Մանուել Ֆերնանդեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մանուել Ֆերնանդեշ
Manuel Fernandes
Manuel Fernandes 2017.jpg
Ֆերնանդեշը Լոկոմոտիվի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Manuel Henrique Tavares Fernandes
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1986(1986-02-05)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա[4]
Հասակ 176 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Լոկոմոտիվ Մոսկվա
Համար 4
Պատանեկան կարիերա
1997-2004 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2004-2007 Պորտուգալիա Բենֆիկա 67 (3)
2006   Անգլիա Պորտսմութ 10 (0)
2007   Անգլիա Էվերտոն 9 (2)
2007-2011 Իսպանիա Վալենսիա 56 (2)
2008   Անգլիա Էվերտոն 12 (0)
2011   Թուրքիա Բեշիկթաշ 14 (1)
2011-2014 Թուրքիա Բեշիկթաշ 91 (15)
2014-ներկա Ռուսաստան Լոկոմոտիվ Մոսկվա 83 (21)
Ազգային հավաքական
2003 Պորտուգալիա Պորտուգալիա Մ17 4 (1)
2004 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 5 (1)
2004-2008 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 30 (7)
2005 Պորտուգալիա Պորտուգալիա B 2 (0)
2005-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 12 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 28-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 28-ի, 2018

Մանուել Ֆերնանդեշ (պորտ.՝ Manuel Fernandes, փետրվարի 5, 1986(1986-02-05)[1][2][3], Amadora, Լիսաբոն, Պորտուգալիա[4]), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լոկոմոտիվ Մոսկվայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[5]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆերնանդեշը սկսել է Բենֆիկայում։ Նա հանդես եկավ Անգլիայում և Իսպանիայում, ինչից հետո 3․5 տարի անցկացրեց Բեշիկթաշում։ 2014 թվականին նա ազատ գործակալի կարգավիճակով միացավ Մոկսվայի Լոկոմոտիվին։

Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Ֆերնանդեշը սկսեց հանդես գալ 2005 թվականից։ 2018 թվականին նա ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության վերջնական կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեշը Բենֆիկայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2004 թվականի փետրվարի 8-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպումը ՈՒԵՖԱ Գավաթում անցկացրեց փետրվարի 26-ին՝ Ռուսենբորգի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մարտի 7-ին՝ Ժիլ Վիսենտեի դեմ խաղում[8]։

2004-05 մրցաշրջանում Ֆերնանդեշը դարձավ Բենֆիկայի հիմնական կազմի խաղացող՝ օգնելով իր թիմին 11 տարվա դադարից հետո հաղթել Պորտուգալիայի առաջնությունը[9]։ Նա անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց 2005 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Լիլի դեմ խաղում[10]։ 2005-06 մրցաշրջանում Ֆերնանդեշը Բենֆիկայի հետ հաղթեց Պորտուգալիայի սուպերգավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Վիտորիա Սետուբալին[11][12]։

Ֆերնանդեշը Էվերտոնի կազմում 2008 թվականին

2006 թվականի ամռանը Ֆերնանդեշը վարձավճարով տեղափոխվեց Պորտսմութ[13]։ Պորտսմութի կազմում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Մանսֆիլդ Թաունի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[14][15]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 25-ին՝ Բոլտոնի դեմ խաղում[16]։ 2007 թվականի ձմռանը Ֆերնանդեշը վերադարձավ Բենֆիկա[17]՝ Պորտսմութի կազմում անցկացնելով 12 հանդիպում[18]։

2007 թվականի հունվարին Ֆերնանդեշը պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[19], ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով տեղափոխվեց Էվերտոն[20][21]։ Ակումբի կազմում իր դեբյուտը նշեց փետրվարի 10-ին՝ Բլեքբուրնի դեմ խաղում[22][23]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 24-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում[24][25]։ Ապրիլի 28-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ, սակայն Էվերտոնը պարտվեց 2-4 հաշվով[26][27]։

Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 26-ին Ֆերնանդեշը 6 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[28]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն եվրո[29]։ Լա Լիգայում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 2-ին՝ Ալմերիայի դեմ խաղում[30]։

