Ալեքս Մերետ
![]() Մերետը 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 22, 1997[1][2] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուդինե, Իտալիա[3] | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2012 |
![]() | ||
2012-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2018 |
![]() | 0 | (0) |
2016-2018 |
→ ![]() | 43 | (0) |
2018-ներկա |
![]() | 27 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 |
![]() | 4 | (0) |
2013-2014 |
![]() | 13 | (0) |
2014 |
![]() | 2 | (0) |
2014-2016 |
![]() | 19 | (0) |
2018-2019 |
![]() | 5 | (0) |
2019-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալեքս Մերետ (իտալերեն՝ Alex Meret, մարտի 22, 1997[1][2], Ուդինե, Իտալիա[3]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերետը Ուդինեզեի ակադեմիայի սան է։ 2015-16 մրցաշրջանում իտալացին դարձավ ակումբի երկրորդ հիմնական դարպասապահը՝ Օրեստիս Կարնեզիսից հետո։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Իտալիայի գավաթի Ատալանտայի դեմ խաղում[5]։
2016 թվականի հուլիսին Մերետը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց ՍՊԱԼ[6]։ Իր դեբյուտը նշեց օգոստոոսի 7-ին՝ Իտալիայի գավաթի Մեսինայի դեմ խաղում[7]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[8]։ 2016-17 մրցաշրջանում Մերետը անցկացրեց 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողելով 31 գնդակ և օգնելով ՍՊԱԼ-ին հաղթել Սերիա B-ն[9][10]։ Իր ելույթների համար իտալացին ճանաչվեց Սերիա B-ի տարվա լավագույն դարպասապահ։ 2017 թվականի օգոստոսի 1-ին Մերետը վարձավճարով վերադարձավ ՍՊԱԼ[11]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2018 թվականի հունվարի 28-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[12]։ Վնասվածքի պատճառով իտալացին բաց թողեց մրցաշրջանի կեսը՝ անցկացնելով 13 հանդիպում[13]։
Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 5-ին Մերետը 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[14][15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 30 միլիոն եվրո[17][18]։ Այնուամենայնիվ, տրանսֆերից մի քանի օր անց իտալացին կոտրեց ձեռքը՝ բաց թողելով շուրջ 5 ամիս[19][20][21]։ Իր դեբյուտը Նապոլիի կազմում Մերետը նշեց դեկտեմբերի 8-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2019 թվականի փետրվարի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Ցյուրիխի դեմ խաղում[23]։ Մարտի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 25-րդ րոպեին[24][25]։ Իր առաջին մրցաշրջանում Մերետը անցկացրեց 21 հանդիպում՝ բաց թողելով 18 գնդակ[26]։
Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Մերետը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 17-ին՝ խմբային փուլի Լիվերպուլի դեմ խաղում[27][28]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերետը ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մ19 հավաքականի կազմում նա մասնակցեց 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[29]՝ անցկացնելով 5 հանդիպում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[30]։ Իտալիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ 4-0 հաշվով պարտվեց Ֆրանսիային[31][32]։ 2019 թվականի հունիսին Մերետը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[33][34][35]՝ անցկացնելով 3 հանդիպում[36], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[37][38]։
Իտալիայի ազգային հավաքական Մերետը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին Անտոնիո Կոնտեի կողմից՝ Ալբանիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[39][40], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[41][42]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Սալվատորե Սիրիգուին Հայաստանի դեմ խաղում[43][44]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[45]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ուդինեզե | 2015–16 | Սերիա A | 0 | 0 | 2 | 0 | — | 2 | 0 | |||
ՍՊԱԼ (վարձավճար) | 2016–17 | Սերիա B | 30 | 0 | 2 | 0 | 32 | 0 | ||||
2017–18 | Սերիա A | 13 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |||||
Ընդհանուր | 43 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 45 | 0 | ||
Նապոլի | 2018–19 | Սերիա A | 14 | 0 | 1 | 0 | 6 | 0 | — | 21 | 0 | |
2019–20 | 13 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 19 | 0 | ||||
Ընդհանուր | 27 | 0 | 1 | 0 | 12 | 0 | 0 | 0 | 40 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 70 | 0 | 5 | 0 | 12 | 0 | 0 | 0 | 87 | 0 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[45]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
ՍՊԱԼ
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2016[32]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերիա B-ի տարվա լավագույն դարպասապահ. 2016–17
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2016[30]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 http://calcio-seriea.net/scheda_giocatore/2017/10411/
