Ռևազ Ձոձուաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռևազ Ձոձուաշվիլի
Revaz Dzodzuashvili c1970.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը {{{2}}} ԽՍՀՄՎրաստան Վրաստան
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia official.svg Վրաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1945(1945-04-10) (74 տարեկան)
Ծննդավայր Քութայիս, Վրաստան
Հասակ 175
Քաշ 73
Դիրք Պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Վրաստան Վրաստան Տորպեդո (Քութայիս)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռևազ Ձոձուաշվիլի (վրաց.՝ რევაზ მიხეილის ძე ძოძუაშვილი; 1945, ապրիլի 10, Վրացական ԽՍՀ, Քութայիս), Խորհրդային շրջանի վրացի ֆուտբոլիստ։ Գլխավորում է Տորպեդո ֆուտբոլային ակումբը։ Միջազգային սպորտի վարպետ է, Եվրոպայի չեմպիոն, 72-րդ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին նա «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի աշակերտ էր, սովորում էր 9-րդ դասարանում։ Հանդես է եկել նաև «Իմպերետի» ակումբում։

Առաջին անգամ Ձոձուաշվիլուն «Դինամո» (Թբիլիսի) հրավիրեցին 1963 թվականին։ Կրկնակի խաղացել է հարձակվողի կարգավիճակով, սակայն չի կարողացել բեկում մտցնել խաղի մեջ։ Վերադարձել է քութաիսյան «Տորպեդո», որտեղից էլ 1965 թվականին փորձել է անցնել Օդեսսայի «Չերնամորեց»։ Օդեսսական ակումբին ֆուտբոլիստը չէր համապատասխանում, և Ձոձուաշվիլին իր կարիերան շարունակեց «Դինամոյի» (Սուխումի) կազմում։

Այդ ժամանակ «Տորպեդո» ակումբը գլխավորում էր Վսևոլոդ Բլինկովը, ով սկսեց նոր թիմ կառուցել։ Պաշտպան ընտրելու հարցում նա դիմեց թիմի նախկին մարզիչ Գեորգի Գրամատիկոպլուլոյին, որ առաջարկեց երիտասարդ ֆուտբոլիստին։

Պաշտպանական գծում Ռևազ Ձոձուաշվիլին շատ լավ էր խաղում։ Բլինկովի թիմում նա խաղացել է կենտրոնական պաշտպանի կարգավիճակում, հետո աջ թևում։ Հետագայում Բլինկովը հեռանում է Քութայիսից։

Ռևազ Ձոձուաշվիլին խաղացել է СССР-ի թիմում 1969—1974 թվականներին (49 խաղ)։

Կարիերան ավարտվել է 1976 թվականին։

Մարզիչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի սկզբին սկսեց իր՝ մարզիչի կարիերան։ Վերցրեց СКА-ն (Թբիլիսի) ֆուտբոլային ակումբը, որը հաղթանակ տարավ Անդրկովկասյան ռազմական օկրուգի առաջնությունում։

1990-1992 թվականներին եղել է «Դինամո»-ի (Թբիլիսի) մարզիչը։ Առաջին երկու տարին որպես Կիպիանիի օգնական, 1992 թվականին՝ որպես գլխավոր մարզիչ։ 1993-1995 թվականներին ղեկավարել է Ռուսթավիի «Մետալուրգ»-ը։

1994/1995 մրցաշրջանի վերջին գլխավորել է ուկրաինական «Տեմպ»-ը (Շեպետովկա), որի նախագահը վրացի Ջումբեր Նիշնիանիդձեն էր։ Իր հետ միասին թիմի կազմ վերցրեց 8 ֆուտբոլիստի, սակայն թիմին փրկել ձախողումից նրան չհաջողվեց։ Ձոձուաշվիլին վերադարձավ Վրաստան և ևս մեկ մրցաշրջան աշխատեց Ռուսթավիում։

1997 թվականին որպես խորհրդատու հրավիրվեց «Սկոնտո» (Ռիգա), քանի որ այստեղ սկսել էին խաղալ վրացի ֆուտբոլիստներ։ Միաժամանակ նա կատարում էր մարզիչ-սելեկցիոների պարտականությունները։ Բացի դա, 1997 թվականի փետրվարից հոկտեմբեր եղել է Վրաստանի հավաքականի մարզիչը։ 1997 թվականի հոկտեմբերին «2+2»-սկզբունքով պայմանագիր է կնքել Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և դարձել է Լատվիայի հավաքականի մարզիչը[1]։