2008 թվականի հունվարին Ֆերնանդեշը վարձավճարով վերադարձավ Էվերտոն[31]։ Այստեղ նա անցկացրեց 13 պաշտոնական հանդիպում, որոնցից 12-ը Պրեմիեր Լիգայում[32]։ Ընդհանուր Էվերտոնի կազմում Ֆերնանդեշը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

2008-09 մրցաշրջանում Ֆերնանդեշը վերադարձավ Վալենսիա։ Օգոստոսի 17-ին նա մասնակցեց Իսպանիայի սուպերգավաթի Ռեալ Մադրիդի դեմ առաջին խաղին[33], սակայն Վալենսիան 2 խաղերի արդյունքում պարտվեց 6-5 հաշվով[34]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում Ֆերնանդեշը խփեց հոկտեմբերի 5-ին՝ Վալյադոլիդի դեմ խաղում[35][36]։ 2010 թվականի հունվարին պորտուգալացին պետք է վարձավճարով տեղափոխվեր Ինտեր Միլան, սակայն նա չկարողացավ անցնել բուժզննումը[37]։

Ֆերնանդեշը Բեշիկթաշի կազմում

Բեշիկթաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին Ֆերնանդեշը վարձավճարով միացավ Բեշիկթաշին[38][39]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2011 թվականի հունվարի 21-ին՝ Բուջասպորի դեմ խաղում[40]։ Փետրվարի 2-ին՝ Թուրքիայի գավաթի Գազիանտեպի դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց, ինչի շնորհիվ Բեշիկթաշը հաղթեց 5-0 հաշվով[41]։ 2011 թվականի մայիսի 11-ին՝ Թուրքիայի գավաթի եզրափակչի Իստանբուլ Բաշակշեհիրի դեմ խաղում պորտուգալացին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ[42] և իրացրեց իր 11-մետրանոցը հետխաղյա հարվածաշարում, ինչի շնորհիվ Բեշիկթաշը նվաճեց Թուրքիայի գավաթը[43]։

2011 թվականի հուլիսին Բեշիկթաշը գնեց Ֆերնանդեշի ամբողջ տրանսֆերը 2 միլիոն եվրոյի դիմաց[44][45]։ 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Կարդեմիր Կարաբյուկսպորի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, ինչի շնորհիվ Բեշիկթաշը հաղթեց 3-0 հաշվով[46]։ Թուրքական ակումբի կազմում Ֆերնանդեշը անցկացրեց 112 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ։

Լոկոմոտիվ Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 2-ին Ֆերնանդեշը ազատ գործակալի կարգավիճակով միացավ Լոկոմոտիվ Մոսկվային[47]։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 3-ին՝ Կրասնոդարի դեմ խաղում[48]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 10-ին՝ Արսենալ Տուլայի դեմ խաղում[49]։ 2015 թվականի ապրիլի 8-ին նա դուբլ ձևակերպեց Տորպեդո Մոսկվայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[50]։ 2014-15 մրցաշրջանում Ֆերնանդեշը Լոկոմոտիվի հետ հաղթեց Ռուսաստանի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Կուբանին[51][52]։

2016 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Տոմի դեմ խաղում Ֆերնանդեշը դարձավ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[53]։ 2016-17 մրցաշրջանում Լոկոմոտիվը նորից նվաճեց Ռուսաստանի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Ուրալին[54][55]։

Ֆերնանդեշը Լոկոմոտիվի կազմում 2014 թվականին

2017 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Ֆաստավ Զլինի դեմ խաղում Ֆերնանդեշը դարձավ ամենաարագ ֆուտբոլիստը[56][57], ով հետ-տրիկ է ձևակերպել Եվրոպայի Լիգայում՝ 3 գոլ խփելով 17 րոպեում[58]։ 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Նիսի հետ խաղում Մարիո Բալոտելին դարձավ դուբլի հեղինակ[59], ինչից հետո Ֆերնանդեշը դարձավ 3 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[60][61]։ 2017-18 մրցաշրջանում Լոկոմոտիվը հաղթեց Ռուսաստանի առաջնությունը[62][63]`14 տարվա դադարից հետո[64][65]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեշը ներկայացրել է Պորտուգալիան մինչև 17, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։ Մ21 հավաքականի կազմում նա մասնակցեց 2007 թվականի Եվրոպայի առաջնությանը[66], սակայն Պորտուգալիան գրավեց միայն 4-րդ տեղը[67]։

