Դարպասի գրավում (ֆուտբոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Շինջի Օկազակին գրավում է Ուզբեկստանի հավաքականի դարպասը (2009 թվական, Աշխարհի գավաթի ընտրական խաղ)

Ֆուտբոլ խաղի կանոնների կանոն 10-ը սահմանում է դարպասը գրավելու իրավիճակը (այսինքն՝ գոլը) և այն, թե ինչպես է ի հայտ գալիս խաղի հաղթողը։

Դարպասի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակը համարվում է խփված, երբ նա ամբողջությամբ հատել է դարպասաձողերի միջև ընկած դարպասային գիծը՝ այն պայմանով, որ գնդակը խփող թիմը չի խախտել խաղի կանոնները։

Այսպես, մասնավորապես, դարպասի գրավումը չի հաշվվում, եթե.

  • այն պահին, երբ գնդակը հատել է դարպասային գիծը, նա գտնվում է խաղից դուրս վիճակում։
  • գնդակ խփվել է մրցակցի դարպասը անմիջապես ազատ հարվածից հետո, դարպաս է մտել կողային գծից նետումից հետո, կամ "վիճելի գնդակի" խաղարկությունից, ընդ որում, ոչ ոքի չդիպելով։
  • գնդակ խթվել է սեփական դարպասը անմիջապես դարպասից հարվածից հետո, անկյունայինի խաղարկումից, տուգանային կամ ազատ հարվածից հետո, տեղի է ունեցել նետումից հետո։

Հաղթողի որոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթող է համարվում այն թիմը, որը խաղի ընթացքում ավելի շատ թվով գոլ է խփել։ Եթե երկու թիմերն էլ խփում են հավասար թվով գոլերի կամ ոչ մի գոլ չեն խփում, խաղը համարվում է ոչ ոքի։

Հանդիպման հաղթողին որոշելու ընթացակարգը (հանդիպումների շարքեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն դեպքում, եթե խաղն ավարտվել է ոչ-ոքի, կամ մի շարք հանդիպումների արդյունքներով հաստատվել է ոչ-ոքի արդյունքը, իսկ մրցումների կանոնակարգը պահանջում է որոշել հաղթողին, կարող են օգտագործվել հետեւյալ մեխանիզմները (դրանց կիրառման կարգը սահմանվում է մրցումների կանոնակարգով)։

Գոլեր հյուրընկալվելիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հանդիպումներում, որոնցում թիմերը խաղում են հավասար քանակությամբ խաղերի տանը և հյուրընկալվելիս, մի շարք խաղերի արդյունքներով հավասար արդյունքի դեպքում հաղթող կնշվի այն թիմը, որը խփել է ավելի շատ գոլեր հյուրընկալվելիս։

Լրացուցիչ ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

մրցումների կանոնակարգը կարող է նախատեսել երկու հավասար լրացուցիչ խաղակեսեր, ոչ ավելի, քան 15 րոպե տևողությամբ, Այս դեպքում կիրառվում են 8-րդ կանոնի դրույթները։

11-մետրանոցների հարվածաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի ավարտից հետո թիմերը հերթով կատարում են 5-ական հարվածներ 11 մետրանոց նշանակետերից (հարվածների թիվը կարող պակաս լինել, եթե ինչ-որ թիմը կխփի ավելի շատ, քան մյուսը կարող էր խփել, նույնիսկ կատարելով բոլոր 5 հարվածները կամ ավելի շատ, եթե 5 հարվածներից հետո հաշիվը հավասար լինի, այդ դեպքում հարվածների կատարումը շարունակվում է մինչև հավասարության խախտումը). Թիմը, որը ավելի շատ թվով գոլ է խփել, հայտարարվում է հաղթող։

Գոլերի ավտոմատ որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 5-ին ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի կողմից պաշտոնապես հաստատվել է գոլի ավտոմատ որոշման համակարգը, որը թույլ է տալիս գոլը որոշելու համար կիրառել տեխնիկական միջոցներ[1]։

Հավաքականների առաջնությունների մակարդակով համակարգը առաջին անգամ կիրառվել է աշխարհի ֆուտբոլի 2014 թվականի առաջնությանը՝ Բրազիլիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IFAB makes three unanimous historic decisions (5 июля 2012). Проверено 5 июля 2012.