Jump to content

Ռոյսթոն Դրենտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյսթոն Դրենտե
հոլ.՝ Royston Drenthe
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1987(1987-04-08)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 67 կգ
Դիրք դարպասապահ

Ռոյսթոն Դրենտե (հոլ․՝ Royston Rickie Drenthe, ապրիլի 8, 1987(1987-04-08)[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս «Բանի Յաս» ակումբի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյսթոն Դրենտեն ռոտերդամյան «Ֆեյենորդ» և «Էսկելսիոր» ակումբների սան է։

2007 թվականին Դրենտեն «Ֆեյենորդից» տեղափոխվել է իսպանական «Ռեալ Մադրիդ»։ Թիմը նրա համար վճարել է 14 միլիոն եվրո։

«Ռեալ Մադրիդի» կազմում ի պաշտոնական դեբյուտը Դրենտեն նշել է Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած «Սևիլյայի» դեմ խաղում։ 2007/08 մրցաշրջանի սկզբում Դրենտեն եղել է մադրիդյան ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ։

2010/11 մրցաշրջանը Ռոյսթոնը վարձակալական հիմունքներով անցկացրել է «Էրկուլեսի» կազմում[2]։ Թիմի կազմում նա մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Հաջորդ մրցաշրջանը նա անցկացրել է անգլիական «Էվերթոնի» կազում[3][4][5]։

2012 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր ֆուտբոլիստը մնաց առանց խաղային պրակտիկայի, իսկ ահա 2013 թվականի փետրվարի 2-ին պայմանագիր կնքեց ռուսական «Ալաիայի» հետ[6]։

2013 թվականի ապրիլի 15-ին նա ձևակերպել է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը՝ «Մորդովիայի» դեմ խաղում[7]։

2013 թվականի հունիսի 21-ին Դրենտեն երկամյա պայմանագիր է կքնել անգլիական «Ռեդինգի» հետ[8]։

2015 թվականից սկսած Ռոսթոն Դրենտեն հանդես է գալիս «Բանի Յաս» թիմի կազմում։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդիայի հավաքականի կազմում իր դեբյուտը նա նշել է 2010 թվականի նոյեմբերի 20-ին՝ Թուրքիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆեյենորդ 2005/06 3 0 0 0 0 0 0 0 3 0
2006/07 26 0 0 0 2 0 0 0 28 0
Արդյունք 290002000310
Ռեալ Մադրիդ 2007/08 18 2 2 0 4 0 1 1 26 3
2008/09 20 0 0 0 5 0 0 0 28 0
2009/10 8 0 1 0 2 1 0 0 11 1
Արդյունք 4623011111654
Էրկուլես 2010/11 17 4 2 0 0 0 0 0 19 4
Արդունք 174200000194
Էվերթոն 2011/12 21 3 6 1 0 0 0 0 27 4
Արդյունք 213610000274
Ալանիա 2012/13 6 3 0 0 0 0 0 0 6 3
Արդյունք 6300000063
Կարիերայի արդյունք 119121111311115415

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ↑ «Real Madrid, Drenthe in prestito all'Hercules». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  3. ↑ «Comunicado oficial» (իսպաներեն). Sitio oficial del Real Madrid CF. 31.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. ↑ «Blues Secure Drenthe Deal» (անգլերեն). Official Website of Everton FC. 1.09.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. ↑ «Everton leiht Drenthe» (գերմաներեն). transfermarkt.de. 1.09.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. ↑ «Алания» подписала контракт с Ройстоном Дренте
  7. ↑ Первый хет-трик в карьере Дренте оформил в футболке "Алании"
  8. ↑ Полузащитник "Алании" Дренте подписал контракт с "Редингом"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյսթոն Դրենտե» հոդվածին։