Բանսկա Բիստրիցա
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Բանսկա Բիստրիցա | |||||
| սլովակ.՝ Banská Bystrica չեխ․՝ Báňská Bystřice չեխ․՝ Banská Bystřice չեխ․՝ Báňská Bystřica[1] չեխ․՝ Banská Bystrica | |||||
| |||||
| 48°44′7″N 19°8′43″E / 48.73528°N 19.14528°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Բանսկա Բիստրիցա | ||||
| Առաջին հիշատակում | 1255 | ||||
| Մակերես | 103,376157 կմ² | ||||
| ԲԾՄ | 362 մետր | ||||
| Բնակչություն | ▼73 054 մարդ (դեկտեմբերի 31, 2025)[2] | ||||
| Հեռախոսային կոդ | 048 | ||||
| Փոստային դասիչ | 974 01, 974 04, 974 05, 974 09 և 974 11 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | BB | ||||
| Պաշտոնական կայք | banskabystrica.sk | ||||
|
| |||||
Բանսկա Բիստրիցա (սլովակերեն՝ Banská Bystrica, գերմ.՝ Neusohl; հունգ.՝ Besztercebánya; ուկրաիներեն՝ Банська Бистриця), քաղաք Սլովակիայի կենտրոնական մասում, Հրոն գետի ափին։ Նույնանուն երկրամասի վարչական կենտրոնն է, համարվում է Կենտրոնական Սլովակիայի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Բնակչության թվաքանակը՝ շուրջ 83 հազար։ Պատմականորեն եղել է հանքագործական կարևոր կենտրոն (միջին դարերում)։ Հարուստ է պատմական և գեղարվեստական բարձր արժեք ունեցող հուշարձաններով։
2017 թվականին Եվրոպայի Բողոքական եկեղեցիների ընկերակցությունը Բանսկա Բիստրիցային շնորհել է «Ռեֆորմացիայի եվրոպական քաղաքի» պատվավոր կոչում[3]։
2000-ական թվականներին Բանսկա Բիստրիցան դարձել էր Ուկրաինայի աշխարհազորային բանակի (УПА-ի) ռազմական պատմության ուսումնասիրման ակադեմիական կենտրոններից մեկը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա մերձակայքում մարդիկ դեռևս մ. թ. ա. 2000-1700 թթ. պղնձի հանքաքար են հանել ու մշակել։ Ըստ սլովակ հնագետների տեսակետի՝ Բանսկա Բիստրիցայի՝ որպես մշտամնա բնակավայրի հիմքը դրվել է մ. թ. 9-րդ դարում։ Սկզբնական շրջանում եղել է սլովակյան ոչ մեծ գյուղ։ 1243–44 թթ. հիմնովին ավերվել է մոնղոլ-թաթարների հարձակման հետևանքով։ Շուտով այստեղ վերաբնակվել են գերմանացիների մի քանի տասնյակ ընտանիքներ, և հանքագործների այս բնակավայրը բուռն ծաղկում է ապրել։ Ստեղծվել են արհեստավորների շուրջ հինգ տասնյակ գիլդիաներ (համքարություններ)։ Հունգարիայի թագավոր Բելա Չորրորդը բնակավայրին քաղաքի կարգավիճակ և որոշակի արտոնություններ է շնորհել, որն ապահովել է վարպետ արհեստավորների նոր հոսքը դեպի բնակավայր։ Բանսկա Բիստրիցան դարձել է Հունգարիայի թագավորության արդյունագործական ու առևտրական կարևոր կենտրոն։ Այստեղ կառուցվել են ամրոց, դղյակներ ու պալատներ, պաշտամունքային շինություններ։ Մարզում շատ են միջնադարյան ամրոցների ավերակները, որոնցից է նաև Չաբրադի ամրոցը։
1944 թվականի օգոստոսին քաղաքը դարձել է գերմանացի զավթիչների դեմ սլովակյան համազգային ապստամբության կենտրոն, որտեղ գործել է ապստամբության շտաբը։ Գերմանացիներին հաջողվել է ճնշել ապստամբությունը և վերագրավել քաղաքը, բայց կաճ ժամանակ անց ապստամբներին օգնության են եկել խորհրդային զորքերը, և Բանսկա Բիստրիցան 1945 թ. մարտի 25-ին ազատագրվել է ֆաշիստական լծից։
Քաղաքին առնչված անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտին Բաբյակ — օպերային երգիչ (բարիտոն)
- Դոմինիկ Սկուտեցկի — գեղանկարիչ
- Անաստասիա Կուզմինա — օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (բիաթլոն)
- Ֆերենց Վեշելիենի — Հունգարիայի թագավորության զորահրամանատար
- Մատեյ Ֆաբեր (1587—1653) — կղերական գրող
- Ռոլանդ Յակոբի (1893—1951) — ազգությամբ հունգար թենիսիստ, սեղանի թենիսի աշխարհի առաջին չեմպիոն
- Մարեկ Համշիկ -ֆուտբոլիստ
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային բերդը
Սլովակյան ապստամբության հրապարակի կառույցների համալիրը
Բազմաթիվ կոստյոլներ, պալատներ
Սլովակյան ապստամբության թանգարանը
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամրոցն ու Աստվածամոր համբարձման կոստյոլը
- Ս,. Ֆրանցիսկոս Քսավերի եկեղեցին
- Ժամացույցով աշտարակը
- Քաղաքի կենտրոնը
- Տեսարան քաղաքից
- Սլովակյան ազգային ապստամբության թանգարանը
- Հուշարձան՝ խորհրդային բանակին
- Եվրոպական բիզնես կենտրոնը
- Սլովակյան ազգային ապստամբությանը նվիրված հուշարձանը
- Քաղաքի գլխավոր հրապարակը
- Տեսարան քաղաքից
- Քաղաքի համայնապատկերը
- Կաթոլիկ եկեղեցին
- Ամրոցի դարպասի բարբականը
- «Պորգես» պալատը
- «Ժողովրդական փողոցը»
- Բնակելի շենք
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանսկա Բիստրիցան գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5].
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Die neue Dampfturbine "Bauart Brünn" der Ersten Brünner Maschinen-Fabriks- Gesellschaft.
- ↑ Počet obyvateľov podľa pohlavia - obce (ročne) [om7101rr] (словацк.) — Bratislava: ŠÚ SR, 2026.
- ↑ Bekenntnis im Gebirge(գերմ.)
- ↑ «Michal ŠMIGEĽ. Banderovci na Slovensku 1945—1947. Banská Bystrica: Katedra histórie FHV UMB». Արխիվացված է օրիգինալից 12 червень 2008-ին. Վերցված է 28 жовтень 2010-ին.
- ↑ |аўтар = |прозьвішча = |імя = |аўтарlink = |суаўтары = |дата публікацыі = |url = http://eng.banskabystrica.sk/sister-cities.phtml?id5=2367|загаловак Արխիվացված 2020-02-25 Wayback Machine = Banská Bystrica. Sister cities — Twin towns|фармат = |назва праекту = Афіцыйная бачына Банскай Быстрыцы|выдавец = |дата = 9 траўня 2013|мова = en|камэнтар = }}
- ↑ «Arhivirana kopija». Արխիվացված է օրիգինալից 18. 12. 2007-ին. Վերցված է 18. 1. 2009-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Պաշտոնական կայքէջը (սլովակ.)(անգլ.)
- Ամրոցը Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
- Քաղաքի քրտեզը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանսկա Բիստրիցա» հոդվածին։ |
| ||||||||||
