Խեսուս Նավաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեսուս Նավաս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խեսուս Նավաս Գոնսալես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1985 (38 տարեկան)[1]
Ծննդավայր Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Իսպանիա
Հասակ 172 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Սիթի
Համար 15
Պատանեկան կարիերա
1998-2000
2000-2003
Իսպանիա Լոս-Պալասիոս
Իսպանիա Սևիլյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004
2003-2013
2013-
Իսպանիա Սևիլյա Բ
Իսպանիա Սևիլյա
Անգլիա Մանչեսթեր Սիթի
33(3)
284(23)
30(4)
Ազգային հավաքական
2004-2005
2009-
Իսպանիա Իսպանիա (Մ21)
Իսպանիա Իսպանիա
5(0)
36(3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խեսուս Նավաս Գոնսալես (նոյեմբերի 21, 1985(1985-11-21)[3][4][5], Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի կիսապաշտպան, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիում» և Իսպանիայի ազգային հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավասը «Սևիլյա» տեղափոխվեց, երբ ընդամենը 17 տարեկան էր։ 2004-2005 մրցաշրջանում նա առաջին թիմի կազմում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։ Նրա լավ խաղի շնորհիվ նա պարգևատրվեց նոր հնգամյա պայմանագրով։ Հետագայում նա դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ 2007-2008 մրցաշրջանում նա մասնակցեց 50 խաղի և դարձավ 5 գոլի հեղինակ։

2003 թվականից 2013 թվականների ընկած ժամանակահատվածում նա իսպանական թիմում անցկացրել է 376 հանդիպում, որոնցում դարձել է 31 գոլի և 83 գոլային փոխանցման հեղինակ։

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիս 1-ին նա տեղափոխվեց «քաղաքայինների ճամբար»[6]։ Սիթին «Սևիլյային» Նավասի համար վճարեց մոտ 20 միլիոն եվրո։ Նա իր դեբյուտը նոր ակումբի կազմում նշեց Նյուքասլ Յունայթեդի հետ խաղում(4։0)։ Առաջին գոլը խփել է Տոտենհեմի դարպասը։

Վերադարձ Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 1-ին վերադարձել է իսպանական Սևիլյա[7]։ Ֆուտբոլիստը քառամյա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա խաղացողը սևիլական թիմում  վաստակելու է շուրջ € 2 մլն։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա խաղացել է երիտասարդական հավաքականում (2004-2005)։2008-ի ամռանը Իսպանիայի հավաքականի կազմում 5 խաղում խփել է 3 գնդակ, բայց միևնույն է չի հրավիրվել ազգային հավաքական մասնակցելու Եվրո-2008-ին։

Իր դեբյուտը նշել է 2009 թվականի նոյեմբերի 14-ին Արգենտինայի հետ խաղում(2։1)։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուեֆա գավաթակիր 2006, 2007
  • Ուեֆայի սուպերգավաթակիր 2006
  • Իսպանիայի գավաթ 2007, 2010
  • Իսպանիայի սուպերգավաթ 2007

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիայի չեմպիոն 2014
  • Անգլիայի լիգայի գավաթակիր 2014

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի չեմպիոն 2010
  • Եվրոպայի չեմպիոն 2012

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեսուսի եղբայրը՝ Մարկոն, նույնպես հանդիսանում է ֆուտբոլիստ[8]։

Խեսուսը տառապում է հայրենիքի քրոնիկ կարոտով, ինչի պատճառով ֆուտբոլիստը երկար ժամանակ չի կարող գտնվել Սևիլյայի սահմաններից դուրս[9][10]։ Նաև Նավասի մոտ առկա է Խուճապային հարձակումների սինդրոմը[11], ինչպես նաև նրա հետ կատարվում են էպիլեպտիկ խանգարումներ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000
  2. http://juntadeandalucia.es/boja/boletines/2011/49/d/3.html
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  6. «Хесус Навас переходит в "Манчестер Сити"». www.championat.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «"Севилья" объявила о подписании Хесуса Наваса». campeones.ua. 2017 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  8. Marcos Navas: «Lo que le pasa a Jesús es que tiene miedo a una nueva recaída»
  9. Wenger may gamble on nervy Navas
  10. Jesus Navas: One amongst many of sports curious cases!
  11. «World Cup 2010: Jesus Navas delighted to score his first for Spain». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  12. «Jesus Navas gets a call up for Espana». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեսուս Նավաս» հոդվածին։