Ալեսիո Չերչի
Ալեսիո Չերչի իտալերեն՝ Alessio Cerci | |||
---|---|---|---|
| |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Thierry Henry di Valmontone (Թիերի Անրին Վալմոնտոնոյից) | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 23, 1987[1] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Վելետրի, Հռոմ, Լացիո, Իտալիա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և wing half | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 17 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2006 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2003-2010 |
![]() | 13 | (0) |
2006-2007 |
→ ![]() | 21 | (0) |
2007-2008 |
→ ![]() | 26 | (10) |
2008-2009 |
→ ![]() | 13 | (0) |
2010-2012 |
![]() | 47 | (12) |
2012-2014 |
![]() | 71 | (21) |
2014-ներկա |
![]() | 7 | (0) |
2015-2016 |
→ ![]() | 29 | (1) |
2016 |
→ ![]() | 11 | (4) |
Ազգային հավաքական | |||
2003 |
![]() | 6 | (2) |
2003-2004 |
![]() | 9 | (3) |
2004 |
![]() | 3 | (1) |
2004-2006 |
![]() | 9 | (1) |
2015-2016 |
![]() | 2 | (1) |
2007-2009 |
![]() | 6 | (1) |
2013-2014 |
![]() | 14 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեսիո Չերչի (իտալերեն՝ Alessio Cerci, հուլիսի 23, 1987[1], Վելետրի, Հռոմ, Լացիո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։
Չերչին սկսել է իր կարիերան Ռոմայում, որտեղ անցկացրել է 4 հանդիպում մինչև նրան վարձավճարով ուղարկել են Բրեշիա, Պիզա և Ատալանտա։ Նա Ռոմա վերադարձավ 2009 թվականի օգոստոսին։ Ապա կարիերան շարունակեց Ֆիորենտինայում, որտեղ 2 մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվեց Տորինո։ 2014 թվականի սեպտեմբերին տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ։ Վարձավճարով հանդես է եկել նաև Միլանում և Ջենոայում։
Իտալիայի հավաքականի կազմում դեբյուտը նշել է 2013 թվականի մարտին Բրազիլիայի դեմ ընկերական խաղում։ Հայտավորվել է 2013 թվականի Կոնֆեդերացիայի գավաթին և 2014 թվականի Աշխարհի առաջնությանը։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեսիո Չերչին Ռոմայի ակադեմիայի սան է։ Պատանի տարիքում նա առաջարկներ էր ստացել տարբեր եվրոպական ակումբներից, սակայն մերժել էր բոլորին։ 16 տարեկան հասակում իր առաջին խաղն անցկացրեց Սերիա A-ում՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին Սամպդորիայի դեմ խաղում։
Բրեշիա, Պիզա, Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Չերչին վարձավճարով տեղափոխվեց Բրեշիա, որտեղ 1 մրցաշրջան անցկացրեց՝ խաղալով 21 խաղ և չխփելով ոչ մի գնդակ[3]։ Այստեղ նա խաղում էր դաշտի կենտրոնում, որը նրա համար անսովոր դիրք էր։ 2007-2008 մրցաշրջանում Պիզայի կազմում Չերչին խաղում էր աջ կիսապաշտպանի դիրքում։ 2007 թվականի սեպտեմբերի 9-ին նա խփեց իր առաջին գոլը պաշտոնական խաղում՝ գրավելով Չեզենայի դարպասը և թիմին հաղթանակ պարգևելով։ Ընդհանուր Պիզայի կազմում Չերչին խփեց 10 գնդակ՝ ներառյալ 2 դուբլ՝ 1-ը Մոդենայի դեմ[4], մյուսը՝ Չեզենայի դեմ պատասխան խաղում։ 2008 թվականի փետրվարին Չերչին ստացավ ծնկի վնասվածք, որի պատճառով չխաղաց 2.5 ամիս։ Նա դաշտ վերադարձավ ապրիլին, սակայն հենց 2-րդ խաղում՝ Լեչչեի դեմ հանդիպման ժամանակ կրկին վնասվածք ստացավ։ Ապրիլի 23-ին Չերչիին վիրահատեցին։
