Վիլյամ Կարվալյու
![]() Կարվալյուն Պորտուգալիայի հավաքականի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | William Silva de Carvalho | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 7, 1992[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Լուանդա, Անգոլա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 79 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2004 |
![]() | ||
2004-2005 |
![]() | ||
2005-2011 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2018 |
![]() | 143 | (10) |
2011 |
→ ![]() | 13 | (3) |
2012-2013 |
→ ![]() | 47 | (3) |
2018-ներկա |
![]() | 32 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2007-2009 |
![]() | 25 | (5) |
2008-2010 |
![]() | 8 | (1) |
2010-2011 |
![]() | 9 | (2) |
2012 |
![]() | 3 | (0) |
2012-2015 |
![]() | 15 | (2) |
2013-ներկա |
![]() | 57 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիլյամ Կարվալյու (պորտ.՝ William Carvalho, ապրիլի 7, 1992[1][2][3], Լուանդա, Անգոլա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտինգ Լիսաբոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարվալյուն Սպորտինգ Լիսաբոնի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի ապրիլի 3-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[6]։ Դրանից հետո նա 6 ամսվա վարձավճարով միացավ Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Ֆատիմային[7], որի կազմում անցկացրեց 13 հանդիպում և դարձավ 3 գոլի հեղինակ։
2012 թվականի հունվարին Կարվալյուն 1․5 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սերկլ Բրյուգե[8]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հունվարի 14-ին՝ փոխարինման մտնելով Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի ապրիլի 7-ին՝ ԱՀ Լյովենի դեմ խաղում[10]։ 2013 թվականի մայիսի 9-ին Կարվալյուն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Գենկի դեմ խաղում[11], որտեղ սակայն Սերկլ Բրյուգեն պարտվեց 2-0 հաշվով[12][13]։ Վարձավճարի ընթացքում պորտուգալացին անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2013-14 մրցաշրջանում Կարվալյուն վերադարձավ Սպորտինգ[14]։ Պորտուգալիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց 2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Պորտուի դեմ խաղում[15][16]։ 2014 թվականի օգոստոսի 16-ին նա հեռացվեց խաղադաշտից Ակադեմիկայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 67-րդ րոպեին[17]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Մարիբորի դեմ խաղում և այս խաղում գոլային փոխանցում տալով Նանիին[18]։ 2015 թվականի մայիսի 31-ին Կարվալյուն խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Բրագայի դեմ խաղում[19]՝ օգնելով Սպորտինգին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[20][21]։ 2014-15 մրցաշրջանում պորտուգալացին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[22]։
Սպորտինգ Լիսաբոնի ավագի թևկապով իր առաջին հանդիպումը Կարվալյուն անցկացրեց 2015 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 30-ին՝ Բելենենսիշի դեմ հանդիպման վերջին րոպեին պորտուգալացին խփեց հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[24]։ 2016 թվականի դեկտեմբերի 3-ին նա գոլի հեղինակ դարձավ Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[25]։ Դեկտեմբերի 7-ին Կարվալյուն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լեգիա Վարշավայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[26]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[27]։
2017-18 մրցաշրջանում Կարվալյուն դարձավ Սպորտինգի հիմնական ավագը։ 2018 թվականի հունվարի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և իրացրեց վերջին 11-մետրանոցը Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[28]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[29][30]։ Փետրվարի 11-ին պորտուգալացին գոլ խփեց Ֆեյրենսեի դեմ խաղում[31]։ Մայիսի 15-ին՝ Պորտուգալիայի առաջնությունում երրորդ տեղը գրավելուց հետո Կարվալյուն և նրա թիմակիցները հարձակման ենթարկվեցին և վնասվեցին ակումբի երկրպագուների կողմից[32][33][34]։ Չնայած այս իրադարձություններին ֆուտբոլիստները համաձայնվեցին խաղալ հաջորդ շաբաթ նշանակված Պորտուգալիայի գավաթի եզրափակչում[35][36], որում սակայն Սպորտինգը պարտվեց Ավեշին 2-1 հաշվով[37][38]։ Հարձակման պատճառով հունիսին Կարվալյուն մի շարք թիմակիցների հետ խզեց պայմանագիրը ակումբի հետ[39][40][41]։ Սպորտինգ Լիսաբոնի կազմում նա անցկացրեց 193 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ[42]։
Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 18-ին Կարվալյուն 5 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Բետիսի հետ[43][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[46][47][48]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լևանտեի դեմ խաղում[49][50]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարվալյուն իրավասու էր ներկայացնել Անգոլան և Պորտուգալիան միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Պորտուգալիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[51]։ Երբ նա հանդես էր գալիս Պորտուգալիայի Մ20 հավաքականի կազմում, Անգոլայի ֆուտբոլի ֆեդերացիան փորձեց հրավիրել նրան հավաքական, սակայն Կարվալյուն մերժեց առաջարկը[52]։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[53], իսկ Պորտուգալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Շվեդիային[54][55]։ Կարվալյուն ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[56] և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[57][58][59]։
Պորտուգալիայի ազգային հավաքական Կարվալյուն առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի նոյեմբերին՝ Շվեդիայի դեմ խաղերի համար[60][61]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 19-ին՝ Շվեդիայի դեմ խաղում[62][63]։ 2014 թվականին Կարվալյուն մասնակցեց աշխարհի առաջնությանը[64][65]՝ անցկացնելով 2 հանդիպում[66], իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[67][68]։ 2016 թվականին Կարվալյուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ հաղթեց Եվրոպայի առաջնությունը[69][70]՝ մասնակցելով 5 խաղի[71]։ Նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև առաջնության եզրափակչում[72], որտեղ Պորտուգալիան հաղթեց Ֆրանսիային ավելացված ժամանակում[73][74]։
Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը Կարվալյուն խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Լատվիայի դեմ խաղում[75][76]։ 2017 թվականին նա մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին[77][78][79]՝ այստեղ անցկացնելով 3 հանդիպում[80]։ Պորտուգալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[81]՝ 3-րդ տեղի համար խաղի լրացուցիչ ժամանակում հաղթելով Մեքսիկային[82][83]։ Օգոստոսի 31-ին Կարվալյուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆարերյան կղզիների դեմ խաղում[84][85]։
2018 թվականի մայիսին Կարվալյուն Ֆերնանդու Սանտուշի կողմից ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[86][87]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[88], իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[89][90]՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային[91][92]։ 2019 թվականի հունիսին Կարվալյուն մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[93][94][95]՝ օգնելով Պորտուգալիային եզրափակչում 1-0 հաշվով հաղթելՆիդերլանդներին[96] և նվաճել գավաթը[97][98][99]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[100]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպորտինգ Լիսաբոն | 2010–11 | Պրիմեյրա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2013–14 | 29 | 4 | 1 | 0 | — | 3 | 0 | 33 | 4 | |||
2014–15 | 30 | 1 | 5 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 42 | 1 | ||
2015–16 | 27 | 2 | 3 | 1 | 5 | 0 | 1 | 0 | 36 | 3 | ||
2016–17 | 32 | 2 | 3 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 43 | 2 | ||
2017–18 | 24 | 1 | 1 | 0 | 9 | 0 | 4 | 0 | 38 | 1 | ||
Ընդհանուր | 143 | 10 | 13 | 1 | 27 | 0 | 10 | 0 | 193 | 11 | ||
Ֆատիմա (վարձավճար) | 2011–12 | Կամպեանատու | 13 | 3 | 0 | 0 | — | 13 | 3 | |||
Սերկլ Բրյուգե (վարձավճար) | 2011–12 | Պրո Լիգա | 20 | 1 | 0 | 0 | 20 | 1 | ||||
2012–13 | 28 | 2 | 4 | 0 | 32 | 2 | ||||||
Ընդհանուր | 48 | 3 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 52 | 3 | ||
Ռեալ Բետիս | 2018–19 | Լա Լիգա | 30 | 0 | 6 | 0 | 7 | 0 | — | 43 | 0 | |
2019–20 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||||
Ընդհանուր | 32 | 0 | 6 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 45 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 236 | 16 | 23 | 1 | 34 | 0 | 10 | 0 | 303 | 17 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[100]
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 1 | 0 |
20143 | 10 | 0 |
20153 | 4 | 0 |
2016 | 14 | 1 |
2017 | 11 | 1 |
2018 | 13 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 57 | 2 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 13, 2016 | Էստադիո Ալգարվե, Ֆարո, Պորտուգալիա | ![]() |
2–1 | 4–1 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Օգոստոսի 31, 2017 | Էստադիո դո Բեսա, Պորտու, Պորտուգալիա | ![]() |
3–1 | 5–1 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտինգ Լիսաբոն
- Պորտուգալիայի գավաթ․ 2014–15[20]
- Պորտուգալիայի լիգայի գավաթ․ 2017–18[29]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիա Մ21
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2015[55]
Պորտուգալիա
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն․ 2016[69]
- ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ․ երրորդ տեղ․ 2017[101]
- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա. 2018–19[98]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ հոկտեմբեր/նոյեմբեր 2013[102], դեկտեմբեր 2013[103], մարտ 2014[104]
- Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ օգոստոս/սեպտեմբեր 2013[105], հոկտեմբեր/նոյեմբեր 2013[106], մարտ 2014[107], ապրիլ 2014[108]
- Պորտուգալիայի տարվա հայտնություն․ 2013–14[109]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության լավագույն խաղացող․ 2015[57]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2015[56]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Portugal - William Carvalho - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ OutsideoftheBoot (2014-01-07)։ «William Carvalho: Scout Report | Portugal’s new midfield general»։ Outside of the Boot (en-US)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Vitória Guimarães SC - Sporting CP, Apr 3, 2011 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-20
- ↑ «Sporting empresta William Carvalho ao Fátima» (pt-PT)։ Վերցված է 2018-05-22
- ↑ janm։ «William Carvalho vervangt Neto bij Cercle Brugge»։ Het Nieuwsblad (nl-BE)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Cercle Brugge - KVC Westerlo, Jan 14, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-20
- ↑ «Cercle Brugge - Oud-Heverlee Leuven, Apr 7, 2012 - Jupiler Pro League PlayOff II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-20
- ↑ «Cercle Brugge - KRC Genk, May 9, 2013 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-20
- ↑ uefa.com (2013-05-09)։ «Genk get Belgian Cup after Cercle crumble»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Late Genk show seals fourth cup triumph - The Belgian Waffle»։ thebelgianwaffle.co.uk։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Everything you need to know about... William Carvalho»։ FourFourTwo (անգլերեն)։ 2014-03-19։ Վերցված է 2018-05-22
- ↑ «FC Porto - Sporting CP, Oct 27, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-20
- ↑ «FC Porto v Sporting Lisbon»։ BBC Sport (en-GB)։ 2013-10-27։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Académica Coimbra - Sporting CP, Aug 16, 2014 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «NK Maribor - Sporting CP, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sporting CP - SC Braga, May 31, 2015 - Taça de Portugal Placard - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ 20,0 20,1 uefa.com (2015-05-31)։ «Sporting dig deep to claim Portuguese Cup»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Sporting beats Braga on penalties to win Portuguese Cup»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho | Football Stats | Real Betis | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sporting CP - Estoril Praia, Oct 31, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sporting CP - Belenenses SAD, Nov 30, 2015 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sporting CP - Vitória Setúbal FC, Dec 3, 2016 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Legia Warszawa - Sporting CP, Dec 7, 2016 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho | Football Stats | Real Betis | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Vitória Setúbal FC - Sporting CP, Jan 27, 2018 - Allianz Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ 29,0 29,1 AFP։ «Sporting CP win their first League Cup»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Sporting win first Portuguese League Cup»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sporting CP - CD Feirense, Feb 11, 2018 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sporting Lisbon players and staff attacked by intruders at training ground»։ The Guardian (en-GB)։ 2018-05-15։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-29
- ↑ Sport Telegraph (2018-05-16)։ «Sporting Lisbon players and staff attacked by intruders at club's training ground»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sporting Lisbon players attacked at training ground after failing to secure Champions League spot | SportsJOE.ie»։ SportsJOE.ie (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Sporting Lisbon: Players agree to play Portuguese Cup final after attack»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-16։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Sporting Lisbon players agree to play Portuguese Cup final days after horrific gang attack at training»։ Firstpost։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Desportivo Aves - Sporting CP, May 20, 2018 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Aves win Portuguese Cup, cap miserable season for Sporting»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-05-21։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sporting Lisbon: Seven players terminate contracts after training ground attack» (en-GB)։ 2018-06-14։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho terminates contract with Sporting Lisbon»։ www.101greatgoals.com (en-GB)։ 2018-06-01։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-24-ին։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho cancels Sporting Lisbon contract after fan attack»։ JOE.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Bad for Everton: Inter Milan join race to sign William Carvalho»։ www.101greatgoals.com (en-GB)։ 2018-06-23։ Վերցված է 2019-08-29(չաշխատող հղում)
