Նիկոլա Մաքսիմովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Մաքսիմովիչ
Никола Максимовић
Մաքսիմովիչը Սպարտակ Մոսկվայի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 25, 1991(1991-11-25)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Bajina Bašta, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 193 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 19
Պատանեկան կարիերա
2002-2004 Սերբիա Կոսմոս Բայինա Բաշտա
2004-2006 Սերբիա Դովեր Ատլետիկ
2006-2008 Սերբիա Սլոբոդա Ուժիցե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2012 Սերբիա Սլոբոդա Ուժիցե 63 (3)
2012-2013 Սերբիա Ցրվենա Զվեզդա 25 (1)
2013-2014   Իտալիա Տորինո 23 (0)
2014-2016 Իտալիա Տորինո 43 (0)
2016-ներկա Իտալիա Նապոլի 10 (1)
2018   Ռուսաստան Սպարտակ Մոսկվա 9 (0)
Ազգային հավաքական
2009 Սերբիա Սերբիա Մ19 2 (0)
2011 Սերբիա Սերբիա Մ21 2 (0)
2012-ներկա Սերբիա Սերբիա 20 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 19-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 19-ի, 2018

Նիկոլա Մաքսիմովիչ (սերբ.՝ Никола Максимовић, նոյեմբերի 25, 1991(1991-11-25)[1][2], Bajina Bašta, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլոբոդա Ուժիցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մաքսիմովիչը սկսել է Սլոբոդա Ուժիցեում[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 17-ին՝ փոխարինման մտնելով Դինամո Վրանեի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2009 թվականի հուլիսի 16-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Կաունասի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 31-ին՝ Կոլումբարայի դեմ խաղում[7]։ 2011 թվականի մարտի 5-ին սերբը գոլի հեղինակ դարձավ Հայդուկ Կուլայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[8]։ Օգոստոսի 21-ին՝ Պարտիզանի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[9]։ Սլոբոդա Ուժիցեի կազմում Մաքսիմովիչը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ցրվենա Զվեզդա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ձմռանը Մաքսիմովիչը 300․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Ցրվենա Զվեզդա։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 3-ին՝ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[10]։ Մայիսի 16-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Սերբիայի գավաթի եզրափակչի Բորաց Չաչակի դեմ խաղում[11]՝ օգնելով Ցրվենա Զվեզդային հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը։ 2011-12 մրցաշրջանում Մաքսիմովիչը անցկացրեց 28 հանդիպում՝ ընդգրկվելով Սերբիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[12]։ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորչայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-0 հաշվով[13]։ Ցրվենա Զվեզդայի կազմում Մաքսիմովիչը անցկացրեց 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 23-ին Մաքսիմովիչը 1 տարվա վարձավճարով միացավ Տորինոյին[14][15]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Դանիլո Դ'Ամբրոզիոյին Սամպդորիայի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 15-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[17]։ 2014 թվականի մայիսի 27-ին Մաքսիմովիչը լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Տորինո՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[18]։ Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ Բրյուգգեի դեմ խաղում[19]։ Տորինոյի կազմում անցկացրեց 3 մրցաշրջաններում Մաքսիմովիչը անցկացրեց 76 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 31-ին Մաքսիմովիչը 1 տարվա վարձավճարով միացավ Նապոլիին[20][21][22], ապա ակումբը գնեց նրա լրիվ տրանսֆերը 20 միլիոն եվրոյի դիմաց[23][24]։ Իր դեբյուտը Նապոլիի կազմում նշեց սեպտեմբերի 28-ին՝ Բենֆիկայի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 23-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[26]։ 2018 թվականի հունվարի 26-ին Մաքսիմովիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Մոսկվայի Սպարտակին[27][28]։ Իր դեբյուտը Ռուսաստանի առաջնությունում նշեց մարտի 4-ին՝ Լոկոմոտիվ Մոսկվայի դեմ խաղում[29]։ Սպարտակի կազմում Մաքսիմովիչը անցկացրեց 11 հանդիպում[30]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմովիչը ներկայացրել է Սերբիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականում նշեց 2012 թվականի մայիսի 31-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[31]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[32]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սլոբոդա Ուժիցե 2008–09 Սերբիայի Առաջին Լիգա 7 0 0 0 7 0
2009–10 24 2 0 0 3 0 27 2
2010–11 Սերբիայի Սուպեր Լիգա 20 1 3 0 23 1
2011–12 12 0 1 0 13 0
Ընդհանուր 63 3 4 0 3 0 0 0 70 3
Ցրվենա Զվեզդա 2011–12 Սերբիայի Սուպեր Լիգա 12 0 3 0 15 0
2012–13 13 1 1 0 6 0 20 1
Ընդհանուր 25 1 4 0 6 0 0 0 35 1
Տորինո 2013–14 Սերիա A 23 0 0 0 23 0
2014–15 27 0 1 0 9 0 37 0
2015–16 16 0 0 0 16 0
Ընդհանուր 66 0 1 0 9 0 0 0 76 0
Նապոլի 2016–17 Սերիա A 8 1 2 0 2 0 0 0 12 1
2017–18 2 0 1 0 1 0 0 0 4 0
Ընդհանուր 10 1 3 0 3 0 0 0 16 1
Սպարտակ (վարձավճար) 2017–18 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 9 0 2 0 11 0
Կարիերայի ընդհանուր 173 5 14 0 21 0 0 0 208 5

