Ֆերնանդու Սանտուշ
Ֆերնանդու Սանտուշ պորտ.՝ Fernando Manuel Fernandes da Costa Santos | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆերնանդու Մանուել Ֆերնանդիշ դա Կոշտա Սանտուշ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | պորտուգալացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | ինժեներ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 10, 1954 (68 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆերնանդու Մանուել Ֆերնանդիշ դա Կոշտա Սանտուշ (պորտ.՝ Fernando Manuel Fernandes da Costa Santos, հոկտեմբերի 10, 1954, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան և մարզիչ, Պորտուգալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը։
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆերնանդու Սանտուշն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1966 թվականին պորտուգալական «Բենֆիկա» ակումբի պատանեկան կազմում, մինչև 1971 թվականը հանդես է եկել թիմի հիմնական կազմում մինչև որ տեղափոխվել է «Մարիտիմու»: Վերջինիս կազմում խաղացել է 2 մրցաշրջան և մինչև 1975 թվականը մնացել է «Էշտորիլ Պրայա»-ի ֆուտբոլիստ։
Խաղացողի կարիերան Սանտուշն ավարտել է 30 տարեկանում։ Լիսաբոնի համալսարանում ստացել է հեռահաղորդակցության և էլեկտրոնիկայի տեխնիկական ինժեների բակալավրի աստիճան։ 1987 թվականին մարզչական գործունեությունն սկսել է «Էշտորիլ Պրայայում»: Հետագայում մարզել է հայրենի «Պորտուին», «Բենֆիկային», «ՊԱՕԿ»-ին[1]: 2010 թվականի փետրվարին Ֆերնանդու Սանտուշը Հունաստանում հռչակվեց տասնամյակի մարզիչ[2]:
2010 թվականի հունիսին, երբ ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականից պարտություն կրելով Հունաստանը ևս դադարեց մասնակցել առաջնությանը, Օտտո Ռեհագելը հրաժարական տվեց[3], հավանական հետնորդը միանգամից դարձավ Ֆերնանդու Սանտուշը[4][5]: Սակայն առաջին առաջարկի ժամանակ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Սանտուշին մերժեց։ Դրանից հետո Ֆեդերացիաների խորհուրդը մարզչի աշխատավարձը բարձրացրեց, այն դարձնելով տարեկան 600 հազար եվրո[6]: 2010 թվականի հունիսի 28-ին Աթենքում Սոֆոկլիս Պիլավոսի հետ հանդիպումից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն[7][8]: 2010 թվականի հուլիսի 1-ին Ֆերնանդու Սանտուշը ամենաքիչը 2 տարով պաշտոնապես նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ[9]: Նա հույներին գլխավորեց Եվրո 2012-ի և ԱԱ 2014-ի ժամանակ՝ երկու առաջնություններում էլ փլեյ - օֆֆ դուրս գալով։
2014 թվականի սեպտեմբերի 23-ին Սանտուշը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը[10]: 2016 թվականի հուլիսի 10-ին Պորտուգալիայի հավաքականը նրա գլխավորությամբ առաջին անգամ պատմության մեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով առաջնությունը հյուրընկալող Ֆրանսիայի հավաքականին:
2016 թվականի հուլիսի 19-ին Սանտուշը պորտուգալական ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ստորագրեց նոր պայմանագրի տակ, որը կգործի մինչև 2020 թվականը[11]:
Մարզչական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիայի չեմպիոն. 1998-99
Պորտուգալիայի գավաթի հաղթող. 1999-00, 2000-01
Պորտուգալիայի սուպերգավաթի հաղթող. 1998, 1999
Հունաստանի գավաթ. 2001-02
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տասնամյակի լավագույն մարզիչ Հունաստանում (2010)[2]:
Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ | Երկիր | Սկիզբ | Վերջ | Արձանագրություն | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
խաղեր | հաղթանակներ | ոչ ոքիներ | պարտություններ | % հաղթանակ | ||||
Էշտորիլ Պրայա | ![]() |
1990 | 1994 | 140 | 41 | 42 | 57 | 29.29 |
Էշտրելա (Ամադորա) | ![]() |
1994 | 1998 | 136 | 39 | 47 | 50 | 28.68 |
Պորտու | ![]() |
1998 | 2001 | 102 | 70 | 18 | 14 | 68.63 |
ԱԵԿ (Աթենք) | ![]() |
2001 | 2002 | 26 | 19 | 1 | 6 | 73.08 |
Պանատինայկոս | ![]() |
2002 | 2003 | 4 | 1 | 0 | 3 | 25,00 |
«Սպորտինգ» (Լիսաբոն) | ![]() |
2003 | 2004 | 34 | 23 | 4 | 7 | 67.65 |
ԱԵԿ (Աթենք) | ![]() |
2004 | 2006 | 60 | 38 | 15 | 7 | 63,33 |
Բենֆիկա | ![]() |
2006 | 2007 | 31 | 20 | 8 | 3 | 64.52 |
ՊԱՕԿ | ![]() |
2007 | 2010 | 95 | 48 | 21 | 26 | 50.53 |
Հունաստան | ![]() |
2010 | 2014 | 47 | 26 | 14 | 7 | 55.32 |
Պորտուգալիա | ![]() |
2014 | այժմ | 26 | 17 | 3 | 6 | 65.38 |
Ընդհանուր | 701 | 342 | 173 | 186 | 48,78 |
Տվյալներն ըստ 2016 թվականի հուլիսի 10-ի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ PAOK coach quits
- ↑ 2,0 2,1 Fernando Santos voted Coach of the Decade in Greece
- ↑ «Rehhagel quits Greece - Reports»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-18-ին։ Վերցված է 2016-07-30
- ↑ Rehhagel bows out
- ↑ Greece To Appoint Fernando Santos As New Coach - Report
- ↑ Still, Santos has denied contact from the EPO, but reports on Thursday suggested that Santos will be offered a two-year contract worth 600, 000 euros per annum.
- ↑ Σάντος διετίας στον πάγκο της Εθνικής
- ↑ ΕΛΛΑΔΑ – Σάντος διετίας στην Εθνική!
- ↑ Η ΕΠΟ ανακοίνωσε τη διετή πρόσληψη του Σάντος στην Εθνική
- ↑ Фернанду Сантуш возглавил сборную Португалии
- ↑ «Сантуш продлил контракт с Португалией»։ campeones.ua։ Վերցված է 2016-07-20
|