Ալեքսանդր Չիվաձե
Ալեքսանդր Չիվաձե վրաց.՝ ალექსანდრე ჩივაძე | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ → Վրաստան | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1955[1] (69 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Կարաչաևսկ, ԽՍՀՄ | |||||||||||||||||
Հասակ | 182 | |||||||||||||||||
Քաշ | 77 | |||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վրաստան (Մ-20) | |||||||||||||||||
Համար | Գլխավոր մարզիչ | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդր Չիվաձե (վրաց.՝ ალექსანდრე ჩივაძე, ապրիլի 8, 1955[1], Կարաչաևսկ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան և վրացի մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1980), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981)։ Ամբողջ խաղային կարիերան անցկացրել է Թբիլիսիի «Դինամոյում»։
Չիվաձեն այն երկու վրացի ֆուտբոլիստներից մեկն է, ով երբևէ եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի ավագը։ ԽՍՀՄ ազգային հավաքականի ավագ եղել է նաև Մուրթազ Խուրցիլավան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կլուխորի քաղաքում, որտեղ իր հայրը որոշ ժամանակ աշխատել է հացի փռում և ամուսնացել է տեղացի Նորայի հետ[2]։
1,5 տարեկան հասակում ծնողները տեղափոխվել են Թբիլիսի, հոր հարազատ քաղաքը։ Մեծացել է Թբիլիսիի Նախալովկա շրջանում, որտեղ բակի երեխաների հետ խաղացել է գնդակով։
18 տարեկանում մտել է Թբիլիսիի «Դինամոյի» փոխարինող կազմի մեջ, իսկ հիմնական կազմում հայտնվել է 1974 թվականին։ Կարիերան սկսել է հենակետային կիսսապաշտպանի դիրքում։ 1978 թվականին «Դինամոյի» գլխավոր մարզիչ Ախալքացին որոշեց Չիվաձեյին կենտրոնական պաշտպանի դիրքում փորձել։ Առաջին իսկ խաղերից պարզ դարձավ, որ որոշումը ճիշտ է կայացված և այդ պահից Չիվաձեն սկսեց խաղալ միայն պաշտպանությունում։
Պաշտպանությունում խաղալով, Չիվաձեն շատ հաճախ միանում էր թիմի հարձակումներին։ Հաճախ գոլեր էր խփում, բացի այդ, եղել է թիմի 11 մետրանոցների իրացնողը։ Ինքը Չիվաձեն, իր 11 մետրանոցներ իրացնլու ոճի մասին ասել է այսպես՝ «Վազքի ժամանակ ես միշտ հետևում էի դարպասապահի շարժմանը և հարվածից առաջ մի փոքր դադար էի անում։ Եթե ցատկում էին անկյուն, խփում էի հակառակ անկյունը կամ կենտրոն»[3]։
1980 թվականին դարձավ թիմի ավագը, մնալով մինչև խաղային կարիերայի ավարտը։
ԽՍՀՄ հավաքականում խաղացել է 46 խաղ, խփել 3 գոլ։ Դեբյուտը կայացել է 1980 թվականի մարտի 6-ին՝ Բուլղարիայի դեմ խաղում։ Մունդիալ 1982-ի մասնակից, հավաքականի կազմում հայտագրված է եղել նաև Մունդիալ 1986-ին, ուր գնացել է չապաքինված վնասվածքով (պատռվածք ազդրի ետին երեսին), որի պատճառով էլ խաղադաշտ ոչ մի անգամ դուրս չի եկել[4]։ Որպես ավագ բազմիցս է հավաքականին առաջնորդել խաղերի ժամանակ։
1987 թվականին, ՈՒԵՖԱ գավաթի շրջանակներում գերմանական «Վերդերի» դեմ կայացած խաղից հետո հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Պատճառները վերջին երկու տարում հաճախակի ստացած վնասվածքներ էին, ինչպես նաև պատասխանատվության ծանրությունը, որը որպես ավագ, կրում էր Չիվաձեն։
1990 թվականից սկսել է աշխատել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխ-նախագահի պաշտոնում։
1993 թվականին սկսեց գլխավորել Վրաստանի հավաքականը, որի մարզչական շտաբ հրավիրեց «Դինամոյի» իր նախկին խաղընկերներին-Ռամազ Շենգելիային, Թամազա Կոստավին, Օթար Գաբելիային։ Նրա ղեկավարությամբ հավաքականը բավականին հաջող հանդես եկավ Եվրո 1966-ի ընտրական խաղերին, խմբում Գերմանիայից և Բուլղարիայից հետո զբաղեցնելով երրորդ տեղը։ Գլխավոր մարզչի պաշտոնը լքեց Մունդիալ 1998-ի ընտրական փուլի շրջանակներում Անգլիայից (0-2) և Իտալիայից (0-1) կրած պարտություններից հետո[5]։
