Մարեկ Համշիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարեկ Համշիկ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Marek Hamšík
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Բանսկա-Բիստրիցա, ՉեխիաՉեխոսլովակիա
Հասակ 1.83 մ
Քաշ 79 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004
2004 - 2007
2007 - ներկա
Սլովան
Բրեշիա
Նապոլի
6 (1)
65 (10)
144 (41)
Ազգային հավաքական
2007 - մ.հ. Սլովակիա Սլովակիա 46 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարեկ Համշիկ (սլովակ.՝ Marek Hamšík, հուլիսի 27, 1987(1987-07-27)[1][2][3][…], Բանկա Բիստրիկա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[4]), սլովակ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Իտալական «Նապոլիի» և Սլովակիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա իր ազգային թիմի ավագն է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարեկ Համշիկը ծնվել է 1987 թվականի հուլիսի 27-ին չեխոսլովական Բանսկա Բիստրիցա քաղաքում՝ Ռիխարդ և Ռենատի Համշիկների ընտանիքում։ Երբ ծնվել է Մարեկը նրա ծնողները եղել են 18 տարեկան։ Ռիխարդ Համշիկը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել տեղի «Դուկլու» ակումբում, իսկ մայրը՝ Ռենատան, եղել է հանդբոլիստուհի և հանդես է եկել Չեխոսլովակիայի հավաքականում[5]։ Մարեկին ունի փոքր քույր՝ Միխաելան, ով նույնպես հանդբոլիստուհի է և կարիերան ավարտել է սրտի հետ խնդրիներ ունենալու պատճառով[5]։

Մարեկի ծննդյան օրը հայրը նվիրել է խաղակոշիկներ[6]։ Երբ լրացավ նրա 4 տարին, հայրը նրան տարավ «Յուպի Պոդլավիցե» ակումբ։ 5 տարեկանում Համշիկը դարձավ մանկական առաջնության լավագույն խաղացողը։ Հաճախ Մարեկը գնում էր խաղերի իրենից մեծ խաղացողների հետ, սակայն այդտեղ էլ էր նա աչքի ընկնում։ Նա ճանաչվում էր լավագույն խաղացող։ 1997 թվականին Մարեկը իր ակումբի հետ միասին հաղթել է Գերմանիայի մանկական առաջնությունը։ Նրա ակումբը 18 գոլ է խփել և ոչ մի գոլ բաց չի թողել, բացի այդ այդ գոլերից 6-ը հեղինակել է Համշիկը, ով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն։ 1998 թվականին «Յուպի» ակումբը Գենուե առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Այդ աշնանը Համշիկը Բանսկոբիտրիցկովյան շրջանի «Դոլնա Ստրեխովա» ակումբին խփել է 16 գոլ, և այդ ռեկորդը մինչև այժմ չի գերազանցվել[6]։ 1998-99 մրցաշրջանում Մարեկը 38 խաղում 111 գոլ է խփել[7]։

Լավ արդյունքներ ունենալով Մարեկով հետաքրքրվում էր պրահայի «Սպարտա» ակումբ։ 14 տարեկանում Մարեկը թեստավորում անցավ։ Տեղափոխությունը կկայանար այն դեպքում, երբ Մարեկի ծնողներից գոնե մեկը աշխատեր պրահայում, սակայն աշխատանքի չտեղավորելու պատճառով այդ տրանսֆերը չիրականացավ[7]։ Մի քանի շաբաթ անց Մարեկը փոխեց ակումբային գրանցումը և տեղափոխվեց բրատիսլավայի «Սլովան» ակումբը[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրեշիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի Մարեկը պայմանագիր է ստորագրել «Սլովան» ակումբի (Բրատիսլավա) հետ, բայց խաղացել է ընդամենը մեկ խաղ առաջին թիմի կազմում և 2004 թվականին, 17 տարեկան հասակում, տեղափոխվել է իտալական «Բրեշիա»։ Տրանսֆերը գնահատվել է 500 000 եվրո։ Նա իր նորամուտը «Բրեշիայի» կազմում նշեց «Կիևոյի» դեմ խաղում, 2005 թվականի մարտին։ «Բրեշիայի» կազմում անցկացրած 3 մրցաշրջանում, նա մասնակցել է 65 խաղի և խփել է 10 գոլ։

«Նապոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Համշիկը «Նապոլիի» կազմում` խաղի ժամանակ

Մարեկը կրկին 17 համարը վերցրեց, և դարձավ նեապոլիտենական ակումբի պատմության ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներից 2-րդ՝ Դիեգո Մարադոնայից հետո[8]։ Իր նոր ակումբում Մարեկը իր նորամուտը նշեց 2007 թվականի օգոստոսի 15-ին Իտալիայի գավաթի շրջանակներում «Չեզենոյի» դեմ խաղում։ Խաղը ավարտվեց նեապոլիտենական ակումբի հաղթանակով (4:0), իսկ ինքը՝ Մարեկը, խփեց մեկ գոլ և կատարեց գոլային փոխանցում[9]։ Մի քանի օր անց Մարեկը իր նորամուտը նշեց Սերիա A-ում։ Նորամուտը ամենահաջողվածներից էր։ Այդ խաղում «Նապոլին» իր դաշտում «Կալյարիին» հաղթեց 2:0 հաշվով[10]։ Իսկ արդեն սեպտեմբերի 16-ին 3-րդ տուրի ժամանակ՝ «Սամպդորիայի» դեմ խաղում Մարեկը Սերիա A-ում իր առաջին գոլը խփեց և իր ակումբին հաղթանակ պարգևեց[11]։ Մի քանի հանդիպում անցկացնելուց հետո երիտասարդ սլովակ ֆուտբոլիստով կրկին հետաքրքրվեց «Մանչեսթեր Յունայթեդը», ով կարող էր տեղափոխվել այդ ակումբ արդեն 16 տարեկանից[12] 18 միլիոն եվրոյով[13]։ 2008 թվականի սկզբին զրույցներ էր շրջանառվում, որ Մարեկը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»[14], սակայն «Նապոլիի» գլխավոր մենեջերը՝ Պերպաոլո Մարինոն հայտարարեց, որ այդ լուրերը կեղծ են[15]։ Իտալիայի գավաթի ժամանակ «Նապոլին» հասավ մինչև 1/8-րդ, որտեղ էլ առաջնությունից դուրս թողեց հռոմեական «Լացիո» ակումբին։ Որպեսզի սլովակին պահեն ակումբում, ղեկավարությունը ապրիլին Մարեկին նոր պայամանագիր առաջարկեց մինչև 2013 թվականը[16]։ Նոր պայմանագրով Համշիկը 1 տարում ստանում էր 1 մլն եվրո, և դարձավ ակումբի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը[17]։ Սերիա A-ում՝ իր առաջին մրցաշրջանում «փոքրիկ այծի» վերադարձից հետո առաջնությունն ավարտեցին 8-րդ հերիզոնականով։ Այդ արդյունքով նրանք կարողացան ապահովել իրենց տեղը Ինտերտոտո գավաթում։ Ինքը՝ Մարեկը մասնակցեց 37 հանդիպման և խփեց 9 գոլ. ակումբում անցկացրեց բոլորից շատ հանդիպումներ և խփեց բոլորից շատ գոլ[18]։ Մրցաշրջանի ավարտից հետո «Չելսին» Համշիկի համար պատրաստ էր վճարել 20 միլիոն եվրոից շատ գումար, սակայն պայմանագիր այդպես էլ չկնքվեց[19]։

