Ռամազ Շենգելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռամազ Շենգելիա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռամազ Ալեքսանդրովիչ Շենգելիա
Քաղաքացիությունը {{{2}}} ԽՍՀՄ{{{2}}} Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1957(1957-01-01)
Ծննդավայր Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հունիսի 21, 2012(2012-06-21)[1] (55 տարեկանում)
Մահվան վայր Ծերովանի, Վրաստան
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1973-1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Քութայիս 75 (29)
1977-1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 283 (120)
1989 Շվեդիա Հոլմսունդ 13 (2)
Ազգային հավաքական
1979-1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 26 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռամազ Շենգելիա (վրաց.՝ რამაზ შენგელია, հունվարի 1, 1957, Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ-հունիսի 21, 2012, Թբիլիսի, Վրաստան[2]), խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող։ ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1980), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981)։

Ունեցել է երկու բարձրագույն կրթություն։ Ավարտել է Վրաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը և Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1986)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղալ սկսել է «Տորպեդո» Քութայիսի նախապատրաստման խմբերում, Կարլո Խուրցիձեյի մոտ (1986): Դպրոցում հայտագրվելու ժամանակ նա ոչ մի կերպ իրեն չդրսևորեց, բայց շնորհիվ հոր համառ խնդրանքի նրան փորձարկման ժամկետով ընդունեցին դպրոց[3]:

1971-1976 թվականներին Շենգելիան խաղաց «Տորպեդո» Քութայիսում։ 1977 թվականի սկզբին «Տորպեդոյի» իր խաղընկերների՝ Սուլակվելիձեյի և Կոստավի հետ մեկտեղ մարզիչ Նոդար Ախալքացիի կողմից հրավիրվեց «Դինամո» Թբիլիսի:

Արդեն 1978 թ. Շենգելիան արժանացավ ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստի կոչման, իսկ 1979 թվականին դեբյուտեց ԽՍՀՄ հավաքականում: 1980 թ. դարձավ Եվրո երիտասարդական թիմերի չեմպիոն։ Որոշակի ժամանակ անց, սակայն, նրան չվերցրեցին Օլիմպիադա-1980: ուղևորվող կազմի մեջ։

1981 թվականը Շենգելիայի համար ամենահաջողն էր։ «Դինամոյի» կազմում նա դարձավ Գավաթակիրների գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի հետ հասավ Մունդիալ 1982-ի եզրափակիչ (խաղաց բոլոր խաղերում, Շոտլանդիայի դարպասը գոլ հեղինակեց), նորից դարձավ երկրի լավագույն ֆուտբոլիստ։ Շենգելիան աչքի էր ընկնում գոլային հոտառությամբ, մեծ մեկնարկային արագությամբ, ֆունկցիոնալ պատրաստակամությամբ, դաշտում ամբողջական ինքնատրամադրմամբ[4]:

1981 թվականի օգոստոսին փայլուն կերպով հանդես եկավ Իսպանիայում կայացած միջսեզոնային «Չորսի մրցաշարին»: «Դինամոն» կիսաեզրափակչում 2-4 հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին» (խաղի ընթացքում հաղթելով 2-1), իսկ 3-րդ տեղի համար խաղում հաղթեց «Բավարիային» (2-1)։ Շենգելիան «Դինամոյի» կազմում անցկացրեց ընդհանուր 4 խաղ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 26 խաղ, խփել 10 գնդակ։

1983 թվականից հետո կարիերան անկում ապրեց։ Հավաքականում այլևս չհայտնվեց, իսկ «Դինամոյում» ոչնչով աչքի չընկավ։ Բացառություն դարձավ 1987 թվականի մրցաշրջանը, երբ Ռամազը փայլեց ՈՒԵՖԱ Գավաթի 1987-1988 խաղարկությանը, 6 խաղում խփելով 4 գնդակ և այդպիսով մտնելով ԽՍՀՄ առաջնության լավագույն 10 ռմբարկուների մեջ (11 գոլ 27 խաղում)։

1989 թ. մեկ մրցաշրջան անցկացրեց շվեդական «Հոլմսունդում», ինչից հետո ավարտեց կարիերան։ Հետո նա զղջաց կարիերան շուտ ավարտելու համար[5]:

1990 թվականի փետրվարի 15-ի Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր համաժողովի անցկացման պահից աշխատել է դրա համակարգում։ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքականների բաժնի ղեկավար (1990-1992)։ 1990-ականների կեսերին մի քանի տարի եղել է Վրաստանի հավաքականի տեխնիկական տնօրենը, որն այդ ժամանակ մարզում էր Ալեքսանդր Չիվաձեն:

2004 թվականին՝ Քութայիսից վերադառնալով Թբիլիսի, ենթարկվել է ավտովթարի։ Բժիշկները նրա մոտ ախտորոշեցին ներգանգային արյունահավաք, որից հետո Շենգելիան վետերանային խաղերում ավելի քիչ խաղադաշտ դուրս եկավ[6]:

2012 թվականի մայիսին նշանակվեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվավոր փոխնախագահի պաշտոնում[7]:

Մահացել է 2012 թվականի հունիսի 21-ին՝ սրտի կաթվածից, Ցերովանի ավանում գտնվող իր ամառանոցում, Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա[8]: Հոգեհանգստի ընթացքում Թբիլիսիի կենտրոնում տեղադրվել է հսկայական էկրան, որպեսզի ֆուտբոլասերները կարողանան հիանալ Շենգելիայի գոլերով[6]: Թաղված է Սաբուրթալինյան գերեզմանատանը, Վրաստանի ականավոր գործիչների պանթեոնում։

Ֆուտբոլիստի մահվանը արձագանքել են սպորտի շատ հայտնի ներկայացուցիչներ։ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը իր ցավակցական հեռագրում նշել է, որ «Ռամազ Շենգելիան եղել է լավագույն ֆուտբոլիստներից և Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը»: Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխ-նախագահ Նիկիտա Սիմոնյանը նշել է՝ «Ռամազ Շենգելիան բարձրակարգ ֆուտբոլիստ, բաց և ազնիվ մարդ էր: Ռամազի պայծառ և տպավորիչ խաղը անտարբեր չթողեց բազմաթիվ ֆուտբոլասերների, Ռամազի հիշատակը ընդմիշտ կմնա մեր սրտերում»[5]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը աշխատում է մանկապարտեզում։
    • Որդին՝ Գեորգի Շենգելիան եղել է ֆուտբոլիստ, խաղացել է Վրաստանի և Կիպրոսի ակումբներում, հանդես է եկել Վրաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում: Վնասվածքի պատճառով նա ստիպված էր շուտ թողնել ֆուտբոլը։ Ներկայումս աշխատում է Թբիլիսիում, որպես ֆուտբոլային ակադեմիայի մարզիչ, որը հիմնադրել է Թբիլիսիի «Դինամոյի» նախկին դարպասապահ Կառլո Մչեդլիձեն[5]:
    • Աղջիկը ամուսնացած է «Տորպեդո» Քութայիսի ֆուտբոլիստի հետ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Եվրոգավաթներ Այլ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1973 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Քութայիս Առաջին Լիգա 1 0 0 0 0 0
1974 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Քութայիս Առաջին Լիգա 14 2 0 0 0 0
1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Քութայիս Առաջին Լիգա 33 15 1 0 0 0
1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Քութայիս Առաջին Լիգա 27 12 0 0 0 0
1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 24 5 1 0 5 2
1978 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 28 15 6 1 4 2
1979 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 29 8 8 3 4 1
1980 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 32 17 6 1 4 2
1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 32 23 1 1 9 7
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 26 16 2 1 6 1
1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 27 11 1 0 0 0
1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 29 9 3 2 0 0
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 22 6 1 0 0 0
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 3 0 0 0 0 0
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 27 9 6 3 6 4
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի Բարձրագույն Լիգա 5 1 0 0 0
1989 Շվեդիա Հոլմսունդ Երկրորդ լիգա 13 2 ? ? 0 0
Ընդհանուր 371 151 35 12 33 18

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին որդու՝ Գեորգի Շենգելիայի և ընկերների ջանքերով ստեղծվեց «Ռամազ Շենգելիայի անվան Բարեգործական հիմնադրամը»: Հիմնադրամը աջակցելու էր մանկական ֆուտբոլի զարգացմանը, տաղանդների որոնմանը, Ռամազի անվան մրցաշարերի անցկացմանը, օգնելու էր վետերաններին։

2013 թվականի հունվարին Վրաստանում անցկացվեց Ռամազ Շենգելիայի անվան առաջին մանկական մրցաշարը, եզրափակիչը տեղի ունեցավ Քութայիսում, հաղթող դարձավ Թբիլիսիի Թենգիզ Սուլակվելիձեյի Ակադեմիայի գործող թիմը։ Պլանավորվում է, որ մրցաշարը կդառան ավանդական, մասշտաբային և միջազգային՝ տարբեր երկրների ակումբների մասնակցությամբ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]