Օրեստիս Կարնեզիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Օրեստիս Կարնեզիս
20130814 AT-GR Orestis Karnezis 2402.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը հույն
Քաղաքացիությունը հույն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 11, 1985 (33 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան Հունաստան
Հասակ 190
Քաշ 79
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 31
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2007 Հունաստան ՕՖԻ 0 (0)
2007—2013 Հունաստան Պանաթինաիկոս 54 (-43)
2013— Իտալիա Ուդինեզե 25 (-34)
Ազգային հավաքական
2001 Հունաստան Հունաստան (մինչև 17) 1 (-2)
2006 Հունաստան Հունաստան (մինչև 19) 1 (-?)
2006—2008 Հունաստան Հունաստան (մինչև 21) 3 (-1)
2012— Հունաստան Հունաստան 27 (-19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Օրեստիս Կարնեզիս (հուն․՝ Ορέστης Καρνέζης; հուլիսի 11, 1985 թվական, Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, Ուդինեզե ֆուտբոլային ակումբի և Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 թ.-ի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարնեզիսը երեք տարի հանդես է եկել իսպանական «Բարսելոնայում»։ 2005 թվականին սկսել է լուրջ ֆուտբոլային կարիերան հայրենի «ՕՖԻ» ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականին Օրեստիս Կարնեզիսը տեղափոխվել է հունական Պանաթինաիկոս, որտեղ աստիճանաբար սկսեց համբավ ձեռք բերել։ Այս ակումբում նա նվաճեց հունական գավաթը և դարձավ Հունաստանի ամենավարկանշային ֆուտբոլիստներից մեկը։ Ալմերիայի դեմ խաղում դեբյուտ է սահմանել[1]։ 2011-2012 թվականների մրցարշարից հետո Կարնեզիսը դարձավ Պանաթինաիկոսի հիմնական դարպասապահը։ 2013 թվականին տեղափոխվում է իտալական «Ուդինեզե» և առաջին իսկ խաղում կարողացավ թիմին հաղթանակ պարգևել, հաղթելով իսպանական «Գրանադային»։ Նույն թվականի օգոստոսի 31-ին՝ «Էմպոլի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղից հետո Կարնեզիսը դարձավ թիմի հիմնական դարպասապահը[2]։ Օրեստիս Կարնեզիսը համարվում է իտալական Սերիա Ա-ի լավագույն դարպասապահներից մեկը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարնեզիսը խաղացել է Հունաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի փետրվարի 19-ին Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում Կարնեզիսը դեբյուտ է կատարել[3]։ 2014 թվականին ընտրվել է Հունաստանի հավաքականի դարպասապահը Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունում։ Առաջնության ժամանակ անցկացրել է հանդիպումներ ընդդեմ Կոլումբիայի[4], Ճապոնիայի[5], Կոտ դ'Իվուարի[6] և Կոստա Ռիկայի[7]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստան «Պանաթինաիկոս»

  • ASEAN Football Championship Cup.svg Հունաստանի ֆուտբոլի առաջնություն — 2009-2010
  • Մրցանակ Հունաստանի գավաթ — 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Альмиерия VS. Гранада 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-01-05 
  2. «Удинезе VS. Эмполи 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-08-31 
  3. «Греция VS. Бельгия 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-02-29 
  4. «Колумбия VS. Греция 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-14 
  5. «Япония VS. Греция 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-20 
  6. «Греция VS. Кот-д’Ивуар 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-24 
  7. «Коста-Рика VS. Греция 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-06-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]