Հաջորդ մրցաշրջանի սկզբում Մարեկը իր նորամուտը նշեց եվրոգավաթում։ Դա տեղի ունեցավ 2008 թվականի հուլիսի 20-ին Ինտերտոտո գավաթի 3-րդ շրջափուլի առաջին խաղում։ Նրանք խաղում էին հունական «Պանիոնոս» ակումբի հետ, որը ավարտվեց իտալական ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով։ Իսկ արդեն պատասխան խաղում Մարեկը եվրոպական մրցաշարերում իր առաջին գոլը խփեց, որը միակն էր խաղում[20]։ Հունական ակումբին հաղթելուց հետո «Նապոլիին» հայտնվեց ՈՒԵՖԱ Գավաթում։ Օգոստոսի 14-ին ալբանական «Վլազնիյա» ակումբի դեմ արտագնա խաղում, որը ավարտվեց նեապոլիտանցիների հաղթանակով (3:0)։ Համշիկը իր «նորամուտը» նշեց եվրոպական ակումբային առաջնությունում[21]։ Երկու շաբաթ անց կայացած պատասխան խաղում, որը կրկին ավարտվեց «Նապոլիի» հաղթանակով (5:0), Մարեկը իր առաջին գոլը խփեց ՈՒԵՖԱ գավաթում[22]։ Այդ հաղթանակը լավագույնն էր ակումբի համար եվրոպական մրցաշարերում[23]։ Բայց արդեն հաջորդ փուլի երկու խաղերի արդյունքում հաղթեց լիսաբոնի «Բենֆիկան», և «Նապոլին» դուրս մնաց գավաթի խաղարկությունից։ Սերիա A-ի 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենտուսի» դեմ տնային խաղի առաջին խաղակեսում «Նապոլին» պարտվում էի նվազագույն հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում Համշիկի և Էզեկիել Լավեսիի գոլերի շնորհիվ տարավ կամային հաղթանակ[24]։ Դրանից հետո «Նապոլին» ժամանակավոր գլխավորեց մրցաշարային աղյուսակը, երբ ակումբին էր միացել Դիեգո Մարադոնան[25]։ 2009 թվականի հունվարին լուրեր էին պտտվում, որ միլանի «Ինտերը» պատրաստ է սլովակի համար վճարել 40 միլիոն եվրո[26], կամ էլ նրան փոխանակել Էստեբանա Կամբյասսոյի և Խուլիո Ռիկարդո Կրուսայի հետ։ Սակայն այդպես էլ պաշտոնական հայտարարություն չեղավ[27]։ Այդ տարի Համշիկը ճանաչվեց Իտալիայի լավագույն երիտասարդ խաղացողը։ Քվեարկության արդյունքում նա առաջ անցավ Մարիո Բալոտելլիից և Սեբաստիան Ջովինկոյից[28]։ Մարեկը դարձավ առաջին արտասահմանցին, ով հասել է այդ արդյունքին[18]։ 19-րդ տուրի շրջանակներում կայացած «Կևո» ակումբի դեմ խաղում Մարեկը 55-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ մրցավարի հետ վիճաբանելու համար[29]։ Այդ հեռացումից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան որակազարկեց 2 խաղով և տուգանեց 13 հազար եվրոյով[30]։ Հաջորդ ամիս Մարեկը 2008 թվականի Սկովակիայի լավագույն ֆուտբոլիստ կոչման պայքարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, զիջելով միայն Մարտին Շկրտելուին[31]։ Շուտով մյունխենյան «Բավարիան» սկսեց հետաքրքրվել Մարեկով և նրա թիմակից Էսեկիել Լավեսիով, սակայն «Նապոլիի» ղեկավարությունը հայտարարեց, որ չի պատրաստվում վաճառել իր ֆուտբոոլիստներին[32]։ Ամռանը կրկին լուրեր տարածվեցին այն մասին, որ «Ինտերը» պատրաստ է վճարել 12 միլիոն ֆունտ ստերլինգ և հոնդուրասցի հարձակվող Դավիդ Սուասոյին, բայց տրանսֆերը այդպես էլ տեղի չունեցավ[33]։ Այդպիսի առաջարկներ եվրոպական գրանդ ակումբներից Համշիկը ստանում էր Սերիա A-ում լավ հանդես գալու համար։ Չնայած նրան, որ նրա ակումբը առաջնությունում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը, ինքը՝ Համշիկը անցկացրեց 32 խաղ և խփեց 9 գոլ, կրկին դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն։

Հաջորդ մրցաշրջանում Համշիկի թիմը չխաղաց ոչ մի եվրոգավաթում, որով նրանք կարողանում էին լավ կենտրոնանալ Իտալիայի առաջնությունում։ Չնայած դրան, «Նապոլին» առաջնությունը այդքան էլ հաջող չսկսեց, առաջին 10 խաղերում վաստակելով 15 միավոր, բայց արդեն 11-րդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենտուսի» դեմ խաղում 3:2 հաշվով կարողացան կարևոր հաղթանակ տոնել։ Առաջին խաղակեսում նեապոլիտանցիները պարտվում էին 2:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում խփեցին 3 գոլ, և վաստակեցին 3 միավոր։ Սլովակ կիսապաշտպանի հաշվին 2 գոլ գրանցվեց[34]։ Խաղից հետո Համշիկը ասաց.

Մենք շատ ուրախ ենք այս հաղթանակի համար։ Ընդմիջման ժամանակ մարզիչը ասաց, որ վատ չենք խաղում, և կարող ենք 2-րդ խաղակեսում հանդիպման հաշիվը փոխել հօգուտ մեզ։ Մարզիչը ակումբի համար շատ բան է անում և մեզ օգեշնչում է խաղերից առաջ։ Մենք ուզում էին հաղթել այս խաղը... Ինձ դուր է գալիս մեր սխեման։ Մենք պետք է ավելի շատ աշխատենք մեզ վրա։ Հիմա կանգնելու ժամանակը չէ և պետք է մտախենք միայն հաղթանակների մասին։ Ես իմ գոլերը նվիրում եմ կնոջս, ով շուտով ինձ երեխա կպարգև[35]։