1998 թվականի հունվարից մինչև հոկտեմբերը՝ Նոդար Ալալքացիի մահվանից հետո, կատարել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները։
2001 թվականի հունիսից, Դավիթ Ղիփիանիի և Ռևազ Ձոձուաշվիլիի հրաժարականներից հետո, Մունդիալ 2002-ի որակավորման մրցաշարի վերջին խաղերում աշխատեց հավաքականի հետ։ 2001 թվականի դեկտեմբերին պաշտոնապես գլխավորեց Վրաստանի հավաքականը, որի հետ մասնակցեց Եվրո 2004-ի ընտրական մրցաշարին[6]։
2003 թվականին ընտրական մրցաշարի շրջանակներում Իռլանդիայի (1-2) և Շվեյցարիայի (0-0) դեմ կայացած անհաջող խաղերից հետո հրաժարական տվեց[7][8], ետ վերադառնալով Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխ-նախագահի պաշտոնին։ Նրա հետ մեկտեղ հավաքականը լքեցին նաև Մուրթազ Խուրցիլավան և Օթար Գաբելիան։
2005 թվականին՝ Մեհրաբ Ժորդանիի հրաժարականից հետո, ժամանակավոր ղեկավարեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան[9]։
2012 թվականից գլխավորում է Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը։
1990-ականներին և 2000-ականների սկզբին վետերանական խաղերում դուրս է եկել խաղադաշտ[10]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ չեմպիոն՝ 1978
- ԽՍՀՄ գավաթի հաղթող՝ 1976, 1979
- ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի հաղթող՝ 1981
- ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ՝ 1980 («Ֆուտբոլ» շաբաթաթերթի հարցման արդյունքներում)
- ԽՍՀՄ մրցաշրջանների լավագույն երեսուներեք ֆուտբոլսիտների ցուցակում 8 անգամ (№ 1-7անգամ, № 2-1 անգամ)
- 1980 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
- «Ծառայության համար ՈՒԵՖԱ սուտակե շքանշան»-ի դափնեկիր (2001)[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը Մզիյան է, ունի 2 որդի (Գեորգին և Ալեքսանդրը, որոնք երկուսն էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են) և մեկ դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Ալեքսանդր Չիվաձե՝ Վրացի ֆուտբոլիստի գեները Արխիվացված 2016-03-06 Wayback Machine(ռուս.)
- ↑ Վլադիսլավ Ժմելկովի ժառանգները(ռուս.)
- ↑ Նոու-Խաու(ռուս.)
- ↑ Մեր սերունդը ֆուտբոլում մնացել է Ախալքացիի շնորհիվ(ռուս.)
- ↑ Վրաստանի հավաքականը նորից կսկսի մարզել Ալեքսանդր Չիվաձեն(ռուս.)
- ↑ Շեվարդնաձեն պատվեց Չիվաձեին՝ «Սաշա, մի հեռացիր…»(ռուս.)
- ↑ Վրաստանը և Ալբանիան օգնում են Ռուսաստանին(ռուս.)
- ↑ Չիվաձեն դուրս եկավ փոխարինման(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ Ալեքսանդր Չիվաձե՝ Միթե՞ Վրաստանը կարող է հեռու լինել ֆուտբոլից(ռուս.)
- ↑ Ժամանակագրություն(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը «Сборная России по футболу» կայքում Արխիվացված 2020-07-16 Wayback Machine
- Վիճակագրությունը National Football Teams կայքում
- Ալեքսանդր Չիվաձե Արխիվացված 2011-08-27 Wayback Machine–օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում
- Եվրոգավաթներում ելույթների վիճակագրությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Չիվաձե» հոդվածին։ |
|
- Ապրիլի 8 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կարաչաևսկ քաղաքում ծնվածներ
- ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ ֆուտբոլի չեմպիոններ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչներ
- Վրացի ֆուտբոլային մարզիչներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով