Մարկուս Բերգ
Մարկուս Բերգ շվեդերեն՝ Marcus Berg | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 17, 1986[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Torsby, Վերմլանդ, Շվեդիա | ||||||||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 85 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարկուս Բերգ (շվեդերեն՝ Marcus Berg, օգոստոսի 17, 1986[1][2], Torsby, Վերմլանդ, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, ԱՄԷ-ի Ալ Այն ակումբի և Շվեդիայի հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Տուրսբյու» ակումբի դպրոցում[3]։ 2003 թվականին տեղափոխվել է «Գյոտեբորգ» պատանեկան թիմ։ «Գյոտեբորգի» հիմնական կազմում առաջնաելույթ է ունեցել 2005 թվականի ապրիլի 10-ին Շվեդիայի առաջնության առաջին փուլի՝ «Մալմյոյի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման ավելացված ժամանակում։ 2005 թվականի օգոստոսի 8-ին խփել է առաջնության իր առաջին գոլը՝ գրավելով «Հելսինգբորգի» դարպասը։ 2007 մրցաշրջանում դարձել է հիմնական կազմի խաղացող և 17 հանդիպումներում խփել 14 գոլ։
2007 թվականի օգոստոսի 10-ին Բերգը 2,5-4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Գրոնինգեն»[3][4]։ Իր նոր թիմի կազմում առաջին խաղն անցկացրել է օգոստոսի 18-ին՝ խաղալով «ՆԱԿ Բրեդայի» դեմ։ «Գրոնինգենի» համար առաջին գոլը խփել է սեպտեմբերի 2-ին՝ գրավելով «Այաքսի» դարպասը, ընդ որում ձևակերպել է դուբլ։ Նիդերլանդներում իր առաջին մրցաշրջանի ընթացքում առաջնության 25 հանդիպումներում խփել է 15 գոլ, ինչպես նաև փլեյ օֆֆի 4 խաղերում 3 գոլ։ Մրցաշրջանի արդյունքներով «Գրոնինգենին» չի հաջողվել մասնակցել եվրագավաթին։ 2008 թվականի ամռանը Բերգով հետաքրքրվել է «Նանսի» ֆրանսիական ակումբը, սակայն «Գրոնինգենը» մերժել է մոտ €10 միլիոն արժողությամբ առաջարկը[5]։
Հաջող է սկսել 2008/09 մրցաշրջանը՝ առաջին 5 հանդիպումներում խփելով 5 գոլ։ 16-րդ տուրի՝ «Ռոդա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում խփել է 4 գոլ (2-ը՝ խաղալիս, 2-ը՝ պենալտի), խաղն ավարտվել է 2:5 հաշվով[6]։ Առաջին փուլում Բերգը 16 խաղերում խփել է 13 գոլ։ 2008/2009 մրցաշրջանի ամբողջ ընթացքում խփել է 17 գոլ բարձրագույն դիվիզիոնի 31 խաղերում, ինչը Բերգին թույլ է տվել ռմբարկուների շարքում զբաղեցնել 3-րդ հորիզոնականը, ինչպես նաև փլեյ օֆֆի 4 խաղերում՝ 5 գոլ։ «Գրոնինգենը» կրկին չի մասնակցել եվրագավաթին։
2009 թվականի հուլիսի 18-ին Բերգը տեղափոխվել է «Համբուրգ» ֆուտբոլային ակումբ և 5 տարով պայմանագիր կնքել[7]։ Ակումբում խաղացել է 16 համարի տակ։ «Համբուրգի» կազմում պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է 2009 թվականի օգոստոսի 6-ին Եվրոպայի Լիգայում՝ «Ռանդերս» դանիական ակումբի դեմ խաղում[8]։ «Համբուրգի» համար առաջին գոլը խփել է 2009 թվականի օգոստոսի 20-ին՝ «Գենգան» ֆրանսիական ակումբի դեմ խաղում, նույնպես Եվրոպայի Լիգայում[9]։ 2009/10 մրցաշրջանի առաջին կեսին Բերգը եղել է մեկնարկային կազմի խաղացող։ Դրան նպաստել են նրա մրցակիցների՝ Խոսե Պաոլո Գերերոյի[10] և Մլադեն Պետրիչի[11] ստացած վնասվածքները։ 2010 թվականի հունվարին «Համբուրգը» ձեռք է բերել Ռուդ վան Նիստելռոյին, ինչից հետո Բերգը դուրս է մնացել մեկնարկային կազմից։
2010 թվականի հուլիսի 21-ին «Համբուրգը» մեկ մրցաշրջանով Բերգին վարձավճարային հիմունքներով ուղարկել է նիդերլանդական ՊՍՎ ակումբ[12]։ ՊՍՎ-ի կազմում Բերգը հանդես է եկել իր հայրենակիցներ և հավաքականում իր խաղընկերներ Անդրեաս Իսակսոնի և Օլա Տոյվոնենի հետ։ ՊՍՎ-ի կազմում իր առաջին պաշտոնական հանդիպումը Բերգն անցկացրել է 2010 թվականի օգոստոսի 7-ին ընդդեմ «Հերենվենի»[13]։ 2010 թվականի օգոստոսի 22-ին բացել է ՊՍՎ-ում իր գոլերի հաշիվը՝ «դուբլ» ձևակերպելով ԱԶ ակումբի դեմ խաղում[14]։ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միությունը Բերգին որակազրկել է չորս խաղով[15], այդ պատճառով էլ Բերգը չի մասնակցել Նիդերլանդների առաջնությանը 2010 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 27-ը[16]։ Ժոնատան Ռեյսը, որը փոխարինել է որակազրկված Բերգին, ձեռք է բերել հիանալի մարզավիճակ և երեք խաղերում խփլ վեց գոլ[17]։ Երբ Բերգի որակազրկումն ավարտվել է, Ֆրեդ Ռյուտենը շարունակել է մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերել Ժոնատան Ռեյսին[18], ոչ թե Բերգին։ 2010 թվականի դեկտեմբերի 19-ին Ժոնատան Ռեյսն ստացել է ծանր վնասվածք և չի խաղացել մինչև մրցաշրջանի ավարտը[19]։ Բերգի միակ մրցակիցը մնացել է 32-ամյա Դենի Կուվերմանսը։
Կարիերան հավաքանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է Շվեդիայի (մինչև 21 տարեկանների) երիտասարդական հավաքականում։ Երիտասարդական հավաքականում նորամուտը կատարել է 2006 թվականի փետրվարի 28-ին՝ Իռլանդիայի թիմի հետ ունեցած ընկերական խաղում[20]։ Մասնակցել է 2009 թվականի երիտասարդական առաջնությանը[21]։ Խմբային փուլի առաջին՝ Բելառուսի հավաքականի դեմ հանդիպման ընթացքում խփել է երեք գոլ[22], ձևակերպել «դուբլեր» Սերբիայի[23] ու Անգլիայի[24] հավաքականների դեմ խաղերում և յոթ գոլերով դարձել մրցաշարի լավագույն ռմբարկու։ Ճանաչվել է առաջնության լավագույն խաղացող[25]։
2008 թվականի փետրվարի 6-ին Շվեդիայի հավաքականի կազմում նորամուտը կատարել է Թուրքիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ խաղալով 90 րոպե։ 2009 թվականի հունիսի 10-ին հավաքականի կազմում խփել է առաջին գոլը՝ գրավելով Մալթայի հավաքականի դարպասը, ծաղն ավարտվել է շվեդների հաղթանակով՝ 4:0 հաշվով։ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում եղել է Հենրիկ Լարսոնի և Յոհան Էլմանդերի դուբլյոր, խփել է 2 գոլ[26]։
2018 թվականի մայիսին Մարկուս Բերգն ընդգրկվել է Շվեդիայի հավաքականի հայտացուցակում (23 մարդ)՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[27]։
Խաղեր ազգային հավաքականում | |||||
---|---|---|---|---|---|
Խաղի № | Թվական | Հակառակորդ | Խաղի տեսակ | Հաշիվ | Ծանոթագրություն |
փետրվարի 6, 2008 | Թուրքիա | ԸՀ | 0:0 | 90 րոպե[28] | |
օգոստոսի 20, 2008 | Ֆրանսիա | ԸՀ | 2:3 | մտել է 62' [29] | |
նոյեմբերի 19, 2008 | Նիդերլանդներ | ԸՀ | 1:3 | 90 րոպե[30] | |
փետրվարի 11, 2009 | Ավստրիա | ԸՀ | 2:0 | փոխարինվել է 67' [31] | |
մարտի 28, 2009 | Պորտուգալիա | ԱԱԸ | 0:0 | մտել է 86' [32] | |
ապրիլի 1, 2009 | Սերբիա | ԸՀ | 0:2 | 90 րոպե[33] | |
հունիսի 10, 2009 | Մալթա | ԱԱԸ | 4:0 | ![]() | |
օգոստոսի 12, 2009 | Ֆինլանդիա | ԸՀ | 1:0 | 90 րոպե[35] | |
սեպտեմբերի 5, 2009 | Հունգարիա | ԱԱԸ | 2:1 | մտել է 75' [36] | |
սեպտեմբերի 9, 2009 | Մալթա | ԱԱԸ | 1:0 | մտել է 70' [37] | |