Խաղից անմիջապես հետո լուրեր պտտվեցին, որ կիսապաշտպանի մոտ ժամանակներս կհամալրի թուրինյան ակումբի կազմը։ Սակայն ինքը՝ Համշիկը հայտարարեց, որ ցանկանում է հանդես գալ «Նապոլիի» կազմում և ունենա մեծ հաջողություններ[36]։ Այդ ժամանակ «Չելսին» պատրաստ էր սլովակի համար վճարել 18 միլիոն ֆունտ[37], բայց իտալական ակումբի ղեկավարությունը կտրուկ մերժեց այդ առաջարկը[38]։ Դեկտեմբերին Մարեկը մտավ ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն հավաքականի մեջ։ Նա այնտեղ հայտնվեց որպես աջ կիսապաշտպան այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Դեյան Ստանկովիչը, Միլոշ Կրասիչը և Խեսուս Նավասը[39]։ «France Football»-ի վարկածով նա նույնպես մտել է աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցանկի մեջ։ Նրանով սկսեցին հետաքրքրվել իսպանական 2 գրանդները՝ մադրիդյան «Ռեալը»[40], կատալոնական «Բարսելոնան»[41], և «Մանչեսթեր Սիթին», որի գլխավոր մարզիչն էր Ռոբերտո Մանչինին, ով դեռ «Ինտերում» եղած ժամանակ ցանկանում էր գնել Համշիկին[42]։ Շուտով Մարեկով կրկին հետաքրքրվեց «Ինտերը»[43]։ «Նապոլիի» տնօրեն Աուրելիո դե Լաուրենտիսը ասաց, որ նա պատրաստ է վաճառել, եթե «Ինտերը» սլովակ ֆուտբոլիստի համար վճարի 40 միլիոն եվրո[44]։ Մարտի սկզբին Համշիկը ճանաչվեց Սլովակիայի լավագույն ֆուտբոլիստ[45], իսկ մարտի 13-ին «Ֆիորենտինայի» դեմ խաղում խաղադաշտ դուրս եկավ ավագի թևկապով, և դարձավ «Նապոլիի» պատմության ամենաերիտասարդ ավագը[46]։ Ավագի թևկապով նորամուտը նրա համար լավ չստացվեց. «Նապոլին» պարտվեց 1:3 հաշվով[47]։ Մարտի 25-ին «Նապոլին» 3:1 հաշվով առաջնության ընթացքում երկրորդ անգամ հաղթեց «Յուվենտուսին»[48]։ Այդ խաղում Համշիկը խփեց թիմի առաջին գոլը, նա նաև իր 100-րդ խաղը անցկացրեց Սերիա A-ում[49], իսկ արդեն 3 օր անց «Կատանիեյի» դեմ խաղը նրա համար 100-րդ խաղն էր «Նապոլիի» համազգեստով։ Այդ մրցաշրջանում նեապոլիտենական ակումբը առաջնությունում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, և վաստակեց Եվրոպա Լիգայի նախընտրական փուլի ուղեգիր։ Մարեկը անցկացրեց 37 հանդիպում և խփեց 12 գոլ, երրորդ անգամ անընդմեջ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն։

Մինչև աշխարհի առաջնության սկսելը, Մարեկը ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2015 թվականը[50], չնայած նրան, որ նրանով հետաքրքրվում էր «Մանչեսթեր Յունայթեդը»[51]։ Բայց Մարեկը բոլորին հասկացրեց, որ չի պատրաստվում հեռանալ «Նապոլիից», պայմանագիրը երկարաձգելով մինչև 2015 թվականը։ Օգոստոսին սլովակ օգնեց թիմին հաղթել շվեդական «Էլֆսբորգին» և անցնել Եվրոպա Լիգայի խմբային փուլ։ Տարվա վերջին Մարեկով իր հետաքրքրությունները արտահայտեց փիթերական «Զենիթը», նրան գնահատելով 30 միլիոն եվրո[52], մյունխենի «Բավարիան» 35 միլիոն եվրո[53], և «Լիվերպուլը» 12 միլիոն եվրո։ Այդ ժամանակ Մարեկի ագենտը՝ Յուրա Վենգլոշը լուրեր տարածեց, իբր նրա հաճախորդը ձմռանը պատրաստվում է միանալ «Մանչեսթեր Սիթիին»[54]:Չնայած կատարվող իրադարձություններին, Մարեկը շարունակում էր խաղալ «Նապոլիում»։ Փետրվարին նեապոլիտանցիները դուրս մնացին Եվրոպայի Լիգայից, երբ 1/16-րդ փուլում չկարողացան հաղթել իսպանական «Վիլյառեալին»։ Առաջին խաղը, որը կայացել էր Նեապոլում՝ ավարտվեց ոչ-ոքի[55], իսկ պատասխան խաղում Մարեկը խաղի 18-րդ րոպեին գոլ խփեց, բայց առաջին խաղակեսի ավարտից հետո Նիլմարը և Ջուզեպպե Ռոսսին 2 գոլ խփեցին, որը իսպանացիներին հաղթանակ բերեց 2:1 հաշվով և դուրս եկան առաջնության հաջորդ փուլ[56]։ Կրկին շշուկներ կային Մարեկի ակումբը լքելու մասին, և նոր հավակնորդն էր «Բարսելոնան», որը պատրաստ էր վճարել 30 միլիոն եվրո[57], «Մանչեսթեր Յունայթեդը», որը Համշիկին ցանկանում էր գնել, որպեսզի փոխարինի Պոլ Սքոուլզին[58], «Ինտերը»[59] և «Չելսին»[60]։ «Չելսիի» սկաուտները նույնիսկ դիտել են նրա խաղը՝ Սերիա A-ի 27-րդ տուրում կայացած «Միլանի» դեմ խաղը[61], որը ավարտվեց «Նապոլիի» պարտությամբ 0:3 հաշվով[62]։ Շուտով ֆուտբոլիստի ագենտը կրկին հերքեց սլովակի հեռանալու մասին լուրերը[63], իսկ Աուրելիո դե Լաուրենտսը հայտարարեց, որ չի պատրաստվում Մարեկին վաճառել[64]։ Մարտի վերջին Մարեկը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց Սլովակիայի լավագույն ֆուտբոլիստ[65]։ Ավարտվեց նրանց ելույթենրը Իտալիայի գավաթում և Եվրոպայի լիգայում, և նեապոլիտանցիները կենտրոնացան միայն առաջնության վրա։ Մրցաշրջանի արդյունքում «Նապոլին» առաջնությունում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, որը ակումբին թույլ տվեց իր պատմության մեջ առաջին անգամ ելույթ ունենալ Չեմպիոնների Լիգայում։

Ամռանը Մարեկով լրջորեն հետաքրքրված էր «Միլանը», նրան գնահատելով 30 միլիոն եվրո[66]։ Ինքը՝ Մարեկը խոստովանեց, որ ցանկանում է իր ուժերը փորձել այդպիսի մեծագույն ակումբում, սակայն չի էլ ուզում հեռանալ «Նապոլիից»[67]։ Նրա տեղափոխության մասին լուրերը անհանգստացրեցին «Նապոլիի» հավատարիմ երկրպագուներին, սակայն շուտով Սլիլվիո Բեռլուսկոնին գնաց ղեկավարության հետ զրույցի, և ասաց, որ «Ռոսսոները» չեն գնի Համշիկին[68]։ Որոշ ժամանակ անց «Նապոլիի» տնօրենը իր հարցազրույցի ժամանակ ասաց, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ ֆուտբոլիստին, և Մարեկին կվաճառի միայն 100 միլիոն եվրոյի դիմաց[69]։

