Պիեռ Լիտբարսկի
Պիեռ Լիտբարսկի գերմ.՝ Pierre Littbarski | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 16, 1960[1][2][3][…] (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Արևմտյան Բեռլին[4][5][6] | ||
Հասակ | 168 սանտիմետր | ||
Քաշ | 62 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պիեռ Լիտբարսկի (գերմ.՝ Pierre Michael Littbarski ապրիլի 16, 1960[1][2][3][…], Արևմտյան Բեռլին[4][5][6]), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 1990 թվականի աշխարհի չեմպիոն, հետագայում՝ մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա գերմանացի երկրպագուների կողմից ստացել է «Հերր Լիտի» մականունը։ Լիտբարսկին ծնված օրվանից ունի ոտքի փոքր արատ։ Բայց շնորհիվ իր զարմանալի աշխատասիրության և նվիրվածության նա կարողացել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Դրանում մեծ ներդրում է ունեցել նաև մարզիչ Հեննես Վայսվեյլերը։ Լիտբարսկին «Քյոլն» ֆուտբոլային ակումբի կազմում անցկացրած 15 մրցաշրջանների ընթացքում դարձել է նրա խորհրդանիշն ու լեգենդը։
«Քյոլն» ակումբում առաջին անգամ հանդես է եկել 18 տարեկանում։ Որոշ փորձագետներ նկատել են, որ չնայած ոտքի բնորոշ թերությանը, Լիտբարսկին հիանալի արագություն և ձախ ոտքի ուժեղ հարված։
1986 թվականին Լիտբարսկին տեղափոխվել է Փարիզ և դարձել «Ռասինգի» խաղացող, բայց մեկ տարի անց վերադարձել է «Քյոլն»։ Աշխարհի մի շարք մարզիչները խոսել են խաղացողի հիանալի խաղի մասին, բայց ոչ ոք չի շտապել պայմանագիր կնքել նրա հետ։
Լիտբարսկին գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 406 հանդիպում և խփել 116 գոլ, ինչը շատ լավ արդյունք է իր դերում հանդես եկող խաղացողի համար։ Լիտին 1993 թվականին հեռացել է «Քյոլնից» և տեղափոխվել ճապոնական Ջեյ լիգա, որտեղ մինչ այդ արդեն խաղացել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Զիկոն և Գարի Լինեկերը։ Լիտբարսկու հետ խաղացած շատ ֆուտբոլիստներ դրական են խոսել նրա մասին։ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Հարալդ Շումախերի աղմկահարույց «Սուլիչ» գրքում հեղինակը նկարագրել է 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի խաղացողների խնջույքների և մարմնավաճառների մոտ գնալու փաստերը, որից միայն Լիտբարսկին է զերծ մնացել։
Լիտբարսկին մասնակցել է 1982, 1986 և 1990 թվականների աշխարհի, 1984 և 1988 թվականների Եվրոպայի առաջնություններին, Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 73 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 9-ին Պիեռ Լիտբարսկին երկու տարվա պայմանագիր է կնքել «Վոլֆսբուրգի» հետ՝ որպես մարզչի օգնական[7]։ 2011 թվականի փետրվարի 7-ին Պիեռ Լիտբարսկին Սթիվ Մաքլարենի փոխարեն նշանակվել է «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար[8]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քյոլն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի գավաթակիր՝ 1983 թ․
Գերմանիայի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի չեմպիոն՝ 1990 թ․
- Աշխարհի փոխչեմպիոն՝ 1982, 1986 թթ․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/name/nm1450512/
- ↑ 2,0 2,1 http://www.transfermarkt.com/pierre-littbarski/profil/spieler/87902
- ↑ 3,0 3,1 http://www.transfermarkt.co.uk/pierre-littbarski/profil/spieler/87902
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.schwarzundweiss.co.uk/tournaments/fifa-world-cup/spain-1982/tournament-squad-list.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.schwarzundweiss.co.uk/tournaments/uefa-european-championships/deutschland-1988/tournament-squad-list.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.schwarzundweiss.co.uk/tournaments/uefa-european-championships/france-1984/tournament-squad-list.html
- ↑ «Pierre Littbarski wird Co-Trainer beim VfL Wolfsburg / Dieter Hoeneß: "Er passt wunderbar zum VfL"» (գերմաներեն). Offizielle Website der VfL Wolfsburg. 9.06.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «VfL trennt sich von Steve McClaren / Pierre Littbarski übernimmt» (գերմաներեն). Offizielle Website der VfL Wolfsburg. 7.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- PIERRE LITTBARSKI
- Pierre Littbarski
- Pierre Littbarski - Matches and Goals in Bundesliga
- Littbarski, Pierre
- J.League
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Լիտբարսկի» հոդվածին։ |
|