հոկտեմբերի 10, 2009 | Դանիա | ԱԱԸ | 0:1 | մտել է 80' [38] | |
հոկտեմբերի 14, 2009 | Ալբանիա | ԱԱԸ | 4:1 | մտել է 37', ![]() | |
մայիսի 29, 2010 | Բոսնիա և Հերցեգովինա | ԸՀ | 4:2 | մտել է 75', ![]() | |
հունիսի 2, 2010 | Բելառուս | ԸՀ | 1:0 | փոխարինվել է 63' [41] | |
օգոստոսի 11, 2010 | Շոտլանդիա | ԸՀ | 3:0 | մտել է 78' [42] | |
սեպտեմբերի 7, 2010 | Սան Մարինո | ԵԱԸ | 6:0 | մտել է 82', ![]() | |
հոկտեմբերի 12, 2010 | Նիդերլանդներ | ԵԱԸ | 1:4 | մտել է 79' [44] | |
նոյեմբերի 17, 2010 | Գերմանիա | ԸՀ | 0:0 | մտել է 68' [45] | |
փետրվարի 8, 2011 | Կիպրոս | ԸՀ | 2:0 | ![]() |
ԸՀ – ընկերական հանդիպում, ԱԱԸ – 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպում, ԵԱԸ — 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպում
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շվեդիայի առաջնություն. 2007
- Հունաստանի գավաթակիր. 2014
Անձնական նվաճումներ
- Շվեդիայի առաջնության լավագույն ռմբարկու (2007)[47]
- Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու (2017)
- Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու (2009, 7 գոլ)
- Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ֆուտբոլիստ (2009)
Խաղերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[48] | Եվրագավաթներ/ ԱՖԿ գավաթներ[49] |
Այլ[50] | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գյոտեբորգ | 2005 | 14 | 3 | 1 | 0 | 6 | 4 | 2 | 0 | 23 | 7 |
2006 | 22 | 4 | 2 | 1 | 2 | 0 | 4 | 1 | 30 | 6 | |
2007 | 17 | 14 | 3 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 20 | 18 | |
Ընդամենը | 53 | 21 | 6 | 5 | 8 | 4 | 6 | 1 | 73 | 31 | |
Գրոնինգեն | 2007/08 | 25 | 15 | 1 | 0 | 1 | 0 | 4 | 3 | 31 | 18 |
2008/09 | 31 | 17 | 3 | 4 | 0 | 0 | 4 | 5 | 38 | 26 | |
Ընդամենը | 56 | 32 | 4 | 4 | 1 | 0 | 8 | 8 | 69 | 44 | |
Համբուրգ | 2009/10 | 30 | 4 | 1 | 0 | 13 | 6 | 0 | 0 | 44 | 10 |
2010/11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
2011/12 | 13 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 2 | |
2012/13 | 11 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 1 | |
Ընդամենը | 54 | 5 | 3 | 2 | 13 | 6 | 0 | 0 | 70 | 13 | |
→ ՊՍՎ | 2010/11 | 25 | 8 | 3 | 1 | 13 | 1 | 0 | 0 | 41 | 10 |
Ընդամենը | 25 | 8 | 3 | 1 | 13 | 1 | 0 | 0 | 41 | 10 | |
Պանաթինաիկոս | 2013/14 | 29 | 15 | 5 | 7 | 0 | 0 | 6 | 1 | 40 | 23 |
2014/15 | 19 | 13 | 3 | 1 | 6 | 5 | 5 | 3 | 33 | 22 | |
2015/16 | 23 | 15 | 4 | 0 | 4 | 2 | 4 | 2 | 35 | 19 | |
2016/17 | 28 | 22 | 7 | 3 | 7 | 4 | 2 | 2 | 44 | 31 | |
Ընդամենը | 99 | 65 | 19 | 11 | 17 | 11 | 17 | 8 | 152 | 95 | |
Ալ Այն | 2016/17 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2017/18 | 21 | 25 | 2 | 1 | 8 | 7 | 0 | 0 | 31 | 33 | |
Ընդամենը | 21 | 25 | 2 | 1 | 10 | 7 | 0 | 0 | 33 | 33 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 308 | 156 | 37 | 24 | 62 | 29 | 31 | 17 | 438 | 226 |
(փոփոխված է 2018 թվականի մայիսի 15-ի դրությամբ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 Герои голландского чемпионата. Маркус Берг — football.ua
- ↑ transfermarkt.de Archived 2008-12-30 at the Wayback Machine.