2011 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով։ Այդ խաղում Մարեկը նշեց իր նորամուտը Չեմպիոնների Լիգայում[70]։ Շուտով խաղից հետո լուրեր շրջանառվեցին, որի համաձայն սլովակը տեղափոխվում է մանչեսթերյան ակումբ, որպեսզի փոխարինի Կառլոս Տևեսին[71]։ Իսկ արդեն խմբային փուլի հաջորդ խաղում՝ «Վիլյառեալի» դեմ խաղում Մարեկը բացեց խաղի հաշիվը, գոլ խփելով եվրոպական հեղինակավոր ակումբներից մեկին[72]։ Խմբային փուլի վերջին տուրում Համշիկը մեկ գոլ խփեց և ճանաչվեց իսպանական ակումբի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ «Նապոլին» ընդհանուր հաշվով (2:0) հաղթեց և իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ[73]։ 2011 թվականի մրցաշրջանից հետո Մարեկը մտավ Սերիա A-ի խորհրդանշական հավաքականի կազմի մեջ[74] և եղավ թեկնածու ՈՒԵՖԱ-ի տարվա թիմի հավաքականի համար[75], իսկ Սլովակիայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, զիջելով միայն Մարտին Շկրտելուին, «Լիվերպուլի» պաշտպանից հետ մնալով ընդամենը 3 միավոր[76]։ ՉԼ-ի 1/8-րդ փուլում «Նապոլին» հանդիպեց «Չելսիի» հետ և երկու խաղերի արդյունքում պարտվեց, սակայն շատ մոտ էր հաջողության հասնելուն։ Լիգայի գավաթում հաջող ելույթներով բոլոր խաղերի հաղթեցին, և մայիսի 20-ին իրենց գլխավերևում պահեցին Իտալիայի գավաթը, եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով «Յուվենտուսին», ընդ որում գոլերից մեկը խփեց Համշիկը[77][78]։ Ընդհանուր «Նապոլին» մրցաշրջանը լավ անցկացրեց, միայն թե Սերիա A-ում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Մարտին Մարեկը կրկին երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ, այս անգամ արդեն մինչև 2016 թվականը[79]։

2012-13 մրցաշրջանը Մարեկի համար լավ չստացվեք. Եվրոպայի Լիգայի առաջին խաղում կարմիր քարտ ստացավ։ Դա խանգարեց «Նապոլիին» հաղթել ԱԻԿ-ում[80]։ Սերիա A-ում կիսապաշտպանը ավելի լավ սկսեց մրցաշրջանը, և առաջին շրջանը Մարեկի համար կարիերայի լավագույն շրջանն էր[81]։ Նրա հաշվին կար 7 գոլ և 8 արդյունավետ փոխանցում։ 2-րդ շրջանում Համշիկը այդքան էլ լավ չխաղաց, սակայն 14 գոլային փոխանցմամբ Սերիա A-ում գլխավորեց ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների ցանկը։ «Նապոլին» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և վաստակեց մյուս մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում հանդես գալու ուղեգիր։ Մայիսին ֆուտբոլիստը կրկին ասաց, որ չի պատրաստվում լքել ակումբը։ Նաև հիշեց, որ մի քանի տարի առաջ շատ մոտ էր «Միլան» տեղափոխվելուն, բայց Դե Լաուրենտիսը և Մացցարին հետ պահեցին այդ քայլից[82]։

2013 թվականի մայիսին «Նապոլին» ակտիվ էր տրանսֆերային պատուհանի ժամանակ, իսկ գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց Ռաֆայել Բենիտեսը։ Իսպանացին գովանսանքով խոսեց Մարեկի մասին[83], իսկ ֆուտբոլիստը պայմանագիրը երկարաձգեց մինչև 2018 թվականը[84]։ Պաոլի Կաննավարոյի հեռանալուց հետո ստացավ ավագի թևկապը[85]։ Բենիտեսը Մարեկի համար խաղադաշտում նոր տեղ գտավ՝ հարձակվող[86]։ Այդ որոշումը քննադատությունների արժանացավ։ Ջինո Կորիոնին՝ «Բրեշիայի» տնօրենը, որտեղ կիսապաշտպանը սկսել էր կարիյի իտալիական փուլը, ասաց, որ Բենիտեսը «սահմանափակում է Համշիկի տաղանդը»[87]։ Խնդիրը սրվեց վնասվածքից հետո, որի պատճառով սլովակը բաց թողեց 2013 թվականի վերջը։ Նրա բացակայության ժամանակ խաղաժամանակ ստացավ Մերտենսը և Պանդևը։ Համշիկի տեղը հիմանական կազմում անցյալ տարիներին ոչ ոք չէր կարողանում զբաղեցնել։ Նա մրցաշրջանն ավարտեց 7 գոլ և 6 գոլային փոխանցմամգ, ակնհայտորեն զիջելով անցյալ տարիների արդյունքներին[88]։ «Նապոլիին» չհաջողվեց հասնել նոր մակարդակի։ Չնայած Իտալիայի գավաթը հաղթելուն, թիմը ոչ միայն չկարողացավ սանձել «Յուվենտուսին» չեմպիոնության համար սպասված մենամարտում, այլ չգրավեց 2-րդ տեղը՝ առաջ թողնելով «Ռոմային»։ Իսկ Չեմպիոնների լիգայում դուրս չեկավ խմբային փուլից։ Այդ ժամանակ Մարեկի՝ «Նապոլիից» հեռանալու շշուկների նոր ալիք բարձրացավ[89]. նույնիսկ նշվեց կոնկրետ գումարի չափը (40 միլիոն դոլար), ինչի համար նեապոլիտանցիները պատրաստ էին վաճառել խաղացողին (Դե Լաուրենտիսը հերքեց այդ տեղեկությունը)[90]։ Կիսապաշտպանը կրկին մամուլին հայտարարեց, որ ինքը հավատարիմ է «Նապոլիին»[91]։

Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համշիկը Սլովակիայի մարզաշապիկով 2010 թվականի սեպտեմբերի 7-ին,Ռուսաստանի դեմ խաղում (1:0)

