Նիկոս Լիբերոպուլոս
Նիկոս Լիբերոպուլոս
հուն․՝ Νίκος Λυμπερόπουλος
| |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 4, 1975[1][2][3][…] (50 տարեկան) | ||
| Ծննդավայր | Filiatra | ||
| Հասակ | 187 սանտիմետր | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Նիկոլաոս Լիբերոպուլոս (հուն․՝ Νίκος Λυμπερόπουλος , օգոստոսի 4, 1975[1][2][3][…], Filiatra), հույն ֆուտբոլիստ, հարձակվող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոս Լիբերպուլոսը Պելոպոնեսում ծնված ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է։ Կարիերան սկսել է «Էրանի Ֆիլատրոն» ակումբում, իսկ 1994 թվականին տեղափոխվել է «Կալամատու» ակումբ։ 1996 թվականին հիացնելով «Պանաթինաիկոս» ակումբի անդամերին՝ Լիբերոպուլոսը տեղափոխվել է մայրաքաղաք։ Իր նոր ակումբի հետ հասել է մինչև չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ։ Իտալական ակումբները հետաքրքրություն են ցուցաբերել խաղացողի նկատմամբ (հիմնականում «Յուվենտուսը» և «Վերոնա»), բայց նա մնացել է Աթենքում՝ հավատարմություն ցուցաբերելով «Պանաթինաիկոսին»։ 2003 թվականին Լիբերոպուլոսը կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ պայմանագրի պայմանների շուրջ, որի արդյունքում նա հեռացել է ակումբից։ Նիկոսը առաջարկներ ուներ «Օլիմպիակոս» և «Մարսել» թիմերից, սակայն արդյունքում ընտրել է Աթենքի «ԱԵԿ» ակումբը, որտեղ միանգամից դարձել է հայտնի խաղացող և թիմի ավագ։ 2007 թվականին հարձակվողին ցանկացել է գնել գերմանական «Նյուրնբերգ»-ը, սակայն ակումբի նախագահը հրապարակավ հրաժարվել է վաճառել իր թիմի լավագույն խաղացողին։
2008 թվականի հուլիսի 13-ին հայտարարվել է Լիբերոպուլոսի անցման մասին դեպի գերմանական Բունդեսլիգայի «Այնտրախտ» թիմը Մայնի Ֆրանկֆուրտից, որի հետ ֆուտբոլիստը կնքել է երկամյա պայմանագիր[4]։
2010 թվականի հուլիսի 1-ին տեղափոխվել է «ԱԵԿ», որի հետ ստորագրել է մեկամյա պայմանագիր[5]։
Թիմային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբերոպուլոսն ազգային հավաքականի կազմում խաղում է 1996 թվականից։ Թիմում հայտնի է որպես «ջոկեռ»՝ փոխարինման դուրս գալով խաղի վերջին քառորդում ու վճռական գոլեր խփելով։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիմային
«Էրանի Ֆիլատրոն»
- Հունական չորրորդ դիվիզիոնի հաղթող, 1993 թվական
«Կալամատա»
- Հունական երկրորդ դիվիզիոնի հաղթող, 1995 թվական
«ԱԵԿ»
- Հունական գավաթակիր, 2011 թվական
- Անձնական
- Հունաստանի ազգային առաջնության լավագույն խաղացող, 2000, 2006, 2007 թվական
- Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու, 2003, 2007 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Айнтрахт» подписал Либеропулоса — sportbox.ru, 13.07.2008
- ↑ «Liberopoulos signs with AEK». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Հույն ֆուտբոլիստներ
- Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Պանաթինաիկոսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