Կալիդու Կուլիբալի
![]() Կուլիբալին Նապոլիի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 20, 1991[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Սեն Դյե դե Վոժ[3] | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 89 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2003 |
![]() | ||
2003-2006 |
![]() | ||
2006-2009 |
![]() | ||
2009-2010 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 |
![]() | 42 | (1) |
2012-2014 |
![]() | 64 | (3) |
2014-ներկա |
![]() | 126 | (8) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 |
![]() | 6 | (0) |
2015-ներկա |
![]() | 28 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կալիդու Կուլիբալի (ֆր.՝ Kalidou Koulibaly, հունիսի 20, 1991[1][2], Սեն Դյե դե Վոժ[3]), սենեգալցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Կուլիբալին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մեցում, 2012 թվականին միացավ Գենկին և 2014 թվականին տեղափոխվեց Նապոլի, որտեղ շուտով դարձավ Իտալիայի լավագույն պաշտպաններից մեկը։ Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը։ Նա 11 խաղ է անցկացրել Ֆրանսիայի Մ20 տարեկանների հավաքականի կազմում, սակայն հետագայում ընտրել է Սենեգալը, և Սենեգալի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել 2015 թվականին։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեց[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուլիբալին ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սեն-Դիե ֆուտբոլային ակումբի կազմի ակադեմիային։ 2009 թվականի հուլիսի 1-ին նա միացել է Մեցի ակադեմիային։ Ակումբի մինչև 19 տարեկանների թիմի կազմում սենեգալցին 2009-10 մրցաշրջանում հաղթեց Գամբարդելայի գավաթը[5] և Ֆրանսիայի երիտասարդական գավաթը։
Մեցի առաջին թիմի կազմում Կուլիբալին իր դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 20-ին՝ Վաննի դեմ խաղում[6]։ Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփեց 2011 թվականի ապրիլի 15-ին՝ Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[7]։ Մեցի կազմում Կուլիբալին անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Գենկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հունիսի 29-ին Կուլիբալին 4 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Ռասինգ Գենկի հետ[8]։ Գենկի կազմում իր դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Լյուցերնի դեմ խաղում[9]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց օգոստոսի 26-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2012 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում[11]։ Գենկի կազմում Կուլիբալին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 92 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։
Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 2-ին Կուլիբալին 6․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[12]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[13]՝ ստանալով 26 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին հանդիպումը Իտալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Ջենոայի դեմ խաղում[16][17]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[18]՝ գլխի հարվածով բացելով հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին[19]։
2015-16[20] և 2016-17[21] մրցաշրջաններում Կուլիբալին ընդգրկվեց Սերիա A-ի խորհրդանշական հավաքականներում։ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում սենեգալցին հանդիպման 90-րդ րոպեին խփեց խաղի հաղթական գոլը[22]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին և պահելով թիմի՝ Սերիա A-ն հաղթելու հնարավորությունները[23][24]։ Սակայն հաջորդ՝ Ֆիորենտինայի դեմ խաղում Կուլիբալին հեռացվեց խաղադաշտից հանդիպման 6-րդ րոպեին, իսկ Նապոլին պարտվեց 3-0 հաշվով[25][26]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում[27]՝ դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ Նապոլին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Սերիա A-ում[28][29]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա ծնվել է Ֆրանսիայում՝ սենեգալցի ծնողներից և իրավասու էր ներկայացնել և՛ Ֆրանսիան, և՛ Սենեգալը[30]։ 2011 թվականին նա 6 հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում[31]։ Այնուամենայնիվ, 2015 թվականի սեպտեմբերին Կուլիբալին ընդունեց Սենեգալի ազգային հավաքականի հրավերը[32]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 5-ին՝ Նամիբիայի դեմ խաղում[33]։ 2017 թվականին նա Սենեգալի կազմում մասնակցեց 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին[34]։
2018 թվականի մայիսին Կուլիբալին ընդգրկվեց Սենեգալի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[35][36]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[37], իսկ Սենեգալը դուրս մնաց խմբային փուլից[38][39]՝ «արդար խաղի» միավորներով զիջելով Ճապոնիային[40][41]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[42]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մեց | 2010–11 | Լիգա 2 | 19 | 1 | 1 | 0 | — | 20 | 1 | |||
2011–12 | 22 | 0 | 2 | 0 | 24 | 0 | ||||||
Ընդհանուր | 41 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 44 | 1 | ||
Գենկ | 2012–13 | Բելգիայի Պրո Լիգա | 31 | 1 | 6 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 46 | 1 |
2013–14 | 33 | 2 | 3 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 46 | 2 | ||
Ընդհանուր | 64 | 3 | 9 | 0 | 18 | 0 | 1 | 0 | 92 | 3 | ||
Նապոլի | 2014–15 | Սերիա A | 27 | 1 | 2 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 39 | 1 |
2015–16 | 33 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 42 | 0 | ||
2016–17 | 28 | 2 | 2 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 38 | 2 | ||
2017–18 | 35 | 5 | 2 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 45 | 5 | ||
2018–19 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 126 | 8 | 8 | 0 | 32 | 0 | 1 | 0 | 167 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 231 | 12 | 20 | 0 | 50 | 0 | 2 | 0 | 303 | 12 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[42]
Սենեգալ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 5 | 0 |
2016 | 7 | 0 |
2017 | 9 | 0 |
2018 | 7 | 0 |
Ընդհանուր | 28 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գենկ
- Բելգիայի գավաթ․ 2012–13
- Նապոլի
- Իտալիայի սուպերգավաթ․ 2014
