Էզեկիել Լավեսի
Էզեկիել Լավեսի իսպ.՝ Ezequiel Lavezzi | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Էզեկիել Իան Լավեսի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 3, 1985 (38 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր |
Սանտա Ֆե, ![]() | |||||||||||||||||
Հասակ | 173 սմ | |||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 22 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էզեկիել Իան Լավեսի (իսպ.՝ Ezequiel Iván Lavezzi, մայիսի 3, 1985[1][2][3][…], Villa Gobernador Gálvez, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս ֆրանսիական «ՊՍԺ»-ում և Արգենտինայի ազգային հավաքականում։
Լավեսիին Իտալիայում անվանեցին «Նոր Մարադոնա»[4][5]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Էստուդիանտես»[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Լավեսին պայմանագիր է կնքել «Էստուդիանտեսի» հետ։ Առաջին թիմի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 39 խաղի՝ դառնալով 17 գոլի հեղինակ։
«Ջենոա» և «Սան Լորենսո»[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին մեկ միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստը տեղափոխվել է իտալական «Ջենոա»։ Իր առաջին մրցաշրջանում նա վարձավճարով տեղափոխվել է «Սան Լորենսո»։
Մրցաշրջանի արդյունքում «Ջենոան» տեղափոխվել է Սերիա C1, ինչի պատճառով Լավեսին 1.2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Սան Լորենսո»։
«Նապոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հուլիսի 5-ին արգենտինացին տեղափոխվել է իտալական «Նապոլի»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Թիմը նրա համար վճարել է 6 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը նոր թիմի կազմում ստացել է 7 համարի մարզաշապիկը։
Թիմի կազմում Լավեսին սկսել է իր մրցելույթները լավ ցուցանիշով՝ Իտալիայի գավաթի շրջանակներում կայացած «Պիզայի» դեմ խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Իտալիայի առաջնությունում իր առաջին գոլը Լավեսին հեղինակել է 2007 սեպտեմբերի 2-ին՝ «Ուդինեզեի» դեմ խաղում։
2010 թվականի հունվարի 12-ին Լավեսին երկարաձգել է իր գործող պայմանագիրը թիմի հետ մինչև 2015 թվականը։
Թիմի կազմում 2012 թվականին Լավեսին դարձել է Իտալիայի գավաթակիր։
«ՊՍԺ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հուլիսի 2-ին Լիգա 1-ը ներկայացնող «ՊՍԺ»-ն 30 միլիոն եվրոյի դիմաց գնել է արգենտինացի հարձակվողին[6]։ Լիգա 1-ում իր նորամուտը Լավեսին նշել է 2012 թվականի օգոստոսի 11-ին՝ «Լորիենի» դեմ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով[7]։ Թիմի կազմում իր առաջին գոլերը խփել է նոյեմբերի 21-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Դինամո Կիևի» դեմ խաղում[8]։
Չեմպիոնների լիգայում իր երրորդ գոլը Էզեկիելը խփել է դեկտեմբերի 4-ին՝ «Պորտուի» դեմ խաղում, գրավելով Հելթոնի պաշտպանած դարպասը[9]։ Ֆրանսիայի առաջնությունում իր առաջին գոլը Լավեսին խփել է 2012 թվականի դեկտեմբերի 8-ին՝ «Պարկ դե Պրանսում» կայացած «Էվիանի» դեմ խաղում[10]։
2013 թվականի փետրվարի 12-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում Էզեկիելը դառնալով գոլի հեղինակ օգնել է իր թիմին հաղթել 1:2 հաշվով[11]։ 2015 թվականի ապրիլի 25-ին՝ «Լիլի» դեմ խաղում Լավեսին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Հանդիպումն ավարտվել է 6:1 հաշվով[12]։
Մայիսի 16-ին նա դարձել է հաղթական գոլի հեղինակ «Մոնպելիեի» դեմ խաղում, օգնելով թիմին հաղթել 2:1 հաշվով[13]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Լավեսին նշել է 2007 թվականի ապրիլի 18-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում։
2008 թվականին ընդգրկվել է Արգենտինայի Օլիմպիական հավաքականի կազմում, և մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին[14]։