2008 թվականի ամառը Չերչին վարձավճարով տեղափոխվեց Ատալանտա, որը նրա համար 250 հազար եվրո վճարեց[5]։ Միաժամանակ Ռոման և Ատալանտան պայմանագիր կնքեցին, ըստ որի Ատալանտան կարող էր գնել ֆուտբոլիստին մրցաշրջանի վերջում 2.75 միլիոն եվրոյի դիմաց, իսկ Ռոման կարող էր ֆուտբոլիստին իր մոտ պահել՝ վճարելով Ատալանտային 650 հազար եվրո։ Ատալանտայի կազմում Չերչին անցկացրեց ընդամենը 17 խաղ վնասվածքների պատճառով։
Վերադարձ Ռոմա, Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրանից հետո նա վերադարձավ Ռոմա, որի կազմում 2009 թվականի օգոստոսի 27-ին գոլ խփեց Կոշիցեի դարպասը Եվրոպա Լիգայում[6]։ Դեկտեմբերի 17-ին նա ԲԿՄԱ Սոֆիայի դարպասը դուբլ ձևակերպեց՝ օգնելով Ռոմային հաղթել 3:0 հաշվով[7]։
2010 թվականի օգոստոսի 26-ին Չերչին տեղափոխվեց Ֆիորենտինա, որի կազմում իր առաջին խաղն անցկացրեց օգոստոսի 29-ին Նապոլիի դեմ խաղում[8]։ Նոյեմբերի 7-ին Չերչին իր առաջին գոլը խփեց Սերիա A-ում Կիևոյի դեմ խաղում[9]։ Մրցաշրջանն ավարտեց 7 գոլով 26 խաղում և 1 գոլով Իտալիայի գավաթում։ Այնուամենայնիվ, Չերչին խնդիրներ ուներ Ֆիորենտինայի կառավարության և երկրպագուների հետ։ Նա մեղադրվում էր գիշերային կյանքի չարաշահման մեջ և հայտնի էր իր ավտոմեքենան արգելված տեղերում կայանելու համար։ Մի անգամ նա տուգանվեց այն պատճառով, որ հրաժարվում էր հանել իր մեքենան ոստիկանության համար հատկացված տեղից։
2011 թվականի ամռանը Չերչին դարձավ Մանչեսթեր Սիթիի գլխավոր տրանսֆերային նպատակը, սակայն երկրպագուների հետ հաշտվելուց հետո նա որոշեց մնալ Ֆիորենտինայում[10]։
2011-2012 մրցաշրջանում Չերչին 5 գնդակ խփեց 21 խաղում, սակայն նրա անկայուն ելույթները և բարդ հարաբերությունները երկրպագուների հետ հարցականի տակ դրեցին Չերչիի մնալը Ֆիորենտինայում։
Տորինո[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 23-ին Տորինոն և Ֆիորենտինան համասեփականության պայմանագիր կնքեցին Չերչիի վերաբերյալ 2.5 միլիոն եվրոյի դիմաց[11]։ Նոյեմբերի 25-ին Չերչին խփեց իր առաջին գնդակը Տորինոյի կազմում Ֆիորենտինայի դեմ՝ 2-2 ավարտված խաղում[12]։ 2012-2013 մրցաշրջանում նա խփեց 8 գնդակ և տվեց 8 գոլային փոխանցում։
2013-2014 մրցաշրջանում Տորինոն խզեց համասեփականության պայմանագիրը՝ վճարելով 3.8 միլիոն եվրո և տալով Մարկո Բակիչին։ Տորինոյի մարզիչ Ջանպիերո Վենտուրան սկսեց օգտագործել Չերչիին որպես երկրորդ հարձակվող, այլ ոչ աջ կիսապաշտպան, ինչի հետևանքով վերջինս սկսեց ավելի շատ գոլեր խփել։ Այդ մրցաշրջանում Չերչին առանցքային դեր խաղաց Տորինոյի ելույթներում Չիրո Իմմոբիլեի հետ միասին։ Այս մրցաշրջանում նա խփեց 13 գնդակ և տվեց 11 գոլային փոխանցում, իսկ Տորինոն զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը և ստացավ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
Ատլետիկո Մադրիդ, Միլան, Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի սեպտեմբերի 1-ին Չերչին 3 տարվա պայմանագիր կնքեց Իսպանիայի գործող չեմպիոն Ատլետիկո Մադրիդի հետ։ Չերչիի համար Ատլետիկոն վճարեց մոտ 16 միլիոն եվրո։ Ակումբում իր դեբյուտը նշեց 19 օր անց՝ դուրս գալով փոխարինման Սելտա Վիգոյի դեմ խաղում։ Իր առաջին գնդակը խփեց Մալմյոյի դեմ խաղում Չեմպիոնների Լիգայի խաղում, որում Ատլետիկո Մադրիդը հաղթեց 5-0 հաշվով։