- ↑ «Transfer news: Real Betis sign William Carvalho | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-29(չաշխատող հղում)
- ↑ «William Carvalho signs for La Liga side Real Betis»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ Jones Matt։ «William Carvalho Transfer to Real Betis from Sporting CP Announced»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Transfer Market - Real Betis: Real Betis announce William Carvalho signing until 2023»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-07-13։ Վերցված է 2019-08-29
- ↑ «West Ham & Everton Target William Carvalho Signs 5-Year Contract With La Liga Side Real Betis»։ 90min.com (անգլերեն)։ 2018-07-14։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Real Bétis confirm signing of William Carvalho»։ Onefootball English (en-GB)։ 2018-07-13։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Real Betis Balompié - Levante UD, Aug 17, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Real Betis 0-3 Levante: Jose Luis Morales scores twice for visitors»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho - All you need to know about the Portuguese player»։ Sporteology (en-US)։ 2018-02-28։ Վերցված է 2019-08-29
- ↑ Alvarenga Vítor (2014-06-05)։ «World Cup 2014: Portugal profile – William Carvalho | Vítor Alvarenga»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - Portugal»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sweden U21 - Portugal U21, Jun 30, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ 55,0 55,1 uefa.com (2015-06-30)։ «Spot-on Sweden beat Portugal to win U21 EURO»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ 56,0 56,1 UEFA.com։ «The official Under-21 Team of the Tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ 57,0 57,1 UEFA.com։ «William: U21 EURO player of the tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho named U21 Euros player of the tournament»։ Mail Online։ 2015-07-01։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Arsenal target William Carvalho named best player at U21 Euros - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Portugal names squad, William handed chance - Sportsnet.ca»։ www.sportsnet.ca։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Portugal name uncapped Carvalho in Sweden play-off squad»։ Eurosport Asia։ 2013-11-08։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Sweden - Portugal, Nov 19, 2013 - World Cup qualification Playoffs - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ uefa.com։ «FIFA World Cup 2014 - Sweden-Portugal – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Portugal squad for 2014 World Cup: the 23 chosen by Paulo Bento»։ the Guardian (անգլերեն)։ 2014-06-06։ Վերցված է 2018-08-18
- ↑ «World Cup 2014: Ricardo Quaresma cut from Portugal squad»։ BBC Sport (en-GB)։ 2014-05-19։ Վերցված է 2018-08-18
- ↑ FIFA.com։ «2014 FIFA World Cup™ - Teams - Portugal - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-21-ին։ Վերցված է 2018-08-18
- ↑ FIFA.com։ «Ronaldo downs Ghana but Portugal crash out»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-28-ին։ Վերցված է 2018-08-18
- ↑ White Jim (2014-06-26)։ «Portugal v Ghana: Cristiano Ronaldo bows out of World Cup 2014 despite scoring in 2-1 win» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-18
- ↑ 69,0 69,1 «Eder seals Euro 2016 glory for defiant Portugal»։ The Independent (en-GB)։ 2016-07-10։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Portugal win Euro 2016: Fernando Santos’s men are worthy winners»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Portugal – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Portugal - France, Jul 10, 2016 - EURO 2016 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ uefa.com (2016-07-10)։ «UEFA EURO 2016 - History - Portugal-France – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Portugal 1-0 France (AET)»։ BBC Sport (en-GB)։ 2016-07-11։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Portugal - Latvia, Nov 13, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Portugal 4-1 Latvia»։ BBC Sport (en-GB)։ 2016-11-13։ Վերցված է 2018-05-22
