Յան Կլիմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յան Կլիմենտ
Jan kliment.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվ 1993, սեպտեմբերի 1
Ծննդավայր Միյավա, Սլովակիա
Հասակ 185 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Բրոնդբյու
Համար 29
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015

2014

2015-մինչ հիմա

2016-մինչ հիմա

Չեխիա Վիսոչինա

Սլովակիա   Դուկլա (Բանսկա-Բիստրիցա)

Գերմանիա Շտուտգարտ

Դանիա   Բրոնդբյու

30 (3)

13 (0)

8 (1)

35 (6)
Ազգային հավաքական
2011

2013

2015

2017-մինչ հիմա

Չեխիա Չեխիա (մինչև 19 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 20 տ.)

Չեխիա Չեխիա (մինչև 21 տ.)

Չեխիա Չեխիա

1 (0)

2 (0)

5 (4)

5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յան Կլիմենտ (չեխ․՝ Jan Kliment, սեպտեմբերի 1, 1993 թ., Միյավա, Սլովակիա), չեխ ֆուտբոլիստ, դանիական «Բրոնդբյու» ֆուտբոլային ակումբի և Չեխիայի ազգային հավաքականի հարձակվողն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմենտը «Վիսոչինա» ակումբի սանն է, որի կազմում մեկնարկային հանդիպում է անցկացրել 2012 թ․ մարտի 9-ին, երբ թիմը մրցում էր «Չասլավ» ակումբի հետ[1]։ Նույն տարում ֆուտբոլիստը թիմի հետ միասին մրցաշրջանի արդյունքներով իրավունք է ստանում հանդես գալու բարձրագույն խմբում։ Չեխիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2013 թ․ փետրվարի 22-ին, երբ թիմը մրցում էր «Հրադեց֊Կրալովե» ակումբի հետ[2]։ Վիսոչինայի կազմում իր առաջին գոլը խփել է ապրիլի 19-ին, երբ թիմը մրցում էր «Տեպլիցե» ակումբի հետ[3]։

2014 թ․ վարձավճարով տեղափոխվում է Սլովակիայի առաջնությունում հանդես եկող «Դուկլա» ակումբ։ Սլովակիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է մարտի 1-ին, երբ թիմը մրցում էր «Սլովան» ակումբի հետ[4]։ Պայմանագրի ավարտից հետո ֆուտբոլիստը վերադառնում է Վիսոչինա։

2015 թ․ հունիսի 29-ին Կլիմենտը տեղափոխվում է գերմանական «Շտուտգարտ» ակումբ, որի հետ կնքում է պայմանագիր մինչև 2019 թ․։ Բունդեսլիգայում իր մեկնարկային հանդիպումն անցկացնում է օգոստոսի 16-ին, երբ թիմը մրցում էր «Քյոլն» ակումբի հետ։ Այս խաղում Կլիմենտը երկրորդ խաղակեսում փոխարինեց Մարտին Հարնիկին[5]։ Շտուտգարտի կազմում իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 3-ին․ երբ թիմը մրցում էր «Հոֆենհայմ» ակումբի հետ[6]։

2016 թ․ ամռանը ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է դանիական «Բրոնդբյու» ակումբ։ Դանիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է «Օլբորգ» ակումբի դեմ խաղում։ Հոկտեմբերի 16-ին իր առաջին գոլն է խփել Բրոնդբյուի կազմում, երբ թիմը մրցում էր «Նորշելան» ակումբի հետ[7]։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ․ Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում ֆուտբոլիստը մասնակցել է Դանիայի[8], Սերբիայի[9] և Գերմանիայի[10] հավաքականների դեմ անցկացված խաղերին։ Սերբիայի հավաքականի դեմ խաղում Կլիմենտը հեթ-տրիկի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն։

2017 թ․ սեպտեմբերի 1֊ին 2018 թ․ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կլիմենտը իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Չեխիայի ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Գերմանիայի ազգային հավաքականի հետ։ Այդ խաղում Կլիմենտը փոխարինման է մտնում 76-րդ րոպեին[11]։

Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ. նոյեմբերի 17-ի տվյալներով

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու (3 գնդակ) ֊ 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Высочина VS. Часлав 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-03-09 
  2. «Высочина VS. Градец-Кралове 0:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-02-22 
  3. «Высочина VS. Теплице 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-04-19 
  4. «Слован VS. Дукла 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014-03-01 
  5. «Штутгарт VS. Кёльн 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-08-16 
  6. «Kliment vzal body Kadeřábkovi. Prvním gólem obral Hoffenheim Více na http://isport.blesk.cz/clanek/fotbal-zahranici-nemecko/248359/kliment-vzal-body-kaderabkovi-prvnim-golem-obral-hoffenheim.html» (չեխերեն) 
  7. «Норшелланн VS. Брондбю 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-10-16 
  8. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-17 
  9. «Сербия (до 21) VS. Чехия (до 21) 0:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-20 
  10. «Чехия (до 21) VS. Германия (до 21) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-06-23 
  11. «Чехия - Германия 1:2»։ eu-football.ru 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]