2003 թվականին Մարեկ Համշիկը հրավիրվեց Սլովակիայի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2004 թվականի առաջնության ընտրական մրցարշավին։ Որակավորման առաջին փուլի այն բոլոր խաղերում, որոնք անցել էին Սլովակիայում, Համշիկը և իր ընկերները Հունաստանից հետո խմբում զբաղեցրեցին 2-րդ տեղը՝ առաջ անցնելով Լատվիայից և Ֆարերյան կղզիներից։ Համշիկը 1 գոլ խփեց Ֆարերյան կղզիների դեմ խաղում, 2 գոլ էլ՝ Լատվիայի դեմ խաղում։ Որակավորման 2-րդ փուլում, որն անցկացվեց 2004 թվականի մարտին, սլովակները գերմանացիների, դանիացիների և ուկրաինացիների հետ հայտնվեցին մի խմբում։ Այդ փուլի բոլոր խաղերը տեղի ունեցան Գերմանիայում։ Առաջին 2 խաղերում զիջելով գերմանացիներին և դանիացիներին՝ սլովակները հաղթեցին վերջին՝ ուկրաինացիների դեմ խաղը, ովքեր զբաղեցրել էին առաջին տեղը, սակայն նույնիսկ այդ հաղթանակը չօգնեց սլովակներին, ովքեր իրենց խմբում զբաղեցրեցին վերջին տեղը և չհայտնվեցին Ֆրանսիայում կայանալիք եզրափակիչ փուլում[92]։ Սլովակիայի հավաքականի կազմում (մինչև 17 տարեկան) Համշիկի հաշվին կար 6 խաղ և 3 խփած գնդակ։

Հաջորդ տարի 17-ամյա Համշիկը հրավիրվեց Սլովակիայի երիտասարդական հավաքական (մինչև 19 տարեկան)։ Սլովակները կրկին մասնակցեցին Եվրոպայի 2005 թվականի առաջնության ընտրական փուլին։ Անցնելով որակավորման առաջին փուլը՝ նրանք կրկին չկարողացան հաղթահարել 2-րդը և չհայտնվեցին եվրոպական առաջնությունում[93]։ 2006 թվականի կեսերին Եվրոպայի 2007 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Մարեկը Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում 2 խաղ խաղաց։ Դրանից հետո նա այլևս չհրավիրվեց «երիտասարդական»։

2007 թվականի սկզբին Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Կոցյանը, գտնվելով Մարեկի՝ «Բրեշիայի» կազմում ելույթների ազդեցության տակ, նրան հրավիրեց երկրի գլխավոր թիմի կազմ։ 2007 թվականի փետրվարի 7-ին իսպանական Խերես դե լա Ֆրոնտերա քաղաքում Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում տեղի ունեցավ Մարեկ Համշիկի նորամուտը։ Նա խաղադաշտ դուրս եկավ 81-րդ րոպեին՝ 2:2 հաշվի ժամանակ, որը և գրանցվեց ցուցատախտակին եզրափակիչ սուլիչից հետո[94]։ Նույն թվականի հոկտեմբերի 13-ին Մարեկն իր հաշվին գրանցեց հավաքականի կազմում իր առաջին գոլը և դա տեղի ունեցավ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում։ Մարեկը բացեց խաղի հաշիվը, որը արդյունքում ավարտվեց 7:0 հաշվով[95]։ Այդ ընտրական փուլը, որում Մարեկը անցկացրեց 6 խաղ և խփեց 2 գոլ, սլովակների համար չդարձավ ամենահաջողը և նրանք D խմբում զբաղեցրին միայն 4-րդ տեղը։ Վերջինս նրանց թույլ չտվեց դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

2008 թվականին սկսեց 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլը։ Առաջին իսկ խաղում՝ Հյուսիսային Իռալնդիայի դեմ խաղում Համշիկը գոլ խփեց, որն էլ սլովակներին հաղթանակ բերեց[96]։ 2009 թվականի սկզբին Սլովակիայի հավաքականը մեկնեց մասնակցելու հերթական առաջնությանը՝ Կիպրոսի ֆուտբոլի ասսոցացիայի գավաթին։ Առաջին խաղում պարտվեց Ուկրաինայի հավաքականին, իսկ երրորդ տեղի համար պետք է խաղաին տուրնիրի կազմակերպիչների հետ։ Այդ խաղում ուժեղ գտնվեցին կիպրոսները։ Մարեկ Համշիկը կիպրոսների դեմ խաղում առաջին անգամ կապեց ավագի թևկապը[97]։ Ամբողջ տարվա ընթացքում սլովակները վստահորեն հանդես եկան աշխարհի առաջնությունում, վերջին տուրում էլ հաղթեցին լեհերին[98]։ Խմբում զբաղեցրին 3-րդ հորիզոնականը և պատմության մեջ առաջին անգամ հասան «մունդիալի» եզրափակչային փուլ։ Լեհերի հետ խաղից հետո, Մարեկը դարձավ հավաքականի նոր ավագը։

Վլադմիրի Վայսը Համշիկին նույնպես ներառեց այն ցանկի մեջ, ովքեր պետք է մասնակցեին աշխարհի առաջնությանը[99], իսկ հունիսի 1-ին Մարեկը մտավ վերջնական հայտացուցակի մեջ[100]։ Վիճակահանության արդյունքում հավաքականը տեղ գտավ F խմբում աշխարհի գործող չեմպիոն Իտալիայի, Պարագվայի և Նոր Զելանդացիների հետ։ Նոր Զոլանդացիցների դեմ առաջին խաղում Համշիկը հավաքականի կազմում դաշտ դուրս եկավ ավագի թևկապով։ Սլովակները 50-րդ րոպեին Ռոբերտա Վիտեկի խփած գոլի շնորհիվ հաղթում էին, սակայն ավելացված ժամանակի երրորդ րոպեին Ուինսթոն Ռիդը հավասարեցրեց հաշիվը[101]։ Այդ պահին Մարեկը 22 տարեկան 323 օրական էր, և այդ ցուցանիշով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը երիտասարդ ավագների ցանկում, ովքեր խաղացել են աշխարհի առաջնությունում[102]։ Պարագվայի դեմ խաղում սլովակները տանուլ տվեց 0:2 հաշվով[103]։ Այդ խաղից հետո նրանք 1 միավորով զբաղեցրին վերջին հորիզոնականը խմբում, սակայն խմբային փուլի վերջին խաղում անսպասելիորեն հաղթեցին գործող չեմպիոն Իտալիային 3:2 հաշվով[104]։ Այդ հաղթանակը Սլովակիային թույլ տվեց խմբում զբաղեցնել 2-րդ հորիզոնականը և դուրս գալ առաջնության 1/8-րդ փուլ, որտեղ հանդիպեցին Նիդրելանդների հավաքականին։ Անցած խաղի հաջողությունը կրկնել չհաջողվեց, և նրանք «մունդիալի» ապագա եզրափակչի մասնակցին զիջեցին 1:2 հաշվով, որից հետո էլ դուրս մնացին ֆուտբոլային գլխավոր առաջնությունից[105]։

Աշխարհի առաջնության ավարտից հետո սկսվեց 2012 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլը։ Առաջնությունն սկսեցին մակեդոնացիներին հաղթելով[106], իսկ երկրորդ խաղում սլովակների Մոսկվայում 1:0 հաշվով պարտություն կրեցին Ռուսաստանի հավաքականից[107]։ Սակայն հաջորդող բոլոր խաղերում կարողացան միայն մեկ հաղթանակ տոնել, հաղթելով Անդորային. կամ խաղում էին ոչ ոքի կամ էլ պարտվում էին։ Արդյունքում հավաքեցին 15 միավոր և խմբում զբաղեցրին 4-րդ հորիզոնականը, և շանս ունեցան անցնելու հաջորդ փուլ անցումային խաղի շնորհիվ։ Ինքը՝ Մարեկը անցկացրեց բոլոր 10 խաղերը առանց փոփոխության։