- ↑ «Italy - A. Meret - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Udinese Calcio - Atalanta BC, Dec 2, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ Carlino il Resto del (2016-07-06)։ «Spal, è fatta con il portiere Meret. Confermato il jolly Spighi - il Resto del Carlino»։ il Resto del Carlino (it-IT)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «SPAL 2013 - AC Rilancio Messina, Aug 7, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Benevento Calcio - SPAL 2013, Aug 27, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ 9,0 9,1 «Serie B: Spal promoted to Serie A | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Italian Football: SPAL return to Serie A for first time in 49 years | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Calciomercato SPAL, ufficiale il ritorno di Meret: in prestito dall'Udinese | Goal.com» (իտալերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «SPAL 2013 - Inter Milan, Jan 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Alex Meret | Football Stats | Spal | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-05
- ↑ «ALEX MERET JOINS NAPOLI | News | Lega Serie A»։ www.legaseriea.it (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-21-ին։ Վերցված է 2020-01-18
- ↑ «DONE DEAL: Napoli sign Udinese goalkeeper Alex Meret - Tribal Football»։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Napoli Announce Signing of Highly Rated Italian Shot Stopper Alex Meret From Udinese»։ 90min.com (անգլերեն)։ 2018-07-05։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Meret arrives for Napoli | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Napoli confirm Ruiz and Meret signings»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «New Napoli goalkeeper Meret suffers broken arm»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-07-11։ Վերցված է 2020-01-18
- ↑ Benson Ryan։ «New Napoli goalkeeper Meret suffers broken arm»։ Sportstar (անգլերեն)։ Վերցված է 2020-01-18
- ↑ «Napoli injury update: Meret won't return in 2018»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-18
- ↑ «SSC Napoli - Frosinone Calcio, Dec 8, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-18
- ↑ «FC Zürich - SSC Napoli, Feb 14, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-18
- ↑ «SSC Napoli - Juventus FC, Mar 3, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-18
- ↑ «2 red cards as Juve goes 16 points clear by beating Napoli»։ AP NEWS։ 2019-03-03։ Վերցված է 2020-01-18
- ↑ «Alex Meret | Football Stats | Napoli | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-18
- ↑ «SSC Napoli - Liverpool FC, Sep 17, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-18
- ↑ «Napoli 2-0 Liverpool: Mertens and Llorente down Champions League holders»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-18
- ↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ 30,0 30,1 uefa.com (2016-08-03)։ «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ 32,0 32,1 «France cruise past Italy to win European Under-19 final»։ ESPN.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Italy squad for U21 Euros | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-08-ին։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Parte l’avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini»։ www.figc.it։ Վերցված է 2019-08-17
- ↑ UEFA.com։ «Italy - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Italy out of U21 Euros | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-30-ին։ Վերցված է 2019-08-17
- ↑ «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out»։ France 24 (անգլերեն)։ 2019-06-24։ Վերցված է 2019-08-17
- ↑ «Italy: New faces for Albania and Holland | Football Italia»։ www.football-italia.net։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Serie B keeper Alex Meret earns shock Italy call» (en-GB)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Italy - Albania, Mar 24, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05
- ↑ «Italy - Armenia, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-17
- ↑ «Italy: Armenia annihilated 9-1! | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-17
- ↑ 45,0 45,1 «Alex Meret»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ալեքս Մերետ Վիքիպահեստում |
---|
- Մերետի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մերետը transfermarkt-ում
- Մերետը soccerbase.com-ում
- Մերետը WhoScored.com կայքում
- Մերետը Նապոլիի պաշտոնական կայքում
- Մերետը Սերիա A-ի պաշտոնական կայքում
- Մերետը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|