2015 թվականի հունվարի 5-ին Չերչին վարձավճարով տեղափոխվեց Միլան, իսկ նրա փոխարեն Ֆեռնանդո Տոռեսը վարձավճարով Միլանից տեղափոխվեց Ատլետիկո։ Հաջորդ օրը Չերչին առաջին անգամ դուրս եկավ դաշտ Միլանի մարզաշապիկով ՝ Սասուոլոյի դեմ խաղում, որում Միլանը պարտվեց 2-1 հաշվով։ Միլանի կազմում իր առաջին գնդակը խփեց ապրիլի 4-ին՝ Պալերմոյի դեմ արտագնա խաղում։
2016 թվականի հունվարի 22-ին Չերչին վարձավճարով տեղափոխվեց Ջենոա։
2016 թվականի ամռանը Չերչին վերադարձավ Ատլետիկո և իր առաջին խաղն անցկացրեց Ատլետիկո վերադառնալուց հետո՝ մասնակցելով Գուիխուելոյի դեմ Իսպանիայի գավաթի խաղին[13]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չերչին խաղացել է Իտալիայի երիտասարդական բոլոր հավաքականներում՝ մինչև 16-ից մինչև 21։
Պիզայում դրական արդյունքներ գրանցելու շնորհիվ Չերչին հրավիրվեց Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքական։ Իր առաջին խաղն անցկացրեց 2007 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանի դեմ խաղում (5-0)` խփելով Իտալիայի 3-րդ գոլը[14]։ Նա չհրավիրվեց 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի Իտալիայի հավաքական վնասվածքի պատճառով։
2013 թվականի մարտի 17-ին նա հրավիրվեց Իտալիայի հավաքական Չեզարե Պրանդելլիի կողմից Բրազիլիայի հետ ընկերական և Մալթայի հետ 2014 թվականի Աշխարհի առաջնության որակավորման խաղերի համար։ Իր դեբյուտը նշեց Բրազիլիայի դեմ խաղում՝ փոխարինելով Անդրեա Պիռլոյին 46-րդ րոպեին[15]։
Չերչին Իտալիայի կազմում մասնակցեց 2013 թվականի Կոնֆեդերացիայի գավաթին, որում Իտալիան զբաղեցրեց 3-րդ տեղը, և 2014 թվականի Աշխարհի առաջնությանը, սակայն ոչ մի բանով աչքի չընկավ։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 6-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Դիվիզիոն | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Ռոմա | 2003–04 | Սերիա A | 1 | 0 | — | — | — | 1 | 0 | |||
2004–05 | 2 | 0 | — | — | — | 2 | 0 | |||||
2005–06 | 1 | 0 | 1 | 0 | — | — | 2 | 0 | ||||
2009–10 | 9 | 0 | 2 | 0 | 8 | 3 | — | 19 | 3 | |||
Ընդհանուր | 13 | 0 | 3 | 0 | 8 | 3 | — | 24 | 3 | |||
Բրեշիա | 2006–07 | Սերիա B | 21 | 0 | 2 | 0 | — | — | 23 | 0 | ||
Պիզա | 2007–08 | 26 | 10 | 2 | 0 | — | — | 28 | 10 | |||
Ատալանտա | 2008–09 | Սերիա A | 13 | 0 | 1 | 0 | — | — | 14 | 0 | ||
Ֆիորենտինա | 2010–11 | 24 | 7 | 3 | 1 | — | — | 27 | 8 | |||
2011–12 | 23 | 5 | 3 | 3 | — | — | 26 | 8 | ||||
Ընդհանուր | 47 | 12 | 6 | 4 | — | — | 53 | 16 | ||||
Տորինո | 2012–13 | Սերիա A | 35 | 8 | — | — | — | 35 | 8 | |||
2013–14 | 36 | 13 | 1 | 0 | — | — | 37 | 13 | ||||
Ընդհանուր | 71 | 21 | 1 | 0 | — | — | 72 | 21 | ||||
Ատլետիկո Մադրիդ | 2014–15 | Լա Լիգա | 6 | 0 | 1 | 0 | 2 | 1 | — | 9 | 1 | |
Միլան | 2014–15 | Սերիա A | 16 | 1 | 2 | 0 | — | — | 18 | 1 | ||
2015–16 | 13 | 0 | 2 | 0 | — | — | 15 | 0 | ||||
Ընդհանուր | 29 | 1 | 4 | 0 | — | — | 33 | 1 | ||||
Կարիերայի ընդհանուր | 226 | 44 | 20 | 4 | 10 | 4 | — | 256 | 52 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիսի 15-ի դրությամբ
Իտալիայի հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 9 | 0 |