- ↑ Smith Alex (2017-05-25)։ «Cristiano Ronaldo included in Portugal's Confederation Cup squad»։ mirror։ Վերցված է 2019-08-29
- ↑ AS Diario (2017-05-25)։ «Confederations Cup | Cristiano Ronaldo and Pepe in Portugal squad for Confed Cup»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Cristiano Ronaldo Leads Portugal's 2017 FIFA Confederations Cup Squad, 2 Stars Snubbed»։ www.soccerladuma.co.za (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Portugal - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-10-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Portugal claim third place at Confederations Cup after extra-time win over Mexico»։ Eurosport։ 2017-07-02։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Portugal - Mexico, Jul 2, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Matches - Portugal-Mexico - Match Report - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-02-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Portugal - Faroe Islands, Aug 31, 2017 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Ronaldo grabs hat-trick as Portugal beat Faroes 5-1»։ Reuters (անգլերեն)։ 2017-08-31։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Nearly half Portugal's Euro squad to miss World Cup»։ SBS News (en-GB)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Portugal’s 2018 World Cup squad: Who joins Ronaldo in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-22
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - WILLIAM - William Carvalho - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2019-08-29
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-30։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ Murray Scott (2018-06-30)։ «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Ronaldo, Joao Felix headline Portugal squad»։ ESPN.com (անգլերեն)։ 2019-05-23։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-05-23։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-21
- ↑ «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-07-21
- ↑ 98,0 98,1 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands»։ The Guardian (en-GB)։ 2019-06-09։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-21
- ↑ UEFA.com։ «Portugal 1-0 Netherlands: Nations League final at a glance»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-19
- ↑ 100,0 100,1 «William Carvalho»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-05-22
- ↑ FIFA.com։ «FIFA Confederations Cup Russia 2017 - Teams - Portugal - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-02-ին։ Վերցված է 2018-05-22
- ↑ «William Carvalho e Rambé ganham prémios - SJPF»։ sjpf.pt։ 2015-05-30։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho melhor jogador em dezembro - SAPO Desporto»։ desporto.sapo.pt։ 2014-03-27։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho recebeu prémio de Melhor Jogador - SJPF»։ sjpf.pt։ 2015-05-30։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Prémios - SJPF»։ sjpf.pt։ 2013-10-24։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho e Tiago Ferreira eleitos os Melhores Jogadores Jovens - SJPF»։ sjpf.pt։ 2013-12-24։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William Carvalho (Sporting) eleito o Melhor Jogador Jovem de março - SJPF»։ sjpf.pt։ 2016-05-05։ Վերցված է 2019-08-29
- ↑ «William recebe prémios de Melhor Jogador Jovem - SJPF»։ sjpf.pt։ 2016-05-05։ Վերցված է 2019-08-29
- ↑ «Prémios da Liga: Veja quem são os vencedores :: zerozero.pt»։ www.zerozero.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-05-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիլյամ Կարվալյու Վիքիպահեստում |
---|
- Կարվալյուի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կարվալյուի պաշտոնական Տվիտերի էջը
- Կարվալյուի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կարվալյուն transfermarkt-ում
- Կարվալյուն soccerbase.com-ում
- Կարվալյուն WhoScored.com կայքում
- Կարվալյուն Ռեալ Բետիսի պաշտոնական կայքում
- Կարվալյուն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Կարվալյուն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2020-06-05 at the Wayback Machine.
- Կարվալյուն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
|
|
|
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպորտինգ Լիսաբոնի ֆուտբոլիստներ
- Ֆատիմայի ֆուտբոլիստներ
- Սերկլ Բրյուգեի ֆուտբոլիստներ
- Ռեալ Բետիսի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