Խաղային որակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիների Համշիկը համարվում է Սլովակիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը[108]։ Նա խաղում ձախ կիսապաշտպանի դիրքում, հաճախ էլ կենտրոնում։ Ռաֆայել Բենիտեսի «Նապոլի» տեղափոխությունից հետո հաճախ խաղում էր նաև հարձակվողությունում։ «Նապոլիի» մեծագույն մարզիչ Էդի Ռեյան նրան անվանել է «Ջերարդի և Լեմպարդի խառնուրդ»[109]։ Մարեկը կատարում է հիանալի փոխանցումներ, վերահսկում է գնդակին և ցանկացած պահի կարող է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը[110]։

Համշիկին դուր է գալիս կիսապաշտպանի խաղը, որը խփում է շատ գոլեր (այդպիսին են եղել Ջերարդը, Լեմպարդը և Զիդանը)։ Բայց Մարեկի համար իսկական օրինակ է եղել Պավել Նեդվեդը[30]։ Պավելը նույնպես չի թաքցնում, որ իրեն դուր է գալիս սլովակի խաղը, և հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց.

Նրան ունի բոլոր տվյալները, որ գերազանցի ինձ։ Նրա մասին քիչ գրքեր չեն գրվում։ Իր այս տարիքում Մարեկը արդեն գերազանցել է ինձ, և վստահ եմ, որ նա մոտակա տարիներին կարդարացնի իմ ասածները[111]։

Չնայած իր լավ ելույթներին, Համշիկը խոստովանեց, որ իրեն չի համարում համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, բայց ցանկանում է դառնալ այդպիսին.

Համենայն դեպս պետք է շատ աշխատեմ համաշխարհային ֆուտբոլիստների մակարդակին հասենլու համար։ Կրիշտիանու Ռոնալդուի և Մեսսիի հետ գտնվում ենք տարբեր առաջնություններում։ Վերջին շրջանում իմ խաղում ավելի շատ լավ պահեր են լինում քան վատերը, որոնցով ես կարողանում եմ ազատվել իմ մասին հնչող քննադատություններից։ Նեապոլում քեզ լավագույն ֆուտբոլիստ են համարում եթե գոլ ես խփում։ Բոլորի համար քիչ է այն աշխատանքը որը կատարում է կիսապաշտպանը[112]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարեկի կնոջ անունը Մարտինա Ֆրանովա է։ Նրա հետ ծանոթացել է, երբ եղելե են 13 տարեկան։ Մարեկան հանդբոլ էր խաղում Մարեկի քրոջ հետ։ 15 տարեկան Մարեկը տեղափոխվեց Բրաստլավա, իսկ հետո մեկնեց Իտալիա, և նրանք երկար ժամանակ չհանդիպեցին, սակայն մի քանի տարի անց Մարտինան նույնպես տեղափոխվում է Իտալիա[30]։

2010 թվականի հունվարի 15-ին կեսարյան հատման օգնությամբ ծնվեց նրանց երեխան՝ 3340 գ և 50 սմ, ում էլ անվանեցին Քրիստիան[113]։ 2012 թվականի հունվարին Մարեկը և Մարտինան երկրորդ երեխան ունեցան, որին էլ անվանեցին Լուկաս[114]։

Մարեկի քույրը 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ամուսնացել է եղբոր ակումբակից Վալտեր Գրագանոյի հետ[115]։ Զույգին ունի երեխա, ով ծնվել է ամուսնությունից կես տարի անց[116]։

Իր կնոջ հետ Մարեկը ապրում է Կաստել Վոլտուրնոյում գտնվող 4 սենյականոց բնակարանում, Նապոլիից 30 կմ դեպի հյուսիս։ Նրան ունի սկուտեր՝ Aprilia-ն, որը գունավորված է «Նապոլիի» գույներով[117]։ 2008 թվականի դեկտեմբերին նա իր համար BMW X6 գնեց, իսկ ծնողներին նոր տուն[30]։ Այդ ժամանակ հանցագործները Համշիկից գողացան ժամացույցը, որը արժեր 25 հազար ֆունտ[118]։ Ժամացույցը հետո հայտնվեց Մարեկի երկրպագուների մոտ, ովքեր էլ վերադարձրեցին նրան։ Իսկ մի քանի ամիս անց երկու անհայտներ մտել էին Մարեկի հայրիկի տուն, սակայն չարագործներին արագ ձերբակալել էին[119]։

2010 թվականին մամաուլում նկարներ հայտնվեցին Մարեկի և ոստիկանությունից թաքնվող մաֆիայի անդամ Դոմենիկ Պագանոյից։ Շուտով ֆուտբոլիստի հայրը հայտարարեց, որ իր տղան կապ չունի իտալական մաֆիայի հետ[120]։ Ինչպես շատ ֆուտբոլիստներին անյպես էլ Մարեկին ունի դաջվածքներ. նրա տղայի՝ Քրիստիանի անունը և ծննդյան ամսաթիվը՝ «14 հոկտեմբերի 2009 թվական», և ամսաթիվ, երբ Սլովակիայի հավաքականը պարտվեց աշխարհի առաջնությունում[110][121]։

Փոքր տարիքից Մարեկը երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ իր կուռքը համարում է Պավել Նեդվեդին[122]։ 2010 թվականի նոյեմբերին Համշիկը Նեդվեդի հետ գիրք է հրատարակել իր կյանքի և կարիերայի վերաբերյալ։ Կենսագրությունը Իվորա Լեգոտյան անվանել է՝ «Ամենաերիտասարդ ավագ Մարեկ Համշիկ»։ 160 էջանոց գիրքը տպվել է Համշիկի հայրենիքում 5 հազար տպաքանակով։ Իսկ հետօ գիրքը թարգմանվել է իտալերեն[123]։

Մարեկը համարվում է Սլովակիայում Nike-ը ներկայացնող գլխավոր դեմքը[124]։

Վիճակագրույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2016 մրցաշրջանի վերջի տվյալներով