- ↑ Гронинген отказал Нанси — football.ua
- ↑ Отчёт о матче Archived 2007-04-08 at the Wayback Machine.
- ↑ Маркус Берг мечтает забивать за "Гамбург" «Спорт-Экспресс»
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ "Гамбург" остался без Герреро «Спорт-Экспресс»
- ↑ Младен Петрич выбыл до Нового года «Спорт-Экспресс»
- ↑ PSV complete signing of Marcus Berg Archived 2010-07-23 at the Wayback Machine. Официальный сайт ПСВ
- ↑ SC Heerenveen - PSV (7-8-2010) Archived 2011-07-10 at the Wayback Machine. Официальный сайт ПСВ
- ↑ PSV - AZ (22-8-2010) Archived 2011-07-10 at the Wayback Machine. Официальный сайт ПСВ
- ↑ «Marcus Berg handed four-match ban» (անգլերեն)։ Официальный сайт ПСВ։ 24 september 2010 11:30։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2011-02-02
- ↑ Статистика Берга в чемпионате vi.nl
- ↑ Статистика Жонатана Рейса vi.nl
- ↑ Статистика Жонатана Рейса football-lineups.com
- ↑ «Reis out for the season» (անգլերեն)։ Официальный сайт ПСВ։ 20 december 2010 20:00։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2011-02-02
- ↑ Отчёт о матче
- ↑ «Профиль на официальном сайте УЕФА»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-20-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ «Отчёт о матче»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-26-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ «Отчёт о матче»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-12-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ Отчёт о матче Archived 2009-06-27 at the Wayback Machine.
- ↑ 2009: Маркус Берг Archived 2017-12-20 at the Wayback Machine. uefa.com
- ↑ «Статистика сборной Швеции на сайте ФИФА»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-04-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ REVEALED: EVERY WORLD CUP 2018 SQUAD - FINAL 23-MAN LISTS
- ↑ «Отчёт о матче»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-13-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ «Отчёт о матче»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-27-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ Отчёт о матче(չաշխատող հղում)
- ↑ «Отчёт о матче»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-13-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ «Отчёт о матче»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-17-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ «Отчёт о матче»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-17-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ «Отчёт о матче»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-28-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ «Отчёт о матче»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2018-06-29
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ Отчёт о матче
- ↑ Ռազակ Օմոտոյոսսիի հետ միասին։
- ↑ Շվեդիայի գավաթ, Նիդերլանդների գավաթ, Գերմանիայի գավաթ, Հունաստանի գավաթ, ԱՄԷ գավաթ։
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա, ՈՒԵՖԱ գավաթ, Ինտերտոտոյի գավաթ, ԱՖԿ չեմպիոնների լիգա։
- ↑ Թագավորական լիգա, Նիդերլանդների առաջնության փլեյ օֆֆի խաղեր եվրագավաթների տեղի համար, Հունաստանի առաջնության փլեյ օֆֆի խաղեր ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունքի համար։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը worldfootball.net կայքում
- Պրոֆիլը fussballdaten.de կայքում
- Պրոֆիլը FootballDatabase.eu կայքում
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Շվեդ ֆուտբոլիստներ
- Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պանաթինաիկոսի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Գրոնինգենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Համբուրգի ֆուտբոլիստներ
- Գյոթեբորգի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