Լավեսին 2014 թվականին մասնակցել է Աշխարհի առաջնությանը[15]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Արդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
![]() |
2003/04 | 39 | 17 | - | - | - | - | 39 | 17 |
Արդյունք | 39 | 17 | - | - | - | - | 39 | 17 | |
![]() |
2004/05 | 29 | 9 | - | - | 8 | 0 | 37 | 9 |
2005/06 | 22 | 9 | - | - | - | - | 22 | 9 | |
2006/07 | 33 | 7 | - | - | 5 | 1 | 38 | 8 | |
Արդյունք | 84 | 25 | - | - | 13 | 1 | 97 | 26 | |
![]() |
2007/08 | 35 | 8 | 5 | 3 | - | - | 40 | 11 |
2008/09 | 30 | 7 | 1 | 0 | 3 | 1 | 34 | 8 | |
2009/10 | 30 | 8 | 1 | 1 | - | - | 31 | 9 | |
2010/11 | 31 | 6 | 1 | 1 | 9 | 2 | 41 | 9 | |
2011/12 | 30 | 9 | 4 | 0 | 8 | 2 | 42 | 11 | |
Արդյունք | 156 | 38 | 12 | 5 | 20 | 5 | 188 | 48 | |
![]() |
2012/13 | 28 | 3 | 5 | 3 | 9 | 5 | 42 | 11 |
2013/14 | 32 | 9 | 6 | 1 | 10 | 2 | 48 | 12 | |
2014/15 | 31 | 8 | 7 | 1 | 8 | 0 | 45 | 9 | |
2015/16 | 16 | 2 | 4 | 1 | 4 | 0 | 24 | 3 | |
Արդյունք | 107 | 22 | 22 | 6 | 31 | 7 | 163 | 35 | |
Կարիերայի արդյունք | 386 | 102 | 34 | 11 | 64 | 13 | 484 | 126 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
![]() |
2007 | 2 | 0 |
2008 | 1 | 0 | |
2009 | 3 | 0 | |
2010 | 3 | 0 | |
2011 | 7 | 2 | |
2012 | 4 | 0 | |
2013 | 8 | 2 | |
2014 | 9 | 0 | |
2015 | 11 | 3 | |
Արդյունք | 48 | 7 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սան լորենսո»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արգենտինայի չեմպիոն - 2007
«Նապոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի գավաթակիր - 2012
«ՊՍԺ»[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի չեմպիոն - 2013, 2014, 2015
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2013, 2014, 2015
- Ֆրանսիայի գավաթակիր - 2015
- Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2014, 2015
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիական խաղերի չեմպիոն - 2008
- Աշխարհի փոխչեմպիոն - 2014
- Ամերիկայի գավաթի արծաթե մեդալակիր - 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ Spotlight: King Ezequiel (անգլ.)
- ↑ Livewire Lavezzi sparks Napoli into life, before the inevitable (անգլ.)
- ↑ «Lavezzi signs, Dani Alves & Moutinho could follow - how PSG are shaping up for a Champions League assault»։ Goal.com։ հուլիսի 3, 2012
- ↑ «Ibrahimovic rescues PSG in 2-2 draw with Lorient»։ Yahoo Sports։ օգոստոսի 11, 2012(չաշխատող հղում)
- ↑ «Lavezzi double seals place»։ ESPNFC։ նոյեմբերի 21, 2012
- ↑ «Lavezzi sinks Porto to put PSG top»։ UEFA։ դեկտեմբերի 4, 2012
- ↑ ՊՍԺ 4:0 Էվիան(չաշխատող հղում)
- ↑ «Rami strike halves PSG advantage»։ UEFA։ փետրվարի 12, 2013
- ↑ «Paris St G 6-1 Lille»։ BBC։ ապրիլի 25, 2015
- ↑ «Montpellier 1-2 Paris St G»։ BBC։ մայիսի 16, 2015
- ↑ «Argentina 2008 Olympic Football Squad»։ Soccer Lens։ հուլիսի 10, 2008
- ↑ «Ezequiel LAVEZZI - International Competitions and Statistics»։ http://www.fifa.com։ FIFA։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-07-ին։ Վերցված է մարտի 3, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը national-football-teams.com կայքում
- Պրոֆիլը soccerway.com կայքում
- Պրոֆիլը «ՊՍԺ»-ի պաշտոնական կայքում Archived 2013-06-26 at the Wayback Machine.
- Պրոֆիլը futbolpunto.com կայքում Archived 2011-06-05 at the Wayback Machine.
- Պրոֆիլը futbol360.com կայքում
|
- Ապրող անձինք
- 1985 ծնունդներ
- Մայիսի 3 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արգենտինայում ծնվածներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Սան Լորենսոյի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