Ակումբ Առաջնություն Մրցաշրջան Միջազգային առաջնություն Միջազգային գավաթ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ Գավաթ Եվրոպայի Լիգա Ինտերտոտո գավաթ Արդյունքում
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սլովան (Բրատիսլավ) Առաջին Լիգա 2004-05 6 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 6 1
Արդյունքում 6 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 6 1
Բրեշիա Սերիա A 2005-06 1 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 0
Սերիա B 2006-07 24 0 4 1 0 0 0 0 0 0 0 0 28 1
2006-07 40 10 5 1 0 0 0 0 0 0 0 0 45 11
Արդյունքում 65 10 9 2 0 0 0 0 0 0 0 0 74 12
Նապոլի Սերիա A 2007-08 37 9 3 1 0 0 0 0 0 0 0 0 40 10
2008-09 32 9 2 1 0 0 4 1 0 0 2 1 40 12
2009-10 37 12 2 0 0 0 0 0 0 0 0 0 39 12
2010-11 37 11 2 0 0 0 0 0 10 2 0 0 49 13
2011-12 37 9 5 1 8 2 0 0 0 0 0 0 50 12
2012-13 38 11 1 0 0 0 0 0 4 0 0 0 44 11
2013-14 28 7 5 0 4 0 0 0 4 0 0 0 41 7
2014-15 35 7 5 1 2 1 0 0 12 4 0 0 54 13
2015-16 38 6 2 0 0 0 0 0 6 2 0 0 46 8
Արդյունքում 319 81 27 4 13 3 4 1 36 8 2 1 404 98
Ամբողջ կարիերայի ընթացքում 390 91 36 6 14 3 4 1 36 8 2 1 483 111

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվական թվականի սեպտեմբերի 8-ի տվյալներով

Արդյունքում։ 75 հանդիպում / 14 գոլ; 27 հաղթանակ, 16 ոչ ոքի, 32 պարտություն

Խաղերը հավաքականի կազմում տարվա ընթացքում
Տարի ԱԱ-ի եզրափակչային խաղ ԱԱ նախընտրական խաղ ԵԱ նախընտրական խաղ Ընկերական խաղ Արդյունքում
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
2007 թվական 0 0 0 0 6 2 3 0 9 2
2008 թվական 0 0 3 1 0 0 6 2 9 3
2009 թվական 0 0 5 1 0 0 6 2 11 3
2010 թվական 4 0 0 0 4 0 5 0 13 0
2011 թվական 0 0 0 0 6 0 3 0 9 0
2012 թվական 0 0 4 1 0 0 5 1 9 2
2013 թվական 0 0 4 1 0 0 4 0 8 1
2014 թվական 0 0 0 0 4 2 2 0 6 2
2015 թվական 0 0 0 0 4 1 1 0 5 1
Արդյունքում 4 0 16 4 16 2 32 5 79 11

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նապոլի»