Պորտուգալիայի ազգային հավաքական Ֆերնանդեշը առաջին անգամ հրավիրվեց 2005 թվականի փետրվարին[68]։ Իր դեբյուտը նշեց 2005 թվականի փետրվարի 9-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում[69]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց մարտի 26-ին՝ Կանադայի դեմ ընկերական խաղում[70]։ Իր առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրեց 2007 թվականի նոյեմբերի 17-ին՝ Հայաստանի դեմ խաղում[71]։ Ֆերնանդեշը ընդգրկվեց Պորտուգալիայի՝ 2010 թվականի աշխարհի առաջնության համար ընդլայնված կազմում[72], սակայն այդպես էլ չմասնակցեց առաջնությանը[73][74]։

2018 թվականի մայիսին Ֆերնանդեշը ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Պորտուգալիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[75][76][77]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 28-ի դրությամբ[78]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բենֆիկա 2003–04 Պրիմեյրա Լիգա 10 1 1 0 3 0 14 1
2004–05 29 1 6 0 8 0 43 1
2005–06 28 1 3 0 8 1 1 0 40 2
Ընդհանուր 67 3 9 0 19 1 1 0 97 4
Պորտսմութ (վարձավճար) 2006–07 Պրեմիեր Լիգա 10 0 0 0 2 1 12 1
Էվերտոն (վարձավճար) 2006–07 9 2 0 0 0 0 9 2
Վալենսիա 2007–08 Լա Լիգա 7 0 2 0 3 0 12 0
2008–09 27 2 3 0 8 0 1 0 39 2
2009–10 15 0 2 0 4 1 21 1
2010–11 7 0 0 0 4 0 11 0
Ընդհանուր 56 2 8 0 19 1 3 0 84 1
Էվերտոն (վարձավճար) 2007–08 Պրեմիեր Լիգա 12 0 0 0 5 0 1 0 18 0
Բեշիկթաշ (վարձավճար) 2010–11 Թուրքիայի Սուպերլիգա 14 1 6 2 4 0 24 3
Բեշիկթաշ 2011–12 31 5 2 1 10 1 43 6
2012–13 27 7 1 1 28 8
2013–14 19 2 0 0 2 0 21 2
Ընդհանուր 91 15 9 4 16 1 0 0 116 20
Լոկոմոտիվ Մոսկվա 2014–15 Ռուսական Պրեմիեր Լիգա 28 7 5 0 2 0 35 7
2015–16 4 0 2 0 7 0 0 0 13 0
2016–17 22 7 4 2 26 9
2017–18 29 7 1 0 10 6 1 1 41 14
Ընդհանուր 83 21 12 2 19 6 1 1 115 30
Կարիերայի ընդհանուր 328 43 38 6 78 9 6 2 450 60

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 28-ի դրությամբ[78]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2005 2 1
2007 1 0
2008 2 0
2010 3 1
2012 1 0
2017 2 1
2018 1 0
Ընդհանուր 12 3