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աֆրիկայի տարվա խորհրդանշական հավաքական․ 2016[43]
- Սերիա A-ի խորհրդանշական հավաքական․ 2015–16[20], 2016–17[21]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.google.com/search?q=Kalidou+Koulibaly&client=ms-android-samsung-gj-rev1&sxsrf=ALiCzsaga2Z5m0vtDVNfgz02Jgli3MafTQ%3A1655195281438&ei=kUaoYtilGpOLur4Pyted-A4&oq=Kalidou+Koulibaly&gs_lcp=ChNtb2JpbGUtZ3dzLXdpei1zZXJwEAMyCwguEIAEELEDEIMBMgUIABCABDIFCAAQgAQyBQgAEIAEMgUIABCABDIFCAAQgAQyBQgAEIAEMgUIABCABDoHCCMQsAMQJzoHCAAQRxCwAzoMCC4QyAMQsAMQQxgBOgcIIxDqAhAnSgUIOBIBMUoECEEYAFCfIFifIGDTK2gDcAF4AIABxwKIAccCkgEDMy0xmAEAoAEBoAECsAEPyAEPwAEB2gEECAEYCA&sclient=mobile-gws-wiz-serp
- ↑ «Senegal - K. Koulibaly - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «FFF : football, tirage au sort, résultats, calendrier, Gambardella, nationale»։ 2010-07-06։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-06-ին։ Վերցված է 2018-04-06
- ↑ «FC Metz - OC Vannes, Aug 20, 2010 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «FC Metz - Clermont Foot Auvergne 63, Apr 15, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ ccardinaels։ «Kalidou Koulibaly is van Genk»։ Gazet van Antwerpen (nl-BE)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «FC Luzern - KRC Genk, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «KRC Genk - SV Zulte Waregem, Aug 26, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «KRC Genk - RSC Anderlecht, Dec 23, 2012 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Koulibaly completes Napoli switch from Genk»։ FourFourTwo (անգլերեն)։ 2014-07-01։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Transfer news: Napoli sign Kalidou Koulibaly from Genk»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «SSC Napoli - Athletic Bilbao, Aug 19, 2014 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Napoli 1-1 Athletic Bilbao: Higuain rescues Partenopei | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Genoa CFC - SSC Napoli, Aug 31, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Genoa vs. Napoli - Football Match Report - August 31, 2014 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-06
- ↑ «SSC Napoli - US Palermo, Sep 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Napoli vs Palermo»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ 20,0 20,1 «Gran Galà del calcio, la Juventus fa incetta di premi»։ Corriere della Sera (it-IT)։ Վերցված է 2018-04-06
- ↑ 21,0 21,1 «Buffon named best player | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Juventus FC - SSC Napoli, Apr 22, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ Bandini Paolo (2018-04-23)։ «Napoli storm the palace to 'seize power' from Juve in Serie A title race | Paolo Bandini»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Serie A title race back on as Napoli shock Juventus»։ The Irish Times (en-US)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «ACF Fiorentina - SSC Napoli, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ Agencies (2018-04-29)։ «Napoli’s Serie A title hopes in tatters after 3-0 defeat by Fiorentina»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Kalidou Koulibaly | Football Stats | Napoli | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Juventus wins record-extending 7th straight Serie A title»։ The Denver Post (en-US)։ 2018-05-13։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Soccer: Juventus wins record-extending 7th straight Serie A title»։ Mainichi Daily News (անգլերեն)։ 2018-05-14։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Kalidou Koulibaly Scout report: The Napoli defender wanted by Chelsea»։ 2016-07-05։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Unwitting Deschamps scouted Senegal defender for France squad»։ Mail Online։ Վերցված է 2018-04-06
- ↑ Football CAF - Confederation of African։ «France»։ www.cafonline.com (en-US)։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Namibia - Senegal, Sep 5, 2015 - Africa Cup of Nations qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-06
- ↑ S.r.l. Agorà Telematica | Agorà Med։ «Koulibaly lined-up for the 2017 African Cup of Nations»։ www.sscnapoli.it։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-18-ին։ Վերցված է 2018-04-06
- ↑ «Senegal announce 23-man squad for Russia»։ talkSPORT (en-GB)։ 2018-05-18։ Վերցված է 2018-06-27
- ↑ «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-27
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Kalidou KOULIBALY - Kalidou Koulibaly - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-09-04
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - News - Colombia advance to last 16, Senegal eliminated - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-09-ին։ Վերցված է 2018-07-30
- ↑ «Yellow cards come back to bite Senegal»։ NewsComAu։ Վերցված է 2018-07-30
- ↑ CNN Matias Grez,։ «Senegal crashes out of World Cup on fair play rule»։ CNN։ Վերցված է 2018-07-30
- ↑ «Senegal becomes first to exit 2018 World Cup on FIFA Fair Play yellow-card tiebreaker»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30
- ↑ 42,0 42,1 «Kalidou Koulibaly»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-06
- ↑ Football CAF - Confederation of African։ «AWARDS WINNERS»։ www.cafonline.com (en-US)։ Վերցված է 2018-04-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կալիդու Կուլիբալի Վիքիպահեստում |
---|
- Կուլիբալիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կուլիբալիի պաշտոնական Տվիտերի էջը
- Կուլիբալիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կուլիբալին transfermarkt-ում
- Կուլիբալին soccerbase.com-ում
- Կուլիբալին WhoScored.com կայքում
- Կուլիբալին Նապոլիի պաշտոնական կայքում Archived 2018-04-17 at the Wayback Machine.
- Կուլիբալին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
|
- Հունիսի 20 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Սենեգալցի ֆուտբոլիստներ
- Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մեցի ֆուտբոլիստներ
- Գենկի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