բրագայի» նախագահ Անտոնիո Սալվադորի հետ կոնֆլիկտի պատճառով[6][7]։

«Օլիմպիակոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 5-ին Ժարդիմը ստանձնել է հունական «Օլիմպիակոս» ակումբը՝ ակումբի հետ կնքելով երկամյա պայմանագիր և փոխարինելով ընտանեկան պատճառներով պաշտոնանկ եղած Էռնեստո Վալվերդեին[8][9]։ Եվս մեկ անգամ, նրա մարզած ակումբը ռեկորդ է սահմանել՝ 17 խաղում անընդմեջ չպարտվելով։ 2013 թվականի հունվարի 19-ին պորտուգալացին անհայտ պատճառներով խզել է պայմանագիրը «կարմիր-սպիտակների» հետ[10]։ Ժարդիմի հեռանալուց հետո ակումբը դարձել է Հունաստանի չեմպիոն և գավաթակիր։

Սպորտինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսի 20-ին հայտարարվել է, որ Ժարդիմը նշանակվել է Լիսաբոնի «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչ։ Ժարդիմի գլխավորությամբ «Սպորտինգին» հաջողվել է 2009 թվականից ի վեր առաջին անգամ վերադառնալ Չեմպիոնների լիգայի մրցաշար՝ առաջնությունում զբաղեցնելով 2-րդ տեղը՝ առաջատար «Բենֆիկային» հետ ունենալով յոթ միավորով[11][12]։

«Մոնակո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 6-ին պորտուգալացին ստանձնել է «Մոնակոյի» մարզչի պարտականությունը՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[13]։

Ժարդիմի գլխավորությամբ առաջին երկու մրցաշրջաններում «Մոնակոն» ցուցադրել է բավականին վստահ խաղ՝ երկու անգամ դառնալով Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր[14]։ Ժարդիմի երրորդ մրցաշրջանը «Մոնակոյի» համար հաղթական էր. թիմը 17 տարվա մեջ առաջին անգամ նվաճել է Ֆրանսիայի առաջնության տիտղոսը և սենսացիոն կերպով հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պարտվելով «Յուվենտուսին»։ Ժարդիմը մրցաշրջանի ավարտին Ֆրանսիայում ճանաչվել է տարվա մարզիչ[15][16][17] [18]:

2018 թվականի հոկտեմբերի 11-ին ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է մասնագետի հեռացման մասին թիմի անբավարար արդյունքների պատճառով։ Լիգա 1-ում կայացած 9 տուրից հետո թիմը միայն վեց միավորով գտնվում էր դուրս մնալու գոտում[19][20]։ Չեմպիոնների լիգայում երկու տուրից հետո թիմը մեկ միավոր չուներ հաշվին՝ պարտվելով երկու հանդիպումներում էլ ընդհանուր 1:5 հաշվով։ Ժարդիմին փոխարինել է Թիերի Անրին՝ պայմանագիր կնքելով «Մոնակոյի» հետ մինչև 2021 թվականի ամառը[21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Согласно португальско-русской практической транскрипции, правильным вариантом является Леона́рду Жарди́н.
  2. «Leonardo Jardim, o homem que andava apenas — e sempre — com cinco euros na carteira» [Leonardo Jardim, the man who carried only — and always — five euros in his wallet]։ Expresso (պորտուգալերեն)։ 4 April 2017։ Վերցված է 9 November 2017 
  3. «Leonardo Jardim homenageado na terra onde iniciou carreira» [Leonardo Jardim honoured in land where he started career] (պորտուգալերեն)։ Rádio e Televisão de Portugal։ 28 June 2017։ Վերցված է 9 November 2017 
  4. «Leonardo Jardim apresentado em Braga» [Leonardo Jardim presented in Braga] (պորտուգալերեն)։ Rádio e Televisão de Portugal։ 7 June 2011։ Վերցված է 4 April 2018 
  5. «Leonardo Jardim steps down at Beira-Mar»։ PortuGOAL։ 28 February 2011։ Վերցված է 29 May 2011 
  6. «Lucky 13 for Braga?»։ PortuGOAL։ 26 March 2012։ Վերցված է 4 June 2012 
  7. «Braga rescinde contrato com treinador Jardim» (պորտուգալերեն)։ Super Sport։ 2012-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին 
  8. «Πέφτουν υπογραφές με Ζαρντίμ» (հունարեն)։ Ethnos։ 2012-06-05 
  9. «Leonardo Jardim to be Olympiakos new coach» (անգլերեն)։ Footballcracy։ 2012-06-08։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին 
  10. «Ανακοίνωση της ΠΑΕ Ολυμπιακός» (հունարեն)։ Olympiacos F.C.։ 2013-01-19։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին 
  11. «'Estou no clube que gosto'» (պորտուգալերեն)։ Sporting Clube de Portugal։ 2013-05-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին 
  12. «Soccer-Troubled Sporting appoint Jardim as coach»։ Chicago Tribune։ 20 May 2013։ Վերցված է 16 May 2014 
  13. «Leonardo Jardim joins AS Monaco»։ AS Monaco։ 10 June 2014։ Արխիվացված է օրիգինալից 14 July 2014-ին։ Վերցված է 19 June 2014 
  14. «Monaco finit sur le podium mais Jardim reste sur un fil» [Monaco end in podium but Jardim is still on the line]։ Le Figaro (ֆրանսերեն)։ 15 May 2016։ Վերցված է 4 July 2016 
  15. «Juventus-Monaco (2–1), l'antisèche: Au moins, Monaco a tout tenté» [Juventus-Monaco (2–1), the cheat sheet: At least, Monaco tried everything] (ֆրանսերեն)։ Eurosport։ 10 May 2017։ Վերցված է 17 May 2017 
  16. Richards Alex (26 April 2017)։ «Paris Saint-Germain 5–0 Monaco: Unai Emery's men cruise into Coupe de France final against much-changed visitors»։ Daily Mirror։ Վերցված է 17 May 2017 
  17. Whaling James (1 April 2017)։ «Monaco 1–4 PSG: Les Parisiens claim fourth successive Coupe de la Ligue as Edinson Cavani scores twice»։ Daily Mirror։ Վերցված է 17 May 2017 
  18. «L'AS Monaco est heureux d'annoncer la prolongation du contrat de @leonardojjardim jusqu'en 2020!» [AS Monaco are happy to announce contract extension with @leonardojjardim until 2020!] (ֆրանսերեն)։ Twitter։ 7 June 2017։ Վերցված է 7 June 2017 
  19. «Monaco sack manager Leonardo Jardim with club struggling in Ligue 1»։ BBC Sport։ 11 October 2018 
  20. «Obrigado Mister»։ AS Monaco։ 11 October 2018 
  21. «Communiqué officiel du club» (ֆրանսերեն)։ Site officiel de l'AS Monaco FC։ 25.01.2019։ Վերցված է 26 January 2019 
  22. ««Монако» объявил о возвращении Жардима спустя 3 месяца после отставки. Анри уволен»։ Sports.ru։ 25.01.2019։ Վերցված է 26 January 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]