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. 4,0 4,1 Munzinger Sport (գերմ.)
  5. 5,0 5,1 «Гамшик: блеск, красота». Sports.ru. 1 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Marek Hamšík. Biografia» (սլովակերեն). marek-hamsik.sk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012-03 05-ին.
  7. 7,0 7,1 «Marek Hamšík. Jupie Podlavice» (սլովակերեն). marek-hamsik.sk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  8. «Hamšík the pick of the Napoli crop» (անգլերեն). UEFA. 21 октября 2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  9. «Napoli 4 0 Cesena» (անգլերեն). legaseriea.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  10. «Napoli 0 2 Cagliari» (անգլերեն). legaseriea.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  11. «Napoli 2 0 Sampdoria» (անգլերեն). legaseriea.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  12. «"МЮ" готов заплатить за Хамсика 16 миллионов евро». Sportbox.ru. 26 ноября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  13. «"Манчестер Юнайтед" проявляет интерес к Хамсику». Чемпионат.com. 28 сентября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  14. «"Ювентус" заинтересовался хавбеком "Наполи"». Чемпионат.com. 28 ноября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  15. «Пьерпаоло Марино: "Гамшик останется в "Наполи"». Спорт Экспресс. 28 ноября 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  16. «Хамшик продлит контракт с "Наполи"». Чемпионат.com. 12 апреля 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  17. «Зарплатные ведомости клубов Серии А». Sportbox.ru. 23 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  18. 18,0 18,1 «Marek Hamšík. Neapol» (սլովակերեն). marek-hamsik.sk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  19. «"Челси" предложит за Гамшика более 20 миллионов евро?». Спорт Экспресс. 23 апреля 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  20. «UEFA Intertoto Cup 2008 - Match Details». rsssf. 14 августа 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  21. «Влазния 0-3 Наполи». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  22. «Наполи 5-0 Влазния». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  23. «UEFA. Наполи». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  24. «Napoli 2 1 Juventus» (անգլերեն). legaseriea.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  25. «"Наполи" возглавил Серию А». Sportbox.ru. 19 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  26. «"Интер" готов заплатить ? 40 млн за Хамсика». Чемпионат.com. 8 января 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  27. «"Интер" интересуется хавбеком "Наполи"». Чемпионат.com. 11 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  28. «Признание для Ибрагимовича». UEFA. 20 января 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  29. «Chievo Verona 2 1 Napoli» (անգլերեն). legaseriea.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 «Pred zápasom nesexujem» (սլովակերեն). brejk.pluska.sk. 26 марта 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  31. «Шкрел снова первый». UEFA. 28 марта 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  32. «"Бавария" нацелилась на двух игроков "Наполи"». Спорт Экспресс. 13 апреля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  33. «"Интер" готов предложить £ 12 млн и Суазо за Хамшика». Чемпионат.com. 10 июля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  34. «Juventus 2 3 Napoli» (անգլերեն). legaseriea.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  35. «Гамшик посвятил забитые мячи в ворота "Ювентуса" своей девушке». Спорт Экспресс. 1 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  36. «Гамшика все устраивает в "Наполи"». Спорт Экспресс. 6 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  37. «В "Челси" рассматривают возможность приобретения Гамшика зимой». Спорт Экспресс. 25 октября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  38. «"Наполи" не собирается продавать Хамшика в "Челси"». Чемпионат.com. 18 ноября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  39. «uefa.com Team of the Year 2009 open for voting» (անգլերեն). UEFA. 8 декабря 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  40. «Hamšík medzi nádejami roku 2010» (սլովակերեն). marek-hamsik.sk. 12 января 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  41. «Хамшик не перейдёт в "Барселону"». Чемпионат.com. 31 декабря 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  42. «Roberto Mancini opäť uviedol že chce získať Hamšíka» (սլովակերեն). marek-hamsik.sk. 14 января 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  43. «"Интер" подтвердил интерес к Хамшику». Чемпионат.com. 12 февраля 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  44. «Де Лорентис: Хамшика продадим за сумму от € 40 млн и выше». Чемпионат.com. 27 февраля 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  45. «Гамшик - лучший в Словакии». UEFA. 1 марта 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  46. «Marek kapitánom Neapolu» (սլովակերեն). marek-hamsik.sk. 13 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  47. «Napoli 1 3 Fiorentina» (անգլերեն). legaseriea.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  48. «Napoli 3 1 Juventus» (անգլերեն). legaseriea.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  49. «Marek v 100. zápase v Serii A skóroval» (սլովակերեն). marek-hamsik.sk. 25 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  50. «Хамшик продлил контракт с "Наполи" до 2015 года». Чемпионат.com. 23 сентября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  51. «Manchester United Interested In £22m Serie A Hot Prospect: Sir Alex Ferguson Keen on Napoli Man Hamsik» (անգլերեն). caughtoffside.com. 12 июня 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  52. ««Зенит» готов отдать за Гамшика 30 миллионов евро». Sportbox.ru. 2 декабря 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  53. ««Бавария» оценила Гамшика в 35 миллионов евро». Sportbox.ru. 13 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  54. «Гамшик в «Сити» зимой не перейдет». Sportbox.ru. 18 декабря 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  55. «Наполи 0-0 Вильяреал». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  56. «Вильяреал 2-1 Наполи». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  57. «Гамшик может перейти в «Барселону» за 30 миллионов». Sportbox.ru. 9 февраля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  58. ««Манчестер Юнайтед» нашёл замену Скоулзу в «Наполи»». Sportbox.ru. 5 февраля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  59. «Chelsea step up chase for Napoli playmaker» (անգլերեն). talksport.co.uk. 1 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  60. «Два игрока "Наполи" заинтересовали английские клубы». Чемпионат.com. 23 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  61. ««Интер» включился в борьбу за Гамшика». Sportbox.ru. 1 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  62. «Milan 3 0 Napoli» (անգլերեն). legaseriea.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  63. «Хамшик не намерен переходить в "МЮ"». Спорт Экспресс. 8 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  64. «Президент «Наполи» никогда не продаст Гамшика». Sportbox.ru. 6 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  65. «Гамшик снова лучший». UEFA. 28 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  66. «"Милан" заинтересован в услугах Хамшика». Спорт Экспресс. 16 мая 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  67. «Марек Хамшик: "Уйти сейчас из "Наполи" было бы просто глупо"». Спорт Экспресс. 7 июня 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  68. «Берлускони пообещал фанатам "Наполи" не покупать Хамшика». Чемпионат.com. 28 мая 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  69. «Де Лаурентис: жду предложения в € 100 млн за Гамшика». Чемпионат.com. 14 июля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  70. «Манчестер Сити 1-1 Наполи». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  71. «"Манчестер Сити" рассматривает Хамшика в качестве замены Тевесу». Спорт Экспресс. 25 сентября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  72. «Наполи 2-0 Вильяреал». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  73. «Вильяреал 0-2 Наполи». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  74. «Marek je v najlepšej jedenástke Serie A» (սլովակերեն). marek-hamsik.sk. 24 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  75. «Marek je v nominácii UEFA» (սլովակերեն). marek-hamsik.sk. 6 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  76. «Marek skončil druhý» (սլովակերեն). marek-hamsik.sk. 28 февраля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  77. «Кубок Италии. Финал. «Ювентус» уступил «Наполи»». Sports.ru. 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  78. «Гамшик сбрил ирокез после победы в Кубке Италии». Sports.ru. 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  79. «Napoli president announces new Hamšík contract» (անգլերեն). UEFA.com. 2012 թ․ մարտի 9. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  80. «УЕФА дисквалифицировал Гамшика на два матча». Sports.ru. 2012 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  81. «Марек Гамшик: «Провожу лучший сезон в своей карьере»». Sports.ru. 2012 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  82. «Марек Гамшик: «Де Лаурентис и Маццари убедили меня, что переход в «Милан» стал бы ошибкой»». Sports.ru. 2013 թ․ մայիսի 10. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  83. «Рафаэль Бенитес: «Тактически Гамшик сильнее Джеррарда»». Sports.ru. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  84. «Рафаэль Бенитес: «Решение сделать Гамшика капитаном далось легко»». Sports.ru. 2013 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  85. «Гамшик продлил контракт с «Наполи» до 2018 года». Sports.ru. 2013 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  86. «Марек Гамшик: «Бенитес хочет, чтобы я играл под нападающим»». ArmFootball.com. 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  87. «Джино Кориони:"Бенитес ограничивает талант Гамшика"». Soccer.ru. 2014 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  88. Conor Dowley (2014 թ․ ապրիլի 12). «What's Wrong With Marek Hamsik?» (անգլերեն). SB Nation. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  89. «Гамшик может покинуть «Наполи» летом, Рейну не устраивает зарплата в клубе». Sports.ru. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  90. ««Наполи» готов продать Гамшика за 40 млн евро». Sports.ru. 2014 թ․ ապրիլի 17. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  91. «Марек Гамшик: «Я продолжу играть за «Наполи» – хочу отблагодарить болельщиков за веру в меня»». Sports.ru. 2014 թ․ մայիսի 2. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  92. «European U-17 Championship 2004» (անգլերեն). rsssf. 6 июня 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  93. «European U-19 Championship 2005» (անգլերեն). rsssf. 17 августа 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  94. «Poland - Slovakia 2:2» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  95. «Словакия 7-0 Сан-Марино». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  96. «Slovakia - Northern Ireland 2:1 (0:0)» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  97. «Cyprus - Slovakia 3:2» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  98. «Poland - Slovakia 0:1 (0:1)» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  99. «Стал известен предварительный состав сборной Словакии». Чемпионат.com. 11 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  100. «Губочан не включён в окончательный состав сборной Словакии на ЧМ». Чемпионат.com. 1 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  101. «New Zealand - Slovakia 1:1 (0:0)» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  102. «У Паррейры - 6 чемпионатов мира за 28 лет!». Спорт Экспресс. 19 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  103. «Slovakia - Paraguay 0:2 (0:1)» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  104. «Slovakia - Italy 3:2 (1:0)» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  105. «Netherlands - Slovakia 2:1 (1:0)» (անգլերեն). FIFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  106. «Словакия 1-0 Македония». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  107. «Россия 0-1 Словакия». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  108. «Карта мира. Словакия». Sports.ru. 29 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  109. «Словацкий эксперт». Спорт Экспресс. 25 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  110. 110,0 110,1 «Серийное производство». Sports.ru. 26 декабря 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  111. «Недвед: Хамшик превосходит меня». Чемпионат.com. 16 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  112. «Гамшик хочет стать футболистом мирового класса». Sportbox.ru. 29 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  113. «Marek Hamšík má syna Christiana» (սլովակերեն). marek-hamsik.sk. 15 января 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  114. «Na svete je Lucas Hamšík» (սլովակերեն). marek-hamsik.sk. 5 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  115. «Marek oslavoval v Južnej Amerike» (սլովակերեն). marek-hamsik.sk. 27 декабря 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  116. «Marekova ďalšia radosť» (սլովակերեն). marek-hamsik.sk. 7 мая 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  117. «Krstil skúter» (սլովակերեն). marek-hamsik.sk. 13 мая 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  118. «Фанаты "Наполи" вернули Хамшику украденные часы». Чемпионат.com. 30 декабря 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  119. «Лучшее за неделю». UEFA. 28 марта 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  120. «Отец Хамшика: у Марека нет связей с итальянской мафией». Чемпионат.com. 27 января 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  121. «Bude mať Marek ďalšiu tetovačku?» (սլովակերեն). marek-hamsik.sk. 26 июня 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  122. «Звезда "Брешиа" мечтает об Англии». Чемпионат.com. 5 апреля 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  123. «Гамшик представил книгу о себе». Sportbox.ru. 16 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  124. «Гамшик: Главное, всегда знать, где ворота». Sports.ru. 4 января 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]