Սիմոնե Վերդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սիմոնե Վերդի
Simone Verdi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1992(1992-07-12)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Բրոնի, Պավիա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 174 սմ
Քաշ 70 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 9
Պատանեկան կարիերա
2003-2011 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Իտալիա Միլան 0 (0)
2011-2015 Իտալիա Տորինո 16 (0)
2013   Իտալիա Յուվե Ստաբիա 20 (0)
2013-2015   Իտալիա Էմպոլի 66 (6)
2015-2016 Իտալիա Միլան 0 (0)
2015-2016   Իսպանիա Էյբար 9 (0)
2016   Իտալիա Կարպի 8 (3)
2016-2018 Իտալիա Բոլոնյա 62 (16)
2018-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Իտալիա Իտալիա Մ19 8 (2)
2014-2015 Իտալիա Իտալիա Մ21 3 (1)
2017-ներկա Իտալիա Իտալիա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 27-ի, 2018

Սիմոնե Վերդի (իտալ.՝ Simone Verdi, հուլիսի 12, 1992(1992-07-12)[1], Բրոնի, Պավիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդին Միլանի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հունվարի 13-ին՝ Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[3]։ Նա խաղադաշտ դուրս եկավ նաև հունվարի 27-ին՝ փոխարինելով Ջենարո Գատուզոյին Իտալիայի գավաթի Ուդինեզեի դեմ խաղում, սակայն այս խաղում Միլանը պարտվեց 0-1 հաշվով[4]։ 2010 թվականի մայիսին Միլանի տնօրեն Ադրիանո Գալիանին հայտարարեց, որ Վերդին իր 3 թիմակիցների հետ կմիանա Միլանի առաջին թիմին 2010-11 մրցաշրջանում[5]։ Դրանից հետո նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ[6], սակայն շարունակեց խաղալ հիմնականում երիտասարդական թիմի կազմում[7]։

Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ամռանը Վերդին 2․5 միլիոն եվրոյի դիմաց համատեղ սեփականության գործարքով միացավ Տորինոյին[8]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 21-ին՝ Իտալիայի գավաթի Սիենայի դեմ խաղում[9]։ Իր առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Ասկոլիի դեմ խաղում[10]։ Իր առաջին մրցաշրջանում Վերդին անցկացրեց 12 հանդիպում առաջնությունում՝ օգնելով Տորինոյին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը և տեղափոխվել Սերիա A։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում նա անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 30-ին՝ փոխարինելով Ալեսիո Չերչիին Ատալանտայի դեմ խաղում[11]։

2013 թվականի հունվարի 23-ին Վերդին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Յուվե Ստաբիա։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 28-ին՝ Բրեշիայի դեմ խաղում[12]։ Փետրվարի 2-ին՝ իր հաջորդ՝ Վիչենցայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[13]։ 2013 թվականի ամռանը Տորինոն և Միլանը երկարաձգեցին Վերդիի համատեղ սեփականության պայմանագիրը ևս 1 տարով[14]։

2013-14 մրցաշրջանում Վերդին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Էմպոլի[15]։ Իր դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Զյուդտիրոլի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ 11-մետրանոց հարվածից[16]։ Իր առաջին գոլը Սերիա B-ում խփեց նոյեմբերի 23-ին՝ Սպեցիայի դեմ խաղում[17]։ Այս մրցաշրջանում Վերդին անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Էմպոլիին տեղափոխվել Սերիա A[18]։

2014 թվականի հունիսի 18-ին Տորինոյի և Միլանի միջև համատեղ սեփականության գործարքը երկարաձգվեց ևս 1 տարով[19], ինչից հետո Վերդին վարձավճարով վերադարձավ Էմպոլի։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2014 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Նապոլիի դեմ խաղում[20]։ 2015 թվականի հունվարի 20-ին նա գոլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի Ռոմայի դեմ խաղում, սակայն Էմպոլին 2-1 հաշվով պարտվեց հանդիպման լրացուցիչ ժամանակում[21]։

