Ֆաբիան Ռուիս
![]() Ռուիսը Իսպանիայի հավաքականի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Fabián Ruiz Peña | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 3, 1996[1][2][3] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
2004-2014 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 |
![]() | 23 | (3) |
2014-2018 |
![]() | 56 | (3) |
2017 |
→ ![]() | 18 | (1) |
2018-ներկա |
![]() | 45 | (6) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 |
![]() | 2 | (0) |
2017-2019 |
![]() | 14 | (5) |
2019-ներկա |
![]() | 6 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆաբիան Ռուիս (իսպ.՝ Fabián Ruiz, ապրիլի 3, 1996[1][2][3], Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուիսը Բետիսի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Լուգոյի դեմ խաղում[5]։ 2014-15 մրցաշրջանում նա Բետիսի առաջին թիմի կազմում անցկացրեց 6 հանդիպում[6]՝ օգնելով իր թիմին հաղթել Սեգունդա Դիվիզիոնը[7] և տեղափոխվել Լա Լիգա[8]։ Իր առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[9]։ 2016 թվականի հունվարի 24-ին Ռուիսը գոլային փոխանցում տվեց Ռեալ Մադրիդի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով[10]։
2016 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուիսը երկարաձգեց իր պայմանագիրը Բետիսի հետ մինչև 2019 թվականը, ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Էլչեին[11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի հունվարի 8-ին՝ Կադիսի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մարտի 17-ին՝ Խիմնաստիկ Տարագոնայի դեմ խաղում[13]։ Էլչեի կազմում Ռուիսը անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[14]։
2017-18 մրցաշրջանում Ռուիսը վերադարձավ Բետիս։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Լևանտեի դեմ խաղում[15]։ Հոկտեմբերի 1-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում իսպանացին տվեց 2 գոլային փոխանցում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով[16]։ 2018 թվականի հունվարի 31-ին Ռուիսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[17][18]։ Փետրվարի 3-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Վիլյառեալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[19]։ Բետիսի առաջին թիմի կազմում Ռուիսը անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 5-ին Ռուիսը 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 30 միլիոն եվրո[23][24]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ցրվենա Զվեզդայի դեմ խաղում[25]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ոմ Ռուիսը անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Պարմայի դեմ խաղում[26]։ Իր առաջին գոլը Նապոլիի կազմում խփեց հոկտեմբերի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[27]։ Դեկտեմբերի 3-ին իսպանացին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[28][29]։ 2019 թվականի հունվարի 26-ին Ռուիսը հեռացվեց խաղադաշտից Միլանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[30][31]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց մարտի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[32][33]։ Մայիսի 19-ին իսպանացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում[34][35]։ 2018-19 մրցաշրջանում Ռուիսը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[36]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուիսը հանդես է եկել Իսպանիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Մ21 հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[37]։ 2019 թվականին Ռուիսը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[38][39]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 խաղերում և դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[40]։ Իսպանիան հաղթեց մրցաշարը[41][42]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային[43][44], իսկ Ռուիսը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[45][46] և ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում[47][48][49]։
Իսպանիայի ազգային հավաքական Ռուիսը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մայիսի 17-ին՝ Ֆարերյան կղզիների և Շվեդիայի դեմ խաղերի համար[50][51][52][53]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 7-ին՝ փոխարինելով Իսկոյին Ֆարերյան կղզիների դեմ խաղում[54][55]։ Իր առաջին գոլը Իսպանիայի կազմում խփեց նոյեմբերի 18-ին՝ Ռումինիայի դեմ խաղում[56][57]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 19-ի դրությամբ[58]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բետիս B | 2014–15 | Սեգունդա Դիվիզիոն B | 19 | 1 | — | 19 | 1 | |||||
2015–16 | 4 | 2 | 4 | 2 | ||||||||
Ընդհանուր | 23 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 3 | ||
Ռեալ Բետիս | 2014–15 | Սեգունդա Դիվիզիոն | 6 | 0 | 0 | 0 | — | 6 | 0 | |||
2015–16 | Լա Լիգա | 12 | 0 | 2 | 0 | 14 | 0 | |||||
2016–17 | 4 | 0 | 1 | 0 | 5 | 0 | ||||||
2017–18 | 34 | 3 | 1 | 0 | 35 | 3 | ||||||
Ընդհանուր | 56 | 3 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 60 | 3 | ||
Էլչե (վարձավճար) | 2016–17 | Սեգունդա Դիվիզիոն | 18 | 1 | 0 | 0 | — | — | 18 | 1 | ||
Նապոլի | 2018–19 | Սերիա A | 27 | 5 | 2 | 1 | 11 | 1 | 40 | 7 | ||
2019–20 | 18 | 1 | 1 | 0 | 6 | 0 | 25 | 1 | ||||
Ընդհանուր | 45 | 6 | 3 | 1 | 17 | 1 | 0 | 0 | 65 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 142 | 13 | 7 | 1 | 17 | 1 | 0 | 0 | 166 | 15 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 19-ի դրությամբ[58]
Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 6 | 1 |
Ընդհանուր | 6 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 18, 2019 | Վանդա Մետրոպոլիտանո, Մադրիդ, Իսպանիա | ![]() |
1–0 | 5–0 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Բետիս
- Սեգունդա Դիվիզիոն. 2014–15[7]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա Մ21
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2019[41]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2019[45]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական. 2019[47]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Spain - Fabián Ruiz - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «CD Lugo - Real Betis Balompié, Dec 13, 2014 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Fabian Ruiz Pena | Football Stats | Real Betis | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-15