2014 | 5 | 0 |
Ընդհանուր | 14 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կամպիոնատո Նացիոնալե Պրիմավերա. 2004-05
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՖԻՖԱ Կոնֆեդերացիայի գավաթ. 2013 (երրորդ տեղ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Alessio Cerci | Football Stats | Atletico Madrid | Age 29 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2017-05-30
- ↑ «UFFICIALE: Cerci al Brescia - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Пиза vs. Модена - 30 Октябрь 2007 - Soccerway»։ ru.soccerway.com (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Alessio Cerci passadalla Roma all’Atalanta» (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2017-05-30
- ↑ «BetExplorer Soccer Stats & Soccer Odds - results, tables, odds comparison»։ www.betexplorer.com (չեխերեն)։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Cska Sofia-Roma 0-3: Doppio Cerci e Scardina, in Bulgaria trionfo MADE IN ROMA! - Goal.com»։ Goal.com (it-IT)։ 2009-12-16։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Фиорентина – Наполи 1 : 1 29 августа 2010, воскресенье. 22:45 МСК текстовая онлайн трансляция - Футбол. Италия - Серия А»։ www.championat.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Diretta scritta: Fiorentina - Chievo Verona 1:0 (Serie A 2010/2011, 10. Giornata)»։ calcio.com (it-IT)։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Cerci finally lives up to hype»։ Eurosport։ 2013-02-19։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Cerci moves to Torino»։ Eurosport։ 2012-08-23։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Torino-Fiorentina 2-2 | Cerci e Birsa non bastano ai granata»։ TorinoToday։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Alessio Cerci: First Atletico Madrid game for two years - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2016-12-19։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Italy U21 5 - 0 Azerbaijan U21 Match preview - 16/11/2007 UEFA U21 Championship - Goal.com»։ www.goal.com (en-gb)։ Վերցված է 2017-05-30
- ↑ «Italy 2 - 2 Brazil Match report - 21/03/2013 Friendlies - Goal.com»։ www.goal.com (en-gb)։ Վերցված է 2017-05-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չերչիի պաշտոնական էջը Ֆեյսբուքում
- Ալեսիո Չերչին Տորինոյում
- Չերչիի վիճակագրությունը aic.football.it կայքում
- Չերչին FIFA.com-ում Archived 2017-05-04 at the Wayback Machine.
- Չերչին UEFA.com-ում
- Չերչին goal.com-ում Archived 2017-04-24 at the Wayback Machine.
- Չերչին transfermarkt-ում
- Չերչին WhoScored.com-ում
|
- Հուլիսի 23 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- 21-րդ դարի իտալացիներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Պիզայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Բրեշիայի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Վերոնայի ֆուտբոլիստներ
- Կիևոյի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Սալեռնիտանայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