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[32]

Սերբիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 4 0
2014 1 0
2015 2 0
2016 8 0
2017 4 0
2018 1 0
Ընդհանուր 20 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրվենա Զվեզդա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. «Serbia - N. Maksimović - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «Nikola Maksimović - Who is Spartak's New Defender? - Futbolgrad». Futbolgrad (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «FK Sloboda Uzice - Dinamo Vranje, Aug 17, 2008 - Prva liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «FK Sloboda Uzice - FBK Kaunas, Jul 16, 2009 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «FK Sloboda Uzice - FK Kolubara Lazarevac, Oct 31, 2009 - Prva liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «FK Sloboda Uzice - FK Hajduk Kula, Mar 5, 2011 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «FK Sloboda Uzice - FK Partizan Belgrade, Aug 21, 2011 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Red Star Belgrade - FK Spartak Subotica, Mar 3, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Red Star Belgrade - FK Borac Cacak, May 16, 2012 - Kup Srbije - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  12. 12,0 12,1 «JSL tim: Partizan 4, Zvezda 5». B92.net (սերբերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  13. «Red Star Belgrade - FK BSK Borca, Oct 20, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  14. «Official: Torino sign Maksimovic | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  15. «Transfer news: Torino sign Nikola Maksimovic from Red Star Belgrade». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  16. «UC Sampdoria - Torino FC, Oct 6, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  17. «Udinese Calcio - Torino FC, Dec 15, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  18. «Maksimovic è del Toro». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  19. «Club Brugge KV - Torino FC, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  20. «Napoli sign Torino's Maksimovic on loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  21. «OFFICIAL: Torino defender Maksimovic makes Napoli switch | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  22. «Official: Maksimovic to Napoli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  23. «Summer transfers: the latest deals across Europe». World Soccer (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «Summer 2017 Transfer Window: All Confirmed Deals and Live Updates». The Winning Assist (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  25. «SSC Napoli - SL Benfica, Sep 28, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  26. «FC Crotone - SSC Napoli, Oct 23, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  27. «Никола Максимович перешел в «Спартак»». spartak.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  28. «Napoli defender seals loan move to Spartak Moscow». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  29. «Lokomotiv Moscow - Spartak Moscow, Mar 4, 2018 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  30. «Nikola Maksimovic | Football Stats | Napoli | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  31. «France - Serbia, May 31, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  32. 32,0 32,1 «Nikola Maksimović». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]