- ↑ 7,0 7,1 s.r.o. LiveSport։ «Segunda Division 2014/2015 Standings, Soccer Spain League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Real Betis win promotion to Primera Division after Alcorcon victory»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Real Betis Balompié - Villarreal CF, Aug 23, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Real Betis Balompié - Real Madrid, Jan 24, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Fabián extends his contract and goes on loan to Elche CF»։ www.realbetisbalompie.es (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-05-ին։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Elche CF - Cádiz CF, Jan 8, 2017 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Gimnàstic de Tarragona - Elche CF, Mar 17, 2017 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Fabian Ruiz Pena | Football Stats | Real Betis | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Real Betis Balompié - Levante UD, Sep 25, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Real Sociedad - Real Betis Balompié, Oct 1, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Fabian Ruiz signs new contract with Real Betis - Tribal Football»։ Վերցված է 2018-07-15
- ↑ AS Diario (2018-01-31)։ «Real Madrid, Barça target Fabián signs new deal at Betis»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Real Betis Balompié - Villarreal CF, Feb 3, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ S.r.l. Agorà Telematica | Agorà Med։ «Fabian Ruiz officially signs for Napoli»։ www.sscnapoli.it։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-10-ին։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Napoli Confirm Signing of Real Betis Talent Fabian Ruiz on Long Term Contract»։ SI.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Napoli confirm Ruiz and Meret signings»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Official: Napoli pay Ruiz clause | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-07-15
- ↑ Sport (2018-07-05)։ «Napoli sign Fabian Ruiz after paying his buyout clause»։ sport (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15(չաշխատող հղում)
- ↑ «Red Star Belgrade - SSC Napoli, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «SSC Napoli - Parma Calcio 1913, Sep 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Udinese Calcio - SSC Napoli, Oct 20, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Atalanta BC - SSC Napoli, Dec 3, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Atalanta vs. Napoli - Football Match Summary - December 3, 2018 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «AC Milan - SSC Napoli, Jan 26, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «AC Milan 0 Napoli 0: Stalemate hands Juventus title boost»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-19
- ↑ «SSC Napoli - Red Bull Salzburg, Mar 7, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ Morgan Spencer (2019-03-07)։ «Napoli 3-0 Red Bull Salzburg: Hosts put one foot in the quarter-finals»։ Mail Online։ Վերցված է 2020-01-19
- ↑ «SSC Napoli - Inter Milan, May 19, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Napoli 4-1 Inter Milan: Ruiz brace seals the deal»։ Soccer News (en-US)։ 2019-05-19։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Fabian Ruiz Pena | Football Stats | Napoli | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Slovakia U21 - Spain U21, Oct 10, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-15
- ↑ «Spain Under-21 Squad: Profiling the New European Champions»։ 90min.com (անգլերեն)։ 2019-07-02։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-10-ին։ Վերցված է 2019-08-12
- ↑ «2019 UEFA U21 European Championship Teams and Squads - Team news, qualification, history, manager & squad information»։ freetips.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ UEFA.com։ «Spain - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ 41,0 41,1 «Euro Under-21 Championship: Spain beat Germany in Udine to win title» (en-GB)։ 2019-06-30։ Վերցված է 2019-08-04
- ↑ Brewin John (2019-06-30)։ «Spain U21 2-1 Germany U21: European Championship final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Spain U21 - Germany U21, Jun 30, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-12
- ↑ UEFA.com։ «Spain beat Germany for fifth U21 title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ 45,0 45,1 UEFA.com (2019-06-30)։ «Fabián Ruiz named SOCAR Player of the Tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Spain star Fabian Ruiz hails Euro U21 grit | Goal.com»։ www.goal.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2020-01-19
- ↑ 47,0 47,1 UEFA.com (2019-07-01)։ «Official Under-21 Team of the Tournament»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Olmo, Fabian, Vallejo and Ceballos make the U21 Euros Team of the Tournament»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-02։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Under-21 Euros: Spain stars Fabian Ruiz & Ceballos lead Team of the Tournament | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Spain: Santi Cazorla named in squad for Euro 2020 qualifiers»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Spain squad announcement: Santi Cazorla earns surprise recall for Euro qualifiers after battling back from injury nightmare | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Luis Enrique includes Santi Cazorla in Spain squad»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-05-17։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Santi Cazorla returns to Spain squad after injury nightmare | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Faroe Islands - Spain, Jun 7, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ UEFA.com (2019-06-07)։ «Spain and Ukraine cruise»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ «Spain - Romania, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ UEFA.com (2019-11-16)։ «Spain 5-0 Romania: Gerard at the double»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-19
- ↑ 58,0 58,1 «Fabián Ruiz»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆաբիան Ռուիս Վիքիպահեստում |
---|
- Ռուիսի պաշտոնական Տվիտերի էջը
- Ռուիսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռուիսը transfermarkt-ում
- Ռուիսը soccerbase.com-ում
- Ռուիսը WhoScored.com կայքում
- Ռուիսը Նապոլիի պաշտոնական կայքում Archived 2020-09-18 at the Wayback Machine.
- Ռուիսը Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2020-01-30 at the Wayback Machine.
- Ռուիսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռեալ Բետիսի ֆուտբոլիստներ
- Էլչեի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