Խավի Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խավի Գարսիա
ZenitSPB2015 (18).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խավի Գարսիա
Ազգությունը Իսպանացի
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1987 (31 տարեկան)
Ծննդավայր Մուլա (Իսպանիա), Իսպանիա
Հասակ 186 սմ
Քաշ 25 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ
Համար 21
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2009 Իսպանիա Ռեալ Մադրիդ 18 (0)
2004-2007   Իսպանիա Ռեալ Մադրիդ 86 (10)
2007-2008   Իսպանիա Օսասունա ՄՄ 25 (2)
2009-2012 Պորտուգալիա Բենֆիկա 74 (6)
2012-2014 Անգլիա Մանչեսթեր Սիթի 53 (2)
2014-ներկա Ռուսաստան Զենիթ 63 (5)
Ազգային հավաքական
2002 Իսպանիա Իսպանիա (Մ-16) 3 (1)
2003-2005 Իսպանիա Իսպանիա (Մ-17) 21 (4)
2005-2006 Իսպանիա Իսպանիա (Մ-19) 9 (2)
2007 Իսպանիա Իսպանիա (Մ-20) 5 (1)
2008-2009 Իսպանիա Իսպանիա (Մ-21) 9 (0)
2012-2013 Իսպանիա Իսպանիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21 մայիսի 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 սեպտեմբերի 2013

Ֆրանսիսկո Խավիեր Գարսիա Ֆերնանդես (իսպ.՝ Francisco Javier García Fernández, փետրվարի 8, 1987(1987-02-08)[1], Մուլա, Մուրսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմի խաղացող՝ Խավի Գարսիան 2004-05 մրցաշրջանում առաջին թիմի կազմում մասնակցել է Լա Լիգայի 3 խաղերի. 17-ամյա Խավի Գարսիայի նորամուտը կայացել է 2004 թվականի նոյեմբերի 28-ին՝ «Լևանտե» ակումբի դեմ խաղում, որում «Ռեալ Մադրիդը» հաղթել է 5:0 հաշով։ Դրանից հետո նա 2005-06 մրցաշրջանում խաղացել է «Ռեալի» երկրորդ կազմում։

2006 թվականին Խավի Գարսիան մասնակցել է «Ռեալի» խաղերի մեծ մասին մինչև մրցաշրջանի սկսվելը, սակայն 2006-07 մրցաշրջանում չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում

2007 թվականի օգոստոսին Խավի Գարսիան խաղացել է «Ռեալի» հիմնական կազմում, քանի որ Ռուբեն դե Լա Ռեդը և Էստեբան Գրաներոն լքել էին ակումբը։ Խավի Գարսիային իրենց թիմում տեսնելու ցանկություն են հայտնել Պրեմիեր Լիգայի ու իսպանական մի շարք ակումբներ, ինչպիսիք են «Ատլետիկո Մադրիդը» և «Դեպորտիվո Լա Կորունյան»: Օգոստոսի 31-ին Խավի Գարսիան 4 տարվա պայմանագիր է կնքել «Օսասունայի» հետ։

2008 թվականի ապրիլի 29-ին «Օսասունան» պաշտոնապես հայտնել է, որ «Ռեալ Մադրիդը» որոշել է վերադարձնել Խավի Գարսիային։

Չխաղալով «Ռեալում»՝ Խավի Գարսիան 2009 թվականի հուլիսի 21-ին տեղափոխվել է «Բենֆիկա»՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր։

2012 թվականի տրանսֆերային պատուհանի վերջին օրը Խավի Գարսիան տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Անգլիական ակումբը նրա համար վճարել է 16 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նոր ակումբի կազմում առաջին խաղի ընթացքում Խավի Գարսիան աչքի է ընկել գոլով, ինչի շնորհիվ «Սթոք Սիթի»ի դեմ խաղն ավարտվել է ոչ-ոքի (1:1):

2014 թվականի օգոստոսի 14-ին Խավի Գարսիան պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի հետ[2]:

Խավի Գարսիան «Զենիթի» կազմում առաջին անգամ խաղացել է օգոստոսի 16-ին՝ փոխարինման դուրս գալով «Ուֆա» ակումբի դեմ խաղի 69-րդ րոպեին[3]: «Զենիթի» կազմում առաջին գոլը խփել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում, որն անցկացվել է Ռուսաստանի առաջնության 6-րդ փուլի շրջանակներում[4]: Խաղն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ «Զենիթի»:

Հայտնի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուիս Գարսիան նրա զարմիկն է։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի երիտասարդական (մինչև 19) հավաքականի կազմում Խավի Գարսիան հաղթել է Եվրոպայի (մինչև 19 տարեկանների) առաջնությունում։

Ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի սուպերգավաթի մրցանակակիր - 2008
  • Ընդամենը - 1 տիտղոս

Պորտուգալիա Բենֆիկա

  • Պորտուգալիայի չեմպիոն - 2009/10
  • Պորտուգալական Լիգայի գավաթի մրցանակակիր - 2009/10 և 2010/11
  • Ընդամենը - 3 տիտղոս

Անգլիա Մանչեսթեր Սիթի

  • Անգլիայի չեմպիոն - 2013/14
  • Անգլիական Լիգայի գավաթակիր - 2013/14
  • Ընդամենը - 2 տիտղոս

Ռուսաստան Զենիթ

  • Ռուսաստանի չեմպիոն - 2014/15
  • 2015 թվականի Ռուսաստանի սուպերգավաթի մրցանակակիր
  • Ռուսաստանի գավաթի մրցանակակիր - 2015/16
  • Ընդամենը - 3 տիտղոս

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 7-ին Խավին ամուսնացել է Ելենա Գոմեսի հետ, ում հետ երկար ժամանակ հանդիպում էր։ Զույգն ունի 1 դուստրը՝ Ամալյան։ Նրանք բնակվում են Սանկտ-Պետերբուրգում:

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի 28-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ԻսպանիաՌեալ Մադրիդ Լա Լիգա 2008-09 15 0 1 0 3 0 19 0
Ընդհանուր 15 0 1 0 3 0 19 0
ՊորտուգալիաԲեմֆիկա Պորտուգալիայի առաջնություն 2009-10 26 3 0 0 4 0 14 1 44 4
2010-11 24 2 3 1 4 4 13 1 44 8
2011-12 22 1 1 0 4 0 12 1 39 2
2012-13 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 74 6 4 1 12 4 39 3 129 14
Անգլիա Մանչեսթեր Սիթի Պրեմիեր Լիգա 2012-13 24 2 4 0 0 0 5 0 33 2
2013-14 29 0 4 0 6 0 4 0 43 0
Ընդհանուր 53 2 8 0 6 0 9 0 76 2
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր Լիգա 2014-15 24 3 1 0 11 0 36 3
2015-16 26 2 6 1 6 0 38 3
Պրեմիեր Լիգա 2016-17 13 0 2 0 - ? 19
Ընդհանուր 63 5 9 1 21 0 93 6
Ամբողջ կարիերա 233 15 22 2 18 4 74 3 347 24

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]