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 26, 2005 Բարսելուշ մարզադաշտ, Բարսելուշ, Պորտուգալիա Կանադա Կանադա 1–0 4–1 Ընկերական խաղ
2. Սեպտեմբերի 3 2010 Աֆոնսու Էնրիկիշ մարզադաշտ, Գիմարայնշ, Պորտուգալիա Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 4–3 4–4 Եվրո 2012 Որակավորում
3. Նոյեմբերի 10, 2017 Ֆոնտելու մարզադաշտ, Վիզեու, Պորտուգալիա Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 1–0 3–0 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենֆիկա
Վալենսիա
Բեշիկթաշ
Լոկոմոտիվ Մոսկվա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. 4,0 4,1 4,2 Степанов В. Мануэл Фернандеш: «Валенсия» обанкротилась из-за дорогих покупок» (ռուս.)Локомотив, 2014.
  5. «Portugal - Manuel Fernandes - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  6. «CF Belenenses - SL Benfica, Feb 8, 2004 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  7. «SL Benfica - Rosenborg BK, Feb 26, 2004 - UEFA-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  8. «Gil Vicente FC - SL Benfica, Mar 7, 2004 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  9. 9,0 9,1 s.r.o. LiveSport։ «Primeira Liga 2004/2005 Standings, Soccer Portugal League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2018-05-28 
  10. «SL Benfica - LOSC Lille, Sep 14, 2005 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  11. «SL Benfica - Vitória Setúbal FC, Aug 13, 2005 - Supertaça Cândido de Oliveira - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  12. 12,0 12,1 «Benfica 1-0 V. Setúbal :: Supertaça 2005 :: Ficha do Jogo :: zerozero.pt»։ www.zerozero.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-05-28 
  13. «Portsmouth line up Fernandes deal» (en-GB)։ 2006-07-19։ Վերցված է 2018-05-28 
  14. «Mansfield Town - Portsmouth FC, Sep 19, 2006 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  15. «Mansfield 1-2 Portsmouth» (en-GB)։ 2006-09-19։ Վերցված է 2018-05-28 
  16. «Portsmouth FC - Bolton Wanderers, Sep 25, 2006 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  17. «Pompey put off by Fernandes fee» (en-GB)։ 2006-12-18։ Վերցված է 2018-05-28 
  18. «Manuel Fernandes | Football Stats | Lokomotiv Moscow | Season 2006/2007 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-05-28 
  19. uefa.com։ «Benfica seal Derlei and Fernandes deals - UEFA Europa League - News - UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  20. Fifield Dominic (2007-02-01)։ «Everton bypass league conflict to complete Fernandes deal»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  21. «Everton confirm Fernandes signing» (en-GB)։ 2007։ Վերցված է 2018-05-28 
  22. «Everton FC - Blackburn Rovers, Feb 10, 2007 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  23. «Everton 1-0 Blackburn» (en-GB)։ 2007-02-10։ Վերցված է 2018-05-28 
  24. «Watford FC - Everton FC, Feb 24, 2007 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  25. «Watford 0-3 Everton» (en-GB)։ 2007-02-24։ Վերցված է 2018-05-28 
  26. «Everton FC - Manchester United, Apr 28, 2007 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  27. «Everton 2-4 Man Utd» (en-GB)։ 2007-04-28։ Վերցված է 2018-05-28 
  28. uefa.com։ «Valencia to sign Manuel Fernandes»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  29. «Fernandes snubs Everton for Spain» (en-GB)։ 2007-08-27։ Վերցված է 2018-05-28 
  30. «UD Almería - Valencia CF, Sep 2, 2007 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  31. «Fernandes joins Everton on loan» (en-GB)։ 2008։ Վերցված է 2018-05-28 
  32. «Manuel Fernandes | Football Stats | Lokomotiv Moscow | Season 2007/2008 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-05-28 
  33. «Valencia CF - Real Madrid, Aug 17, 2008 - Supercopa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  34. «Real Madrid - Valencia CF, Aug 24, 2008 - Supercopa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  35. «Real Valladolid CF - Valencia CF, Oct 5, 2008 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  36. «Valencia Edge Past Valladolid | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  37. «Valencia Confirm Manuel Fernandes' Inter Move Is Off | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  38. «Besiktas signs Portuguese trio | CBC Sports»։ CBC (en-US)։ Վերցված է 2018-05-28 
  39. «Besiktas signs Portuguese trio of Simao Sabrosa, Hugo Almeida and Manuel Fernandes»։ GuelphMercury.com (en-CA)։ 2011-01-03։ Վերցված է 2018-05-28 
  40. «Besiktas JK - Bucaspor, Jan 21, 2011 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  41. «Besiktas JK - Gazisehir Gaziantep Futbol Kulübü, Feb 2, 2011 - Türkiye Kupasi - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  42. «Basaksehir - Besiktas JK, May 11, 2011 - Türkiye Kupasi - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  43. 43,0 43,1 «49.Ziraat Türkiye Kupası'nda şampiyon Beşiktaş - Kupalar TFF»։ www.tff.org։ Վերցված է 2018-05-28 
