Կարա Մբոջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Կարա Մբոջ
Serigne Modou Kara Mbodj
Kara Mbodji 2016.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերին Մոդու Կարա Մբոջ
Քաղաքացիությունը Flag of Senegal.svg Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1989(1989-11-11)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Ndiass, M'bour Department, Thiès Region, Սենեգալ[3]
Հասակ 191 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նանտ
Համար 5
Պատանեկան կարիերա
Ակումբ
2008—2010 Սենեգալ Դիամբարս
2010—2012 Նորվեգիա Տրոմսյո 71 (8)
2013—2015 Բելգիա Գենկ 74 (4)
2015—մ․հ․ Բելգիա Անդերլոեխտ 74 (6)
2018—մ․հ․ Ֆրանսիա Նանտ 0 (0)
Ազգային հավաքական
2011—2012 Սենեգալ Սենեգալ (մնիչև 23) 7 (1)
2013—այժմ Սենեգալ Սենեգալ 45 (4)

Սերին Մոդու Կարա Մբոջ (ֆր.՝ Serigne Modou Kara Mbodj, նոյեմբերի 11, 1989(1989-11-11)[1][2], Ndiass, M'bour Department, Thiès Region, Սենեգալ[3]), սենեգալցի ֆուտբոլիստ, Սենեգալի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։ 2012 թվականին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մբոջը Գենկ ակումբի կազմում

Մբոջը ֆուտբոլ խաղալ սկսել է սենեգալական «Դիամբարս» ակումբի ակադեմիայում։ 2010 թվականի փետրվարին հրավիրվել է նորվեգական «Տրոմսյո» ակումբ, որի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Մարտի 28-ին «Կոնգսվինգեր» ակումբի դեմ խաղի ժամանակ Մբոջը կատարել է իր նորամուտը Թիփելիգայում[4]։ 2011 թվականի ապրիլի 3-ին «Մոլդե» ակումբի դեմ խաղում Մբոջը խփել է իր առաջին գոլը «Տրոմսյո» ակումբի կազմում[5]։ 2012 թվականին Մբոջն օգնել է իր թիմին հասնել Նորվեգիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ։

2013 թվականի սկզբին Մբոջը տեղափոխվել է բելգիական «Գենկ» ակումբ՝ կնքելով երեքուկես տարվա պայմանագիր։ Փետրվարի 24-ին «Ստանդարտ» ակումբի դեմ խաղի ժամանակ Մբոջը կատարել է իր նորամուտը Ժյուպիլե Լիգայում[6]։ Ապրիլի 1-ին «Անդերլեխտ» ակումբի դեմ խաղի ժամանակ Մբոջը խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[7]։ 2012/2013 մրցաշրջանում Մբոջն օգնել է «Գենկին» նվաճել Բելգիայի գավաթը։

2015 թվականի ամռանը Մբոջը չորս տարվա պայմանագիր է կնքել «Անդերլեխտ» ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4,5 մլն եվրո։ Օգոստոսի 16-ին «Օստենդե» ակումբի դեմ խաղում Մբոջը կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[8]։ 2016 թվականի փետրվարի 18-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված հունական «Օլիմպիակոս» ակումբի դեմ խաղում Մբոջը խփել է իր առաջին գոլը «Անդերլեխտ» ակումբի կազմում[9]։ 2017 թվականին նա դարձել է Բելգիայի չեմպիոն։

2018 թվականի Ամռանը Կարա Մբոջը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ֆրանսիական «Նանտ» ակումբ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Մբոջը մասնակցել է Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է ԱՄԷ-ի[10], Ուրուգվայի[11] և Մեքսիկայի[12] հավաքականների դեմ խաղերին։

2013 թվականի հունիսի 8-ին 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի՝ Անգոլայի հավաքականի դեմ խաղում Մբոջը կատարել է իր նորամուտը Սենեգալի հավաքականի կազմում[13]։ 2014 թվականի նոյեմբերի 19-ին Աֆրիկայի գավաթի խաղարկության՝ Բոտսվանայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Մբոջը խփել է իր առաջին գոլը Սենեգալի ազգային հավաքականի կազմում[14]։

2015 թվականին Մբոջը երկրորդ անգամ մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գանաի[15], Հարավաֆրիկյան Հանրապետություն[16] և Ալժիրի[17] հավաքականների դեմ խաղերին։ Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի դեմ խաղի ժամանակ Մբոջը գոլ է խփել։

2017 թվականին Մբոջը Գաբոնում մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Զիմբաբվեի[18], Ալժիրի[19], Թունիսի[20] և Կամերունի[21] հավաքականների դեմ խաղերին։ Թունիսի հավաքականի դեմ խաղի ժամանակ Մբոջը գոլ է խփել։

2018 թվականին Մբոջն ընդգրկվել է Սենեգալի հավաքականի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստայինների նստարանին, և ոչ մի խաղի չի մասնակցել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Բելգիա «Գենկ»

  • Բելգիայի գավաթի դարփնեկիր — 2012/2013

Բելգիա «Անգերլեխտ»

  • 1st Բելգիայի ֆուտբոլի առաջնություն — 2016/2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Տրոմսյո VS. Կոնգսվինգեր 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-03-28 
  5. «Մոլդե VS. Տրոմսյո 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2011-04-03 
  6. «Ստանդարտ VS. Գենկ 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-02-24 
  7. «Անդերլեխտ VS. Գենկ 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-04-01 
  8. «Օստենդե VS. Անդերլեխտ 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-08-16 
  9. «Անդերլեխտ VS. Օլիմպիակոս 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-02-18 
  10. «Սենեգալ (մինչև 23) VS. ԱՄԷ (մինչև 23) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-08-01 
  11. «Սենեգալ (մինչև 23) VS. Ուրուգվայ (մինչև 23) 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-07-29 
  12. «Մեքսիկա (մինչև 23) VS. Սենեգալ (մինչև 23) 4:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-08-04 
  13. «Անգոլա VS. Սենեգալ 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-06-08 
  14. «Սենեգալ VS. Բոտսվանա 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-11-19 
  15. «Գանա VS. Սենեգալ 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—01—19 
  16. «ՀԱՀ VS. Սենեգալ 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—01—23 
  17. «Սենեգալ VS. Ալժիր 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—01—26 
  18. «Սենեգալ VS. Զիմբաբվե 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-19 
  19. «Սենեգալ VS. Ալժիր 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-23 
  20. «Թունիս VS. Սենեգալ 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-15 
  21. «Սենեգալ VS. Կամերուն 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]