1999 թվականի օգոստոսին նա ընդունել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ» ակումբի նախագահ Ջիդդա Ահմեդ Մահսուդի հրավերը։ 4 ամիս անց կամովին լքել է թիմը[2]։

1999 թվականի դեկտեմբերին Կիպիանիի հետ միասին նշանակվել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ Միևնույն ժամանակ, 2000 թվականից եղել է Թբիլիսիի «Լոկոմոտիվ» ի գլխավոր մարզիչը[3]։ Նոր մարզիչի օրոք թիմը բավականին հաջող ելույթ ունեցավ ներքին առաջնությունում՝ դառնալով 2000/2001 մրցաշրջանի առաջատարը[4]։ 2001 թվականի հունվարին Ձոձուաշվիլին ընդունել է «Տորպեդո»-ի (Քութայիսի) հրավերը և լքեց «Լոկոմոտիվը»։ 2002 թվականի մայիսին Վրաստանի՝ ընդդեմ «Լոկոմոտիվի» գավաթի ֆինալից առաջ Ձոձուաշվիլին դուրս եկավ «Տորպեդո»-ից[5]։

2002 թվականի ամռանը նշանակվել է Կալմիկիայի նախագահի խորհրդական սպորտի գծով, իսկ օգոստոսի 26-ից՝ էլիստինյան Ուրալանի գլխավոր մարզիչ (չի ունեցել պայմանագիր)։ Նա օգնեց թիմին մնալ բարձրագույն Լիգայում, բայց ինքը թիմի կազմում մնալ չցանկացավ[6]։ 2002 թվականի դեկտեմբերին Ալանիայի հետ պայմանագիր կնքեց «2+1» սխեմայով։ 2003 թվականի հունիսին «Տորպեդո-Մետալուրգ» խաղից հետո (պարտվել են 1։3 հաշվով) հրաժարական է տվել։ Դրա հիմնական պատճառը ակումբի ղեկավարության հետ անհամաձայնություններն էին[7]։

2004 թվականի մարտին նա դարձավ Լիտվայի ՖԲԿ «Կաունաս»-ի նախագահ Վլադիմիր Ռոմանովի խորհրդականը, իսկ 2004 թվականի օգոստոսից՝ Լեոնիդ Նազարենկոյի՝ սելեկցիոն հարցերով օգնականը Դինամոյում (Մախաչկալա)[8], իսկ մեկ շաբաթ անց նշանակվել է Դաղստանի ակումբի գլխավոր մարզիչ[9]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը գրավել է 11-րդ տեղը առաջին հորիզոնականում, բայց Ձոձուաշվիլու հետ պայմանագիրը չի երկարացվել[10]։

2005 թվականի ապրիլից, կրկին Լատվիայում, եղել է «Սկոնտո»-ի փոխնախագահը, Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Ինդրիկսոնի խորհրդականը։

2005/06 մրցաշրջանի 2-րդ փուլից եղել է «Տորպեդո»-ի (Քութայիսի) գլխավոր մարզիչը։ 2006 թվականի դեկտեմբերից՝ «Օլիմպի»-ի (Ռուսթավի) գլխավոր մարզիչը (պայմանագիրը 2,5 տարով էր)։ Նրա օրոք թիմը 2-րդ փուլում ոչ մի խաղում չի պարտվել և, արդյունքում, նվաճել է պատմության մեջ առաջին «ոսկին»։ Սակայն ակումբի ղեկավարությունը հրաժարվեց մարզչի հետ պայմանագիրը երկարաձգելուց[11]։

2007 թվականի օգոստոսից մինչև 2008 թվականի մայիսը եղել է «Շախտյոր»-ի (Կարագանդա) գլխավոր մարզիչը։ 2010 թվականի 2-րդ կեսից եղել է ադրբեջանական «Թուրան»-ի գլխավոր մարզիչը[12]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն։
  • Օլիմպիական 72-րդ խաղերի բրոնզե մեդալակիր։
  • 7 անգամ մտել է 33 լավագույների մեջ։
  • СССР-70-ի ֆինալիստ։
  • СССР-ի առաջնության բրոնզե մեդալակիր

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի չեմպիոն՝ 1992 (Դինամո), 2002 (Տորպեդո), 2007 (Օլիմպի)
  • Վրաստանի լավագույն մարզիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]