Վերադարձ Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին Միլանն ու Տորինոն չկարողացան համաձայնեցնել համատեղ սեփականության գործարքի պայմանները, և Վերդիի ապագան որոշվեց աճուրդի միջոցով, որը հաղթեց Միլանը։

2015-16 մրցաշրջանում Վերդին վարձավճարով տեղափոխվեց Էյբար[22][23]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց 2015 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[24]։ Իր առաջին և միակ գոլը իսպանական ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 16-ին՝ Իսպանիայի գավաթի Պոնֆերադինայի դեմ խաղում[25]։ Էյբարի կազմում Վերդին անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2016 թվականի հունվարի 29-ին Վարդին 6 ամսվա վարձավճարով միացավ Կարպիին[26]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 7-ին՝ Նապոլիի դեմ խաղում[27]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց փետրվարի 28-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[28]։ Մայիսի 15-ին նա դուբլ ձևակերպեց Ուդինեզեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[29]։

Բոլոնյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 11-ին Վերդին տեղափոխվեց Բոլոնյա[30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Տրապանիի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 11-ին՝ Կալյարիի դեմ խաղում[34]։ 2017 թվականի հունիսի 13-ին նա 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Բոլոնյայի հետ[35]։ 2017 թվականի նոյեմբերի 4-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում Վերդին 2 գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածներից[36], սակայն իր թիմը պարտվեց 2-3 հաշվով[37]։ 2018 թվականի հունվարի 21-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում իտալացին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Բոլոնյայի ավագի թևկապով[38], և այս խաղում դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ[39]։ Բոլոնյայի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Վերդին մասնակցեց 64 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 11-ին Վերդին 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[40][41][42]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն եվրո[43][44]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերդին հանդես է եկել Իտալիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի մարտի 28-ին՝ Նիդերլանդների դեմ հանդիպման ավելացված ժամանակում փոխարինելով Մարկո Վերատիին[45]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 6-ին՝ Մակեդոնիայի դեմ խաղում[46]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Միլան 2009–10 Սերիա A 0 0 2 0 0 0 2 0
Տորինո 2011–12 Սերիա B 12 0 1 0 13 0
2012–13 Սերիա A 4 0 2 0 6 0
Ընդհանուր 16 0 3 0 0 0 19 0
Յուվե Ստաբիա (վարձավճար) 2012–13 Սերիա B 20 0 20 0
Էմպոլի (վարձավճար) 2013–14 40 5 2 1 42 6
2014–15 Սերիա A 26 1 2 2 28 3
Ընդհանուր 66 6 4 3 0 0 70 9
Էյբար (վարձավճար) 2015–16 Լա Լիգա 9 0 4 1 13 1
Կարպի (վարձավճար) 2015–16 Սերիա A 8 3 8 3
Բոլոնյա 2016–17 28 6 1 0 29 6
2017–18 34 10 1 0 35 10
Ընդհանուր 62 16 2 0 0 0 64 16
Կարիերայի ընդհանուր 181 25 15 4 0 0 196 29