  44. «Besiktas sign Valencia's Manuel Fernandes in €2m deal | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  45. «Besiktas land Valencia midfielder Fernandes permanently - Tribal Football»։ Վերցված է 2018-05-28 
  46. «Kardemir Karabükspor - Besiktas JK, Sep 1, 2012 - Süper Lig - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  47. «Lokomotiv Sign Manuel Fernandes | FC Lokomotiv Moscow»։ www.fclm.ru։ Վերցված է 2018-05-28 
  48. «Lokomotiv Moscow - FK Krasnodar, Aug 3, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  49. «Arsenal Tula - Lokomotiv Moscow, Aug 10, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  50. «Lokomotiv Moscow - Torpedo Moscow, Apr 8, 2015 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  51. «Lokomotiv Moscow - Kuban Krasnodar, May 21, 2015 - Russian Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  52. 52,0 52,1 uefa.com (2015-05-21)։ «Lokomotiv comeback seals Russian Cup»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  53. «Tom Tomsk - Lokomotiv Moscow, Dec 1, 2016 - Premier Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  54. «Ural Yekaterinburg - Lokomotiv Moscow, May 2, 2017 - Russian Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  55. 55,0 55,1 «Lokomotiv win the 2017 Russian Cup Final in Sochi - Futbolgrad»։ Futbolgrad (en-US)։ 2017-05-02։ Վերցված է 2018-05-28 
  56. Prentice David (2017-09-29)։ «Former Everton favourite's historic Europa league hat-trick»։ liverpoolecho։ Վերցված է 2018-05-28 
  57. «Fernandes of Lokomotiv: the fastest hat-trick in the history of the Europa League | Russian News 5HotNews»։ 5hotnews.com (en-US)։ Վերցված է 2018-05-28 (չաշխատող հղում)
  58. «Lokomotiv Moscow - FC FASTAV Zlin, Sep 28, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  59. «Mario Balotellis' double gets upstaged by Manuel Fernandes' hat-trick»։ The Sun (en-GB)։ 2018-02-15։ Վերցված է 2018-05-28 
  60. «Manuel Fernandes - Lokomotiv's Engine Room Scouted - Futbolgrad»։ Futbolgrad (en-US)։ 2018-02-26։ Վերցված է 2018-05-28 
  61. «OGC Nice - Lokomotiv Moscow, Feb 15, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  62. Press Associated։ «Lokomotiv Moscow wins Russian Premier League»։ Daily Herald (en-US)։ Վերցված է 2018-05-28 
  63. Press The Associated։ «Lokomotiv Moscow beat Zenit to win Russian Premier League»։ latimes.com։ Վերցված է 2018-05-28 
  64. 64,0 64,1 «Lokomotiv Moscow wins Russian Premier League»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  65. Editorial Reuters։ «Lokomotiv Moscow clinch Russian Premier League title»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-05-28 
  66. uefa.com։ «Under-21 2007 - History - Portugal – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  67. uefa.com (2007-06-22)։ «Under-21 2007 - History - Portugal-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  68. uefa.com (2005-02-03)։ «Scolari selects Benfica youngster - FIFA World Cup - News - UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  69. «Republic of Ireland - Portugal, Feb 9, 2005 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  70. «Portugal - Canada, Mar 26, 2005 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  71. «Portugal - Armenia, Nov 17, 2007 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  72. «Release list of up to 30 players»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին 
  73. FIFA.com։ «2010 FIFA World Cup South Africa™ - Teams - Portugal - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-27-ին։ Վերցված է 2018-05-28 
  74. «World Cup 2010: Official Portugal Squad - Ze Casto Dropped From Seleccao | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-28 
  75. «Portugal drop 10 Euro 2016 winners in World Cup squad»։ The Independent (en-GB)։ 2018-05-18։ Վերցված է 2018-05-18 
  76. «World Cup 2018: Portugal leave out several Euro 2016 winners»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-18 
  77. «Ronaldo in, Sanches out of Portugal WC squad»։ ESPN.com։ Վերցված է 2018-05-18 
  78. 78,0 78,1 «Manuel Fernandes»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-05-28 
  79. «FC Porto 1-2 (a.p.) Benfica :: Taça de Portugal 2003/2004 :: Ficha do Jogo :: zerozero.pt»։ www.zerozero.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-05-28 
  80. «Valencia CF - Getafe CF 3:1 (Copa del Rey 2007/2008, Final)»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-05-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]