Զարգո Տուրե
|
| |||
| Անձնական տվյալներ | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | 1989, նոյեմբերի 11 | ||
| Ծննդավայր | Դակար, Սենեգալ | ||
| Հասակ | 183 սմ | ||
| Քաշ | 73 կգ | ||
| Դիրք | պաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 15 | ||
|
| |||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| 2008-2013
2012-2013 2012-2015 2015-2018 2018-մինչ հիմա |
|
111 (2) 36 (0) 73 (0) 76 (5) 5 (0) | |
| Ազգային հավաքական | |||
| 2012 2012-մինչ հիմա |
|
4 (0) 4 (0) | |
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||
Զարգո Տուրե (նոյեմբերի 11, 1989[1], Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի և Սենեգալի ազգային հավաքականի պաշտպանն է։ 2012 թ․ Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի մասնակից է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով սկսել է զբաղվել սենեգալական «Սպորտինգ Դակար» ակումբում։
2008 թ․ 3 տարվա պայմանագիր է ստորագրել ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բուլոն» ակումբի հետ։ Առաջին խաղը նոր ակումբի կազմում անցկացրել է 2008 թ․ օգոստոսի 1-ին, երբ թիմը մրցում էր Ամյենի հետ[2]։ Տուրեն միանգամից դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ Առաջին մրցաշրջանում Բուլոնի կազմում մասնակցեց 32 հանդիպման, որից 25-ը՝ մեկնարկային կազմում։ Բուլոնը 2008/09 մրցաշրջանի արդյունքներով իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու առաջին լիգայի խաղերին։
2009/10 մրցաշրջանը անհաջող էին ինչպես Զարգոյի, այնպես էլ իր թիմի համար։ Ֆուտբոլիստն առաջին լիգայում անցկացրեց ընդամենը 14 հանդիպում, որից առաջինը Ռենի հետ[3]։ Իսկ Բուլոնը զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը հետ գնաց երկրորդ լիգա։
Հաջորդ 2 մրցաշրջանում Տուրեն մասնակցեց 65 հանդիպման և դարձավ 2 գոլի հեղինակ։
2012/13 մրցաշրջանի սկզբում ֆուտբոլիստը 1 տարվա վարձավճարային պայմանագիր է ստորագրում երկրորդ լիգայում հանդես եկող մեկ այլ ակումբի՝ Հավրի հետ։ Առաջին հանդիպումը նոր ակումբի կազմում անցկացրել է 2012 թ․ օգոստոսի 13֊ին[4]։ Մրցաշրջանի ընթացքում Տուրեն մասնակցեց 36 հանդիպման, որոնք բոլորը մեկնարկային կազմում։ 2013 թ․ ամռանը Հավրի ղեկավարությունը որոշեց գնել Տուրեին։
Ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգոն ընդգրկվել է Սենեգալի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցելու Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել է 4 խաղերի[5], իսկ հավաքականը հասավ մինչև 1/4 եզրափակիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Амьен» — «Булонь» 1:1
- ↑ «Ренн» — «Булонь» 3:0
- ↑ «Ланс» — «Гавр» 1:0
- ↑ Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուրեի պաշտոնական Տվիտերի էջը
- Տուրեն transfermarkt-ում
- Տուրեն soccerbase.com-ում
- Տուրեն WhoScored.com կայքում
- Տուրեն Տրաբզոնսպորի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-09-08 Wayback Machine
- Տուրեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարգո Տուրե» հոդվածին։ |
| ||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Բուլոնի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Լորյանի ֆուտբոլիստներ
- Հավրի ֆուտբոլիստներ
- Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սենեգալցի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տրաբզոնսպորի ֆուտբոլիստներ