Դիաֆրա Սակո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դիաֆրա Սակո
ֆր.՝ Diafra Sakho
Diafra Sakho West Ham August 2014.jpg
Քաղաքացիությունը Flag of Senegal.svg Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 24, 1989(1989-12-24)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Guédiawaye, Guédiawaye, Dakar, Սենեգալ
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2014 Ֆրանսիա Մեց 114 (44)
2012  Ֆրանսիա Բուլոն 7 (0)
2014-մ.հ. Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 46 (16)
Ազգային հավաքական
2014-մ.հ. Սենեգալ Սենեգալ 3 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի մարտի 5-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2015 թվականի սեպտեմբերի 24-ի

Դիաֆրա Սակո (ֆր.՝ Diafra Sakho, դեկտեմբերի 24, 1989 թվական, Գվեդիվայնե, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հարձակվող:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակոն «Մեց» ակումբի սաներից մեկն էր: 2009 թվականին՝ պահեստայինների կազմում գտնվելով, նա խփեց 17 գնդակ 22 խաղում և մրցաշրջանում տեղ գտավ հիմնական կազմում: 2010 թվականի Հունվարի 19-ին Դիաֆրան Ֆրանսիայի առաջնությունում (լիգա 2) նորամուտը նշեց «Բռեստայի» դեմ[2]: 2010 թվականի սեպտեմբերի 10-ին «Նանտի» հետ արտագնա խաղում Դիաֆրան խփեց իր առաջին գնդակը «Մեցի» կազմում[3]: Չնայած նրա ցուցաբերած արդյունքի, Դիաֆրան համարվում էր ռոտացիայի ֆուտբոլիստ, խաղային ժամանակ ստանալու համար Դիաֆրան 2012 թվականին վարձավճարով տեղափոխվեց «Բուլոն»: Փետրվարի 4-ին Սակոն նորամուտը նշեց «Արլ-Ավիոնի» դեմ դեմ խաղում[4]: 2013/14 մրցաշրջանում Սակոն խփեց 20 գնդակ 37 խաղում և ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող, միաժամանակ օգնելով թիմին դուրս գալ Լիգա 1:

2014 թվականի ամռանը Սակոն տեղափոխվեց անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ»: Տրանսֆերային արժեքը կազմեց 4.5 միլիոն ֆունտ: Նորամուտի խաղը Սակոն նշեց օգոստոսի 23-ին անգլիայի պրեմիեր լիգայում «Քրիսթալ Պելես»ի դեմ՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Կարլտոն Կոուլին[5]: Սեպտեմբերի 15-ին «Հալլ Սիթի»ի դեմ խաղում Սակոն խփեց իր առաջին գոլը «Վեսթ Հեմ Յունայթեդում»[6]: Դրանից հետո Դիաֆրան խփեց հաջորդ 6 խաղերում: Նրա անվան դիմաց են գրված նաև Լիվերպուլի[7] և Մանչեսթեր Սիթիի[8] դեմ խփված հաղթական գոլերը:

2015 թվականի հուլիսի 2-ին Եվրոպայի lիգայի որակավորման փուլի Անդորայի «Լուզիտանսայի» դեմ խաղում Դիաֆրան դարձավ դուբլի հեղինակ[9]: Օգոստոսին Սակոն ձերբակալվեց` մեղադրվելով ընտանեկան բռնության և սպանության մեջ, և գրավի դիմաց ազատ արձակվեց[10]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Մայիսի 21 Բուրկինա-Ֆասոյի դեմ ընկերական խաղում Սաքոն Սենեգալի կազմում նշեց նորամուտը: Մայիսի 25-ին Սենեգալի կազմում խփեց առաջին գոլը Կոսովոյի դեմ խաղում:

Գոլերը Սենեգալի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. մայիսի 25, 2014 Կարուժ, Շվեյցարիա Կոսովո Կոսովո 0:1 1:3 Ընկերական խաղ

Ձեռքբերումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. «Мец VS. Брест 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-01-19 
  3. «Мец VS. Нант 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-09-10 
  4. «Арль-Авиньон VS. Булонь 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-02-04 
  5. «Кристал Пэлас VS. Вест Хэм Юнайтед 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-23 
  6. «Халл Сити VS. Вест Хэм Юнайтед 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-09-15 
  7. «Вест Хэм Юнайтед VS. Ливерпуль 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-09-20 
  8. «Вест Хэм Юнайтед VS. Манчестер Сити 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-10-25 
  9. «Вест Хэм Юнайтед VS. Лузитанс 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-02 
  10. «Форвард «Вест Хэма» арестован по подозрению в угрозе убийством» (ռուսերեն)։ eurosport.ru։ 2015-08-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]