Յոզեֆ Վենգլոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յոզեֆ Վենգլոշ
սլովակ.՝ Jozef Vengloš
Յոզեֆ Վենգլոշի պատկեր.jpg
Քաղաքացիությունը Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա, Flag of Slovakia.svg Սլովակիա և Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա[1]
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1936(1936-02-18)[2][1]
Ծննդավայր Ռուժոմբերոկ, Ժիլինայի շրջան, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն, Չեխոսլովակիա[1]
Մահվան ամսաթիվ հունվարի 26, 2021(2021-01-26)[3] (84 տարեկան)
Մահվան վայր Բրատիսլավա, Շենգեն գոտի
Դիրք Կիսապաշտպան

Յոզեֆ Վենգլոշ (սլովակ.՝ Jozef Vengloš, փետրվարի 18, 1936(1936-02-18)[2][1], Ռուժոմբերոկ, Ժիլինայի շրջան, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն, Չեխոսլովակիա[1] - հունվարի 26, 2021(2021-01-26)[3], Բրատիսլավա, Շենգեն գոտի[4]), չեխ ֆուտբոլիստ, Չեխոսլովակիայի և Սլովակիայի ֆուտբոլի հավաքականների մարզիչ։ Նա գլխավորել է ութ ազգային առաջնությունների և հինգ ազգային հավաքականների ակումբներ՝ Ավստրալիա, Չեխոսլովակիա, Մալազիա, Սլովակիա և Օման։ Նա պաշտպանել է դոկտորական դիսերտացիան մարզական ոլորտում, մասնագիտացել է նաև հոգեբանության ոլորտում։ Նա մի քանի անգամ դասախոսել է աշխարհի FIFA-ի ակադեմիաներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականից մինչև 1966 թվականները եղել է Բրատիսլավայի «Սլովան» ֆուտբոլային ակումբի պաշտպան, թիմի ավագ և միաժամանակ հանդես է եկել ազգային հավաքականում։ Հեպատիտի պատճառով թողել է մարզական կարիերան և տեղափոխվել Ավստրալիա, որտեղ էլ սկսել է մարզչական կարիերա։ Սկզբում գլխավորել է Նոր Հարավային Ուելս նահանգի ակումբը, ապա այդ երկրի ազգային հավաքականը։ Հետագայում վերադարձել է Չեխոսլովակիա և գլխավորել երիտասարդական հավաքականը։ 1973 թվականին նա նշանակվել Բրատիսլավայի «Սլովան» ֆուտբոլային ակումբի մարզիչ։ Թիմի ղեկին երեք տարվա ընթացքում նա երկու անգամ նվաճել է ազգային առաջնության գավաթը։ 1973-1978 թվականներին զուգահեռ նա եղել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականի մարզչի օգնականը։ Նրա թիմը 1976 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հաղթեց Հոլանդիային, իսկ եզրափակչում՝ Գերմանիային։

1978 թվականին գլխավորել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականը։ 1980 թվականին նրա թիմը հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ ԳԴՀ-ի հավաքականին տանուլ է տվել։

1983-1984 թվականներին Վենգլոշը մարզել է Լիսաբոնի «Սպորտինգը», ապա տեղափոխվել Մալայզիա և երեք տարի մարզել տեղի ակումբներից մեկը և ազգային հավաքականը։ 1988 թվականին նա կրկին գլխավորել Չեխոսլովակիայի ազգային հավաքականը և դուրս բերել թիմին 1990 թվականի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Ազգային հավաքականից հետո նա գլխավորել է անգլիական «Ասթոն Վիլլան»՝ դառնալով անգլիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի ակումբը գլխավորող առաջին արտասահմանցի ու ոչ իռլանդացի մարզիչը։

1991-1993 թվականներին Վենգլոշը մարզել է թուրքական «Ֆեներբախչեն»։

1993 թվականին նա դարձել է Սլովակիայի ազգային հավաքականի առաջին մարզիչը։ 1995-1997 թվականներին նա մարզել է Օմանի ազգային հավաքականը։

1998 թվականի հուլիսի 17-ին Վենգլոշը նշանակվել է Գլազգոյի «Սելթիկի» գլխավոր մարզիչ։ Մարզչական կարիերայի ավարտից հետո նա մնացել է ակումբում և զբաղվել տեխնիկական խորհրդատվությամբ[5][6]։

2002 թվականի մրցաշրջանում Վենգլոշը ղեկավարել է ճապոնական Ջեֆ Յունաթդ Իտիխարա Տիբա ակումբը։ Դրանից հետո նա ավարտել է իր մարզչական կարիերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Evidence zájmových osob StB (EZO)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 3,2 https://www.sport.cz/fotbal/reprezentace/clanek/2047966-zemrel-slavny-trener-venglos.html
  4. «Zemřel slavný trenér Jozef Vengloš»։ www.sport.cz (չեխերեն)։ 2021-01-26։ Վերցված է 2021-01-27 
  5. «Top Ten Old Firm derbies»։ Sky Sports։ Արխիվացված է օրիգինալից 16 January 2014-ին 
  6. Former Celtic and Aston Villa manager Jozef Venglos dies aged 84

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]