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[47]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 2 0
Ընդհանուր 4 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - S. Verdi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  3. «AC Milan - Novara Calcio 1908, Jan 13, 2010 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  4. «AC Milan - Udinese Calcio, Jan 27, 2010 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  5. «Berlusconi non molla, anche se Galliani capisce i tifosi: "Abituati a CAVIALE e CHAMPAGNE... " Per la panchina spunta MISTER X! | Goal.com»։ www.goal.com (իտալերեն)։ Վերցված է 2018-06-27 
  6. «Milan, Fossati ha firmato e Verdi passa al contratto professionistico»։ Վերցված է 2018-06-27 
  7. «Per Verdi si profila una stagione tra Primavera e prima squadra»։ Վերցված է 2018-06-27 
  8. «TORINO FC 1906 SITO UFFICIALE - Verdi al Toro, Comi al Milan»։ 2011-07-04։ Վերցված է 2018-06-27 
  9. «Robur Siena - Torino FC, Aug 21, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  10. «Ascoli Picchio - Torino FC, Aug 27, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  11. «Atalanta BC - Torino FC, Sep 30, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  12. «SS Juve Stabia - Brescia Calcio, Jan 28, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  13. «LR Vicenza Virtus - SS Juve Stabia, Feb 2, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  14. Bertuletti Demetrio (2013-06-18)։ «UFFICIALE: Torino, rinnovate le comproprietà di Barreto, Verdi e Comi»։ MondoSportivo.it (it-IT)։ Վերցված է 2018-06-27 
  15. «UFFICIALE: Verdi in prestito all'Empoli»։ 2014-04-19։ Վերցված է 2018-06-27 
  16. «FC Empoli - FC Südtirol, Aug 11, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  17. «Spezia Calcio - FC Empoli, Nov 23, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  18. «Serie B 2013/14 Review – Week 42: Empoli secure Serie A return on dramatic last day | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  19. «Milan, rinnovate le comproprietà di Verdi e Comi con il Torino»։ Վերցված է 2018-06-27 
  20. «SSC Napoli - FC Empoli, Dec 7, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  21. «AS Roma - FC Empoli, Jan 20, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  22. «El mediapunta Simone Verdi se incorpora al Eibar, cedido del AC Milán - Primer Equipo - SD Eibar»։ 2015-09-24։ Վերցված է 2018-06-27 
  23. «OFFICIAL: Simone Verdi Joins Eibar | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-06-27 
  24. «SD Eibar - Atlético Madrid, Sep 19, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  25. «SD Eibar - SD Ponferradina, Dec 16, 2015 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  26. «Official: Carpi sign Verdi | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-06-27 
  27. «SSC Napoli - Carpi FC 1909, Feb 7, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  28. «Carpi FC 1909 - Atalanta BC, Feb 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  29. «Udinese Calcio - Carpi FC 1909, May 15, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  30. «Bologna sign Verdi | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-06-27 
  31. «Sky: Simone Verdi has signed a four-year contract with Bologna - SempreMilancom»։ SempreMilancom (en-US)։ 2016-07-08։ Վերցված է 2018-06-27 
  32. «Bologna sign Simone Verdi»։ BolognaFC (en-US)։ 2016-07-11։ Վերցված է 2018-06-27 
  33. «Bologna FC 1909 - Trapani Calcio, Aug 12, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  34. «Bologna FC 1909 - Cagliari Calcio, Sep 11, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  35. «Verdi signs contract extension»։ BolognaFC (en-US)։ 2017-06-13։ Վերցված է 2018-06-27 
  36. «Donadoni: 'Bologna to blame' | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-06-27 
  37. «Bologna FC 1909 - FC Crotone, Nov 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  38. «Donadoni: "The players decided to make Verdi captain" | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-06-27 
  39. «Bologna FC 1909 - Benevento Calcio, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  40. «Italian Forward Simone Verdi Joins Napoli On Five-Year Deal»։ beIN SPORTS USA (en-US)։ Վերցված է 2018-06-27 
  41. S.r.l. Agorà Telematica | Agorà Med։ «Welcome Verdi!»։ www.sscnapoli.it։ Վերցված է 2018-06-27 
  42. «Napoli sign Bologna forward Simone Verdi»։ The New Indian Express։ Վերցված է 2018-06-27 
  43. «Official: Verdi signs for Napoli | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-06-27 
  44. «Napoli Officially Confirm Signing of Talented Bologna Winger Simone Verdi on Five-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2018-06-11։ Վերցված է 2018-06-27 
  45. «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  46. «Italy - Macedonia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 
  47. 47,0 47,1 «Simone Verdi»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-27 
  48. «Serie A 2010/2011»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]